ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«07» հոկտեմբերի 2024 թ. |
N 407-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել անտառների կայուն կառավարման չափորոշիչները և ցուցանիշները՝ համաձայն հավելվածի։
|
Հ. Սիմիդյան |
«07» հոկտեմբերի 2024 թ. |
10/7/2024 |
Հավելված Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թ. հոկտեմբերի «07»-ի N 407-Ն հրամանի |
ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Անտառների կայուն կառավարման չափորոշիչները և ցուցանիշները հանդիսանում են անտառների կայուն կառավարումը բնութագրող տեղեկությունների համալիր, որոնք հավաքագրվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից։
2. Չափորոշիչներն անտառների կայուն կառավարումը բնութագրող հիմնական բաղադրիչներն են, որոնք ներառում են մեկ կամ մի քանի ցուցանիշներ։
3. Անտառների կայուն կառավարման չափորոշիչներն են՝
1) անտառածածկ տարածքներ,
2) անտառապատում և անտառավերականգնում,
3) անտառների պահպանություն,
4) անտառների պաշտպանություն,
5) անտառօգտագործում,
6) անտառային քաղաքականություն։
4. Ցուցանիշները քանակական, որակական և բնութագրական հատկանիշներ են, որոնք պարբերաբար կարող են փոփոխվել և ցույց տալ անտառների կառավարման ուղղությունը։
5. Անտառների կայուն կառավարման ցուցանիշների վերլուծությունն ապահովում է հետևողական մոտեցում անտառային ոլորտի կայուն կառավարման առաջընթացի գնահատման և առաջարկությունների ներկայացման համար։
6. Սույն հավելվածի 5-րդ կետի կատարումն անտառային ոլորտում ապահովվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության կողմից յուրաքանչյուր տարի մինչև մարտի 15-ը։
7. Սույն հավելվածով հաստատված 1-5-րդ աղյուսակներում անտառների կայուն կառավարման չափորոշիչների և ցուցանիշների վերաբերյալ տվյալները լրացվում և ներկայացվում են՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ), բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԲՀՊՏ ՊՈԱԿ), էկոպարեկային ծառայության, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) կողմից, իսկ համայնքային անտառների մասով տվյալները լրացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմի և տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
8. Անտառների կայուն կառավարման անտառածածկ տարածքներ չափորոշիչը և ցուցանիշները ներկայացված են N 1 աղյուսակում։
Աղյուսակ N 1
Չափորոշիչ անտառածածկ տարածքներ | ||||||
N |
Ցուցանիշները |
Ընդամենը |
Անտառներն ըստ սեփականության ձևերի | |||
պետական |
համայնքային |
մասնավոր | ||||
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ |
«ԲՀՊՏ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Անտառածածկ տարածքների ընդհանուր մակերեսը (հա) |
|||||
2 |
Հայաստանի Հանրապետության ընդհանուր տարածքի անտառածածկ մակերեսը (%) |
|||||
3 |
Անտառաշինական նախագծերի («Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառակառավարման պլանների, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների կառավարման պլանների) հիման վրա կառավարվող անտառային տարածքներ (հա) |
X | ||||
3.1 |
Ըստ անտառաշինական նախագծերի («Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառակառավարման պլանների, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների կառավարման պլանների) քանակի (հատ) |
X | ||||
4 |
Վերանայված անտառաշինական նախագծեր («Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառակառավարման պլաններ, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների կառավարման պլաններ) (հատ) |
X | ||||
4.1 |
այդ թվում՝ սահմանված ժամկետից շուտ դադարեցված (հատ) |
X |
9. N 1 աղյուսակի 3-րդ սյունակի տվյալներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 25-ը։
10. N 1 աղյուսակի 4-րդ և 5-րդ սյունակների տվյալները լրացվում և ներկայացվում են համապատասխանաբար՝ «Հայանտառ» և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
11. N 1 աղյուսակի 6-րդ սյունակի տվյալները լրացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմի և տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
12. N 1 աղյուսակի 7-րդ սյունակի տվյալները լրացվում և ներկայացվում են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
13. Անտառների կայուն կառավարման անտառապատում և անտառավերականգնում չափորոշիչը և ցուցանիշները ներկայացված են N 2 աղյուսակում։
Աղյուսակ N 2
Չափորոշիչ անտառապատում և անտառավերականգնում | ||||||
N |
Ցուցանիշները |
Ընդամենը |
Անտառներն ըստ սեփականության ձևերի | |||
պետական |
համայնքային |
մասնավոր | ||||
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ |
«ԲՀՊՏ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Անտառապատում (հա) |
X | ||||
1.1 |
տնկման միջոցով անտառային մշակույթների հիմնադրում (հա) |
X | ||||
1.2 |
ցանքի միջոցով անտառային մշակույթների հիմնադրում (հա) |
X | ||||
1.3 |
անտառային մշակույթների լրացման աշխատանքներ (հա) |
X | ||||
1.4 |
հիմնադրված անտառային մշակույթների ցանկապատում (կմ) |
X | ||||
2 |
Անտառավերականգնում (բնական վերաճի օժանդակում) (հա), |
X | ||||
2.1 |
ցանկապատում (կմ) |
X | ||||
2.2 |
հարթակների պատրաստում (հա), այդ թվում՝ |
X | ||||
2.2.1 |
ցանք հարթակներում (հա) |
X | ||||
2.3 |
կոճղաշիվային վերաճի օժանդակում (հա) |
X | ||||
3 |
Հիմնադրված անտառային մշակույթների առաջին տարվա կպչողականություն* (%) |
X | ||||
4 |
Անտառի շարք փոխադրված անտառային մշակույթներ (հա) |
X | ||||
5 |
Տնկարանների առկայություն (հա), այդ թվում՝ |
X | ||||
5.1 |
նախորդ տարում հիմնադրված (հա) |
X | ||||
6 |
Տնկանյութի առկայություն** (հատ) |
X |
* տվյալները տրամադրվում են մինչև դեկտեմբերի 15-ը։
** տվյալները տրամադրվում են տվյալ տարվա համար։
14. N 2 աղյուսակի 3-րդ սյունակի տվյալներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 25-ը։
15. N 2 աղյուսակի 4-րդ և 5-րդ սյունակների տվյալները լրացվում և ներկայացվում են համապատասխանաբար՝ «Հայանտառ» և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
16. N 2 աղյուսակի 6-րդ սյունակի տվյալները լրացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմի և տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (բացառությամբ 3-րդ կետի) նախորդ տարվա համար (բացառությամբ 6-րդ կետի)։
17. Անտառների կայուն կառավարման անտառների պահպանություն չափորոշիչը և ցուցանիշները ներկայացված են N 3 աղյուսակում։
Աղյուսակ N 3
Չափորոշիչ անտառների պահպանություն | ||||
N |
Ցուցանիշները |
Ընդամենը |
Պետական անտառներ | |
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ |
«ԲՀՊՏ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Ապօրինի հատված ծառերի մասով կազմված արձանագրությունների քանակը (հատ), այդ թվում՝ |
|||
1.1 |
ապօրինի հատված ծառերի քանակը (հատ) |
|||
2 |
Արձանագրված ինքնակամ զավթումների թիվը (հատ), |
|||
2.1 |
ինքնակամ զավթված տարածքի չափը (հա) |
|||
3 |
Արձանագրված ապօրինի արածեցումների թիվը (հատ) |
|||
4 |
Արձանագրված աղտոտման և աղբոտման դեպքերի թիվը (հատ) |
|||
4.1 |
աղտոտված և աղբոտված անտառային տարածքի չափը (հա) |
|||
5 |
Կենսաբազմազանությանը պատճառված վնասի մասով արձանագրված դեպքերի թիվը (հատ), այդ թվում՝ |
|||
5.1 |
կենդանիներին պատճառված վնասի չափը (դրամ) |
|||
5.2 |
բույսերին պատճառված վնասի չափը (դրամ) |
|||
6 |
Հրդեհված անտառածածկ տարածք (հա), |
|||
6.1 |
մինչև աճի դադարեցում կենսունակությունը կորցրած ծառերի քանակը (հատ) |
|||
7 |
Հակահրդեհային ճանապարհների առկայություն (կմ), |
|||
7.1 |
նոր կառուցված (կմ) |
|||
7.2 |
վերանորոգված (կմ) |
18. N 3 աղյուսակի 3-րդ սյունակի տվյալներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 25-ը։
19. N 3 աղյուսակի 4-րդ և 5-րդ սյունակների տվյալները լրացվում և տրամադրվում են էկոպարեկային ծառայության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
20. Անտառների կայուն կառավարման անտառների պաշտպանություն չափորոշիչը և ցուցանիշները ներկայացված են N 4 աղյուսակում։
Աղյուսակ N 4
Չափորոշիչ անտառների պաշտպանություն | |||||
N |
Ցուցանիշները |
Ընդամենը |
Անտառներն ըստ սեփականության ձևերի | ||
պետական |
համայնքային | ||||
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ |
«ԲՀՊՏ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
Վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառային տարածքների մակերեսը (հա) |
||||
2 |
Ավիացիոն պայքարի միջոցառում (հա), |
