ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. |
N 328-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԷՐԵԿՏԻԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել էրեկտիլ դիսֆունկցիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 |
Ա. ԱՎանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» նոյեմբեր 2024 թվականի N 328-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԷՐԵԿՏԻԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
F52.2 |
Գենիտալ ռեակցիայի անբավարարություն: Էրեկտիլ խանգարում տղամարդու մոտ: Հոգեծին (փսիխոգեն) սեռական անկարողություն (իմպոտենցիա), բացառությամբ` օրգանական ծագման սեռական անկարողության (N48.4) |
2) |
N48.4 |
Օրգանական ծագման սեռական անկարողություն (իմպոտենցիա), բացառությամբ` hոգեծին սեռական անկարողության (իմպոտենցիայի) (F52.2) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել)։ |
Ըստ ծանրության աստիճանի` թեթև, միջին, ծանր |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ուրոլոգ, անդրոլոգ, սեքսոպաթոլոգ, նյարդաբան, կլինիկական հոգեբան |
8) |
Գանգատներ |
Սեռական թուլություն, կարող է նշել էրեկցիայի առկայություն, բացակայություն կամ թուլություն, որը կարող է լինել իրավիճակային (սիտուացիոն), ընտրողական, անցողիկ, սպոնտան: Թուլությունը կարող է առաջանալ մինչ սեռական հարաբերության սկիզբը (մինչ պենետրացիան) կամ ընթացքում։ Զուգահեռ կարող է նշել վաղաժամ սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման նշաններ։ |
9) |
Անամնեզ |
Կարող է նշել միջանձնային հարաբերությունների վատթարացում, սեռական զուգընկերոջ փոփոխություն, նախկինում տարած վիրահատություններ, ճառագայթային բուժում, տրավմա կոնքի շրջանում, մետաբոլիկ խանգարումներ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կատարվում է արտաքին զննում։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
ա․ վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում (գերակշռող դեպքերում բուժումը իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում), բ․ բարդությունների կառավարում (մենեջմենթ) (օր․՝ պրիապիզմ բուժման կամ հետազոտության ֆոնին)։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրաբույժ ընդհանուր |
0.05 |
- |
2) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) |
0.05 |
- |
3) |
Երիկամաբան (նեֆրոլոգ) |
0.05 |
- |
4) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ) |
0.3 |
- |
5) |
Ներզատաբան (էնդոկրինոլոգ) |
0.4 |
- |
6) |
Նյարդաբան |
0.1 |
- |
7) |
Ուռուցքաբան |
0.05 |
- |
8) |
Արյունաբան |
0.05 |
- |
9) |
Սրտաբան |
0.4 |
- |
10) |
Ֆթիզիատր |
0.05 |
- |
11) |
Թունաբան (տոքսիկոլոգ) |
0.05 |
- |
12) |
Ալլերգոլոգ և իմունոլոգ |
0.05 |
- |
13) |
Սեքսոպաթոլոգ |
0,2 |
|
14) |
Կլինիկական հոգեբան |
0,1 |
|
15) |
Ուրոլոգ |
||
16) |
Անդրոլոգ |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||
ԱԲ |
Բ | |||||
1) |
Առկա չէ |
Գլյուկոզայի որոշում արյան մեջ |
1 |
- |
Շաքարային դիաբետի հայտնաբերում | |
2) |
Առկա չէ |
Մեզի, սերմի, պրոստատիկ սեկրետի կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում |
0.8 |
- |
Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում | |
3) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
0.5 |
- |
Հարակից միզային վարակի հայտնաբերում | |
4) |
Առկա չէ |
Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), հիմնային ֆոսֆատազ (ՀՖ), բիլիռուբիններ՝ կապված և ընդհանուր |
0,5 |
- |
Լյարդի ֆունկցիայի գնահատում | |
5) |
Առկա չէ |
Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ |
0,1 |
- |
Հարուցչի հայտնաբերում | |
6) |
Առկա չէ |
Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային գործակից + միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ), ֆիբրինոգեն, ակտիվացած մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ժամանակ |
0.3 |
- |
Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում | |
7) |
Առկա չէ |
Ընդհանուր տեստոստերոն |
1․5 |
- |
Հորմոնային ֆոնի գնահատում | |
8) |
Առկա չէ |
Տեստոստերոնի ֆրակցիաներ |
0,2 |
- |
Հորմոնային ֆոնի գնահատում | |
9) |
Առկա չէ |
Լիպիդային պրոֆիլ` խոլեստերին, բարձր խտության լիպոպրոտեիններ (ԲԽԼ), ցածր խտության լիպոպրոտեիններ (ՑԽԼ), տրիգլիցերիդներ |
1 |
- |
Աթերոսկլերոտիկ ռիսկերի գնահատում | |
10) |
Առկա չէ |
Էստրոգենների մակարդակի որոշում |
0,7 |
- |
Հորմոնային ֆոնի գնահատում | |
11) |
Առկա չէ |
Պրոլակտին |
0,7 |
- |
Հորմոնային ֆոնի գնահատում | |
12) |
Առկա չէ |
Թիրեոտրոպ հորմոն (ԹՏՀ) |
0․5 |
- |
Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների հայտնաբերում | |
Գործիքային հետազոտություններ | ||||||
13) |
Առկա չէ |
Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)` տրանսաբդոմինալ, տրանսռեկտալ, փոշտի օրգանների, առնանդամի (գերակշռում է փոշտի ՈՒՁՀ-ն դուպլեքս, դոպլեր ռեժիմներով)։ |
1 |
- |
Որովայնի խոռոչի, կոնքի օրգանների, փոշտի օրգանների, առնանդամի ախտաբանական փոփոխությունների, էթիոլոգիկ գործոնի հայտնաբերում | |
14) |
Առկա չէ |
Ուրոֆլոումետրիա |
0,3 |
- |
Մեզի հոսքի ծավալային արագության գնահատում | |
15) |
Առկա չէ |
Ուրոդինամիկ հետազոտություններ |
0,1 |
- |
Օգնում է գնահատել դետրուզորի, սֆինկտերի կծկողական ֆունկցիան, նրանց սիներգիկ աշխատանքը | |
16) |
Առկա չէ |
Ցիստոսկոպիա |
0,1 |
- |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում | |
17) |
Առկա չէ |
Մնացորդային մեզի չափում ուլտրաձայնային հետազոտության կամ միզապարկի կաթետերիզացիայի միջոցով։ |
0,2 |
- |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում | |
18) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
0,4 |
- |
Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում | |
19) |
Առկա չէ |
Էխո-սրտագրություն |
0․1 |
- |
Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայության որոշում: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխությունների հայտնաբերում | |
20) |
Առկա չէ |
Կավերնոզոգրաֆիա |
0,1 |
- |
Կավերնոզ մարմինների պաթոլոգիայի հայտնաբերում: | |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջի-նացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանու-թյուն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ֆոսֆոդիեսթերազա 5 ինհիբիտորներ՝ սիլդենաֆիլ`25մգ, 50 մգ, 100մգ, տադալաֆիլ 5մգ, 20մգ `5, 10, 20մգ , վարդենաֆիլ 5մգ,10մգ, 20 մգ՝ 5, 10, 20մգ, ավանաֆիլ՝50, 100, 200մգ |
Ֆոսֆոդիեսթերազա 5 ինհիբիտորներ՝ սիլդենաֆիլ`25, 50, 100մգ, տադալաֆիլ`5, 10, 20մգ, վարդենաֆիլ՝ 5, 10, 20մգ, ավանաֆիլ՝50, 100, 200մգ |
դեղահատեր |
1 |
5-200մգ |
450-18000մգ |
Մինչև 3 ամիս |
2) |
Ալպրոստադիլ 500մկգ/մլ Ալպրոստադիլ՝ ներմիզուկային, տոպիկ կամ ներկավերնոզ 125-1000մկգ |
Ալպրոստադիլ |
լուծույթ կաթիլաներարկման կրեմ, ներարկման հեղուկ՝ներկավերնոզ, |
1 |
125-1000 |
- |
Հիմնականում հարաբերությունից առաջ, կամ որևէ բուժման կուրսով։ |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Հիմնականում իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում կոնսերվատիվ բուժում հետևյալ հաջորդականությամբ՝ ա․ ապրելակերպի փոփոխության խորհուրդներ, բ․ սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված բերանացի (պերօրալ) դեղերի օգտագործում՝ հիմնականում տադալաֆիլ, բուժման կուրսը առնվազն 1 ամիս։ Վերջիններիս քիչ էֆեկտիվության, կամ կիրառման անհնարինության պարագայում կարող են կիրառվել վակում էրեկտոր սարքեր, հարվածալիքային թերապիա, գ․ ներմիզուկային կամ ներկավերնոզ դեղերի օգտագործում, դ․ առնանդամի պրոթեզավորում՝ կավերնոզ մարմինների իմպլանտացիա 1, 2 կամ 3 կոմպոնենտից բաղկացած պրոթեզներով։ Բուժմանը կարող է զուգորդել նաև վարքային թերապիան` զույգի հետ, ինչպես նաև կարող են ներգրավվել կլինիկական հոգեբան, սեքսոպաթոլոգ և այլ մասնագետներ։ |
1 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://d56bochluxqnz.cloudfront.net/documents/full-guideline/EAU-Guidelines-on-Sexual-and-Reproductive-Health-2023.pdf
2. https://cr.minzdrav.gov.ru/schema/15_2
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական: