Basic information
Number
N 1014-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.12.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
04.12.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.12.2009
Effective date
05.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2009 թվականի N 1014-Ա

 

ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Վ. ՈՒՇԱՑԿԱՍԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

2009 թվականի նոյեմբերի 20-22-ը Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Ուշացկասի գլխավորած պատվիրակության (7 մարդ)` Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով գտնվելու ընթացքում կեցության, սննդի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, ճաշի և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation