ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«5» նոյեմբեր 2024 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N 75-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանի հավելվածի.
1) Աղյուսակ 11-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բնակելի և հասարակական շենքերում և շինություններում, սենքերում հրդեհաշիջման (այդ թվում` ինքնաշխատ) համակարգերի համար ներկայացվող պահանջները»,
2) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «Օբյեկտների խումբը, անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նախադպրոցական կազմակերպությունների առանձին կառուցված, ներկառուցված, կցակառուցված (այլ շենքերում տեղակայված) շենքեր և շինություններ, ռեկրեացիոն և օժանդակ սենքեր, մանկական խաղասրահներ (բացառությամբ նախադպրոցական կազմակերպություններում նախատեսվածների), Գ2-Գ4 խմբերի այրելիությամբ նյութերի կիրառմամբ, նախադպրոցական կրթական այլ ծրագրեր իրականացնող օբյեկտներ, համալիրներ»,
3) Աղյուսակ 11-ի «Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը» սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «Հրդեհաշիջման (այդ թվում՝ ինքնաշխատ) համակարգը»,
4) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հրդեհաշիջման ինքնաշխատ նրբաջրային, սպրինկլերային համակարգերը, հրդեհաշիջման հիդրանտները, ջրափրփրային կամ հրդեհի ազդանշանման կայանքները, համարժեք այլընտրանքային համակարգերը նախատեսվում և ընտրվում են ըստ օբյեկտի տեխնիկական առաջադրանքի»,
5) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «Օբյեկտների խումբը, անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դպրոցական կազմակերպությունների շենքեր և շինություններ, ռեկրեացիոն և օժանդակ սենքեր (տարրական, միջին, հիմնական և ավագ)»,
6) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հրդեհաշիջման ինքնաշխատ նրբաջրային, սպրինկլերային համակարգերը, հրդեհաշիջման հիդրանտները, ջրափրփրային կամ հրդեհի ազդանշանման կայանքները, համարժեք այլընտրանքային համակարգերը նախատեսվում և ընտրվում են ըստ օբյեկտի տեխնիկական առաջադրանքի»,
7) 786-րդ կետի 14-րդ ենթակետի <d > [(4000 x q)/(π x Vթ)] մմ> 6-րդ բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <d > [(4000 x q)/(π x Vթ)]0.5 մմ>:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
05.11.2024 |
Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2024 թվական: