ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. |
N 338-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՒՇԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆՈՎ ԵՎ ԿՈԼԱՊՍՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել ուշագնացությունով և կոլապսով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 |
Ա. ԱՎանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» նոյեմբեր 2024 թվականի N 338-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈՒՇԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆՈՎ ԵՎ ԿՈԼԱՊՍՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
R55 |
Ուշագնացություն և կոլապս Ներառյալ` գիտակցության և տեսողության կարճաժամկետ կորստի գիտակցության կորստի, Բացառությամբ` նեյրոցիրկուլյատոր ասթենիայի (F45.3) օրթոստատիկ հիպոթենզիայի (I95.1) նեյրոգեն օրթոստատիկ հիպոտենզիա (G90.3) ցնցակաթվածի` (շոկի) ԱՀՃ (R57.9) կարդիոգեն (R57.0) բարդացնող կամ ուղեկցող հղիության ընդհատումը, արտարգանդային կամ բնականոն հղիությունը (O00-O07, O08.3) ծննդաբերությունը և ծննդազատումը (O75.1) հետվիրահատական (T81.1) Ադամս–Ստոքսի (Stokes-Adams) համախտանիշի (I45.9) ուշագնացության (սինկոպե)` սինոկարոտիդային (G90.0) ջերմային (T67.1) հոգեծին (F48.8) անգիտակից վիճակի` ԱՀՃ (R40.2) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Սուր |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում (վազովագալ և օրթոստատիկ ուշագնացության (սինկոպեի) դեպքում), հիվանդանոցային պայմաններում (կարդիոգեն և նյարդաբանական պատճառներով առաջացած սինկոպեի դեպքում) |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբան, սրտաբան |
8) |
Գանգատներ |
Վազովագալ, օրթոստատիկ սինկոպեի դեպքում պացիենտը գանգատվում է ինքնազգացողության հանկարծակի վատացումից, աչքերի առաջ սևանալուց, հետո գիտակցության կորստից, որը տևում է մինչև 30վրկ։ Պացիենտը կարող է նշել դիրքը փոխելու հետ կապվածություն, նախորդող անզուսպ հազ և այլ իրավիճակներ։ Սրտաբանական պատճառներով պայմանավորված սինկոպեն լինում է ավելի կտրուկ, սովորաբար դրան չի նախորդում ինքնազգացողության վատացումը և պացիենտները չեն հիշում ուշագնացության դրվագը։ Տևում են 1-2 րոպե։ |
9) |
Անամնեզ |
Վազովագալ և օրթոստատիկ սինկոպեների դեպքում ուղեկցող հիվանդություններ հիմնականում չեն լինում, ուշագնացության դրվագից առաջ դիտվում է ինքնազգացողության վատացում և գիտակցության կորուստ։ Կարդիոգեն սինկոպեի դեպքում պացիենտները կարող են նշել հայտնի առիթմիա, սրտի իշեմիկ հիվանդություն և այլն։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննման արդյունքում բնորոշ առանձնահատկություններ հիմնականում չկան։ Պացիենտը կարող է լինել գունատ, կարող է ունենալ ֆոնային հիպոտենզիա, ինչպես նաև կարող է գանգատվել սրտխառնոցից։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Կարդիոգեն սինկոպեի դեպքում՝ կյանքի համար վտանգավոր առիթմիաների ժամանակ։ Այլ սինկոպեների դեպքում՝ տարբերակիչ ախտորոշում իրականացնելու համար։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Սրտաբանի (առիթմոլոգի) խորհրդատվություն |
1 |
- |
2) |
Նյարդաբանի խորհրդատվություն |
1 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
- |
Ախտաբանական փոփոխությունների |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
- | |
3) |
Առկա չէ |
Արյան էլեկտրոլիտային կազմի հետազոտություն |
1 |
- |
Հիպոկալեմիկ պերիոդիկ պարալիզով դեպքում կալիումի մակարդակը կարող է լինել ցածր։ |
Գործիքային հետազոտություններ | |||||
4) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
- |
Կարդիոգեն սինկոպեի դեպքում՝ հնարավոր առիթմիաների հայտնաբերում |
5) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգ |
1 |
- |
Կարդիոգեն սինկոպեի դեպքում, երբ ԷՍԳ տվյալները բավարար չեն ախտորոշման համար |
6) |
Առկա չէ |
Էխոկարդիոգրաֆիա |
1 |
- |
Սրտի կառուցվածքային խնդիրների հայտնաբերում |
7) |
Առկա չէ |
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ) |
1 |
- |
Տարբերակիչ ախտորոշում էպիլեպտիկ ցնցման և սինկոպեի միջև |
8) |
Առկա չէ |
ԷԷԳ-մոնիտորինգ |
1 |
- |
Երբ ԷԷԳ հետազոտության տվյալները բավարար չեն ախտորոշման համար |
9) |
Առկա չէ |
Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
1 |
- |
Որոշ դեպքերում գլխուղեղի կառուցվածքային խնդիրների հայտնաբերում |
10) |
Առկա չէ |
Վեգետատիվ նյարդային համակարգի գործիքային հետազոտություններ, Թիլթ թեստ |
1 |
- |
Վազովագալ և օրթոստատիկ սինկոպեների ախտորոշում |
11) |
Առկա չէ |
Պոլիսոմնոգրաֆիա քնի լատենցիայի բազմակի թեստավորմամբ |
1 |
- |
Նարկոլեպսիայի ախտորոշում երբ ուշագնացության դրվագները հստակ ասոցացված են էմոցիոնալ վիճակների (հատկապես ուրախություն, երբեմն՝ զայրույթ, վախ) հետ և կարող են իրենցից ներկայացնել կատապլեքսիա, և առկա է ցերեկային քնկոտություն։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Ֆլուդրոկորտիզոն 0,1 մգ |
Ֆլուդրոկորտիզոն 0,1 մգ |
դեղա-հատեր |
Օրական 1 ընդունում |
0,1մգ՝ միջինում |
Երկարատև |
Երկարատև |
2) |
Միդոդրին 2,5 մգ |
Միդոդրին 2,5 մգ |
դեղա-հատեր |
Օրական 3 ընդունում |
10մգ՝ 3 անգամ օրական |
Երկարատև |
Երկարատև |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Կարդիոգեն առիթմիայի դեպքում նշանակումները կատարվում են սրտաբանների (առիթմոլոգների) կողմից։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Բրիգնոլ Մ․ «Թեն Քոմանդմենթս օֆ ԵՍԿ Սինկոպե Գայդլայնս 2018թ․, Նոր Սրտաբանների Եվրոպական ասոցիացիա․ Կլինիկական պրակտիկ ուղեցույց՝ սինկոպեի ախտորոշման և վարման համար 19 մարտի 2018թ․ Բարսելոնա․ Eur Heart J. 2018 Jun 1;39(21):1870-1871. doi: 10.1093/eurheartj/ehy210. PMID: 29860370./Brignole M. 'Ten Commandments' of ESC Syncope Guidelines 2018: The new European Society of Cardiology (ESC) Clinical Practice Guidelines for the diagnosis and management of syncope were launched 19 March 2018 at EHRA 2018 in Barcelona. Eur Heart J. 2018 Jun 1;39(21):1870-1871. doi: 10.1093/eurheartj/ehy210. PMID: 29860370.
2. Գրողների կոմիտեի անդամներ․ Շեն ՎԿ, Շելդոն ՌՍ, Բենդիտ ԴԳ, Կոհեն ՄԻ, Ֆորմըն ԴԵ, Գոլդբերգեր ԶԴ, Գրաբբ ԲՊ, Համդան ՄՀ, Կրահն ԱԴ, Լինկ ՄՍ, Օլշանսկի Բ, Ռաջ ՍՌ, Սանդհու ՌԿ, Սորաջջա Դ, Սան ԲՑ, Յանսի ՑՎ, 2017թ․ «ԷյՍիՍի/ԷյԷյջԷյ/ԷյջԱռԷս» ուղեցույցներ սինկոպեով պացիենտների վարման, Ամերիկյան Սրտաբաների քոլեջի հաշվետվություն/Ամերիկյան սրտի ասոցիացիայի «Թասկ ֆորս օն քլինիքալ փրակտիս գայդլայնս ընդ հարթ ռիթմ սըսայիթի․ Հարթ ռիթմ» 2017թ․ Օգոստոս; 14(8):e155-e217. doi: 10.1016/j.hrthm.2017.03.004. Epub 2017 Mar 9. PMID: 28286247/Writing Committee Members; Shen WK, Sheldon RS, Benditt DG, Cohen MI, Forman DE, Goldberger ZD, Grubb BP, Hamdan MH, Krahn AD, Link MS, Olshansky B, Raj SR, Sandhu RK, Sorajja D, Sun BC, Yancy CW. 2017 ACC/AHA/HRS guideline for the evaluation and management of patients with syncope: A report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Clinical Practice Guidelines and the Heart Rhythm Society. Heart Rhythm. 2017 Aug;14(8):e155-e217. doi: 10.1016/j.hrthm.2017.03.004. Epub 2017 Mar 9. PMID: 28286247.
3. Գոլդբերգեր ԶԴ, Պետեկ ԲՋ, Բրիգնոլ Մ, Շեն ՎԿ, Շելդոն ՌՍ, Սոլբիաթի Մ, Դեհարո ՋՑ, Մոյա Ա, Համդան ՄՀ, «ԷյՍիՍի/ԷյԷյջԷյ/ԷյջԱռԷս վերսուս ԻԷսՍի գայդլայնս ֆոր դը դայագնոզիս ընդ մենեջմենթ օֆ սինկոպե, ՋեյԷյՍիՍի գայդլայն քոմփարայսոն․ Ջեյ Էմ Քոլլ Կարդիոլ» 2019թ․ Նոյեմբեր 12;74(19):2410-2423. doi: 10.1016/j.jacc.2019.09.012. PMID: 31699282./Goldberger ZD, Petek BJ, Brignole M, Shen WK, Sheldon RS, Solbiati M, Deharo JC, Moya A, Hamdan MH. ACC/AHA/HRS Versus ESC Guidelines for the Diagnosis and Management of Syncope: JACC Guideline Comparison. J Am Coll Cardiol. 2019 Nov 12;74(19):2410-2423. doi: 10.1016/j.jacc.2019.09.012. PMID: 31699282.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|