Գլխավոր տեղեկություն
Համար
N 208-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 հուլիս 2024 թ.

N 208-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԻՆ ԱԿԱՆՋԻ ԹԱՐԱԽԱՅԻՆ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ, ՄԱՍՏՈԻԴԻՏՈՎ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ՎԻՃԱԿՈՎ, ՄԻՋԻՆ ԱԿԱՆՋԻ ԽՈԼԵՍՏԵԱՏՈՄԱՅՈՎ, ԹՄԲԿԱԹԱՂԱՆԹԻ ԹԱՓԱԾԱԿՈՒՄՈՎ, ՄԻՐԻՆԳԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միջին ականջի թարախային և չճշտված բորբոքումով, մաստոիդիտով և համանման վիճակով, միջին ականջի խոլեստեատոմայով, թմբկաթաղանթի թափածակումով, միրինգիտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

09.07.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«09» հուլիս 2024 թվականի

N 208-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԻՋԻՆ ԱԿԱՆՋԻ ԹԱՐԱԽԱՅԻՆ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ, ՄԱՍՏՈԻԴԻՏՈՎ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ՎԻՃԱԿՈՎ, ՄԻՋԻՆ ԱԿԱՆՋԻ ԽՈԼԵՍՏԵԱՏՈՄԱՅՈՎ, ԹՄԲԿԱԹԱՂԱՆԹԻ ԹԱՓԱԾԱԿՈՒՄՈՎ, ՄԻՐԻՆԳԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H66

Միջին ականջի թարախային և չճշտված բորբոքում, ներառյալ` թմբկաթաղանթաբորբի (միրինգիտ) հետ զուգակցված

2)

H66.0

Սուր թարախային միջին ականջաբորբ

3)

H66.1

Քրոնիկ փողաթմբկախոռոչային թարախային միջին ականջաբորբ

 

Բարորակ քրոնիկ թարախային միջին ականջաբորբ

 

Քրոնիկ փողաթմբկախոռոչային հիվանդություն (մեզոտիմպանիտ)

4)

H66.2

Միջին ականջի վերթմբկային գրպանիկի և խորշի (atticoantral) թարախային բորբոքում

Քրոնիկ վերթմբկային գրպանիկի և խորշի (atticoantral) թարախային հիվանդություն (էպիտիմպանիտ)

5)

H66.3

Քրոնիկ թարախային այլ միջին ականջաբորբեր

Քրոնիկ թարախային միջին ականջաբորբ` ԱՀՃ

6)

H66.4

Միջին ականջի թարախային բորբոքում` չճշտված

Միջին ականջի թարախային բորբոքում` ԱՀՃ

7)

H66.9

Միջին ականջի բորբոքում` չճշտված

Միջին ականջի բորբոքում` ԱՀՃ, սուր` ԱՀՃ, քրոնիկ` ԱՀՃ

8)

H67.0*

Միջին ականջաբորբ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների ժամանակ

Միջին ականջաբորբ հետևյալ դեպքերում` քութեշ (A38), տուբերկուլոզ (A18.6)

9)

H70

Մաստոիդիտ (պտկաձև ելունի բորբոքում) և համանման վիճակ

10)

H70.0

Սուր մաստոիդիտ (պտկաձև ելունի բորբոքում)` աբսցես (թարախակույտ), էմպիեմա

11)

H70.9

Մաստոիդիտ` չճշտված

12)

H71

Միջին ականջի խոլեստեատոմա, ներառյալ՝ թմբկաթաղանթի խոլեստեատոմա, բացառությամբ`

 

արտաքին ականջի խոլեստեատոմայի (H60.4), կրկնվող (ռեցիդիվով) խոլեստեատոմայի` մաստոիդէկտոմիայից հետո առաջացած խոռոչի (H95.0)

13)

H72

Թմբկաթաղանթի թափածակում (թափածակում), ներառյալ` թմբկաթաղանթի թափածակումը` կայուն հետվնասվածքային, հետբորբոքային, բացառությամբ` թմբկաթաղանթի վնասվածքային պատռվածքի (S09.2)

14)

H73.0

Սուր թմբկաթաղանթաբորբ (միրինգիտ)

 

Սուր տիմպանիտ (թմբկախորշի բորբոքում)

 

Բուլյոզ (բշտիկավոր միրինգիտ), բացառությամբ` միջին ականջաբորբի (H65-H66)

15)

H73.1

Քրոնիկ միրինգիտ

 

Քրոնիկ տիմպանիտ, բացառությամբ՝ միջին ականջաբորբի (H65-H66)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ (պոլիմիկրոֆլորայի առկայություն՝ մանրէային (բակտերիալ), սնկային, վիրուսային), Բ (ականջածին արտագանգային և ներգանգային բարդություններ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, նյարդավիրաբույժ

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշները՝ ականջացավ, ականջից արտադրություն, ծանրալսություն, աղմուկ ականջում, գլխապտույտ, սրտխառնոց, փոխում

9)

Անամնեզ

Անամնեզում տարած վերին շնչուղիների կատառ, քթային դժվարաշնչություն, սինուսիտ, ադենոիդ հյուսվածքի գերաճ, քթի և քթըմպանի բարորակ և չարորակ նորագոյացություններ: Հիվանդության սկիզբ վաղ մանկական հասակում։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Արտաքին լսողական անցուղուց արտադրություն, թմբկաթաղանթի պատռվածք, արտափքում կամ ներհրում, սպիական փոփոխված կամ կրակալված, դեղին կամ կաթնագույն երանգի թմբկաթաղանթ, ոսկրիկների շղթայի խզում կամ ֆիքսացիա

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. սուր դեպքերում՝ արտահիվանդանոցային բուժում կամ բուժում ցերեկային ստացիոնարի պայմաններում, բ. բարդությունների կասկածի կամ առկայության կամ վիրահատական բուժման դեպքում՝ բուժում ցերեկային ստացիոնարի պայմաններում (միրինգոտոմիա կամ շունտավորում) կամ բուժում հիվանդանոցային պայմաններում (տիմպանոպլաստիկա, օսսիկուլոպլաստիկա` պատի պահպանումով կամ արմատական մաստոիդեկտոմիա՝ խոռոչի օբլիտերացիայով կամ առանց)

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Քիթ-կոկորդ-ականջաբան

1

1

2)

Նյարդաբան

0.2

0.6

3)

Նյարդավիրաբույժ

0

0.7

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

0.5

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում

0.5

1

3)

Առկա չէ

Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

0.5

1

4)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբինի որոշում

0.5

1

5)

Առկա չէ

Ուղղակի բիլիռուբինի որոշում

0.5

1

6)

Առկա չէ

Անուղղակի բիլիռուբինի որոշում

0.5

1

7)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

0.5

0.2

8)

Առկա չէ

Միզանյութի որոշում

0.5

0.2

9)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

0.5

1

 

Գործիքային հետազոտություններ

10)

Առկա չէ

Օտոմիկրոսկոպիա

1

1

Արտաքին, միջին ականջի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

11)

Առկա չէ

Աուդիոմետրիա

1

1

Ծանրալսության տեսակի և աստիճանի ստուգում

12)

Առկա չէ

Տիմպանոմետրիա

0.5

0.5

Միջին ականջի ախտաբանության ճշգրտում

13)

Առկա չէ

Ռինոսկոպիա

1

1

Միջին ականջի ախտաբանական փոփոխություններ առաջացնող պատճառների հայտնաբերում

14)

Առկա չէ

Ականջի էնդոսկոպիկ հետազոտություն

0.8

0.8

Միջին ականջի ախտահարման մասին առավել մանրամասն տեղակայման ճշտում

15)

Առկա չէ

ֆիբրոռինոֆարինգոլարինգոսկոպիա

0.2

0.2

Միջին ականջի ախտաբանական փոփոխություններ առաջացնող պատճառների հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ, 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ, 875մգ+125մգ

դեղահատեր

0,8

0.5-1գ

2.5-5գ

5

2)

Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ

Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ

դեղահատեր

0,5

0.5

3.5գ

7

3)

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ

դեղահատեր

0.5

1

7

7

4)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

0,3

1

7

7

5)

Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

0.5

2

14

7

6)

Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) քթակաթիլներ 0,5մգ/մլ

Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) քթակաթիլներ 0,5մգ/մլ

շշիկ-կաթոցիկ

0.1%

3մլ

15մլ

7

7)

Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 4մգ, 5մգ, 10մգ

Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 4մգ, 5մգ, 10մգ

դեղահատեր

0,3

0.01գ

20հաբ

20

8)

Ֆլյուտիկազոն պրոպրիոնատ 0,05%

Ֆլյուտիկազոն պրոպրիոնատ 0,05%

կաթիլ

0,5

50-200մկգ

9.9մլ

14

9)

Մոմեթազոն ֆուրոատ մոնոհիդրատ 50մկգ

Մոմեթազոն ֆուրոատ մոնոհիդրատ 50մկգ

կաթիլ

0.05%

50-200մկգ

140 փչիկ

20

10)

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) 500մգ

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) 500մգ

դեղահատեր

0,1

2

14

7

11)

Ցիտիրիզին կաթիլներ 10մգ/1մլ

Ցիտիրիզին կաթիլներ 10մգ/1մլ

կաթիլ

0,1

10

70

7

12)

Լևոցիտիրիզին 5մգ

Լևոցիտիրիզին 5մգ

դեղահատեր

0,1

5մգ

7

7

13)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մլ

ամպուլա

0.6

8մգ

36մգ

6

14)

Մեթիլպրեդնիզոլոն 16մգ

Մեթիլպրեդնիզոլոն 16մգ

դեղահաբ

0,2

48

300մգ

7

15)

Պրեդնիզոլոն 5մգ,10մգ

Պրեդնիզոլոն 5մգ, 10մգ

դեղահատեր

0,01

1

120

120

 8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ականջի լվացում, միկրոսկոպի հսկողության տակ` վակուում արտածծիչով

0,8

1

2)

Ականջի լվացում հակասեպտիկ լուծույթներով և դեղի ներմուծում

0.8

1

3)

Միրինգոտոմիա

0.2

0.2

4)

Միրինգոտոմիա վենտիլյացիոն խողովակի ներմուծումով

0.5

0.5

5)

Տիմպանոպլաստիկա /ռեմիսիայի շրջանում/

1

0.6

6)

Տիմպանոպլաստիկա օսիկուլոպլաստիկայի հետ միասին /ռեմիսիայի շրջանում /իմպլանտի օգտագործումով կամ հնարավորության դեպքում առանց իմպլանտի` սեփական հյուսվածքներով/

1

0.5

7)

Մաստոիդէկտոմիա / սրացման և ռեմիսիայի շրջանում/

0.5

07

8)

Տիմպանոպլաստիկա մաստոիդէկտոմիայի հետ միասին / սրացման և ռեմիսիայի շրջանում/

0.5

0.5

9)

Արմատական մաստոիդէկտոմիա / սրացման և ռեմիսիայի շրջանում/

0.4

0.6

10)

Արմատական մաստոիդէկտոմիա տիմպանոպլաստիկայի հետ միասին

0.2

0.8

11)

Տիմպանոպլաստիկա մաստոիդէկտոմիայի և օսսիկուլոպլաստիկայի հետ միասին /իմպլանտի օգտագործումով կամ հնարավորության դեպքում առանց իմպլանտի` սեփական հյուսվածքներով/

0.2

0.7

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Գլասկոկ-Շամբո․ Ականջի վիրաբուժություն-2010․ ԱՄՆ/Glasscock-Shambaugh. Surgery of the ear-2010, USA

2. Դերալդ Ե․ Բրակման, Կլաֆ Շելտոն, Մոիգա Ա․ Արրիգա, Ականջի վիրաբուժություն – Էլսեվիեր - 2016 /Derald E. Brackmann, MD, Clough Shelton, MD, Moisés A. Arriaga, MD, MBA. Օtologic surgery.- Elsevier-2016

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2024 թվական: