Գլխավոր տեղեկություն
Համար
N 311-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«14» հոկտեմբեր 2024 թ.

N 311-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՇԿԻ ԵՎ ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ՏԵՂԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել մաշկի և ենթամաշկային հյուսվածքի տեղային այլ վարակներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

14.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հոկտեմբեր «14»-ի

N 311-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՄԱՇԿԻ ԵՎ ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ՏԵՂԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L08

Մաշկի և ենթամաշկային հյուսվածքի տեղային այլ վարակներ

2)

L08.0

Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ (պիոդերմիա)

Դերմատիտներ` թարախակալվող (պուրուլենտ)նեխային (սեպտիկ)թարախային (սուպպուրատիվ)

Բացառությամբ՝

գանգրենային (փտախտային) պիոդերմիայի (L88)

3)

L08.1

Էրիթրազմա

4)

L08.8

Մաշկի և ենթամաշկային հյուսվածքի տեղային այլ ճշտված վարակներ

5)

L08.9

Մաշկի և ենթամաշկային հյուսվածքի տեղային վարակներ չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ

8)

Գանգատներ

Մաշկածածկույթի առանձին շրջանների ցանավորում, երբեմն` քոր

9)

Անամնեզ

Մաշկի միկրոտրավմաներ, գերքրտնարտադրություն, այլ օրգաններում ինֆեկցիոն օջախներ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ցանավորման տեղակայում` դեմք, իրան, վերին և ստորին վերջույթներ, աճուկային շրջան, անութափոսեր: Առաջանում են մանր դեղնասպիտակավուն թարախաբշտիկներ` մազային ֆոլիկուլների շուրջ, թարախային պարունակությամբ, պալպացիայի դեպքում կարող են լինել ցավոտ

11)

Հոսպիտալացման ցուցում

Տարածուն ախտահարման դեպքերում

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)


2)


3)

Մանկաբույժ

0,2

0,2

Մաշկավեներաբան

1

1

Ընտանեկան բժիշկ

0,3

0,3

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Մանրադիտակային հետազոտություն (KOH-ով թեստ)

0,7

0.3

Կորինեմանրէների (corynebacterium minutissimum) հայտնաբերում։

3)

Առկա չէ

Մանրէաբանական հետազոտություն` զգայունության որոշման նպատակով

0,3

0.3

Բուժման նկատմամբ կայուն դեպքերում հարուցչի զգայունության որոշում հակաբիոտիկների նկատմամբ։

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

5)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

 

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Վուդի լամպով դիտում

0,5

0,5

Բնորոշ կորալակարմրավուն լուսարձակման առկայություն։

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Էրիթրոմիցին 1%

Էրիթրոմիցին 1%

նրբաքսուք արտաքին կիրառման

0,2

1

30

30

2)

Կլինդամիցին 2%

Կլինդամիցին 2%

նրբաքսուք արտաքին կիրառման

0,2

1

30

30

3)

Սինտոմիցին 5%

Սինտոմիցին 5%

լինիմենտ

0,2

1

30

30

4)

Սինտոմիցին 10%

Սինտոմիցին 10%

լինիմենտ

0,2

1

30

30

5)

Թիրոզուր 1մգ/գ

Թիրոզուր 1մգ/գ

դոնդող

0,2

1

30

30

6)

Թիրոզուր փոշի 1մգ/գ

Թիրոզուր փոշի 1մգ/գ

փափեթ

0,2

1

30

30

7)

Կետոկոնազոլ 2%

Կետոկոնազոլ 2%

շամպուն

0,2

5

70

14

8)

Դօքսիցիկլին 100մգ

Դօքսիցիկլին 100մգ

դեղապատիճ

0,7

200

6000

30

9)

Կլինդամիցին 600մգ

Կլինդամիցին 600մգ

դեղահատեր

0,3

1800

36000

20

10)

Մետրոնիդազոլ 500մգ

Մետրոնիդազոլ 500մգ

դեղահատեր

0,1

1000

14000

14

11)

Ամօքսիցիլին 500մգ

Ամօքսիցիլին 500մգ

դեղապատիճ

0.1

1000

10000

10

12)

Լեվոֆլոքսացին 500մգ

Լեվոֆլոքսացին 500մգ

դեղահատեր

0.1

500

7000

14

13)

Ցեֆալեքսին 500մգ

Ցեֆալեքսին 500մգ

դեղահատեր

0.1

2000

28000

14

14)

Ցեֆազոլին 500մգ

Ցեֆազոլին 500մգ

դեղահատեր

0.1

1000

10000

10

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/erythrasma?search=erythrasma&source=search_result&selectedTitle=1%7E15&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2024 թվական: