ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» նոյեմբեր 2024 թ. |
N 350-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱԶՄԱՊՏՈՒՂ ՀՂԻՈՒԹՅՈՒՆՈՎ ՀՂԻԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել բազմապտուղ հղիությունով հղիի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.11.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված Առողջապահության նախարարի«15» նոյեմբեր 2024 թվականի N 350-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲԱԶՄԱՊՏՈՒՂ ՀՂԻՈՒԹՅՈՒՆՈՎ ՀՂԻԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
Օ30 |
Բազմապտուղ հղիություն |
2) |
Օ30.0 |
Երկպտղանի հղիություն |
3) |
Օ30.1 |
Եռպտղանի հղիություն |
4) |
Օ30.2 |
Հղիություն 4 պտղով |
5) |
Օ30.8 |
Բազմապտուղ հղիության այլ ձևեր |
6) |
Օ30.9 |
Բազմապտուղ հղիություն, չճշտված |
7) |
Օ31 |
Բազմապտուղ հղիությանը բնորոշ բարդություններ |
8) |
Օ31.0 |
Թղթյա պտուղ |
9) |
Օ31.1 |
Վիժումից հետո շարունակվող հղիությունը մեկ կամ մեկից ավելի պտղի |
10) |
Օ31.2 |
Շարունակող հղիություն ներփողային մեկ կամ ավելի պտղի մահից հետո |
11) |
Օ31.8 |
Այլ բարդությունները բնութագրող բազմապտուղ հղիություն |
12) |
Օ32.5 |
Բազմապտուղ հղիություն ոչ ճիշտ մեկ կամ մի քանի պտուղների, որը պահանջում է տրամադրել մորը բժշկական օգնություն |
13) |
Օ43.0 |
Ընկերքի փոխներարկման համախտանիշ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
|
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռադիոլոգ, նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
8) |
Գանգատներ |
● Ճնշման զգացում կոնքում● Ձգող ցավ որովայնի ստորին հատվածում ● Ցավ մեջքի ստորին հատվածում ● Հեշտոցային արտադրություն` լորձ, արյուն, պտղաջուր ● Արգանդի կանոնավոր կծկանքներ |
9) |
Անամնեզ |
● Ընտանեկան ● Մանկաբարձական ●գ Գինեկոլոգիական /Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառում/ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
● Կենսական ցուցանիշներ ● Որովայնի շոշափում ● Պտուղների վիճակի գնահատում – Պտղի սրտի զարկերի հաճախություն, ուլտրաձայնային հետազոտություն, կարդիոտոկոգրաֆիա ● Զննում հայելիներով – պտղաթաղանթների պատռում – պարանոցի/պտղաթաղանթի վիճակի գնահատում – հեշտոցի քսուք – ֆետալ ֆիբրոնեկտինի թեստ ● Հեշտոցի/անոռեկտալ Բ խմբի սպիտակուց քսուք ● Պարանոցի բացում – Մատնային հեշտոցային զննում` պտղաթաղանթ պատռման և ընկերքի առաջադրության բացակայության պարագայում |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
● Պարանոցի բացում կամ ● Պարանոցի փոփոխություն 2–4 ժամվա ընթացքում կամ ● Պտղաթաղանթի պատռում կամ ● Կանոնավոր և ցավոտ կծկանքներ կամ ● Լրացուցիչ հետազոտության կարիք կամ ● Մոր կամ պտուղների վիճակի հետ կապված այլ խնդիրներ ● Պտղից պտուղ փոխներարկման համախտանիշ (ՊՊՓՀ) ● Սելեկտիվ ներարգանդային աճի հապաղում (սՆԱՀ) ● Երկվորյակների անեմիա-պոլիցիտեմիա (ԵԱՊ) ● Երկվորյակների հետադարձ զարկերակային պերֆուզիա (ԵՀԶՊ) ● Պտուղներից մեկի ներարգանդային մահ, չնայած այն սպառնում է ոչ միայն մո- նոխորիոնիկ երկվորյակներին, սակայն մոնոխորիոնիկ հղիություններում այն ավելի տարածված է և գլոբալ հետևանքներ է ունենում կենդանի մնացած պտղի համար: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մանկաբարձ-գինեկոլոգ |
1 |
1 |
2) |
Ռադիոլոգ /ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ/ |
1 |
1 |
3) |
Նեոնատոլոգ |
0,5 |
1 |
4) |
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
0.3 |
0.7 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Բորբոք ման ցուցանիշները գնահատելու նպատակով |
2) |
Առկա չէ |
Արյան մեջ լեյկոցիտների քանակ |
1 |
1 |
Բորբոքման ցուցանիշները գնահատելու նպատակով |
3) |
Առկա չէ |
C-ռեակտիվ պրոտեին |
1 |
1 |
Բորբոքման ցուցանիշները գնահատելու նպատակով |
4) |
Առկա չէ |
Մեզի միջին չափաբաժնի նմուշ |
1 |
1 |
Էրիթրոցիտուրիան, պրոտեինուրիան, միզային ինֆեկցիաները ախտորոշելու նպատակով |
5) |
Առկա չէ |
Հեշտոցի քսուք մանրադիտակային մանրէաբանական հետազոտության համար |
1 |
1 |
Ամնիոտիկ հեղուկի, պտղային աղվամազերի և էպիթելային բջիջների հայտնաբերելու նպատակով |
6) |
Առկա չէ |
Քսուք հեշտոցից և անոռեկտալ հատվածից՝ Բ խմբի սպիտակուցի սկրինինգի համար: |
1 |
1 |
Վարակի հարուցիչը հայտնաբերելու և բորբոքման ցուցանիշները գնահատելու նպատակով |
7) |
Առկա չէ |
Արյան խմբի և Rh գործոնի որոշում |
0.3 |
0.3 |
AB0- և Rh կոնֆլիկտի բացառում և կանխարգելում |
8) |
Առկա չէ |
Ֆետալ ֆիբրոնեկտինի որոշում* |
1 |
1 |
|
9) |
Առկա չէ |
Հեպատիտ B |
1 |
1 |
Բացառել հեպատիտները |
10) |
Առկա չէ |
Հեպատիտ C |
1 |
1 |
Բացառել հեպատիտները |
11) |
Առկա չէ |
RPR (Ռապիդ պլազմա ռագին) հակամարմիններ՝ սիֆիլիս |
0,9 |
0,9 |
Հոսպիտալացումների ժամանակ պարտադիր ստուգել |
Գործիքային հետազոտություններ | |||||
12) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Հղիության ժամկետի որոշման, պտղի վիճակի, աճի գնահատման և ամնիոտիկ հեղուկի ինդեքսի (ԱՀԻ) որոշման համար: |
13) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն արգանդի պարանոցի երկարությունը որոշելու համար |
1 |
1 |
|
14) |
Առկա չէ |
ԿՏԳ մոնիտորինգ (30 շաբաթից մեծ գեստացիոն տարիքի պարագայում) |
0,7 |
0.8 |
Անկանոն ՊՍԶՀ բացահայտման և կծկանքների գնահատման համար: |
15) |
Առկա չէ |
Պտղի սրտի զարկերի հաճախականություն (ՊՍԶՀ) |
1 |
1 |
Անկանոն ՊՍԶՀ բացահայտման համար |
16) |
Առկա չէ |
Պտղի բիոֆիզիկական պրոֆիլ |
0.3 |
0.3 |
Պտղի վիճակի գնահատում |
17) |
Առկա չէ |
Պտղի դոպլերոֆլուսոմետրիա |
0,7 |
0,7 |
Պտղի վիճակի գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
չ/մ |
Միջինաց-ված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պրոգեստերոններ փափուկ 100մգ, 200մգ |
Պրոգեստերոններ փափուկ 100մգ, 200մգ |
դեղապատիճ |
1 |
200 մկգ |
28 մգ |
140 |
2) |
Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
սրվակ |
4 |
8գ |
16 գ |
2 |
3) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 250մգ, 500մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 250մգ, 500մգ |
դեղահատեր |
3 |
750 մգ |
3,75 գ |
5 |
4) |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) 250մգ |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) 250մգ |
դեղահատեր |
4 |
1 գ |
2 գ |
2 |
5) |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) 200մգ, |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) 200մգ, |
դեղահատեր |
3 |
750 մգ |
3,75 գ |
5 |
6) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 250մգ, 500մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 250մգ, 500մգ |
դեղապատիճ |
3 |
3 գ |
21 գ |
7 |
7) |
Էրիթրոմիցին 200մգ, 400մգ |
Էրիթրոմիցին 200մգ, 400մգ |
դեղահատեր |
4 |
1 գ |
10 գ |
10 |
8) |
Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ |
Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ |
դեղահատեր |
2 |
1 գ |
7գ |
7 |
9) |
Ազիտրոմիցին 250մգ, 500մգ |
Ազիտրոմիցին 250մգ, 500մգ |
դեղապատիճ |
1 |
1 գ |
1 գ |
1 |
10) |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
սրվակ |
3 |
3 գ |
6 գ |
2 |
11) |
Ցեֆալեքսին 250մգ, 500մգ |
Ցեֆալեքսին 250մգ, 500մգ |
դեղապատիճ |
4 |
2 գ |
10 գ |
5 |
12) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման4մգ/մ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մ |
ամպուլներ |
1 |
12մգ |
24մգ |
2 |
13) |
Բետամեզոն լուծույթ ներարկման 2մգ+5մգ/մլ |
Բետամեզոն լուծույթ ներարկման 2մգ+5մգ/մլ |
Սրվակ |
1 |
12 մգ |
24մգ |
2 |
14) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
1 |
2 գ |
14-20գ |
7-10 |
15) |
Գենտամիցին լուծույթ ն/ե և մ/մ 40մգ/1մլ |
Գենտամիցին լուծույթ ն/ե և մ/մ 40մգ/1մլ |
սրվակ |
3 |
240 մգ |
1680-2400մգ |
7-10 |
16) |
Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ |
Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ |
փաթեթ |
3 |
1500 մգ |
10500-15000մգ |
7-10 |
17) |
Վանկոմիցին դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 1գր |
Վանկոմիցին դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 1գր |
սրվակ |
2 |
2 գ |
10գ |
5 |
18) |
Օքսիտոցին լուծույթ ներարկման 5ՄՄ/մլ |
Օքսիտոցին լուծույթ ներարկման 5ՄՄ/մլ |
ամպուլներ |
3 |
3մլ |
3մլ |
1 |
19) |
Միզոպրոստոլ 200մկգ |
Միզոպրոստոլ 200մկգ |
դեղահատեր |
1 |
800 մկգ |
800 մկգ |
1 |
20) |
Նատրիումի քլորիդ մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
Նատրիումի քլորիդ մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
փաթեթ |
1 |
1000 մլ |
7000-10000մլ |
7-10 |
21) |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկմա 250մգ/մլ |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկմա 250մգ/մլ |
ամպուլներ |
1 |
80 մլ |
80 մլ |
1 |
22) |
Նիֆեդիպին 10 մգ |
Նիֆեդիպին 10 մգ |
դեղահատեր |
4 |
40 մգ |
80 մգ |
2 |
23) |
Հեքսապրենալին լուծույթ ն/ե 5մկգ/մլ |
Հեքսապրենալին լուծույթ ն/ե 5մկգ/մլ |
սրվակ |
1 |
100 մկգ |
200 մկգ |
2 |
24) |
Ինդոմետացին 50մգ, 100մգ |
Ինդոմետացին 50մգ, 100մգ |
մոմիկներ ուղիղաղիքային |
1 |
50 մգ |
100 մգ |
2 |
25) |
Ինդոմետացին 25 մգ |
Ինդոմետացին 25 մգ, |
դեղահատեր |
4 |
100 մգ |
200 մգ |
2 |
26) |
Ատոզիբան լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 7,51մլ |
Ատոզիբան լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 7,51մլ |
սրվակ |
1 |
165մգ |
330մգ |
2 |
27) |
Կարբետոցին լուծույթ ն/ե 100մկգ/մլ |
Կարբետոցին լուծույթ ն/ե 100մկգ/մլ |
սրվակ |
1 |
1մլ |
1մլ |
1 |
28) |
Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ, 150մգ+30,39մգ |
Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ, 150մգ+30,39մգ |
դեղահատեր |
1 |
75 մգ |
126 g |
168 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մոր տեղափոխումը համապատասխան ինտենսիվ խնամքի հնարավորություն ունեցող պերինատալ կենտրոն |
0,2 |
0,8 |
2) |
Տոկոլիզ (48 ժամ, առանց խորիոնամնիոնիտի նշանների) |
0,5 |
0,5 |
3) |
Նեյրոպրոտեկցիա (Մագնեզիումի սոլֆատ) |
0,4 |
0,6 |
4) |
Ռեսպիրատոր դիստրես համախտանիշի կանխարգելում |
1 |
1 |
5) |
Ծննդաբերություն բնական ուղիներով |
0,8 |
0,2 |
6) |
Կեսարյան հատում |
0,2 |
0,8 |
Ձև 6
Նախածննդյան այցերի գրաֆիկ
Հղիության տեսակ (չբարդացած) |
Նախա-ծննդյան այցերի նվազագույն քանակ |
Խորհրդատվություն + ԳՁՀ |
Լրացուցիչ այց ԱՌԱՆՑ ԳՁՀ-ի |
Մոնոխորիոնիկ դիամնիոտիկ երկվորյակներ |
11 |
Մոտավորապես 11+2 ժամկետից մինչև 14+1 ժամկետը* և 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 և 34 շաբաթական ժամկետներում |
- |
Դիխորիոնիկ երկվորյակներ |
8 |
Մոտավորապես 11+0 ժամկետից մինչև 13+6 ժամկետը* և 16, 18, 20, 22, 24, 28, 32 և 34 շաբաթական ժամկետներում |
16 և 34 շաբաթական ժամկետում |
Մոնոխորիոնիկ եռամնիոտիկ եռվորյակներ և դիխորիոնիկ եռամնիոտիկ եռվորյակներ |
11 |
Մոտավորապես 11 +2 ժամկետից մինչև 14+1 ժամկետը* և 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 և 34 շաբաթական ժամկետներում |
|
Եռախորիոնիկ եռամնիոտիկ եռվորյակներ |
9 |
