ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«08» նոյեմբերի 2024 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 54-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի պահանջների կատարման ապահովման անհրաժեշտությունից՝
Հրամայում եմ
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի պահանջների կատարման ապահովման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական միության կանոնակարգերը ներդնելիս դրանցով նախատեսված «Համապատասխանության ընդունելի միջոցները» (Acceptable Means of Compliance (AMC)) և «Ուղղորդող նյութերը» (Guidance Material (GM)) հանդիսանում են ոչ պարտադիր (Non-Binding), որոնց կիրառման կարգը և դեպքերը սահմանվում են Եվրոպական միություն ներդրվող կանոնակարգերով, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի կողմից սահմանված ընթացակարգերով.
2) Կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների կողմից կիրառվող «Համապատասխանության այլընտրանքային միջոցները» (Alternative Means of Compliance (AltMoC)), որոնք հանդիսանում են «Համապատասխանության ընդունելի միջոցների» (Acceptable Means of Compliance (AMC)) և «Ուղղորդող նյութերի» (Guidance Material (GM)) համապատասխանությունը հաստատող այլընտրանքային միջոցներ, հաստատվում են Կոմիտեի նախագահի կողմից։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
11/8/2024 |
Գ. Սանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական: