Գլխավոր տեղեկություն
Համար
N Ն-0427-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.1991-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991.10.31/20(100) Հոդ.435
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.1991
Ստորագրող մարմին
Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման ու սպասարկման հետևյալ պայմանները և ծառայությունները`

նստավայր Երևանում (Կառավարական տուն).

ծառայողական բնակարան Երևանում («Հրազդան - 1»).

պետական ամառանոց Սևանում և Դիլիջանում.

աշխատավարձ` ամսական 2300 ռուբլու չափով. /ուժը կորցրել է 02.10.92 որոշում/

անվտանգության ապահովում` դրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին ենթակա հատուկ ստորաբաժանման վրա:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի ընտանիքը օգտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության և անվտանգության ապահովման ու սպասարկման պետական ծառայություններից:

3. Կենսաթոշակի անցնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, սահմանվում է հատուկ թոշակ` աշխատավարձի 60 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով տրվում է պետական ամառանոցից և ավտոտրանսպորտից օգտվելու իրավունք:

 

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար
Ա. Սահակյան


21 հոկտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
N Ն-0427-I