Գլխավոր տեղեկություն
Համար
N 1211-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2024
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.09.2024
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«23» սեպտեմբերի 2024 թ.

N 1211-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկների, եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի), տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի`

1) N1 հավելվածով հաստատված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ձևի 2-րդ բաժնում՝

ա. լրացման կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետ՝

«3) խոշոր շահումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումների մասով՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը գերազանցող մասի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով։».

բ. 2-րդ աղյուսակի 3-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3. Շահում

003

20%(10%)

103

20%(10%)

».

 

2) N3 հավելվածով հաստատված եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ձևի`

ա. 1-ին բաժնի 2-րդ գլխի լրացման կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ը.» պարբերության մեջ «չափով» բառից հետո լրացնել «և խոշոր շահումներ» բառերը.

բ. 2-րդ բաժնի լրացման կարգի 6-րդ կետի 16-րդ ենթակետից հանել «խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները,» բառերը.

գ. 3-րդ բաժնի աղյուսակի 1-ին կետի 13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին ենթակետ.

 

«

13.1) շահում

[3.16.1]

 

5%(20%)

 

».

 

դ. 3-րդ բաժնի լրացման կարգի 8-րդ կետի 13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին ենթակետ.

«13.1) շահումները՝ բացառությամբ հարկային գործակալից ստացվող խոշոր շահումների և հարկային գործակալից գովազդային վիճակախաղի շրջանակում ստացվող շահումների (տող [3.16.1]),».

ե. 5-րդ բաժնի լրացման կարգի 14-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) [5.10] տողում լրացվում է պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը ([5.7] տող - [5.8] տող - [5.6] տող, եթե այն < 0-ից): Ընդ որում, [5.10] տողի արժեքը չի կարող գերազանցել [5.6] տողի արժեքը։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերության, որն ուժի մեջ է մտնում սույն հրամանի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

9/23/2024

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2024 թվական: