ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. |
N 327-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԻՊՈԹԻՐԵՈԶԻ ԱՅԼ ՁԵՎԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել հիպոթիրեոզի այլ ձևերով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 |
Ա. ԱՎանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» նոյեմբեր 2024 թվականի N 327-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԻՊՈԹԻՐԵՈԶԻ ԱՅԼ ՁԵՎԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
E03 |
Հիպոթիրեոզի այլ ձևեր, բացառությամբ` յոդի անբավարարության հետևանքով զարգացած հիպոթիրեոզի (E00-E02) բժշկական միջամտությունների հետևանքով զարգացած հիպոթիրեոզի (E89.0) |
2) |
E03.3 |
Հետվարակային հիպոթիրեոիդիզմ |
3) |
E03.2 |
Հիպոթիրեոզ` առաջացած դեղորայքից և այլ էկզոգեն նյութերից |
4) |
E03.8 |
Ճշտված այլ հիպոթիրեոզներ |
5) |
E03.9 |
Հիպոթիրեոզ` չճշտված Միքսեդեմա` ԱՀՃ |
6) |
E89.0 |
Հիպոթիրեոիդիզմ` առաջացած բժշկական միջամտություններից հետո Հիպոթիրեոզ, առաջացած ճառագայթումից Հետվիրահատական հիպոթիրեոզ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Ըստ ծանրության աստիճանի` ենթակլինիկական և բացահայտ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ներզատաբան (էնդոկրինոլոգ), թերապևտ, նյարդավիրաբույժ, սրտաբան |
8) |
Գանգատներ |
Հոգնածություն, քնկոտություն, չոր մաշկ, մազաթափություն, դանդաղ խոսք, դեմքի, ձեռքերի և ոտքերի մատների այտուցվածություն, փորկապություն, հիշողության կորուստ, տրամադրության անկում, խռպոտություն, մազաթափություն: |
9) |
Անամնեզ |
Տարած վարակներ, ընդունած դեղեր, իրականացված բժշկական միջամտություններ, ճառագայթում: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կարող է դիտվել հարակնակապճային շրջանի (պերիօրբիտալ) այտուց, դեմքի այտուցվածություն՝ գունատ իկտերիկ երանգով «ընկերասեր» դեմք: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Վահանաձև գեղձի դիսֆունկցիա, երբ հնարավոր չէ բուժում իրականացնել արտահիվանդանոցային պայմաններում: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ներզատաբան (էնդոկրինոլոգ) |
1 |
1 |
2) |
Նյարդավիրաբույժ |
0,2 |
0,45 |
3) |
Սրտաբան |
0,25 |
0,45 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամա-դրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Թիրեոտրոպ հորմոն (TSH) |
1 |
1 |
TSH-ի մակարդակը բարձր է, FT4-ի մակարդակը` նորմալ կամ ցածր (երկրորդային հիպոթիրեոզի դեպքում՝ արյան շիճուկում FT4-ի մակարդակի նվազում՝ TSH-ի ցածրկամ նորմալ մակարդակի հետ համատեղ) |
2) |
Առկա չէ |
Ազատ թիրոքսին (FT4) |
1 |
1 |
FT4-ի մակարդակը նորմալ է կամ ցածր (երկրորդային հիպոթիրեոզի դեպքում՝ արյան շիճուկում FT4-ի մակարդակի նվազում՝ TSH-ի ցածր կամ նորմալ մակարդակի հետ համատեղ) |
3) |
Առկա չէ |
Ազատ տրիյոդթիրոնին (FT3) |
0,18 |
0,35 |
FT3-ը նորմալ է կամ ցածր |
4) |
Առկա չէ |
Հակամարմիններ թիրեոպերօքսիդազայի նկատմամբ (AT-TPO) |
0,8 |
0,8 |
Հակամարմինների բարձր մակարդակ՝ աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում |
5) |
Առկա չէ |
Հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ (AT-TG) |
0,45 |
0,45 |
Կարող է բարձր լինել աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Վահանաձև գեղձի կառուցվածքային փոփոխությունների նկարագրում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
Մեծահասակների մոտ առաջնային հիպոթիրեոզի փոխարինող թերապիա | |||||||
1) |
Էութիրոքս 25մգ, 50մգ, 75 մգ, 100 մկգ |
Էութիրոքս 25մգ, 50մգ, 75 մգ, 100 մկգ |
դեղահատեր |
0,9 |
Օրական 1 անգամ |
-- |
Մշտական հիպոթիրեոզի դեպքում՝ շարունակական (ցմահ) |
2) |
Նովոտիրալ 75/15 մկգ, 100/20 մկգ |
Նովոտիրալ 75/15 մկգ, 100/20 մկգ |
դեղահատեր |
0,09 |
Օրական 1 անգամ |
-- |
Բուժող բժշկի որոշմամբ |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Սլավիկ Մ, Կլավիթթեր Բ․ Մեյզեր Ե․ Վահանաձև գեղձի հորմոնի փոխարինում կենտրոնական հիպոթիրեոզին. պատահական վերահսկվող փորձարկում, որը համեմատում է թիրոքսինի (T4) երկու չափաբաժինները T4-ի և տրիյոդոթիրոնինի համակցության հետ: Ջ․ Կլին Էնդոկրինոլ Մետաբ․ 2007թ․ /Slawik M, Klawitter B, Meiser E et al. Thyroid hormone replacement for central hypothyroidism: a randomized controlled trial comparing two doses of thyroxine (T4) with a combination of T4 and triiodothyronine. J Clin Endocrinol Metab 2007:
2. Կուլուրի Օ, Աուլդին ՄԱ, Ագարվալ Ռ․ TSH-ի անբավարարության դեպքում հիպոթիրեոզի ախտորոշում և բուժում՝ համեմատած առաջնային վահանաձև գեղձի հիվանդության հետ. հիպոֆիզի հիվանդները լևոթիրոքսինով փոխարինելու վտանգի տակ են: Կլինիկական էնդոկրինոլ 2011թ․/Koulouri O, Auldin MA, Agarwal R et al. Diagnosis and treatment of hypothyroidism in TSH deficiency compared to primary thyroid disease: pituitary patients are at risk of underreplacement with levothyroxine. Clin Endocrinol 2011:
3. Պրակտիկ ուղեցույց մեծահասակների հիպոթիրեոիդիզմի, Կլինիկական խնդիրներ և հակասություններ համակցված թերապիայի վերաբերյալ. Թիմոթի Ա․ Վելբորն բ․գ․թ․ ՖՌԱՑՊ DOI:https://doi.org/10.4158/endp.19.6./Practice Guidelines for Hypothyroidism in Adults: Clinical Issues and The Controversy About Combination Therapy/Timothy A. Welborn, PhD, FRACP DOI:https://doi.org/10.4158/endp.19.6:
4. Բարտելենա Լ․ Էնդոկրինոլոգիայի եվրոպական ամսագիր 2021թ․ 185/Bartalena L et al. 2021 European Journal of Endocrinology 185:
5. Կլինիկական պրակտիկան և ուղեցույցները հիպոթիրոդիզմի դեպքում մեծահասակների մոտ` հովանավորված Կլինիկիկական էնդոկրինոլոգների ամերիկյան ասոցիացիայի և ամերիկյան թիրեոիդ ասոցիացիայի կողմից, Ջեֆրի Ռ Գերբեր 1, Ռհոդա Հ․ Կոբին, Պրակտիկ ուղեցույց Էնդոկրինոլոգիական պրակտիկայի/Clinical practice guidelines for hypothyroidism in adults: cosponsored by the American Association of Clinical Endocrinologists and the American Thyroid Association Jeffrey R Garber 1, Rhoda H Cobin,/ Practice Guideline Endocr Pract/ 2012 Nov-Dec:
6. Կիենյա Տ․Ա․ Մորգունովա Տ․Բ․, Ֆադեեվ Վ․Վ․, Երկրորդային հիպոթիրեոզ մեծահասակների մոտ․ ախտորոշում և բուժում, Կլինիկական և ձորձարարական թիեոիդոլոգիա 2019թ․, Տ․ 15 N2 64-72 էջ/Киеня Т.А., Моргунова Т. Б., Фадеев В.В. Вторичный гипотиреоз у взрослых: диагностика и лечение // Клиническая и экспериментальная тиреоидология. 2019; Т. 15; N2: с. 64-72:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական: