Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն.-0121-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.1990-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1990/17
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.09.1990
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
06.09.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի օրաթերթ` «Հայաստանի Հանրապետություն» անվանումով:

2. «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր ժամանակավորապես հաստատել Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր Այդին Էդվարդի Մորիկյանին:

3. Հանձնարարել գլխավոր խմբագրին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել թերթի ծրագրային խնդիրները, կառուցվածքը, խմբագրական խորհրդի կազմը և որոշել անդրանիկ համարի հրատարակման օրը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Մինիստրների խորհրդի և ՀԿԿ Կենտկոմի գոյություն ունեցած համատեղ օրաթերթերի նյութատեխնիկական բազայի հիման վրա երեք օրվա ընթացքում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրությանը տրամադրել համապատասխան շենքային պայմաններ և միջոցներ հատկացնել խմբագրության հաստիքները և տպագրական ծախսերը ապահովելու համար:

5. 1991 թվականի հունվարի 1-ից «Հայաստանի Հանրապետություն» թերթը հրատարակել սեփական եկամուտների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության մամուլի մասին ընդունվելիք օրենքին համապատասխան ճշտել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի կարգավիճակը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

6 սեպտեմբերի 1990 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն.-0121-1