Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
5 հոկտեմբերի 2017 թվականի N 42
45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի նիստի N 2 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած «Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումը:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ըստ ոլորտների 3-ամսյա ժամկետում վերանայել միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել՝
1) առաջարկություններ սույն արձանագրային որոշմամբ սահմանված պահանջները չբավարարող փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, կամ
2) սահմանված կարգով մշակված և շրջանառված նախագծեր՝ նշված փաստաթղթերը սույն արձանագրային որոշման պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 3-ամսյա ժամկետում վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության մեխանիզմները և ներկայացնել առաջարկություններ հսկողություն և մոնիթորինգ իրականացնող մարմինների գործառույթների հստակ տարանջատման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 16 Երևան |
Հավելված |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|