ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբեր 2024 թ. |
N 307-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԹԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ, ՔԹԻ ԵՎ ԱԿԱՆՋԻ ԲԱՑ ՎԵՐՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել քթի մակերեսային վնասվածքով, քթի և ականջի բաց վերքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
10.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «10» հոկտեմբեր 2024 թվականի N 307-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՔԹԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ, ՔԹԻ ԵՎ ԱԿԱՆՋԻ ԲԱՑ ՎԵՐՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
S00.3 |
Քթի մակերեսային վնասվածք |
2) |
S01.2 |
Քթի բաց վերք |
3) |
S01.3 |
Ականջի բաց վերք |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Դիմածնոտային վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան |
8) |
Գանգատներ |
Ցավ, արյունահոսություն, գլխապտույտ, սրտխառնոց, երկտեսություն, քթային դժվարաշնչություն, լսողության խանգարում |
9) |
Անամնեզ |
Արյան մակարդելիության հետ կապված հիվանդություններ, շաքարային դիաբետ, գլխի և պարանոցի շրջանում կատարված վիրահատություններ, այդ թվում` տեսողական օրգանի հետ կապված: Արյան շրջանառության տեղային (լոկալ) կամ համակարգային խանգարումներ: Դիպլոպիա: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Վնասվածքի տեղակայման և խորության գնահատում, վերքում օտար մարմինների առկայության ստուգում, նյարդաբանական ստատուս, զարկերակային ճնշման չափում, էլեկտրասրտագրություն, տեսողական օրգանի գնահատում, սուբկոնյուկտիվալ արյունազեղում, ակնակապճային շրջանի ոսկրային համակարգի պալպացիա: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Գլխուղեղի ցնցման երևույթների առկայություն, վնասվածքի շրջանում վերջերս կրած վիրահատություններ, տեսողական և լսողական խանգարումներ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Դիմածնոտային վիրաբույժ |
1 |
1 |
2) |
Նյարդաբան |
0.5 |
1 |
3) |
Քիթ-կոկորդ-ականջաբան |
0.5 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Գլխի և պարանոցի համակարգչային տոմոգրաֆիա |
0.5 |
1 |
Ներգանգային ախտահարումների, հետակնակապճային արյունազեղման, դիմածնոտային շրջանի կոտրվածքների հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ | |
1) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ |
դեղահատեր |
Օրը մեկ կամ երկու անգամ |
2000 |
10000 |
5-7 | |
2) |
Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0,5մգ/մլ |
Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0,5մգ/մլ |
քթակաթիլներ |
Օրը մեկից երեք անգամ |
Երկու փչոց |
5-7 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում |
1 |
1 |
2) |
Վնասվածքի երկրորդային վիրաբուժական միջամտություն` արյունահոսության դադարեցում, վնասված հյուսվածքների վերականգնում: |
0.5 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Տիմոֆեև Ա․Ա․ Դիմածնոտային վիրաբուժության հիմունքները․ Մոսկվա 2007թ./Тимофеев А.А. Основы челюстно-лицевой хирургии. Москва 2007
2. Վերբո Ե․ Բ․, Բուցան Ս․ Բ․, Գիլեվա Կ․ Ս․, Դեմքի վերականգնողական վիրաբուժություն․ Ժամանակակից մեթոդներ և սկզբունքներ, Մոսկվա 2022թ․/Вербо Е.В., Буцан С.Б., Гилева К.С. Реконструктивная хирургия лица. Современные методы и принципы. Москва 2022.
3. Ջոն Լանգդոն, Մոան Պատել, Ռոբերտ Օրդ և Պիտեր Բրեննան․ Բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի օպերատիվ վիրաբուժություն․ Լոնդոն 2011թ․/ John Langdon, Mohan Patel, Robert Ord and Peter Brennan. Operative Oral and Maxillofacial Surgery. London 2011
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2024 թվական: