Գլխավոր տեղեկություն
Համար
N ՆԽ-256-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.06.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/12
Ընդունող մարմին
ԳԽ նախագահություն
Ընդունման ամսաթիվ
22.06.1991
Ստորագրող մարմին
Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊԱՇՏՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը ներկայացնել հետևյալ առաջարկությունները.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի պաշտոն:

2. Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի համաժողովրդական ընտրություններն անցկացնել 1991 թվականի ընթացքում:

 

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար
Ա. Սահակյան


22 հունիսի 1991 թվականի,
քաղ. Երևան
N ՆԽ-256-I