Գլխավոր տեղեկություն
Համար
N 260-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.08.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«13» օգոստոս 2024 թ.

N 260-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի «Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 04-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) վերնագրում և 1-ին կետում «մշակելու» բառից հետո լրացնել «, պահպանելու և տեղափոխելու» բառերը.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

13.08.2024

 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի

2024 թվականի օգոստոս «13»-ի

N 260-Ն հրամանի

 

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի

2019 թվականի փետրվարի 1-ի

N 04-Ն հրամանի

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է կենդանի կամ դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու, պահպանելու և տեղափոխելու կանոնները և փոխպատվաստում իրականացնելու կարգի վերաբերյալ ընդհանուր դրույթները:

2. Կենդանի կամ դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով վերցվում են միայն այն օրգանները և (կամ) հյուսվածքները, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին) սահմանված փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկերում:

3. Կենդանի կամ դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը, մշակելը, պահպանելը, տեղափոխելը և փոխպատվաստելը կարող է իրականացվել միայն համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված բժշկական հաստատությունների կողմից (այսուհետ` բժշկական հաստատություն):

 

2. ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Բժշկական հաստատությունում փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցվում են միայն այն դեպքում, եթե`

1) դոնորը անցել է բազմակողմանի բժշկական հետազոտություն, և առկա է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն` տրված լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով.

2) առկա է կենդանի դոնորի կամովին և գիտակցաբար տրված գրավոր համաձայնությունը իրենից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու համար.

3) վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում դոնորը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված բոլոր հնարավոր բարդությունների մասին:

5. Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող է վերցնել միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բուժաշխատողների խումբը:

6. Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո կազմվում է տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ՝ համաձայն Ձև 5-ի, որը կցվում է կենդանի դոնորի, իսկ պատճենը` ռեցիպիենտի բժշկական փաստաթղթերին:

7. Կենդանի դոնորից օրգանների և (կամ) հյուսվածքների վերցնելու և մշակելու գործընթացներն իրականացվում են առաջնորդվելով յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով:

 

3. ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնում է միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բուժաշխատողների խումբը, ընդ որում.

1) ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու և մշակելու համար բուժաշխատողների խմբում բժշկական հաստատության տնօրենի հրամանով ընդգրկվում են բժիշկ-անեսթեզիոլոգ, վիրաբույժ, բուժքույրեր և անհրաժեշտության դեպքում` դատական բժիշկ կամ ախտաբանաանատոմ: Անհրաժեշտության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով բուժաշխատողների խմբում կարող են ընդգրկվել նաև այլ բժիշկ-մասնագետներ: Բուժաշխատողների խմբի մեջ չեն ընդգրկվում այն բժիշկները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան փաստի հաստատմանը.

2) կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու և մշակելու համար բուժաշխատողների խմբում ընդգրկվում են ավագ և միջին բուժաշխատողներ (կախված վերցվող օրգանից կամ հյուսվածքից համապատասխան մասնագիտացմամբ):

9. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո լրացվում է ակտ` համաձայն Ձև 1-ի (ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու դեպքում) կամ Ձև 2-ի (կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու դեպքում): Ակտը կցվում է դիակային դոնորի բժշկական փաստաթղթերին և դրա տվյալները գրանցվում են օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

10. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար կազմվում է տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ, համաձայն Ձև 5-ի (ուղեղային մահվան դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու դեպքում) և Ձև 6-ի (կենսաբանական մահվան դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու դեպքում), որի պատճենը կցվում է դիակային դոնորի բժշկական փաստաթղթերին, իսկ բնօրինակը, լիարժեք լրացնելուց հետո` ռեցիպիենտի բժշկական փաստաթղթերին:

11. Դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները ենթարկվում են համապատասխան մշակման` առաջնորդվելով լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով:

 

4. ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

12. Համապատասխան մշակման ենթարկված օրգանները և (կամ) հյուսվածքները փաթեթավորվում են համապատասխան ջերմային ռեժիմ ապահովող տեղափոխման արկղի կամ պայուսակի մեջ` առաջնորդվելով յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով:

13. Սույն կարգի Ձև 3-ով սահմանված օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման հայտարարագրի լրացումից հետո օրգանները և (կամ) հյուսվածքները տեղափոխվում են այն բժշկական հաստատություն, որտեղ իրականացվելու է օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը: Հայտարարագրի տվյալները գրանցվում են օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում:

14. Օրգանի և (կամ) հյուսվածքի տեղափոխման դեպքում, տեղափոխման հայտարարագրի հետ միասին փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատություն են ուղարկվում նախապես լրացված Ձև 5-ով կամ Ձև 6-ով հաստատված փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ տեղեկանքը:

15. Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում տեղափոխման արկղը կամ պայուսակը բացելուց հետո փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը լրացնում է ընդունման ակտ` համաձայն Ձև 4-ի: Ընդունման ակտը պահվում է փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում` տեղեկատվությունը գրանցելով օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում:

16. Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների պահպանելու և տեղափոխելու գործընթացներն իրականացվում են առաջնորդվելով յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով:

 

5. ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումն իրականացվում է միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բուժաշխատողների կողմից, ընդ որում ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո դիակային դոնորից վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումն իրականացնող բուժաշխատողների խմբում չեն կարող ընդգրկվել այն բժիշկները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան փաստի հաստատմանը:

18. Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները փոխպատվաստվում են, եթե`

1) առկա է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացությունը.

2) առկա է ռեցիպիենտի գրավոր համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

3) ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների մասին, դիակային դոնորի դեպքում` մինչև նախատեսվող վիրահատական միջամտությունը, իսկ կենդանի դոնորի դեպքում` վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում:

19. Փոխպատվաստումն իրականացնելուց հետո բժշկական հաստատության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում գրանցում է համապատասխան տեղեկատվություն` ռեցիպիենտի և կատարված օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստման վերաբերյալ:

20. Վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման գործընթացն իրականացվում է առաջնորդվելով յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով:

 

Ձև 1

 

Ա Կ Տ

 

ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_______________________________________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը)

 

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը __________________________________________________

_________________________________________________________________ տարիքը ______________

Դիակային դոնորից օրգան (օրգաններ) և (կամ) հյուսվածք (հյուսվածքներ)` _____________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(նշվում է (են) օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) անվանումները)

վերցնելն իրականացվել է դոնորի ուղեղային մահվան փաստի հաստատումն արձանագրելուց հետո`

_______________________________________________________________________________________:

Օրգանը (օրգաններ) և (կամ) հյուսվածքը (հյուսվածքներ) վերցվել են ____________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, բժշկի (բժիշկներ) պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

_______________________ կողմից:

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման գործընթացի կարճ նկարագիրը՝

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման գործընթացի

սկիզբը`_____________________________________ավարտը`____________________________________:

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման գործընթացին մասնակցել են նաև՝

վիրաբույժներ ___________________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

________________________________________________________________________________________

անեսթեզիոլոգ ___________________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

վիրաբուժական բուժքույր _________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժիշկ ___________________________________

________________________________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցմանը ներկա է գտնվել դատական բժիշկ կամ ախտաբանաանատոմ` ըստ անհրաժեշտության:

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Բժշկական հաստատության տնօրեն _______________________________________________________

_______________________________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև 2

 

Ա Կ Տ

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ(ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_______________________________________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը)

 

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը __________________________________________________

________________________________________________________ տարիքը_______________________

Դիակային դոնորից օրգան (օրգաններ) և (կամ) հյուսվածք (հյուսվածքներ)` ____________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(նշվում է (են) օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) անվանումները)

վերցնելն իրականացվել է դոնորի կենսաբանական մահվան փաստի հաստատումն արձանագրելուց քանի ժամ հետո`

_______________________________________________________________________________________:

Օրգանը (օրգաններ) և (կամ) հյուսվածքը (հյուսվածքներ) վերցվել են ___________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, բժշկի (բժիշկներ) պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

________________________________________________________________________________ կողմից:

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման գործընթացի կարճ նկարագիրը՝

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման սկիզբը`___________________ ավարտը`_________________________________________:

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման գործընթացին մասնակցել են նաև՝

Ավագ բուժաշխատող (ներ)________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

________________________________________________________________________________________

Միջին բուժաշխատող (ներ)________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցմանը ներկա է գտնվել դատական բժիշկ կամ ախտաբանաանատոմ` ըստ անհրաժեշտության:

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման

 

_______________________________________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը, որտեղ վերցվել է օրգանը և (կամ) հյուսվածքը)

 

Բժշկական հաստատության հասցեն _______________________________________________________

Հեռախոսահամարը և ֆաքսի համարը _____________________________________________________

Օրգանները և (կամ) հյուսվածքները վերցնելու օրը/ամիսը/տարին ________________ ժամը ________

Սույն հայտարարագրով հավաստում եմ, որ _________________________________________________

(օրգանի (կամ) հյուսվածքի անվանումը)

_______________________________________________________________________________________

(արկղում փաթեթների քանակը)

 

փաթեթավորվել է պահանջվող արկղում (պայուսակում): Արկղը (պայուսակը) փակման պահից գտնվել է խիստ հսկողության ներքո: Չի խախտվել արկղի (պայուսակի) ամբողջականությունը և պահանջվող ջերմային ռեժիմը: Տեղափոխման պահից որևէ կողմնակի միջամտություն չի կատարվել:

______________________________________________________ տեղափոխվելու է _________________

(օրգանի և (կամ) հյուսվածքի անվանումը)

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և ֆաքսի համարը)

 

Տեղափոխումն իրականացրել է

 

________________________

(անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

   

Կ.Տ.

 

 

Ձև 4

 

Ը Ն Դ ՈՒ Ն Մ Ա Ն  Ա Կ Տ

 

փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների

 

 Օրը, ամիսը,

 

 տարին ____________________

 Ժամը __________________

 ______________20________թ.

 

 

Տեղափոխման

 

արկղը

  այո       ոչ

(պայուսակը)

   □          □

ամբողջական է`

_______________________________________________________________________________________

 

Դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը, որտեղից տեղափոխվել է օրգանը և (կամ) հյուսվածքը)

Գտնվելու վայրը _________________________________________________________________________

Հեռախոսահամարը, ֆաքսի համարը_______________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(տեղափոխված օրգանը և (կամ) հյուսվածքն ընդունող բժշկական հաստատության անվանումը)

Գտնվելու վայրը _________________________________________________________________________

Հեռախոսահամարը, ֆաքսի համարը ______________________________________________________

Հատուկ նշումներ _______________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

 ......................................................

 ..................................................

(տեղափոխումն իրականացնող

բժշկական հաստատության

տեղափոխումն իրականացրած

անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

(ընդունումն իրականացնող

բժշկական հաստատության

պատասխանատու անձի

ստորագրությունը, անունը, ազգանունը)

   

Կ.Տ.

 

 

Ձև 5

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ԿԱՄ ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՎՈՂ ՕՐԳԱՆԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Օրգանների և (կամ) հյուսվածքների վերցնելու օրը, ամիսը, տարին

_____________________________________________________________________ժամը______________

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը

____________________________________________տարիքը ___________, իսկ ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո դիակային դոնորի դեպքում նաև դոնորի արյան խումբը

__________________________________________________և ռեզուս պատկանելիությունը___________

_______________________________________________________________________________________

 

Անատոմիական առանձնահատկություններ_________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Անոթային առանձնահատկություններ______________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Պերֆուզիայի աստիճանը և որակը ________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Այլ նշումներ ____________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Վիրաբույժի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________________

_________________________________________________Ստորագրություն_______________________

_______________________________________________________________________________________

 

Ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը

__________________________________________________________տարիքը _____________________

 

Իշեմիայի տևողությունը՝

Սառը .................. ժամ............րոպե

Տաք .................. ժամ............րոպե

Լրացուցիչ ակնարկ/ չօգտագործվելու դեպքում նշել պատճառը ________________________________

_______________________________________________________________________________________

 

Այլ նշումներ ____________________________________________________________________________

__________________________________________________________________

 

Վիրաբույժի անունը, ազգանունը, հայրանունը____________________________ ստորագրություն

_______________________________________________________________________________________

 

Փոխպատվաստմանը մասնակցող այլ բժիշկ-մասնագետներ` անունը, ազգանունը,

հայրանունը ____________________________________ Ստորագրություն _______________________

Ամսաթիվը ___________________________________________ Ժամը ___________________________

 

Ձև 6

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՎՈՂ ՕՐԳԱՆԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Օրգանների և (կամ) հյուսվածքների վերցնելու օրը, ամիսը, տարին____________________________

_______________________________________________________Ժամը__________________________

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________տարիքը ____________

Արյան խումբը ____________________________________________________

Ռեզուս պատկանելիությունը _______________________________________

 

Անատոմիական առանձնահատկությունները (լրացվում է առկայության դեպքում` ըստ անհրաժեշտության)

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Անոթային առանձնահատկություններ (լրացվում է առկայության դեպքում` ըստ անհրաժեշտության)

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Այլ նշումներ_____________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Ավագ բուժաշխատող___________________________________Ստորագրություն__________________

_____________________________________________________________________________

 

Ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը

_________________________________________________________ տարիքը ____________________

 

Լրացուցիչ ակնարկ/ չօգտագործվելու դեպքում նշել պատճառը

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Այլ նշումներ ____________________________________________________________________________

__________________________________________________________________

 

Փոխպատվաստումն իրականացրած բժիշկ-մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը

_______________________________________________________ստորագրությունը ________________

 

Փոխպատվաստմանը մասնակցող այլ բժիշկ-մասնագետներ`

անունը, ազգանունը, հայրանունը______________________________ ստորագրություն _____________

Օրը, ամիսը, տարին _____________________________________ Ժամը____________________ »:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2024 թվական: