Գլխավոր տեղեկություն
Համար
N 330-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.11.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 330-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՉՃՇՏՎԱԾ ԴՈՂՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել չճշտված դողով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.11.2024

Ա. ԱՎանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 330-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՉՃՇՏՎԱԾ ԴՈՂՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

R25.1

Դող` չճշտված, բացառությամբ`

խորեայի` ԱՀՃ (G25.5)

դող` առաջնային (G25.0), հիսթերիկ (F44.4), մտադրված (G25.2)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Քրոնիկ ընթացք

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում` սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքերում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբան, ներզատաբան, նյարդավիրաբույժ

8)

Գանգատներ

Պացիենտը կարող է գանգատվել ձեռքերի, ոտքերի, գլխի, ձայնի, կզակի և մարմնի այլ հատվածների դողից։ Ձեռքերի դողը կարող է լինել առավելապես հանգստի կամ գործողություն կատարելու ժամանակ։ Պարկինսոնի հիվանդության և այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում դողից զատ կլինեն տվյալ հիվանդությանը բնորոշ այլ նշաններ։

9)

Անամնեզ

Դողը հիմնականում սկսվում է դանդաղ և աննկատ։ Կախված հիվանդության տեսակից, սկիզբը կարող է լինել միակողմանի կամ սիմետրիկ, ինչպես նաև համակցված տվյալ հիվանդությանը բնորոշ այլ նշանների հետ։ Դողի որոշ տեսակների խիստ բնորոշ է ժառանգական անամնեզի առկայությունը, օր․՝ էսենցիալ դող։ Դիստոնիկ տրեմորի դեպքում պացիենտը կարող է նշել հատուկ առաջացած դիրքեր՝ մկանների կծկման արդյունքում։

Անամնեզում պետք է ճշտել նաև դողի տեղակայումը, ինչպես նաև զարգացման արագությունը, դողի վրա ազդող գործոնները։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կախված դողի տեսակից զննման ժամանակ կարելի է տեսնել դող հանգստի կամ գործողության ժամանակ, ինչպես նաև Բարեի վերին դիրքում (ձեռքերը զուգահեռ հատակին)։ Գործողության ժամանակ դող ունեցող պացիենտին զննելիս նախընտրելի է հետազոտել՝ գծելով եԱրքիմեդի” պարույրը։

Դողը, որպես հիպերկինեզի տեսակ, պետք է դիֆերենցել դիստոնիայից, բալիզմից, միոկլոնուսից։

Միոկլոնուսի դեպքում դիտվում են ավելի կտրուկ և անկանոն շարժումներ, որոնք դողից տարբերվում են ամպլիտուդով և հաճախականությամբ։

Քրոնիկ հիվանդությունների դեպքում, ըստ հիվանդությանը բնորոշ նշանների, կարելի է տեսնել այլ ուղեկցող նշաններ։

11)

Հոսպիտալացման ցուցում

Սուր առաջացած դող կամ կոպիտ տատանողական շարժումներ վերջույթներում և այլ ակամա շարժումներ՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումները (ՈՒԱՇՍԽ) ժխտելու նպատակով։ Անհայտ ծագման դող՝ ախտորոշելու նպատակով։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդաբանի խորհրդատվություն

1

-

2)

Ներզատաբանի խորհրդատվություն

0,2

-

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատիունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

-

Սովորաբար առանց ախտաբանական փոփոխությունների

2)

Առկա չէ

Արյան կենսաքիմիական քննություն

1

-

Սովորաբար առանց ախտաբանական փոփոխությունների։ Վիլսոնի հիվանդության ժամանակ լյարդի ֆերմենտների շեղվածություն։

3)

Առկա չէ

Վահանագեղձի հորմոններ (թիրեոտրոպ հորմոն, թիրօքսին)

1

-

Թիրօքսինի ցածր մակարդակ, հնարավոր է նաև թիրեոտրոպ հորմոնի ցածր մակարդակ:

4)

Առկա չէ

Ցերուլոպլազմին

1

-

Երիտասարդ տարիքում, համապատասխան այլ նշանների հետ զուգահեռ, Վիլսոնի հիվանդության կասկածի դեպքում։ Զուգահեռ ստուգվում է նաև մեզի մեջ պղնձի մակարդակը։

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Գլխուղեղի մագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

-

Էսենցիալ դողի ժամանակ փոփոխություններ չեն դիտվում, Պարկինսոնի հիվանդության ժամանակ համապատասխան փոփոխություններ ուղեղաբնում՝ պարկինսոնիզմի պրոտոկոլով կատարման ժամանակ, այլ պարկինսոնային համախտանիշների դիֆերենցման համար։ Վիլսոնի հիվանդության ժամանակ հիպերինտենսիվություն կճեպում՝ T2 ռեժիմում, ,պանդաե-ի նշան միջին ուղեղի ծածկում։ Կուտակային հիվանդությունների ժամանակ մետաղի կուտակման նշաններ բազալ հանգույցներում և այլն։

6)

 

Էլեկտրանեյրոմիոգրաֆիա

1

-

Նեյրոպաթիայի/ միոպաթիայի պատկեր

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջի-նացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Լևոդոպա, կարբիդոպա 250մգ+25մգ

Լևոդոպա, կարբիդոպա 250մգ+25մգ

դեղահատեր

Միջինում օրական 3 ընդունում

Միջինում 750մգ

Երկարատև

Երկարատև

2)

Լևոդոպա,բենսերազիդ 100 մգ+25մգ

Լևոդոպա,բենսերազիդ 100 մգ+25մգ

դեղապատիճ

Միջինում օրական 3 ընդունում

Միջինում 600 մգ

Երկարատև

Երկարատև

3)

Պրոպրանոլոլ 40մգ

Պրոպրանոլոլ 40մգ

դեղահատեր

Օրական 2 ընդունում

Միջինում 40մգ

Երկարատև

Երկարատև

4)

Մետոպրոլոլ (մետոպրոլոլի տարտրատ) 50մգ

Մետոպրոլոլ (մետոպրոլոլի տարտրատ) 50մգ

դեղահատեր

Օրական 2 ընդունում

Միջինում 50մգ

Երկարատև

Երկարատև

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Դողի բուժման հետագա մարտավարությունը որոշվում է տարբերակելուց և հստակ ախտորոշում ունենալուց հետո, ինչին կարող է օգնել նաև սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված նշված դեղերի կիրառումը։

10․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Բոտուլինոթերապիա (միջմկանային ներարկում)

1

-

2)

Թալամոտոմիա (վիրաբուժական միջամտություն)

1

-

3)

Խորանիստ ուղեղային ստիմուլյացիա (վիրաբուժական միջամտություն)

1

-

4)

Խորանիստ ուղեղային ստիմուլյացիայի համակարգի ընթացիկ կարգավորումներ՝ հետվիրահատական փուլում

1

-

11․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1) Օլանով ՑՎ, Կոլլեր ՎՑ< Պարկինսոնի հիվանդության վարման ալգորիթմ, բուժման ուղեցույց, Նյարդաբանության ամերիկյան ակադեմիա, Նյարդաբանություն 1998թ․ Մարտ /Olanow CW, Koller WC. An algorithm (decision tree) for the management of Parkinson's disease: treatment guidelines. American Academy of Neurology. Neurology. 1998 Mar;50(3 Suppl 3):S1-57. doi: 10.1212/wnl.50.3_suppl_3.s1. PMID: 9524552.

2) Հյոգլինգեր Գ․ Պարկինսոնի գերմանական ուղեցույցների կոմիտե, Տրենկվալդեր Ց․ Պարկինսոնի ախտորոշում և բուժում՝ Նյարդաբանության գերմանական ասոցիացայի ուղեցույց, ,Նյորոլ Ռես Պրակտ․ե 2024թ․ Հունիս 6/HՓglinger G; German Parkinson’s Guidelines Committee; Trenkwalder C. Diagnosis and treatment of ParkinsonԲs disease (guideline of the German Society for Neurology). Neurol Res Pract. 2024 Jun 6;6(1):30. doi: 10.1186/s42466-024-00325-4. PMID: 38845028; PMCID: PMC11157782.

3) Հաուբենբերգեր Դ, Հալլեթ Մ․ Էսենցիալ դող․ ,ԷՆ Ենգլ Ջ Մեդե 2018թ․ մայիս /Haubenberger D, Hallett M. Essential Tremor. N Engl J Med. 2018 May 10;378(19):1802-1810. doi: 10.1056/NEJMcp1707928. PMID: 29742376.

4) Լալլի Ս, Ալբանեսե Ա, Դիստոնիկ տող, ժամանակն է փոխելու․ ,Մով Դիսորդ Պրակտե 2024թ․ հունիս/Lalli S, Albanese A. Dystonic Tremor: Time to Change. Mov Disord Clin Pract. 2024 Jun;11(6):605-612. doi: 10.1002/mdc3.14010. Epub 2024 Apr 24. PMID: 38659164; PMCID: PMC11145119.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: