Գլխավոր տեղեկություն
Համար
N 1513-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2024
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.11.2024
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«20» նոյեմբերի 2024 թ.

N 1513-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ, 457-րդ հոդվածի 10-րդ և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասերով`

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել`

1) անձնական հաշվի քարտի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա անձնական հաշվի քարտի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների հիման վրա անձնական հաշվի քարտի վարման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2․ Սահմանել, որ՝

1) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող հարկային պարտավորությունները՝ անկախ այդ պարտավորությունները որ հաշվետու ժամանակաշրջանին են վերաբերում, հաշվառվում են սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան վարվող անձնական հաշվի քարտում,

2) հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունները՝ անկախ այդ պարտավորությունները որ հաշվետու ժամանակաշրջանին են վերաբերում, 2025 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվառվում են սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան վարվող անձնական հաշվի քարտում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Համլետ ՍԱՀԱԿՅԱՆ

 

11/20/2024

 

 

 

Հավելված N 1

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2024 թ. նոյեմբերի 20-ի

N 1513-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻ

 

դրամ

Ամ-սաթիվ

[1]

Գոր-ծառ-նու-թյան բովան-դակու-թյուն

[2]

Հաշ-վարկած հարկ կամ վճար

[3]

Դե-բետի ավե-լացում / հա-տուկ տիպի գերա-վճարի ավելա-ցում

[4]

Դե-բետի պակա-սեցում / հա-տուկ տիպի գերա-վճարի պակա-սեցում

[5]

Դեբետի մնա-ցորդ / հա-տուկ տիպի գերա-վճարի մնա-ցորդ

[6]

Հաշ-վարկ-ված հարկի կամ վճարի ավելա-ցում

[7]

Հաշ-վարկ-ված հարկի կամ վճարի պակա-սեցում

[8]

Հաշ-վարկ-ված հարկի կամ վճարի ապառք

[9]

Գու-մար, որի նկատ-մամբ տույժ չի հաշ-վարկ-վում (դադա-րեցվում է տույժի հաշ-վարկը)

[10]

Տույժ՝ հաշ-վարկված

[11]

Տույժ՝ մնա-ցորդ

[12]

Տույժ՝ հաշ-վարկ-ված ժամա-նակա-հատ-ված

[13]

Տույժի հաշ-վարկ-ման համար մնա-ցած օրերի քա-նակ

[14]

Տու-գանք՝ հաշ-վարկ-ված

[15]

Տու-գանք՝ մնա-ցորդ

[16]

Հար-կային պար-տա-վորու-թյան մա-րում/

վերա-դարձ

[17]

Չկա-տարված (չմարված) հար-կային պարտա-վորու-թյուն

[18]

Միաս-նական հաշվի մնա-ցորդ/

վար-չական ակտի միաս-նական հաշվի մնա-ցորդ

[19]

Փաս-տա-թղթի գրանց-ման հա-մարը

[20]

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

 

Հավելված N 2

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2024 թ. նոյեմբերի 20-ի

N 1513-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած հարկերի և վճարների գծով հարկային պարտավորությունները և դեբետային գումարները, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված կարգով ու չափով տույժեր և տուգանքներ հաշվարկելու ու հաշվառելու, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարումները (մարումները) հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հաշվառելու հետ կապված հարցերը:

2. Հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով արտացոլված հարկերի և վճարների գծով հարկային պարտավորությունները և դեբետային գումարները, օրենսգրքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները, ինչպես նաև հարկի կանխավճարների գումարները և հարկային պարտավորությունների կատարումները (մարումները) հաշվառելու համար հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով վարում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտ՝ ըստ հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների (այսուհետ` հարկատեսակների ԱՀՔ)՝ սույն հրամանի N1 հավելվածով սահմանված ձևին համապատասխան։ Ընդ որում, հարկատեսակների ԱՀՔ-ն վարվում է`

1) սոցիալական վճարի մասով`

ա. սոցիալական վճար` ամսական,

բ. սոցիալական վճար` տարեկան,

2) ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) մասով`

ա. ներմուծման ԱԱՀ՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին վճարվող ԱԱՀ,

բ. ԱԱՀ,

3) ակցիզային հարկի մասով`

ա. ներմուծման ակցիզային հարկ՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին վճարվող ակցիզային հարկ,

բ. ակցիզային հարկ,

4) շահութահարկի մասով`

ա. ռեզիդենտի շահութահարկ,

բ. ոչ ռեզիդենտների շահութահարկ,

5) եկամտային հարկ,

6) շրջանառության հարկ,

7) բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների մասով`

ա. ներմուծման բնապահպանական հարկ՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին վճարվող բնապահպանական հարկ,

բ. բնապահպանական հարկ և բնօգտագործման վճար,

գ. ռոյալթի,

8) տրանսֆերային ռոյալթի,

9) տրանսֆերային շահութահարկ,

10) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար,

11) գործողությունը դադարած այլ հարկատեսակների ու վճարատեսակների մասով՝ մինչև դրանց գործողությունը դադարելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար առաջացած հարկային պարտավորությունների մասով՝

ա․ արտոնագրային հարկ,

բ․ հաստատագրված վճար,

գ․ պարզեցված հարկ,

դ․ եկամտահարկ,

ե․ պարտադիր սոցիալական ապահովության վճար:

3. Սույն կարգում կիրառվող՝ ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը՝

1) հարկ՝ օրենսգրքի 6–րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական հարկեր (բացառությամբ` մաքսային մարմինների կողմից գանձվող հարկերի),

2) վճար՝ օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնօգտագործման վճար, սոցիալական վճար, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար,

3) դեբետային գումար` ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված` պետական բյուջեից փոխհատուցման ենթակա հարկի գումար,

4) հարկի փոխհատուցվող գումար` օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումար կամ օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումար կամ օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան սոցիալական ծախսերի արդյունքում պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումար,

5) սահմանված չափից ավելի վճարված գումար՝ օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկի կամ վճարի չափից ավելի վճարված գումար, որն առաջանում է ճշտված հարկային հաշվարկների ներկայացման դեպքում, երբ նվազում է հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունը,

6) հարկային հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի կամ վճարի գծով հարկային հաշվարկի ներկայացման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետ։ Ընդ որում, եթե հարկային հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնաժամկետը համարվում է այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը,

7) հարկի վճարման վերջնաժամկետ` հարկի կամ վճարի վճարման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետ։ Ընդ որում, եթե հարկի վճարման վերջնաժամկետը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնաժամկետը համարվում է այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը։

4. Սույն կարգում կիրառվող մյուս հասկացությունները կիրառվում են օրենսգրքով սահմանված իմաստով ու նշանակությամբ:

5․ Հարկատեսակների ԱՀՔ-ում հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը, հարկային պարտավորությունների կատարումները (մարումները), ինչպես նաև միասնական հաշվին գումարների մուտքագրումը իրականացվում է հարկատեսակների ԱՀՔ ծրագրային համակարգի միջոցով, և այդ ծրագրային համակարգով տեղեկատվությունը մշակվում է յուրաքանչյուր օրվա ավարտից հետո: Հարկատեսակների ԱՀՔ-ում հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման, ինչպես նաև հարկային պարտավորությունների մարման մասով հաշվարկները կամ վերահաշվարկները կատարվում են օրական մեկ անգամ՝ նախորդ օրվա դրությամբ ստացված փաստաթղթերի հիման վրա:

 

2. ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՀՔ-ՈՒՄ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

6. Բացառությամբ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերի, հարկային հաշվարկներով առաջացող հարկի կամ վճարի (բացառությամբ` սոցիալական վճարի) գծով հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառվում են`

1) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար առաջին անգամ, այդ թվում` հարկային հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից հետո, ներկայացվող հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով,

2) որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ճշտված հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով:

7. Հարկերի կամ վճարների գծով կանխավճարների գումարները հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառվում են կանխավճարների վճարման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետներում, իսկ հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարի գծով պարտավորությունը` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված վերջնաժամկետում:

8. Հարկի կամ վճարի փոխհատուցվող գումարները հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառվում են հարկային հաշվարկի, այդ թվում` ճշտված հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով (օրով):

9. Ճշտված հարկային հաշվարկով առաջացած հարկի կամ վճարի, բացառությամբ սոցիալական վճարի, գծով հարկային պարտավորությունը հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառվում է`

1) հարկի կամ վճարի գծով պարտավորության ավելացման դեպքում` նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված և նախորդ հարկային հաշվարկում արտացոլված գումարների դրական տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես հարկային պարտավորություն,

2) հարկի կամ վճարի գծով պարտավորության նվազեցման դեպքում` նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված և նախորդ հարկային հաշվարկում արտացոլված գումարների բացասական տարբերության չափով: Բացասական տարբերությունը հաշվառվում է որպես սահմանված չափից ավելի վճարված գումար:

10. Ճշտված հարկային հաշվարկով առաջացած դեբետային գումարը հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառվում է`

1) դեբետային գումարի ավելացման դեպքում` նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված և նախորդ հարկային հաշվարկում արտացոլված գումարների դրական տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես դեբետային գումար,

2) դեբետային գումարների նվազման դեպքում` նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված և նախորդ հարկային հաշվարկում արտացոլված գումարի բացասական տարբերության չափով: Բացասական տարբերությունը հաշվառվում է որպես`

ա. նվազեցվող դեբետային գումար, եթե այդ բացասական տարբերությունը չի գերազանցում նախորդ հարկային հաշվարկում արտացոլված դեբետային գումարը,

բ. հարկային պարտավորություն, եթե այդ բացասական տարբերությունը գերազանցում է նախորդ հարկային հաշվարկում արտացոլված դեբետային գումարը` դեբետային գումարը գերազանցած չափով:

11. Ճշտված հարկային հաշվարկով առաջացած հարկի փոխհատուցվող գումարը հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառվում է`

1) հարկի փոխհատուցվող գումարի ավելացման դեպքում` նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված և նախորդ հարկային հաշվարկում արտացոլված հարկի փոխհատուցման ենթակա գումարների դրական տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես հարկի փոխհատուցվող գումար,

2) հարկի փոխհատուցվող գումարի նվազման դեպքում` նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված և նախորդ հարկային հաշվարկում արտացոլված հարկի փոխհատուցման ենթակա գումարների բացասական տարբերության չափով: Բացասական տարբերությունը հաշվառվում է որպես հարկային պարտավորություն։

12․ Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար նույն հարկի գծով նույն օրը մեկից ավելի ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու դեպքում՝ հարկային պարտավորության հաշվառման համար հիմք է ընդունվում այդ օրվա ընթացքում ներկայացված վերջին ճշտված հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունը կամ դեբետային գումարը։ Ընդ որում, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները կամ դեբետային գումարները հաշվառվում են ճշտված և նախորդ հարկային հաշվարկում արտացոլված գումարների դրական կամ բացասական տարբերության չափով՝ սույն կարգի 8-10-րդ կետերով սահմանված կարգավորումներին համապատասխան։

13. Հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված՝ ԱԱՀ-ի ռիսկային չհամարվող դեբետային գումարները մուտքագրվում են միասնական հաշվին`

1) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետում` ինքնաշխատ եղանակով, կամ վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման օրը` ինքնաշխատ եղանակով,

2) մինչև ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ` եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ՝ սույն կարգի 28-րդ կետին համապատասխան։

14. Հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված՝ ակցիզային հարկի ռիսկային չհամարվող դեբետային գումարները մուտքագրվում են միասնական հաշվին`

1) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետում` ինքնաշխատ եղանակով, կամ վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման օրը` ինքնաշխատ եղանակով,

2) մինչև ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ` եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ՝ սույն կարգի 28-րդ կետին համապատասխան։

15․ Որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված հարկային հաշվարկով առաջացած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ոչ ռիսկային դեբետային գումարների մասով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը ճշտելու և ճշտման արդյունքում առաջացած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի դեբետային գումարները ռիսկային համարվելու դեպքում, ճշտված հարկային հաշվարկի ներկայացման օրով հարկատեսակների ԱՀՔ-ում այդ գումարները հաշվառվում են համապատասխանաբար որպես ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ռիսկային դեբետային գումարներ։

16․ Որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված հարկային հաշվարկով առաջացած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ռիսկային դեբետային գումարների մասով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հարկի վճարման վերջնաժամկետից հետո հարկային հաշվարկը ճշտելու և ճշտման արդյունքում առաջացած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի դեբետային գումարները ոչ ռիսկային համարվելու դեպքում, ճշտված հարկային հաշվարկի ներկայացման օրով հարկատեսակների ԱՀՔ-ում այդ գումարները հաշվառվում են համապատասխանաբար որպես ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ոչ ռիսկային դեբետային գումարներ և նույն օրով հարկատեսակների ԱՀՔ-ում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի մասով առկա այդ ոչ ռիսկային դեբետային գումարները մուտքագրվում են միասնական հաշվին։

17. Հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ռիսկային համարվող դեբետային գումարները կարող են մուտքագրվել միասնական հաշվին հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի ռիսկային համարվող դեբետային գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում։ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի ռիսկային համարվող դեբետային գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ռիսկային դեբետային գումարները չհիմնավորվելու դեպքում՝ չհիմնավորված դեբետային գումարների չափով պակասեցվում է հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ռիսկային համարվող դեբետային գումարները: Չհիմնավորված դեբետային գումարների պակասեցումը կատարվում է օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կազմված եզրակացության հիման վրա` ուսումնասիրության արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

18. Փոխհատուցվող գումարները կամ սահմանված չափից ավել վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին`

1) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի վճարման վերջնաժամկետում` ինքնաշխատ եղանակով, կամ վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման օրը` ինքնաշխատ եղանակով,

2) մինչև հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ` եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ՝ սույն կարգի 28-րդ կետին համապատասխան։

19․ Այն դեպքերում, երբ գումարները միասնական հաշվին պետք է մուտքագրվեն օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հարկային մարմնի կազմած եզրակացության հիման վրա, այդ գումարները միասնական հաշվին մուտքագրվում են ուսումնասիրության արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, տվյալ դեպքում գումարների միասնական հաշվին մուտքագրման օր է համարվում հարկային մարմնի կազմած ուսումնասիրության արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում միասնական հաշվին գումարների մուտքագրման օրը։

 

3. ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՀՔ-ՈՒՄ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ (ՄԱՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

20. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին մարվում են հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված այն հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները, որոնց մասով օրենսգրքի կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացվում հարկային հաշվարկ, այդ հարկի կամ վճարի գծով կանխավճարները, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գումարները` բացառությամբ հարկային մարմնի կողմից օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով առաջադրված հարկի կամ վճարի, տույժերի, տուգանքների գծով գումարների:

21․ Հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները մարվում են`

1) միասնական հաշվում առկա գումարների հաշվին, բացառությամբ` սույն կետի 2-րդ ենթակետի,

2) ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են համապատասխանաբար՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ռիսկային դեբետային գումարների հաշվին, ապա միասնական հաշվում առկա գումարի հաշվին: Ընդ որում, 2025 թվականի հունվարի 1-ից սկսած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի պարտավորությունները մարվելուց հետո ճշտված հարկային հաշվարկների ներկայացման արդյունքում, եթե նվազում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի կամ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարները, ապա ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալներով հարկային պարտավորություններից մարված` պակասեցվող գումարները մուտքագրվում են միասնական հաշվին` միասնական հաշվից մարված պարտավորության չափով կամ հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառվում են ռիսկային դեբետային գումարներ` ռիսկային դեբետային գումարներից մարված պարտավորության չափով, իսկ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարված հարկային պարտավորությունների մասով՝ պակասեցվող գումարները հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառվում են որպես ռիսկային դեբետային գումարներ:

22․ Հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները մարվում են միասնական հաշվում առկա գումարների հաշվին`

1) հարկի կամ վճարի, այդ թվում կանխավճարների վճարման վերջնաժամկետում` ինքնաշխատ եղանակով կամ վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման օրը` ինքնաշխատ եղանակով,

2) մինչև հարկի կամ վճարի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ` եթե հարկ վճարողը կիրառել է համապատասխան ծրագրային հրահանգ՝ սույն կարգի 28-րդ կետին համապատասխան։

23. ԱԱՀ-ի ռիսկային դեբետային գումարներից մարվում են որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գծով պարտավորությունները՝

1) ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետում` ինքնաշխատ եղանակով կամ վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման օրը` ինքնաշխատ եղանակով,

2) մինչև ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ` եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ՝ սույն կարգի 28-րդ կետին համապատասխան։

24․ Ակցիզային հարկի ռիսկային դեբետային գումարներից մարվում են որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գծով պարտավորությունները՝

1) ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետում` ինքնաշխատ եղանակով կամ վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման օրը` ինքնաշխատ եղանակով,

2) մինչև ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ` եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ՝ սույն կարգի 28-րդ կետին համապատասխան։

25. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են սոցիալական վճարի գծով հարկային պարտավորությունները` հաշվի առնելով սույն կարգի 38–րդ կետով սահմանված պարտավորության մարման առանձնահատկությունը, անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ մարման օրվա դրությամբ առկա և ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության, բացառությամբ` սույն կարգի 28-րդ կետին համապատասխան ծրագրային հրահանգի կիրառման դեպքերի:

27. Հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի կամ վճարների գումարները, այնուհետ` տույժերի, որից հետո տուգանքների գումարները: Այլ հարկային պարտավորությունների գումարներից առաջնահերթ մարվում են ըստ հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով ավելի վաղ առաջացած հարկի գումարները, այդ թվում` ներկայացման վերջնաժամկետից ուշ ներկայացված։ Եթե նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված է մեկից ավելի հարկային հաշվարկներ, ապա հարկի մարումը կատարվում է ըստ հարկային հաշվարկների ներկայացման ամսաթվով ավելի վաղ առաջացած հարկի գումարի։

28. Միասնական հաշվում առկա գումարները մինչև տվյալ հարկի կամ վճարի գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ կարող են ուղղվել հարկ վճարողի կողմից նշված (ընտրված) հարկային պարտավորությունների մարմանը: Սույն կետով սահմանված դեպքերում՝

1) եթե հարկ վճարողի կողմից ծրագրային հրահանգի կիրառմամբ հարկային պարտավորությունների մարման համար ընտրվել է մեկից ավելի հարկատեսակ կամ վճարատեսակ, ապա հարկային պարտավորությունների մարումները կատարվում են ըստ ծրագրային հրահանգով ընտրված հերթականության,

2) եթե կիրառվել է հարկային պարտավորությունների մարման համապատասխան ծրագրային հրահանգ և մինչև այդ պարտավորությունների մարումը որևէ հարկի կամ վճարի մասով ներկայացվել է ճշտված հարկային հաշվարկ, ապա հարկ վճարողի կողմից պետք է կրկին կատարվի նշում համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ տվյալ հարկային պարտավորության մարման համար։ Նշված դեպքում համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ հարկային պարտավորության մարման համար հարկ վճարողի կողմից նշում չկատարվելու դեպքում հարկային պարտավորությունը մարվում է հարկի վճարման վերջնաժամկետում։

29․ Այն դեպքերում, երբ հարկատեսակների ԱՀՔ-ում առկա է հարկի կամ վճարի գծով ապառք, ինչպես նաև տույժի կամ տուգանքի գումարներ և հարկ վճարողը մինչև օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը ներկայացնում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային հաշվարկ և կիրառում սույն կարգի 28-րդ կետով սահմանված ծրագրային հրահանգը, ապա առաջնահերթ մարվում է առկա հարկի կամ վճարի գծով ապառքը, այնուհետ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հարկային հաշվարկով առաջացած հարկի կամ վճարի գծով պարտավորությունը, հետո հարկատեսակների ԱՀՔ-ում առկա տույժերը և տուգանքները։

30․ Այն դեպքերում, երբ հարկատեսակների ԱՀՔ-ում առկա է միայն տույժի կամ տուգանքի գումարներ և հարկ վճարողը մինչև օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը ներկայացնում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային հաշվարկ և՝

1) կիրառում է սույն կարգի 28-րդ կետով սահմանված ծրագրային հրահանգը, ապա առաջնահերթ մարվում է այդ հարկային հաշվարկով առաջացած հարկը, այնուհետ` հարկատեսակների ԱՀՔ-ում առկա տույժը և տուգանքը,

2) չի կիրառում սույն կարգի 28-րդ կետով սահմանված ծրագրային հրահանգը, ապա առաջնահերթ մարվում է տույժը, այնուհետ` տուգանքը, և հետո մարվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով առաջացած հարկի գումարը՝ հարկի վճարման վերջնաժամկետում։

31. Հարկային հաշվարկները նույն օրը ներկայացնելու դեպքում այդ հարկային հաշվարկներով առաջացած՝ հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված հարկային պարտավորություններից առաջնահերթ մարվում են այն պարտավորությունները, որոնց կատարման վերջնաժամկետն ավելի վաղ է։ Ընդ որում, այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների մարման օրվա դրությամբ հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված հարկի վճարման վերջնաժամկետները համընկնում են (ժամկետները նույնն են), հարկային պարտավորությունների մարման համար հիմք է ընդունվում հարկի կամ վճարի մասով հարկային պարտավորությունների մարման համար սույն կարգի 32-րդ կետով սահմանված հերթականությունը։

32. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառված հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները՝ ըստ հարկատեսակների կամ ըստ վճարատեսակների, ինքնաշխատ մարվում են հետևյալ հերթականությամբ՝

1) սոցիալական վճար` ամսական,

2) սոցիալական վճար` տարեկան,

3) եկամտային հարկ,

4) ներմուծման ԱԱՀ՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին վճարվող ԱԱՀ,

5) ներմուծման ակցիզային հարկ՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին վճարվող ակցիզային հարկ,

6) ԱԱՀ,

7) ռեզիդենտի շահութահարկ,

8) ոչ ռեզիդենտի շահութահարկ,

9) շրջանառության հարկ,

10) ակցիզային հարկ,

11) ռոյալթի,

12) ներմուծման բնապահպանական հարկ՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին վճարվող բնապահպանական հարկ,

13) բնապահպանական հարկ,

14) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար

15) տրանսֆերային շահութահարկ

16) տրանսֆերային ռոյալթի

17) գործողությունը դադարած` այլ հարկատեսակների ու վճարատեսակների մասով՝

ա․ արտոնագրային հարկ,

բ․ հաստատագրված վճար,

գ․ պարզեցված հարկի,

դ․ եկամտահարկի,

ե․ պարտադիր սոցիալական ապահովության վճար,

18) տույժեր՝ ըստ 1-17-րդ ենթակետերով սահմանված հերթականությամբ հարկերի ու վճարների գծով,

19) տուգանք՝ ըստ 1-17-րդ ենթակետերով սահմանված հերթականությամբ հարկերի ու վճարների գծով,

20) այլ տուգանքներ:

33․ Հարկատեսակների ԱՀՔ-ում հարկային պարտավորությունները կարող են փոփոխվել օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան կամ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կամ դատարանի վճռի հիման վրա, որի վերաբերյալ կազմվում են համապատասխան եզրակացություններ` հարկային մարմնի ներքին իրավական ակտով սահմանված ձևերով` դրանց կազմման համար այդ ակտով սահմանված ժամկետում։ Նշված եզրակացություններով ներկայացված փոփոխությունները հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվառվում են հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորության և եզրակացությամբ փոփոխվող հարկային պարտավորության տարբերության չափով։

 

4. ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՀՔ-ՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ

 

34․ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված դրույթներին համապատասխան սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվառման և մարման համար հարկային մարմինը հարկատեսակների ԱՀՔ-ն վարում է ըստ`

1) սոցիալական վճարի՝ ամսական, որում արտացոլվում են ամսական սոցիալական վճարի գծով հարկային պարտավորությունները,

2) սոցիալական վճարի՝ տարեկան, որում արտացոլվում են տարեկան սոցիալական վճարի գծով հարկային պարտավորությունները ։

35․ Սոցիալական վճարի համար վարվում է անձնավորված հաշվառում՝ ըստ ֆիզիկական անձանց հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարի (այսուհետ՝ ՀԾՀ) և յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար վարվում է առանձին անհատական հաշիվ, որտեղ հաշվառվում են յուրաքանչյուր անձի համար բոլոր գործատուների կողմից ներկայացված և մարված սոցիալական վճարի գումարները։

36․ Սոցիալական վճարի ճշտված հարկային հաշվարկի ներկայացման դեպքում պարտավորությունները հաշվառվում են ճշտված և նախորդ հաշվարկի տարբերության (դրական, բացասական) գումարի չափով։ Միևնույն հարկային հաշվարկով միաժամանակ կարող է առաջանալ դրական և բացասական տարբերություն, հաշվի առնելով, թե յուրաքանչյուր ֆիզիկական անձի մասով սոցիալական վճարի գումարը ավելացվել է, թե՝ պակասեցվել։

37. Գործատուի ամսական սոցիալական վճարի հարկատեսակների ԱՀՔ-ում արտացոլվում է աշխատակիցների անհատական հաշիվների հանրագումարային արժեքները։ Պարտավորությունների նվազման դեպքում տարբերությունը գործատուի հարկատեսակների ԱՀՔ-ում` հաշվառվում է որպես հատուկ տիպի գերավճար (այսուհետ՝ ՀՏԳ), որը կարող է օգտագործվել հետագա որևէ հաշվետու ժամանակաշրջաններում այդ նույն աշխատողի համար այդ գործատուի կողմից ներկայացված նոր հաշվարկներով առաջացած պարտավորությունների մարման համար։ ՀՏԳ-ն կարող է զրոյացվել, եթե հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալից (գործատուից) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից (դադարել է նրա հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը) կամ այդ գումարը Օրենքին համապատասխան վերադարձվել է ֆիզիկական անձին։

38․ Պարտավորությունների մարումները կատարվում են ըստ ներկայացված հարկային հաշվարկների և այդ հաշվարկներով առաջացած սոցիալական վճարի գծով պարտավորությունները ամբողջությամբ մարելուց հետո այդ փաստաթղթով առաջացած սոցիալական վճարի գումարը, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկած տույժը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Դեպոզիտարիա՝ ըստ ֆիզիկական անձի ՀԾՀ-ի տվյալների։

 

5. ԱՀՔ-ՈՒՄ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏՈՒՅԺԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

39. Հարկի կամ վճարի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկատեսակների ԱՀՔ-ում ինքնաշխատ հաշվարկվում է տույժ` օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան: Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի վճարման վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվարկով առաջացած հարկի կամ վճարի գումարի նկատմամբ, ինչպես նաև ճշտված հարկային հաշվարկ ներկայացնելու դեպքում առաջացած` լրացուցիչ վճարման ենթակա հարկի գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ հարկի կամ վճարի վճարման վերջնաժամկետին հաջորդող օրվանից սկսած անկախ միասնական հաշվում առկա գումարից։ Ընդ որում, տույժը հաշվարկվում է չվճարված (չմարված) հարկի կամ վճարի գումարի կամ կանխավճարային գումարների կամ հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարի գումարի նկատմամբ` դրանց վճարման (մարման) համար սահմանված վճարման ժամկետին հաջորդող օրվանից սկսած մինչև պարտավորության մարումը, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Ընդ որում, սոցիալական վճարի մասով հարկատեսակների ԱՀՔ-ում սահմանված ժամկետում չկատարված սոցիալական վճարի գումարների նկատմամբ տույժը` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում:

40. Հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետից հետո, եթե ներկայացված ճշտված հարկային հաշվարկներով հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում նվազում է հարկի կամ վճարի, բացառությամբ՝ սոցիալական վճարի, գծով հարկային պարտավորությունը, ապա ճշտված հարկային հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժը հաշվարկվում է` նվազեցված հարկային պարտավորության չվճարված (չմարված) հարկի կամ վճարի մասով և կատարվում է տույժի վերահաշվարկ նվազեցված հարկի կամ վճարի այն գումարին համամասնորեն, որի նկատմամբ հաշվարկվել է տույժ։

41. Հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետից հետո, եթե ներկայացված ճշտված հարկային հաշվարկներով հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում նվազում է սոցիալական վճարի գծով հարկային պարտավորությունը, ապա ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժը շարունակում է հաշվարկվել մինչև սոցիալական վճարի գծով հարկային պարտավորության ամբողջությամբ մարումը (կատարումը)։

42. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ճշտման արդյունքում, եթե նվազում է ոչ ռիսկային դեբետային գումարը, ապա ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալներով առաջացող ոչ ռիսկային դեբետային գումարի բացասական տարբերության չափով գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ միասնական հաշվին մուտքագրման օրվանից սկսած, եթե այդ գումարները մուտքագրվել են միասնական հաշվին:

43. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ճշտման արդյունքում, եթե նվազում է ռիսկային դեբետային գումարը, ապա ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալներով առաջացող ռիսկային դեբետային գումարի բացասական տարբերության չափով գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսգրքով սահմանված պարտավորությունների մարմանը մասնակցելու օրվանից, եթե այդ գումարները ուղղվել են ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի պարտավորությունների մարմանը, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի: Եթե սույն կետով սահմանված ճշտումները վերաբերում են մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ներառող որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած դեբետային գումարներին, ապա ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալներով առաջացած ռիսկային դեբետային գումարի բացասական տարբերության չափով գումարի նկատմամբ, որն ուղղվել է հարկային պարտավորության մարմանը կամ մուտքագրվել միասնական հաշիվ, տույժը հաշվարկվում է հարկի վճարման վերջնաժամկետին հաջորդող օրվանից սկսած:

44. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկներով, եթե նվազում է հարկի փոխհատուցվող գումարը, որը մինչև տվյալ հարկի վճարման վերջնաժամկետը փոխանցվել է միասնական հաշվին, ապա հարկի փոխհատուցվող գումարի նվազեցված չափով գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ` հարկի վճարման վերջնաժամկետին հաջորդող օրվանից սկսած։

45. Հարկային պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում պակասեցված (նվազեցված) և նախկինում մարված տույժի գումարները ինքնաշխատ փոխանցվում են միասնական հաշվին։

46. Հարկ վճարողի սնանկության ընթացքում հարկի կամ վճարի գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկատեսակների ԱՀՔ-ում տույժերի հաշվեգրումը և հաշվառումը կատարվում է օրենսգրքի 324-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:

 

6. ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՀՔ-ՈՒՄ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

47. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկը օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) հարկ վճարողից, բացառությամբ՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի, կամ հարկային գործակալից գանձվում է տուգանք հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան հարկի ընդհանուր գումարը, օրենսգրքի 402-րդ հոդվածին համապատասխան: Նշված տուգանքը հարկատեսակների ԱՀՔ-ում հաշվարկվում է ինքնաշխատ և հարկատեսակների ԱՀՔ-ում այն հաշվառվում է օրենքներով սահմանված հարկային հաշվարկի ներկայացման ժամկետից ուշ հարկային հաշվարկի ներկայացման օրով։ Ընդ որում, հարկատեսակների ԱՀՔ-ում սոցիալական վճարի գծով տուգանքներ չեն հաշվարկվում։

48. Եթե ճշտված հարկային հաշվարկի ներկայացման արդյունքում պակասեցվում կամ զրոյացվում է այն հարկային պարտավորությունը, որի նկատմամբ օրենսգրքի 402-րդ հոդվածին համապատասխան հաշվարկվել է տուգանք, ապա`

1) ճշտված հարկային հաշվարկի ներկայացման օրով հարկատեսակների ԱՀՔ-ում ինքնաշխատ կատարվում է տուգանքի պակասեցում ուշ ներկայացված հարկային հաշվարկի հիման վրա հաշվարկված տուգանքի գումարի չափով՝ եթե ներկայացված ճշտված հարկային հաշվարկով հարկային պարտավորությունն ամբողջությամբ զրոյացվել է,

2) ճշտված հարկային հաշվարկի ներկայացման օրով հարկատեսակների ԱՀՔ-ում ինքնաշխատ կատարվում է տուգանքի պակասեցում ճշտված հարկային հաշվարկի ներկայացման արդյունքում պակասեցվող գումարի մասով հաշվարկված տուգանքի գումարի չափով՝ եթե ներկայացված ճշտված հարկային հաշվարկով հարկային պարտավորությունը պակասեցվում է:

49. Սույն կարգի 48-րդ կետին համապատասխան պակասեցված և նախկինում մարված տուգանքի գումարը` ճշտված հարկային հաշվարկի ներկայացման օրով ինքնաշխատ փոխանցվում է միասնական հաշվին։

50. Եթե ճշտված հաշվարկի ներկայացման արդյունքում ավելացվում է այն հարկային պարտավորությունը, որի նկատմամբ օրենսգրքի 402-րդ հոդվածին համապատասխան հաշվարկվել է տուգանք, ապա ճշտված հարկային հաշվարկի ներկայացման օրով հարկատեսակների ԱՀՔ-ում ինքնաշխատ կատարվում է տուգանքի ավելացում (վերահաշվարկ) ճշտված հարկային հաշվարկի ներկայացման արդյունքում ավելացվող գումարի մասով հաշվարկված տուգանքի գումարի չափով:

51. Հարկ վճարողի սնանկության ընթացքում հարկի կամ վճարի գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկատեսակների ԱՀՔ-ում տուգանքների հաշվեգրումը և հաշվառումը կատարվում է օրենսգրքի 324-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:

 

 

Հավելված N 3

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2024 թ. նոյեմբերի 20-ի

N 1513-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված կարգով հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության (ստուգում, ուսումնասիրություն, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն) արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով (այսուհետ` վարչական ակտ) առաջադրված հարկերի և վճարների գծով հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հաշվառելու, հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու չափով տույժերի ու տուգանքների գումարները հաշվառելու, ինչպես նաև վարչական ակտի միասնական հաշվից հարկային պարտավորությունների կատարումները (մարումները) հաշվառելու հետ կապված հարցերը:

