ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«05» նոյեմբեր 2024 թ. |
N 323-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԵՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասը`
Հրամայում եմ՝
1. Սահմանել, որ դեղի անվտանգության հետգրանցումային ուսումնասիրություններն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 87 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ դեղազգոնության գործունեության կանոնների» համաձայն:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
05.11.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: