Գլխավոր տեղեկություն
Համար
N 336-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.11.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 336-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԵՏԱՆՑՔԻ ՍՈՒՐ, ՔՐՈՆԻԿ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՃԱՔՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հետանցքի սուր, քրոնիկ և չճշտված ճաքով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.11.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 336-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԵՏԱՆՑՔԻ ՍՈՒՐ, ՔՐՈՆԻԿ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՃԱՔՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K60.0

Հետանցքի սուր ճաք

2)

K60.1

Հետանցքի քրոնիկ ճաք

3)

K60.2

Հետանցքի չճշտված ճաք

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը

Սուր, քրոնիկ, քրոնիկ` սրացման փուլում

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Պրոկտոլոգ, գինեկոլոգ, աղեստամոքսաբան

8)

Գանգատներ

Դեֆեկացիայի ակտի ժամանակ և հետո ցավի առկայություն, կղանքի հետ արյան առկայություն դեֆեկացիայի ակտի ժամանակ:

9)

Անամնեզ

Ի հայտ են բերվում հիվանդության առաջացման էթիոլոգիական գործոնները՝ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներ, սննդակարգի խանգարում, ալկոհոլի չարաշահում, նստակյաց կամ քիչ շարժուն կենսակերպ, հղիություն, ծննդաբերություն։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Հետանցքի և շեքի շրջանի արտաքին զննման ժամանակ ուշադրություն է դարձվում հետանցքի ձևի, սպիական փոփոխությունների կամ դեֆորմացիայի, մաշկային ծածկույթների տեսքի վրա: Գնահատվում է պահպանող թմբիկի առկայությունը: Որպեսզի գնահատվի ճաքի դիստալ մասը հետույքի թշերը տարամիտվում են: Բնորոշ է գծային կամ էլիպսաձև դեֆեկտի առկայությունը՝ հարթ եզրերով, որը չի տարածվում շրջակա հյուսվածքների վրա։

11)

Հոսպիտալացման ցուցում

Պլանային վիրահատություն

3. Սույն հավելվածի Ձև 1-ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.

1) գինեկոլոգիական աթոռի վրա՝ մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

2) կողքի վրա՝ ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

3) ծունկ-արմունկային դիրքում:

4․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պրոկտոլոգ

1

1

2)

Աղեստամոքսաբան, էնդոսկոպիստ, սրտաբան, ուրոլոգ, գինեկոլոգ և այլ մասնագետներ՝ ելնելով գանգատների բնույթից և տեղակայումից

1

1

5․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

6․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

 1

Սակավարյունությունը գնահատելու նպատակով

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Անոսկոպիա

1

1

Իրականացվում են ցավային ախտանիշի վերանալուց հետո: Հաստ աղու վերին հատվածի զուգակցող հիվանդությունների ախտորոշում

3)

Առկա չէ

Ռեկտորոմանոսկոպիա/ Կոլոնոսկոպիա

1

1

7․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

8․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ) Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Չիչխանի յուղ ներքին ընդունման համր

Չիչխանի յուղ ներքին ընդունման համր

շշիկ

Սուր փուլ

2-5մլ

14-70մլ

7-14 օր

2)

Քլորամֆենիկոլ, դիօքսոմեթիլտետրա-հիդրոպիրիմիդին7.5մգ/գ+40մգ/գ

Քլորամֆենիկոլ, դիօքսոմեթիլտետրա-հիդրոպիրիմիդին 7.5մգ/գ+40մգ/գ

քսուք արտաքին կիրառման

Սուր փուլ

5-10գր

75-300գր

15-30 օր

3)

Դիօքսոմեթիլտետրա-հիդրոպիրիմիդին 500

Դիօքսոմեթիլտետրա-հիդրոպիրիմիդին 500

մոմիկներ ուղիղ աղիքային

Սուր փուլ

1-2 Մոմիկ

7-120

7օրից -4 ամիս

4)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ

մոմիկներ ուղիղ աղիքային

-

50-150մգ

150-1000մգ

3-7 օր

9․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

10. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Սուր և քրոնիկ անալ ճաք

Ուղիղ աղիքի ներքին սեղմանի դեղորայքային ռելաքսացիայով կոմբինացված պահպանողական բուժում

1

1

Քիչ ինվազիվ բուժման մեթոդ՝ անալ ճաքի լազերաթերապիա և հատում (այրում) Surgitron սարքով

1

1

2)

Կոնսերվատիվ և քիչ ինվազիվ բուժման էֆեկտիվության բացակայության, բորբոքային կոմպոնենտի առկայության դեպքում

Կողմնային ենթամաշկային սեղմանահատում

1

1

Ճաքի հատում՝ հետին բաց սեղմանահատումով

1

1

11․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ Շելիգին Յու․ Ա․, Բլագոդարնի Լ․ Ա․ Կոլոպրոկտոլոգի ուղեցույց․ Մ․ Լիտտերա, 2012, 64-89 էջ/ Шелыгин Ю.А., Благодарный Л.А. Справочник колопроктолога. М.: Литтера, 2012. С. 64-89.

2. Ֆիլիպս Բ․․ Բոլ Սի․, Սաքետ Դ․, և այլք․ Օքսֆորդի ապացույցների վրա հիմնված բժշկության կենտրոն-ապացույցների մակարդակները. 2009/ Phillips B., Ball C., Sackett D., et al. Oxford Center for Evidence-based Medicine — Levels of evidence. 2009. Available from` http://www.cebm.net/index.aspx?o=1025 .

3. Հոֆֆման Ջ․Ս․, Ֆիշեր Ի․, Հենե Վ․, Զեիտս Մ․, Սելբման Հ․ Կ․: կոնսենսուսային առաջարկությունների մշակման մեթոդաբանական շրջանակ [կոնսենսուսային առաջարկությունների մշակման մեթոդաբանական շրջանակ]: Զ Գաստրոէնտերոլոգիա. 2004. Սեպտեմբեր; 42(9): 984-6/Hoffmann J.C., Fischer I., Höhne W., Zeitz M., Selbmann H.K. Methodische Grundlagen für die Ableitung von Konsensusempfehlungen [Methodological basis for the development of consensus recommendations]. Z Gastroenterol. 2004. Sep; 42(9): 984-6.

4. Воробьев Г.И., Шелыгин Ю.А., Благодарный Л.А. Геморрой. М.: Литтера, 2010. С. 38-40, 114-116, 137-138, 154-183. Վորոբյով Գ․ Ի․, Շելիգին Յու Ա, Բլագոդարնի Լ․ Ա․ Հեմոռոյ․ Մ․ Լիտտերա, 2010․ էջեր 38-40, 114-116, 137-138, 154-183

5. Генри М., Свош М. Колопроктология и тазовое дно. М.: Медицина, 1988. С. 232-255. Հենրի Մ․, Սվոշ Մ․ Կոլոպրոկտոլոգիա և կոնքի հատակ․ Մ․։ Բժշկություն, 1988 էջ 232-255․

6. Հիվանդությունների 10-րդ միջազգային դասակարգում․ ՀՄԴ-10 / Международная классификация болезней 10-го пересмотра. МКБ-10. Доступен с: www.10mkb.ru .

7. Սութերլենդ Լ․ Մ․, Բուրչարդ Ա․ Կ․, և այլք․ Կարիչ հեմոռոյէկտոմիայի համակարգված վերանայում. Վիրաբուժություն․ 2002; 137: 1395–406. / Sutherland L.M., Burchard A.K., Matsuda K., et al. A systematic review of stapled hemorrhoidectomy. Arch Surg. 2002; 137: 1395–406.

8. Ֆազիո Ֆ․ Վ․, Տիանդրա Ջ.Ջ. Պերիանալ հիվանդությունների Բուժում. Ընդլայնված վիրաբուժություն․ 1996; 29;59-78 / Fazio F.W., Tjandra J.J. The management of perianal diseases. Adv Surg. 1996; 29: 59–78.

9. Վորոբյով Գ․ Ի․ Կոլոպրոկտոլոգիայի հիմունքները․ Մ։ ՄԻԱ, 2006․ էջ 79-82, 94 / Воробьев Г.И. Основы колопроктологии. М.: МИА, 2006. С.79-82, 94.

10. Չերչ Ջ.Մ. կոլոնոսկոպիայի արդյունքների վերլուծություն հետանցքային արյունահոսություն ունեցող պացիենտների մոտ ' կախված նրանց դրսևորած ախտանիշների բնույթից: Ուղիղ աղիքի, հետանցքի իվանդություններ․ 1991; 34։ 391-5 / Church J.M. Analysis of the colonoscopic findings in patients with rectal bleeding according to the pattern of their presenting symptoms. Dis Colon Rectum. 1991; 34: 391–5.

11. Ռեքս Դ․ Կ․, Բոնդ Ջ․ Հ․, Վինավեր Ս․, և այլք Կոլոնոսկոպիայի տեխնիկական բնութագրերի որակը և կոլոնոսկոպիայի որակի շարունակական բարելավման գործընթացը. կոլոռեկտալ քաղցկեղի վերաբերյալ ԱՄՆ միջհամայնքային աշխատանքային խմբի առաջարկություններ. Գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան ամսագիր. 2002; 97: 1296–308.Rex D.K., Bond J.H., Winawer S., et al. / Quality in the technical performance of colonoscopy and the continuous quality improvement process for colonoscopy: recommendations of the U.S. Multi-Society Task Force on colorectal cancer. Am J Gastroenterol. 2002; 97: 1296–308.

12. Լորենս Ռ․ Սանդս, Դանա Ռ․ Սանդս․ Ամբուլատոր կոլոռեկտալ վիրաբուժություն. Տեղեկատվություն․ 2009;79-85/ Laurence R. Sands, Dana R. Sands. Ambulatory Colorectal Surgery. Informa. 2009; 79-85.

13. Մարվին Լ․ Կորման․ Հաստ և ուղիղաղիքային վիրաբուժություն․ Լիպինկոտ 2005․ էջ 177-255 / Marvin L. Corman, M.D. Colon and Rectal Surgery. Lippincott. 2005. Р. 177-255.

14. Հաստ աղիքի և հետանցքի վիրաբույժների ամերիկյան ընկերություն:Թութքի բուժման գործնական առաջարկություններ: Ուղիղ աղիքի և հետանցքի հիվանդություններ: 2005; 48: 189–194. / The American Society of Colon and Rectal Surgeons.Practice Parameters for the Management of Hemorrhoids. Dis Colon Rectum. 2005; 48: 189–194.

15. Վեբստեր Դ․ Ջ․, Գոֆ Դ․ Կ․, Կրավեն Ջ․ Լ․ Ծավալային քարշակների օգտագործումը հեմոռոյով պացիենտների մոտ. Վիրաբուժության բրիտանական ամսագիր․ 1978; 65: 291. / Webster D.J., Gough D.C., Craven J.L. The use of bulky evacuants in patients with haemorrhoids. Br J Surg. 1978; 65: 291.

16. Մոեսգարդ Ֆ․, Նիլսեն Մ․ Ս․, Հանսեն Ջ․ Բ․, Նուդսեն Ջ․ Տ․ Բարձր մանրաթելային դիետան նվազեցնում է արյունահոսությունն ու ցավը հեմոռոյով պացիենտների մոտ: Ուղիղ աղիքի հիվանդություններ․ 1982; 25: 454–6./Moesgaard F., Nielsen M.C., Hansen J.B., Knudsen J.T. High fiber diet reduces bleeding and pain in patients with hemorrhoids. Dis Colon Rectum. 1982; 25: 454–6.

17. Կեիլի Մ․ Ռ․, Բուչման Պ․, Միներվիում Ս․, Արբայ Յ․, Ալեքսանդր-Վիլլիամս Ջ․ Հեմոռոյների համար փոքր վիրաբուժական միջամտությունների և բարձր մանրաթելային դիետայի խոստումնալից փորձարկումներ 1997; 2: 967–9. / Keighley M.R., Buchmann P., Minervium S., Arbai Y., Alexander-Williams J. Prospective trials of minor surgical procedures and high fibre diet for haemorrhoids. BMJ. 1997; 2: 967–9.

18. Սալվատի Ե․Պ․ Թութքի ոչ վիրահատական բուժում․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ․ . 1999; 42: 989–93. / Salvati E.P. Nonoperative management of hemorrhoids. Dis Colon Rectum. 1999; 42: 989–93.

19. Պերերա Ն․, Լիոլիտսա Դ․, Լիպ Ս․, Կրոքսֆորդ Ա․, Յասսին Մ․ Ֆլեբոտոնիկ միջոցներ հեմոռոյների համար: Կոհրեյնի համագործակցություն․ 2012 / Perera N., Liolitsa D., Iype S., Croxford A., Yassin M. Phlebotonics for haemorrhoids. The Cochrane Collaboration. 2012.

20. Չիտամ Մ․ Ջ․, Մորտենսեն Ն․ Ջ․, Նիստրոմ Պ․ Օ․, և այլք․ Կարված հեմոռոիդեկտոմիայից հետո անընդհատ ցավ և կղման ցանկություն․ 2000; 356: 730–3. / Cheetham M.J., Mortensen N.J., Nystrom P.O., et al. Persistent pain and faecal urgency after stapled haemorrhoidectomy. Lancet. 2000; 356: 730–3.

21. ՄակՌեյ Հ․ Մ․, ՄակԼեոդ Ռ․ Ս․, հեմոռոյի բուժման մեթոդների համեմատություն։ մետա-անալիզ․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ 1995; 38: 687–94 / MacRae H.M., McLeod R.S. Comparison of hemorrhoidal treatment modalities: a meta-analysis. Dis Colon Rectum. 1995; 38: 687–94.

22. ՄակՌեյ Հ․ Մ․, ՄակԼեոդ Ռ․ Ս․, հեմոռոյի բուժման մեթոդների համեմատություն։ մետա-անալիզ․ Վիրաբուժության Կանադական ամսագիր 1997; 40: 14–7. / MacRae H.M., McLeod R.S. Comparison of hemorrhoidal treatments: a meta-analysis. Can J Surg. 1997; 40: 14–7.

23. Lee H.H., Spencer R.J., Beart R.W. Multiple hemorrhoidal banding in a single session. Dis Colon Rectum. 1994; 37: 37–41. / Լի Հ․ Հ․, Սպենսեր Ռ․ Ջ․, Բարտ Ռ․ Վ․ Հեմոռոիդալ բազմակի հանգույցների ամրացում մեկ շրջանում․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ 1994; 37: 37–41.

24. Չալեոյկիտտի Բ․ Համեմատական ուսումնասիրություն մեկ նստաշրջանում բազմակի և մեկ ռետինե ժապավենի Վիրակապման միջև արյունահոսող ներքին հեմոռոյների համար. հեռանկարային ուսումնասիրություն․ Համեմատական ուսումնասիրություն մեկ նստաշրջանում բազմակի և մեկ ռետինե ժապավենի Վիրակապման միջև արյունահոսող ներքին հեմոռոյների համար. հեռանկարային ուսումնասիրություն․ 2002; 85: 345–50. / Chaleoykitti B. Comparative study between multiple and single rubber band ligation in one session for bleeding internal hemorrhoids: a prospective study. J Med Assoc Thai. 2002; 85: 345–50.

25. Արմսթրոնգ Դ․ Ն․ Հեմոռոյիդալ հանգույցների բազմակի կապում. հեռանկարային պատահականացված ուսումնասիրություն, որը գնահատել է նոր տեխնիկան․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ 2003; 46: 179–86/ Armstrong D.N. Multiple hemorrhoidal ligation: a prospective, randomized trial evaluating a new technique. Dis Colon Rectum. 2003; 46: 179–86.

26. Բատ Լ․, Մելզեր Ե․ Կոլեր Մ․, Դրեզիկ Զ․, Շեմեշ Ե․ Ներքին հեմոռոյը առաձգական ժապավենով կապելու բարդություններ ' ախտանիշներով․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ ․ 1993; 36: 287–90. / Bat L., Melzer E., Koler M., Dreznick Z., Shemesh E. Complications of rubber band ligation of symptomatic internal hemorrhoids. Dis Colon Rectum. 1993; 36: 287–90.

27. Ջոնսոն Ջ․ Ֆ․, Ռիմմ Ա․ Հեմոռոյի օպտիմալ ոչ վիրաբուժական բուժում. ինֆրակարմիր կոագուլյացիայի, առաձգական Վիրակապման և ներարկային սկլերոթերապիայի համեմատական վերլուծություն․ Գաստրոթնտերոլոգիայի ամերիկյան ամսագիր. 1992; 87: 1601–5. / Johanson J.F., Rimm A. Optimal nonsurgical treatment of hemorrhoids: a comparative analysis of infrared coagulation, rubber band ligation, and injection sclerotherapy. Am J Gastroenterol. 1992; 87: 1601–5.

28. Սավոիզ Դ․, Ռոշե Բ․, Գլաուստեր Տ․, Դորբրինով Ա․, Լուդվիգ Սի․, Մարտի Մ․ ՍԻ․ Հեմոռոյիդալ հանգույցների կապում առաձգական ժապավենով. Կոլոռեկտալ հիվանդությունների միջազգային ամսագիր․ . 1998; 13: 154–6. / Savoiz D., Roche B., Glauser T., Dorbrinow A., Ludwig C., Marti M.C. Rubber band ligation of hemorrhoids: relapse as a function of time. Int J Colorectal Dis. 1998; 13: 154–6.

29. Սիմ Ա․ Ջ․, Մուրին Ջ․ Ա․, Մակենզի Ի․ Առաջին և երկրորդ աստիճանի հեմոռոյների բուժման եռամյա հետագա ուսումնասիրություն սկլերոզանտի ներարկումով կամ առաձգական վիրակապով: Վիրաբուժություն, գինեկոլոգիա և մանկաբարձություն․ 1983; 157: / Sim A.J., Murie J.A., Mackenzie I. Three-year follow-up study on the treatment of first- and second-degree hemorrhoids by sclerosant injection or rubber band ligation. Surg Gynecol Obstet. 1983; 157:

30. Չեվ Ս․ Ս․, Մարշալ Լ․, Կալիշ Լ․, և այլք․ Համակցված սկլերոթերապիայի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքներ, հեմոռոիդալ հանգույցների վիրակապում ժապավենով և լորձաթաղանթի պրոլապս․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ․ 2003; 46: 1232–7/Chew S.S., Marshall L., Kalish L., et al. Short-term and long-term results of combined sclerotherapy and rubber band ligation of hemorrhoids and mucosal prolapse. Dis Colon Rectum. 2003; 46: 1232–7.

31. Հակոբյան Ա.Ս. Կոլոպրոկտոլոգիա, 2007թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան