ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեն:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովին սույն որոշման առաջին կետին համապատասխան առաջարկ ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ փոփոխություններ կատարելու համար:
3. Սույն որոշումը կիրարկել 1990 թ. դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ |
|