Մոտավորապես 11+2 ժամկետից մինչև 14+1 ժամկետը* և 20, 24, 26, 28, 30, 32 և 34 շաբաթական ժամկետներում |
16 շաբաթական ժամկետում |
*Երբ պտղի գաղտուն-պոչուկային չափը 45–84 մմ սահմաններում է: |
● Բազմապտուղ հղիությամբ կանանց պետք է խորհուրդ տալ ընդունել օրական 75 մգ ասպիրին` սկսած հղիության 12-րդ շաբաթից մինչև ծննդաբերություն` հետևյալ ռիսկի գործոններից որևէ մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում. գ առաջին հղիություն,
● տարիք (≥40 տարեկան),
● 10 տարուց ավելի միջծննդաբերական ընդմիջում,
● ՄԶԳ ≥ 35 կգ/մ2 առաջին այցի ժամանակ,
● պրեէկլամպսիայի ընտանեկան անամնեզ:
ՊՏՂԻ ՄՈՏ ԶԱՐԳԱՑՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՄ
ՄՈՆՈԽՈՐԻՈՆԻԿ ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՂ ՄԻՋՊՏՂԱՅԻՆ ԱՆՈԹԱՅԻՆ ԱՆԱՍՏՈՄՈԶՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- պտղից պտուղ փոխներարկման համախտանիշ (ՊՊՓՀ)
- սելեկտիվ ներարգանդային աճի հապաղում (սՆԱՀ)
- երկվորյակների անեմիա-պոլիցիտեմիա (ԵԱՊ)
- երկվորյակների հետադարձ զարկերակային պերֆուզիա (ԵՀԶՊ)
- պտուղներից մեկի ներարգանդային մահ, չնայած այն սպառնում է ոչ միայն մոնոխորիոնիկ երկվորյակներին, սակայն մոնոխորիոնիկ հղիություններում այն ավելի տարածված է և գլոբալ հետևանքներ է ունենում կենդանի մնացած պտղի համար:
ՊՊՓՀ` հանդիպում է մոնոխորիոնիկ երկվորյակների 15%-ի մոտ |
I. Պտուղների ամնիոտիկ հեղուկի ծավալների (ԱՀԾ) էական անհամապատասխանություն: Այս վիճակը սահ- մանվում է որպես դոնոր պտղի մոտ սակավաջրություն (Ամանենախորը ուղղահայաց գրպանը (ԱՈՒԳ) < 2 սմ և ռեցիպիենտպտղի մոտ գերջրություն (ԱՈՒԳ > 8 սմ մինչև 20 շաբաթական ժամկետը և > 10 սմ` 20 շաբաթական ժամկետից հետո): Դոնոր պտղի միզապարկը տեսանելի է, իսկ դոպլեր հետազոտության արդյունքները` կանոնա- վոր: II. Դոնոր պտղի միզապարկը տեսանելի չէ, անուրիայի պատճառով առաջանում է սուր սակավաջրություն, դոպ- լեր հետազոտության ցուցանիշները խիստ անկանոն չեն: III. Դոպլեր հետազոտության ցուցանիշները խիստ ան- կանոն են կա՛մ դոնորի, կա՛մ ռեցիպիենտի մոտ: Դիտ- վում է պորտալարի զարկերակի անկանոն դոպլերային արագություն դոնորի մոտ և/կամ անկանոն դոպլերային երակային արագություն ռեցիպիենտի մոտ (երակային ծորանի հետադարձ հոսք նախասրտային կծկումների ժամանակ և/կամ պորտալարի երակի արյան պուլսացիոն արագություն): IV. Ռեցիպիենտ պտղի մոտ սովորաբար դրսևորվում են ասցիտ, պերիկարդի կամ պլևրալ խոռոչում հողուկի կու- տակում, գլխի մաշկի այտուց կամ արտահայտված ջրգողություն: V. Պտուղներից մեկը կամ երկուսը մահացել են (բուժման ենթական չէ): |
ԵԱՊ` հանդիպում է չբարդացած մոնոխորիոնիկ դիամնիոտիկ հղիությունների 2% և լազերային աբլյացիայից հետո մոնոխորիոնիկ երկվորյակների 13% մոտ |
Դոնոր պտղի մոտ առկա են պտղի անեմիայի, իսկ ռեցի- պիենտի մոտ` պոլիցիտեմիայի ախտանշանները` առանց էական գերջրության կամ սակավաջրության առկայու- թյան: Դոնորի մոտ մեծանում է միջին ուղեղային զար- կերակի պիկային սիստոլիկ արագությունը (ՄՈՒԶ ՊՍԱ) (նորմալ մեդիանից > 1.5 անգամ), իսկ ռեցիպիենտի մոտ` նվազում է (նորմալ մեդիանից < 1.0 անգամ): |
սՆԱՀ (աճի անհամապատասխանություն > 20%)` հանդիպում է մոնոխորիոնիկ երկվորյակների 10–15% մոտ |
I. Աճի անհամապատասխանություն, սակայն դրական դիաստոլիկ արագությունների առկայություն երկու պտուղ- ների պորտալարերի զարկերակներում: II. Աճի անհամապատասխանություն` բացակայող կամ հետադարձ վերջնական դիաստոլիկ հոսքի արագու- թյամբ (ԲՀՎԴԱ) մեկ կամ երկու պտուղներում: III. Աճի անհամապատասխանություն` պորտալարի զարկերակի ցիկլային դիաստոլիկ ալիքների առկայությամբ (դրականին հետևում է բացակայող, ապա հետադարձ վերջնական դիաստոլիկ հոսքը` ոչ ցիկլային եղանակով մի քանի րոպեների ընթացքում (ընդհատվող ԲՀՎԴԱ): |
ԵՀԶՊ`հանդիպում է մոնոխորիոնիկ երկվորյակների 1% մոտ |
Առանց սրտի երկվորյակ (սովորաբար առանց սրտի հյուսվածքի), որի պերֆուզիան կատարվում է անատո- միապես ,նորմալե, պոմպի դեր կատարող երկվորյակի կողմից` պլացենտայի մակերեսի վրա տեղակայված խո- շոր զարկերակից զարկերակ միացող անաստոմոզի միջոցով: |
ԾՆՆԴԱԼՈՒԾՄԱՆ ԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐ
ACՕG Ծննդալուծման օպտիմալ ժամկետ |
RCՕG Պլանային ծննդալուծում սկսած նշված ժամկետից |
NICE Պլանային ծննդալուծում սկսած նշված ժամկետից | |
Մոնոխորիոնիկ դիամնիոնիկ երկպտուղ |
34–37+ 6 շաբաթ |
36 շաբաթ |
36 շաբաթ |
Մոնոխորիոնիկ մոնոամնիոնիկ երկպտուղ |
32–34 շաբաթ |
32–34 շաբաթ |
- |
Դիխորիոնիկ դիամնիոնիկ երկպտուղ |
38 շաբաթ |
- |
37 շաբաթ |
Եռապտուղ |
- |
- |
35 շաբաթ |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Բազմապտուղ հղիություն. ախտորոշումը և վարումը։ Կլինիկական ուղեցույց –Եր.: Փրինթինֆո, 2018. – 32 էջ:
2. National Institute for Health and Clinical Excellence. Multiple pregnancy. The management of twin and triplet pregnancies in the antenatal period. NICE clinical guideline 129; 2011. 2. Առողջապահության և կլինիկական գերազանցության ազգային ինստիտուտ: Բազմապտուղ հղիություն: Նախածննդյան շրջանում երկվորյակների և եռյակների հղիության կառավարում: Կլինիկական ուղեցույց Նիցցա 129, 2011.
3. ACՕG Practice Bulletin No. 144: Multifetal gestations: twin, triplet, and higher-order multifetal pregnancies. Օbstet Gynecol. 2014 May;123(5):1118-32. Մանկաբարձության և գինեկոլոգիայի Ամերիկյան ակադեմիա․ Պրակտիկ տեղեկագիր համար 144։ Բազմապտուղ հղիություն։ զույգ, եռյակ, և ավելի բարձր կարգի բազմաօտուղ հղիություն․ Մանկաբարձություն գինեկոլոգիա․ 2014թ․ մայիս;123(5):1118-32.
4. Management of Monochorionic Twin Pregnancy. Green-top Guideline No. 51. Royal College of Օbstetricians and Gynaecologists; 2016. January . Մոնոխորիոնալ երկվորյակների հղիության կառավարում: Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի թիվ 51 առաջարկություն, 2016 թ. Հունվար
5. Dias T, Ladd S, Mahsud-Dornan S, Bhide A, Papageorghiou AT, Thilaganathan B. Systematic labeling of twin pregnancies on ultrasound. Սltrasound Օbstet Gynecol. 2011;38(2):130–133. doi:10.1002/uog.8990 Դիաս Տ, Լադդ Ս, Մահսուդ-Դորնան Ս, Բիդե Ա, Պապագեորգիու ԱՏ, Տիլագանտան Բ․ Երկվորյակ հղիության համակարգված ուլտրաձայնային որոշում․ Ուլտրաձայնային հետազոտություն մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում:2011թ․, ;38(2):130–133. doi:10.1002/uog.8990
6. Carroll SGM, Soothill PW, Abdel-Fattah SA, Porter H, Montague I, Kyle PM. Prediction of chorionicity in twin pregnancies at 10–14 weeks of gestation. BJՕG An Int J Օbstet Gynaecol. 2002;109(2):182–186. doi:10.1111/j.1471-0528.2002.01172.x Կառոլ ՍԳՄ, Սութիլլ ՊՎ, Աբդել-Ֆատտահ ՍԱ, Պորտեր Հ, Մոնտաժ Ի, Կայլ ՊՄ․ Հղիության 10-14 շաբաթվա ընթացքում երկվորյակների հղիության ընթացքում քորոիդի կանխատեսում: Մանկաբարձության և գինեկոլոգիայի բրիտանական ամսագիր․ 2002թ․ ;109(2):182–186. doi:10.1111/j.1471-0528.2002.01172.x
7. National Institute for Health and Clinical Excellence. Antenatal care. NICE clinical guideline 62; 2008. Առողջապահության և կլինիկական գերազանցության ազգային ինստիտուտ: Նախածննդյան խնամք. Նիիցցա կլինիկական ուղեցույց 62; 2008թ․
8. Kilby MD, Bricker L on behalf of the Royal College of Օbstetricians and Gynaecologists. Management of monochorionic twin pregnancy. BJՕG 2016; 124:e1–e45. Կիլբի, Բրիկեր Թագավորական քոլեջի մանկաբարձ-գինեկոլոգների անունից. Մոնոխորիոնալ երկվորյակների հղիության կառավարում․ Մանկաբարձության և գինեկոլոգիայի բրիտանական ամսագիր 2016թ․; 124:e1–e45
9. National Institute for Health and Clinical Excellence. Multiple pregnancy. The management of twin and triplet pregnancies in the antenatal period. NICE clinical guideline 129; 04 September 2019. Առողջապահության և կլինիկական գերազանցության ազգային ինստիտուտ: Բազմապտուղ հղիություն: Նախածննդյան շրջանում երկվորյակների և եռյակների հղիության կառավարում: Նիցցա կլինիկական ուղեցույց 129 04 Սեպտեմբեր 2019 թ․
10. Sperling L, Kiil C, Larsen LՍ, et al. Detection of chromosomal abnormalities, congenital abnormalities and transfusion syndrome in twins. Սltrasound Օbstet Gynecol. 2007;29(5):517-526. doi:10.1002/uog.3918. Սպերլինգ Լ, Կիիլ Կ, Լարսեն ԼՈՒ, և այլք․ Երկվորյակների քրոմոսոմային անոմալիաների, բնածին շեղումների և փոխներարկման համախտանիշի հայտնաբերում: Ուլտրաձայնային հետազոտություն մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում: 2007թ․ ;29(5):517-526. doi:10.1002/uog.3918.
11. Приказ Министерства здравоохранения Российской Федерации от 1 ноября 2012 г.No 572н "Об утверждении Порядка оказания медицинской помощи по профилю "акушерство и гинекология (за исключением использования вспомогательных репродуктивных технологий)"". Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի հրամանը г.No 572ն ""Մանկաբարձություն և գինեկոլոգիա (բացառությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման)"պրոֆիլով բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին":
12. Приказ Минздрава России от 20.10.2020 N 1130н "Об утверждении Порядка оказания медицинской помощи по профилю "акушерство и гинекология" (Зарегистрировано в Минюсте России 12.11.2020 N 60869). Ռուսաստանի առողջապահության նախարարության 20.10.2020 N 1130n հրամանը "մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆիլում բժշկական օգնություն ցուցաբերելու կարգը հաստատելու մասին "(գրանցված է Ռուսաստանի արդարադատության նախարարությունում 11/12/2020 N 60869):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|