հայաստանի հանրապետության գերագույն խորհրդԻ
ո ր ո շ ու մ Ը
հայաստանի հանրապետության պետական զինանշանի, պետական դրոշի եվ պետական օրհներգի մասին օրենքների նախագծերը մշակելու մասին
հայաստանի հանրապետության գերագույն խորհուրդը որոշում է.
հանձնարարել հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի լրատվության հարցերի մշտական հանձնաժողովին մշակել հայաստանի հանրապետության պետական զինանշանի, պետական դրոշի և պետական օրհներգի մասին օրենքների նախագծերը և դրանք ներկայացնել գերագույն խորհրդի քննարկմանը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
1 ապրիլի 1991 թվականի, քաղ. Երևան Հ.Ն.-0274-1 |