2. Վարչական ակտով առաջադրված հարկերի և վճարների գծով հարկային պարտավորությունները և դեբետային գումարները, օրենսգրքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները, ինչպես նաև վարչական ակտի միասնական հաշվից հարկային պարտավորությունների կատարումները (մարումները) հաշվառելու համար հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով վարում է անձնական հաշվի քարտ հարկային մարմնի կողմից օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների հիման վրա (այսուհետ` վարչական ակտի ԱՀՔ)՝ սույն հրամանի N1 հավելվածով սահմանված ձևին համապատասխան։

3․ Սույն կարգում կիրառվող հասկացությունները կիրառվում են օրենսգրքով սահմանված իմաստով ու նշանակությամբ։

4․ Վարչական ակտի ԱՀՔ-ում հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը, հարկային պարտավորությունների մարումները, ինչպես նաև միասնական հաշվին գումարների մուտքագրումը իրականացվում է վարչական ակտի ԱՀՔ ծրագրային համակարգի միջոցով, և այդ ծրագրային համակարգով տեղեկատվությունը մշակվում է յուրաքանչյուր օրվա ավարտից հետո: Վարչական ակտի ԱՀՔ-ում հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման, ինչպես նաև հարկային պարտավորությունների մարման մասով հաշվարկները կամ վերահաշվարկները կատարվում է օրական մեկ անգամ՝ նախորդ օրվա դրությամբ ստացված փաստաթղթերի հիման վրա:

 

2. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՀՔ-ՈՒՄ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Վարչական ակտով առաջադրված հարկերի և վճարների գծով հարկային պարտավորությունները և դեբետային գումարները, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեբետային գումարների, վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառվում են վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան (երկամսյա ժամկետին) հաջորդող օրը, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով սահմանված դեպքերի: Եթե վարչական ակտի կազմման ամսաթիվը կամ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու երկամսյա ժամկետին հաջորդող օրը ոչ աշխատանքային է, ապա այն տեղափոխվում է այդ ամսաթվին կամ օրվան հաջորդող աշխատանքային օրը, որը համարվում է պարտավորության առաջացման ամսաթիվ (օր)։

6. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի ռիսկային համարվող դեբետային գումարների հիմնավորվածության ուսումնասիրությամբ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ռիսկային դեբետային գումարները չհիմնավորված համարվելու դեպքերում չհիմնավորված դեբետային գումարների պակասեցումը հաշվառվում է հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա վարվող անձնական հաշվի քարտում այդ քարտի վարման կարգին համապատասխան:

7. Վարչական ակտով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում այդ ակտը դառնում է անբողոքարկելի այն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և այդ ակտով առաջադրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրվանից սկսած տասնօրյա ժամկետում:

8. Վարչական ակտով դեբետային գումարներ առաջացած լինելու դեպքում այդ գումարները վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառվում են վարչական ակտը անբողոքարկելի դառնալու օրվան (երկամսյա ժամկետին) հաջորդող օրը։ Վարչական ակտով առաջացած դեբետային գումարները ինքնաշխատ փոխանցվում են վարչական ակտի միասնական հաշվին՝ վարչական ակտի ԱՀՔ-ում այդ դեբետային գումարների հաշվառման օրով։

9․ Վարչական ակտով հարկային պարտավորությունների պակասեցման ենթակա գումարներ առաջադրված լինելու դեպքում այդ գումարները վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառվում են վարչական ակտը անբողոքարկելի դառնալու օրվան (երկամսյա ժամկետին) հաջորդող օրը։ Վարչական ակտով առաջացած հարկային պարտավորությունների պակասեցման գումարները ինքնաշխատ փոխանցվում են վարչական ակտի միասնական հաշվին՝ վարչական ակտի ԱՀՔ-ում այդ գումարների հաշվառման օրով։

10․ Այն դեպքերում, երբ վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառվել են վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունները և դեբետային գումարները, և հետագայում ստացվում է տեղեկատվություն օրենսգրքով սահմանված կարգով վարչական ակտի բողոքարկման վերաբերյալ, ապա վարչական ակտի ԱՀՔ-ում այդ վարչական ակտով հաշվառված հարկային պարտավորությունները և դեբետային գումարները ենթակա են հաշվառումից հանման (վարչական ակտի տվյալները հեռացվում են վարչական ակտի ԱՀՔ-ից և կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ)։

11․ Սնանկ ճանաչված հարկ վճարողների մասով կազմված վարչական ակտով առաջադրված հարկերի և վճարների գծով հարկային պարտավորությունները և դեբետային գումարները` հիմք ընդունելով «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջը, վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառվում են հետևյալ ժամկետներում․

1) սնանկ ճանաչված հարկ վճարողների նկատմամբ կազմված վարչական ակտով առաջադրված հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները և դեբետային գումարները վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառվում են վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրը.

2) եթե վարչական ակտը կազմվել է մինչև հարկ վճարողի սնանկ ճանաչվելը և մինչև վարչական ակտի անբողոքարկելի դառնալը հարկ վճարողը ճանաչվել է սնանկ, ապա այդ վարչական ակտով առաջադրված հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները և դեբետային գումարները վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառվում են հարկ վճարողին սնանկ ճանաչելու մասին վճիռը ստանալու օրը:

 

3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՀՔ-ՈՒՄ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ (ՄԱՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

12․ Վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառված հարկային պարտավորությունների մարումները կատարվում են ինքնաշխատ՝ վարչական ակտի միասնական հաշվից։

13․ Վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառված հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունների մարումները կատարվում են ըստ պարտավորությունների ավելի վաղ առաջացման ամսաթվի՝ միաժամանակ հաշվի առնելով վարչական ակտով առաջադրված հաշվետու ժամանակաշրջանների վճարման վերջնաժամկետները։ Սկզբում մարվում են վարչական ակտի ԱՀՔ-ում ավելի վաղ հաշվառված վարչական ակտով առաջացած հարկային պարտավորությունները։ Նույն վարչական ակտով առաջացած և վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառված հարկային պարտավորություններից առաջնահերթ մարվում են այն հաշվետու ժամանակաշրջանների հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները, որոնց օրենսգրքով կամ օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետները ավելի վաղ են։ Հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունների օրենսգրքով կամ օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետները համընկնելու դեպքում վարչական ակտի ԱՀՔ-ում հարկային պարտավորությունները մարվում են սույն կարգի 13-րդ կետով սահմանված առաջնահերթությամբ՝ սկզբում մարվում են հարկերի կամ վճարների, այնուհետ՝ տույժերի և տուգանքների գումարները։

14. Վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների հաշվին վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառված հարկային պարտավորություններն` ըստ հարկատեսակների և ըստ վճարատեսակների, մարվում են հետևյալ հերթականությամբ՝

1) եկամտային հարկ

2) ներմուծման ԱԱՀ՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին վճարվող ԱԱՀ,

3) ներմուծման ակցիզային հարկ՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին վճարվող ակցիզային հարկ,

4) ԱԱՀ

5) ռեզիդենտի շահութահարկ

6) ոչ ռեզիդենտի շահութահարկ,

7) շրջանառության հարկ,

8) ակցիզային հարկ,

9) ռոյալթի,

10) ներմուծման բնապահպանական հարկ՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին վճարվող բնապահպանական հարկ,

11) բնապահպանական հարկ,

12) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը,

13) տրանսֆերային շահութահարկ,

14) տրանսֆերային ռոյալթի,

15) գործողությունը դադարած` այլ հարկատեսակների ու վճարատեսակների մասով մինչև դրանց գործողությունը դադարելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար առաջադրված հարկային պարտավորություններ՝

ա․ արտոնագրային հարկ,

բ․ հաստատագրված վճար,

գ․ պարզեցված հարկի,

դ․ եկամտահարկի,

ե․ պարտադիր սոցիալական ապահովության վճար,

16) տույժեր՝ ըստ 1-15-րդ ենթակետերով սահմանված հերթականությամբ հարկերի ու վճարների գծով,

17) տուգանքներ՝ ըստ 1-15-րդ ենթակետերով սահմանված հերթականությամբ հարկերի ու վճարների գծով,

18) այլ տուգանքներ:

15․ Վարչական ակտերով առաջադրված պարտավորությունները կարող են փոփոխվել օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան կամ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կամ դատարանի վճռի հիման վրա, որի վերաբերյալ կազմվում են համապատասխան եզրակացություններ հարկային մարմնի ներքին իրավական ակտով սահմանված ձևերով` դրանց կազմման համար այդ ակտով սահմանված ժամկետում։ Նշված եզրակացություններով ներկայացված փոփոխությունները վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառվում են եզրակացության մուտքագրման օրով և այդ օրով կատարվում է պարտավորությունների և դեբետային գումարների վերահաշվարկ։

 

4. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՀՔ-ՈՒՄ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏՈՒՅԺԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

16․ Վարչական ակտի ԱՀՔ-ում օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան տույժերը հաշվարկվում ու հաշվառվում են վարչական ակտի հիման վրա՝ այդ ակտով առաջադրված գումարի չափով, իսկ վարչական ակտի անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրվանից սկսած տասնօրյա ժամկետից հետո՝ ինքնաշխատ եղանակով վարչական ակտի ԱՀՔ համակարգով։

17․ Վարչական ակտով առաջադրված տույժը հաշվարկվում է մինչև վարչական ակտը կազմելու օրը չհաշվարկված կամ պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների մասով և արտացոլվում են օրենսգրքով սահմանված կարգով կազմվող վարչական ակտում։ Վարչական ակտով հաշվարկված տույժերի գումարները վարչական ակտի ԱՀՔ-ում արտացոլվում են վարչական ակտի մուտքագրման օրով: Ընդ որում, վարչական ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների նկատմամբ դրանց անբողոքարկելի դառնալու երկամսյա և վճարման տասնօրյա ժամկետների ընթացքում տույժեր չեն հաշվարկվում։

18․ Վարչական ակտի ԱՀՔ համակարգի կողմից վարչական ակտով լրացուցիչ գանձման առաջադրված հարկերի նկատմամբ տույժերը հաշվարկվում են վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառվելու օրվան հաջորդող 11-րդ օրվանից սկսած։ Տույժը հաշվարկվում է օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում, տույժը հաշվարկվում է չվճարված (չմարված) հարկի կամ վճարի գումարի կամ հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարի գումարի նկատմամբ` դրանց վճարման (մարման) համար սահմանված վճարման ժամկետին հաջորդող օրվանից սկսած մինչև պարտավորության մարումը, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Տույժերի հաշվարկման համար 730 օրվա ժամանակահատվածի հաշվարկման համար հիմք են ընդունվում օրենսգրքով սահմանված կարգով կազմված վարչական ակտով տույժերի հաշվարկման համար օրերի քանակը, և վարչական ակտի անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետից հետո՝ 11-րդ օրվանից սկսած տույժերի հաշվարկը շարունակվում է ինքնաշխատ՝ մինչև 730 օրը լրանալը։

19. Հարկ վճարողի սնանկության ընթացքում հարկի կամ վճարի գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարչական ակտի ԱՀՔ-ում տույժերի հաշվեգրումը և հաշվառումը կատարվում է օրենսգրքի 324-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:

 

5. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՀՔ-ՈՒՄ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

20․ Վարչական ակտի ԱՀՔ-ում տուգանքները կամ օրենսգրքով սահմանված դեպքերում վնասի հատուցման գումարները հաշվառվում են վարչական ակտի հիման վրա՝ այդ ակտով առաջադրված գումարի չափով, վարչական ակտի ԱՀՔ-ում վարչական ակտի մուտքագրման օրով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան