Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» հոկտեմբեր 2024 թ.

N 297-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՑ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել շնչառական ուղիներից արյունահոսությունով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

03.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հոկտեմբեր «03»-ի

N 297-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՑ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

R04

Արյունահոսություն` շնչառական ուղիներից

2)

R04.0

Քթային արյունահոսություն Արյունահոսություն քթից

3)

R04.1

Կոկորդային արյունահոսություն, բացառությամբ` արյունախխման դեպքի (R04.2)

4)

R04.2

Արյունախխում Արյունային խորխ Հազ` արյունահոսությամբ

5)

R04.8

Արյունահոսություն` շնչառական ուղիների այլ մասերից Թոքային արյունահոսություն` ԱՀՃ, բացառությամբ` թոքային արյունահոսության` առաջացած պերինատալ շրջանում (P26.-)

6)

R04.9

Արյունահոսություն` շնչառական ուղիներից` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում` վիրահատական բուժման դեպքում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Քիթ-կոկորդ-ականջաբան, սրտաբան, արյունաբան

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ՝ քթից և բերանից արյունային արտադրություն, արյունախխում, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, գունատություն։

9)

Անամնեզ

Քթային դժվարաշնչություն, բարորակ և չարորակ նորագոյացություններ, զարկերակային գերճնշում, հակամակարդիչ դեղերի կիրառում, ներքթային դեղերի կիրառում, արյան մակարդելիության համակարգի հիվանդություններ, ձայնի փոփոխություն, երիկամների, լյարդի քրոնիկ հիվանդություններ, նախկինում տարած վիրահատական միջամտություններ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Քթում արյունային բնույթի արտադրություն, լորձաթաղանթի պոլիպոզ կամ այլ ախտաբանական փոփոխություններ, ըմպանի հետին պատով արյունային բնույթի արտադրության հետհոսք, փոփոխություններ կոկորդի վերձայնալարային, ձայնալարային կամ ստորձայնալարային տարածություններում, մաշկի գույնի, զարկերակային ճնշման, պուլսի փոփոխություններ:

11)

Հոսպիտալացման ցուցում

Սուր դեպքերում՝ բուժում արտահիվանդանոցային պայմաններում կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում, բարդությունների կասկածի կամ առկայության կամ վիրահատական բուժման դեպքում՝ հիվանդանոցային պայմաններում:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն

1

1

2)

Արյունաբանի խորհրդատվություն

0․2

1.0

3)

Կրծքային վիրաբույժի խորհրդատվություն

0․01

0․01

4)

Սրտաբանի խորհրդատվություն

0․3

0․7

5)

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի խորհրդատվություն

0․1

0․9

6)

Անոթային վիրաբույժի խորհրդատվություն

0․01

0․1

 4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

2)

Առկա չէ

Արյան մակարդելիության հասարակ հետազոտություն

0․5

1

 Արյան մակարդելիության որոշում

3)

Առկա չէ

Արյան մակարդելիության ընդլայնված հետազոտություն

0․3

1

4)

Առկա չէ

Հեմոգլոբինի քանակական որոշում

0․5

0․9

Արյունահոսության ինտենսիվությունը գնահատելու նպատակով

5)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում

-

1

Ցուցանիշների բարձրացում որպես լյարդի ախտահարման նշան։

6)

Առկա չէ

Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

-

1

7)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբինի որոշում

-

1

Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր:

8)

Առկա չէ

Ուղղակի բիլիռուբինի որոշում

-

1

9)

Առկա չէ

Անուղղակի բիլիռուբինի որոշում

-

1

10)

Առկա չէ

Կրեատինին

-

0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ` հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:

11)

Առկա չէ

Միզանյութ

-

0.2

12)

Առկա չէ

Ց-ռեակտիվ սպիտակուց

0․5

1

Օրգանիզմի բորբոքային ռեակցիայի անուղղակի ցուցանիշ

13)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

-

1

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

14)

Առկա չէ

Առաջային ռինոսկոպիա

1

1

Արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում

15)

Առկա չէ

Ռինոլարինգոէնդոսկոպիա

0․9

0․9

16)

Առկա չէ

Քթի և հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա

0.1

0․1

Արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում, քթի հարակից խոռոչների վիճակի գնահատում

17)

Առկա չէ

Քթի հարակից խոռոչների ռենտգենաբանական հետազոտություն

0․001

0․001

18)

Առկա չէ

Գլխի, պարանոցի կամ կրծքավանդակի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

0․001

0,001

Արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում

19)

Առկա չէ

Գլխի, պարանոցի կամ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ

0․05

0․1

20)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

0․05

0․1

Կրծքավանդակի օրգանների վիճակի գնահատում և արյունահոսության հետ փոխկապակցվածության գնահատում

21)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

0․3

1․0

Սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատում

22)

Առկա չէ

Ֆարինգոսկոպիա

1

1

Ըմպանի վիճակի գնահատում և արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում

23)

Առկա չէ

Անուղղակի լարինգոսկոպիա

0․5

0․1

Կոկորդի վիճակի գնահատում և արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում

24)

Առկա չէ

Բրոնխոսկոպիա

0․1

0․2

Բրոնխների վիճակի գնահատում և արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Տրանեքսամաթթու 500մգ

Տրանեքսամաթթու 500մգ

դեղա-հատեր

0․7

3

15

5

2)

Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ

Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ

սրվակ

0․1

2

8

4

3)

Քսիլոմեթազոլին 1մգ/մլ

Քսիլոմեթազոլին 1մգ/մլ

ցողաշիթ քթի

0․05

4

12

3

4)

Էֆկալիպտի յուղ

Էֆկալիպտի յուղ

շշիկ

0,5

2

20

10

5)

Դեղձի կորիզի յուղ

Դեղձի կորիզի յուղ

շշիկ

0.3

20

200

10

6)

Վազելին քսուկ

Վազելինի յուղ

շշիկ

0.3

5

50

10

 8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Քթի խոռոչի լվացում (տուալետ) վակում, արյունահոսող անոթի հայտնաբերում

0․5

0․5

2)

Արյունահոսող անոթի ջերմային կամ քիմիական կոագուլյացիա` տեղային անզգայացմամբ

0․1

0․5

3)

Արյունահոսող անոթի կոագուլյացիա` ընդհանուր անզգայացմամբ

0.02

0.1

4)

Առաջային տամպոնադա

0․5

0․5

5)

Հետին տամպոնադա

0․01

0․02

6)

Արյան տարրերի փոխներարկում

0.01

0․2

7)

Արյունահոսող անոթի լիգավորում

0․01

0․02

8)

Արյունահոսող անոթի էմբոլիզացիա

0․01

0․01

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Քթային արյունահոսություն, քիթ-կոկորդ-ականջաբանության Ամերիկյան Ակադեմիա-Գլխի և պարանոցի վիրաբուժություն/ Clinical practice guideline:nosebleed, American Academy of Otolaryngology - Head and Neck Surgery

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2024 թվական: