Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-0630-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.1992-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/10(1014)
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 16 և 18 հոդվածների, ինչպես նաև օրենքի կիրարկման մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հաստատել, որ շահույթի ուղղակի հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա, ելնելով շահութաբերության 30 տոկոս նորմայից:

2. Վիճակախաղերի անցկացման համար սահմանված շահութահարկի դրույքաչափը հաստատել 70 տոկոսի չափով:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


19 մայիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-0630-1