ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքները կիրարկել հրապարակման պահից:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում այդ օրենքներին:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկի իրավահաջորդը:
4. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի բանկի լիակատար էմիսիոն իրավունքներին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում ազգային դրամը շրջանառության մեջ մտցնելու պահից:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության նախագահի և նրա տեղակալի թեկնածությունները:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքները «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքներին համապատասխանեցնելու մասին.
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքներին.
գ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և մյուս գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանությունը նշված օրենքներին.
դ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսավարկային հաստատությունների մասին», «Հայաստանի Հանրապետության դրամական համակարգի մասին», «Արժութային կարգավորման և վերահսկման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին» օրենքների նախագծերը.
ե) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում Հայաստանի Հանրապետության կառավարության մասնաբաժինների չափերի ու աղբյուրների մասին և առաջարկություններ` այդ բանկերի կարգավիճակի մասին.
զ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ նախկին ԽՍՀՄ խնայբանկի Հայկական հանրապետական բանկի կարգավիճակի մասին.
է) վեցամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ստուգումն իրականացնող աուդիտորային կազմակերպության ընտրության կարգի մասին որոշման նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը:
Մինչև աուդիտորային կազմակերպության հաստատումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության ստուգումը, բանկի տարեկան հաշվեկշռի, օգուտների ու վնասների մասին հաշվետվության հաստատումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
7. Մինչև «Հայաստանի Հանրապետության ֆինանսավարկային հաստատությունների մասին» օրենքի ընդունումը թույլատրել Հայաստանի կենտրոնական բանկին իր լիազորությունների շրջանակներում կարգավորել կենսաթոշակային, ապահովագրական ֆոնդերի և ինվեստիցիոն ընկերությունների գործունեությունը:
8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
ա) մշակել և Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայնությամբ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության» նախագիծը.
բ) վերանայել և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ընդունած այն ակտերը, որոնք հակասում են հիշյալ օրենքներին.
գ) մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը վերագրանցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերը և դրանց մասնաճյուղերը` նրանց կանոնադրությունները համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին.
դ) բանկային գործունեություն իրականացնելու և բանկային գործառնություններ կատարելու արտոնագրեր տալու համար գանձել տուրք հետևյալ չափերով.
- բանկերի գրանցման համար` բանկերի կանոնադրական կապիտալի |
- 0,1 տոկոսը |
- մասնաճյուղերի գրանցման համար` մասնաճյուղի հիմնադրի կանոնադրական կապիտալի |
- 0,01 տոկոսը |
- օտարերկրյա բանկերի գրանցման համար` կանոնադրական կապիտալի |
- 0,1 տոկոսը արտարժույթով |
Վերագրանցման համար տուրք չի գանձվում:
(ուժը կորցրել է 11.06.96 օրենք)
ե) եռամսյա ժամկետում սահմանել արտարժույթով բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրման կարգը, մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը կատարել նախկինում տրված արտոնագրերի վերագրանցում:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ.
ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալի չափի և ձևավորման մասին» որոշման նախագիծը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բանկում 1992 թվականի ձևավորված շահույթի մնացորդը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և Հայաստանի Հանրապետության բանկերին Հայաստանի Հանրապետության պարտքերի մասին և առաջարկություններ` պարտքերի կարգավորման մասին.
գ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության բանկային սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ.
դ) վեցամսյա ժամկետում մշակել և հաստատել արտարժույթի, թանկարժեք մետաղների ու քարերի պետական պահուստների ձևավորման և պահպանման կարգը:
10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովներին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության երկու անդամների թեկնածուների վերաբերյալ հարցի քննարկումը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում նախապատրաստելու համար:
11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|