ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2010 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 17 նոյեմբերի 2009 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-175-Ն  | 
 
  | 
| 
 Հավելված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի նոյեմբերի 17-ի ԱԺՈ-175-Ն որոշման  | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2010 թվականի տարեկան գործունեության
| 
 Հ/հ  | 
 Վերահսկողության թեմա  | 
| 1. | «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն | 
| 2. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն | 
| 3. | Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն | 
| 4. | Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում և օգտագործում | 
| 4.1 | ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ | 
| 4.2 | ՀՀ կառավարության աշխատակազմ | 
| 4.3 | 
 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 
 ■ ՀՀ համայնքային բյուջեներին սուբվենցիաների տրամադրում 
 ■ Համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների սուբվենցիաների տրամադրում (խողովակաշարային և այլ տրանսպորտ) 
 ■ Արխիվային ծառայություններ 
 ■ Համայնքային ծառայողների վերապատրաստում 
 ■ Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ 
 ■ Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ 
 ■ Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում  | 
| 4.4 | 
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն - Պետական աջակցություն «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ՊՈԱԿ-ներին - Հիդրոօդերևութաբանական ծառայություններ - Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ - Նյութական ռեսուրսների ՀՀ պետական պահուստի ձևավորում և պահպանում - Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում - Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն  | 
| 4.5 | ՀՀ հատուկ քննչական ծառայություն | 
| 4.6 | ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով | 
| 4.7 | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն ■ բարձրագույն ուսումնական հաստատություններ - Հայկական պետական ճարտարագիտական համալսարան ՊՈԱԿ - Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան ՊՈԱԿ - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ՊՈԱԿ - Հայկական պետական ագրարային համալսարան ՊՈԱԿ - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ  | 
| 4.8 | «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն և դրա համակարգի գիտական պետական ոչ առևտրային կազմակերպություններ | 
| 4.9 | 
 ՀՀ արտաքին գործերի նախարարություն ■ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն 
 ■ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն 
 ■ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն  | 
| 4.10 | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ■ Սոցիալական ապահովության պետական ծառայություն  | 
| 4.11 | 
 ՀՀ ոստիկանություն ■ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն  | 
| 4.12 | ՀՀ Արագածոտնի մարզպետարան | 
| 4.13 | ՀՀ Վայոց ձորի մարզպետարան | 
| 4.14 | ՀՀ Տավուշի մարզպետարան | 
| 5 | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն ■ աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության աշխատանքների արդյունավետություն  | 
| 6 | 
 ՀՀ մշակույթի նախարարություն ■ հուշարձանների վերականգնման գծով պետական պատվեր 
 ■ մշակութային միջոցառումների իրականացում  | 
| 7 | Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության և ընդերքի օգտագործման մասին (ընտրանքային) | 
| 8 | ՌԴ Դաշնային Անվտանգության Ծառայության ՀՀ Սահմանապահ վարչությանը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում | 
| 9 | Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործում, համայնքային բյուջեի մուտքերի ապահովում, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարում և օգտագործում | 
| 9.1 | ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներ | 
| 9.2 | ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներ | 
| 9.3 | ՀՀ Տավուշի մարզի համայնքներ | 
| 10 | 
 «Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ ■ Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման ծրագիր» 
 ■ Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի զարգացման ծրագիր» 
 ■ Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության ֆինանսավորմամբ իրականացվող «Բնակարանային ֆինանսավորման ծրագիր» 
 ■ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական մատչելիության ծրագիր»  | 
| 11 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր» | 
| 12 | Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիր» և վերջինիս լրացուցիչ ֆինանսավորում | 
| 13 | Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» | 
| 14 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգի զարգացման ծրագիր» | 
| 15 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգի զարգացման երկրորդ ծրագիր» | 
| 16 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» | 
| 17 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Քաղաքային ջեռուցման ծրագիր» | 
| 18 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի բարեփոխումների ծրագիր» | 
| 19 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագիր» | 
| 20 | Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության աջակցությամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր» | 
| 21 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պատվարների անվտանգության ծրագիր» | 
| 22 | Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված պետական վարկի միջոցների օգտագործում | 
| 
 ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ  | 
 Ի. Զաքարյան  |