||||
2.1 |
կենսաբանական եղանակով (հա) |
||||
2.2 |
քիմիական եղանակով (հա) |
||||
2.3 |
այլ եղանակով |
||||
3 |
Անօդաչու սարքերի միջոցով պայքարի միջոցառում (հա), |
||||
3.1 |
կենսաբանական եղանակով (հա) |
||||
3.2 |
քիմիական եղանակով (հա) |
||||
3.3 |
այլ եղանակով |
||||
4 |
Վերգետնյա պայքարի միջոցառումներ (հա), |
||||
4.1 |
կենսաբանական եղանակով (հա) |
||||
4.2 |
քիմիական եղանակով (հա) |
||||
4.3 |
այլ եղանակով |
21. Աղյուսակ N 4-ի 3-րդ սյունակի տվյալները ամփոփվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 25-ը։
22. N 4 աղյուսակի 4-րդ և 5-րդ սյունակների տվյալները լրացվում և ներկայացվում են համապատասխանաբար՝ «Հայանտառ» և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
23. N 4 աղյուսակի 6-րդ սյունակի տվյալները լրացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմի և տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
24. Անտառների կայուն կառավարման անտառօգտագործում չափորոշիչը և ցուցանիշները ներկայացված են N 5 աղյուսակում։
Աղյուսակ N 5
Չափորոշիչ անտառօգտագործում | ||||
N |
Ցուցանիշները |
Ընդամենը |
Պետական անտառներ | |
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ |
«ԲՀՊՏ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող անտառներ | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Բնափայտի մթերում (խխմ), |
|||
1.1 |
անտառավերականգնման հատումներ (խխմ) |
|||
1.2 |
խնամքի հատումներ (խխմ), |
|||
1.2.1 |
լուսավորման և մաքրման հատումներ |
|||
1.2.2 |
նոսրացման հատումներ |
|||
1.2.3 |
անցումային հատումներ |
|||
1.3 |
սանիտարական հատումներ (խխմ), |
|||
1.3.1 |
քամատապալ, ձյունակոտոր (խխմ) |
|||
1.3.2 |
վնասակար օրգանիզմներով վարակված, կենսունակությունը կորցրած (չորացած) (խխմ) |
|||
1.4 |
այլ հատումներ (խխմ) |
|||
1.5 |
թափուկ (խմ) |
|||
2 |
Բնափայտի մթերումից ստացված շինափայտ (խխմ), այդ թվում՝ |
|||
2.1 |
իրացված շինափայտից ստացված եկամուտ (դրամ) |
|||
3 |
Բնափայտի մթերումից ստացված վառելափայտ (խխմ), այդ թվում՝ |
|||
3.1 |
իրացված վառելափայտից ստացված եկամուտ (դրամ) |
|||
4 |
Մթերված բնափայտի մնացորդ (խխմ) |
|||
4.1 |
շինափայտ (խխմ) |
|||
4.2 |
վառելափայտ (խխմ) |
|||
5 |
Հաստատված հատատեղի թերհատ (խխմ) |
|||
6 |
Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության անտառօգտագործման նպատակներով կնքված վարձակալության պայմանագրերի քանակը (հատ), |
|||
6.1 |
վարձավճարի չափը (դրամ) |
|||
6.2 |
վարձակալած տարածքի չափը (հա) |
|||
7 |
Կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով կնքված անտառօգտագործման պայմանագրերի քանակը (հատ), |
|||
7.1 |
վարձավճարի չափը (դրամ) |
|||
7.2 |
վարձակալած տարածքի չափը (հա) |
|||
8 |
Կողմնակի անտառօգտագործման նպատակով կնքված անտառօգտագործման պայմանագրերի քանակը (հատ), |
|||
8.1 |
մթերված և իրացված պտուղների, հատապտուղների ծավալը (կգ) |
|||
8.2 |
իրացված պտուղներից և հատապտուղներից ստացված եկամուտ (դրամ) |
|||
9 |
Երկրորդական անտառանյութի մթերման նպատակով կնքված անտառօգտագործման պայմանագրերի քանակը (հատ), |
|||
9.1 |
իրացված երկրորդական անտառանյութից ստացված եկամուտ (դրամ) |
|||
10 |
Գիտահետազոտական նպատակներով կնքված անտառօգտագործման պայմանագրերի քանակը (հատ), |
|||
10.1 |
վարձակալված տարածքի չափը (հա) |
|||
10.2 |
վարձավճարի չափը (դրամ) |
|||
11 |
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված պայմանագրերի քանակը (հատ), |
|||
11.1 |
զբաղեցրած անտառային տարածքը (հա) |
|||
12 |
Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների վերաբերյալ տրված եզրակացությունների քանակը (հատ), |
|||
12.1 |
եզրակացության դիմաց ստացված ընդհանուր գումարը (դրամ) |
25. N 5 աղյուսակի 3-րդ սյունակի տվյալները ամփոփվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 25-ը։
26. N 5 աղյուսակի 4-րդ և 5-րդ սյունակների տվյալները լրացվում և ներկայացվում են համապատասխանաբար՝ «Հայանտառ» և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
27. Անտառների կայուն կառավարման անտառային քաղաքականություն չափորոշիչը և ցուցանիշները ներկայացված են N 6 աղյուսակում։
Աղյուսակ N 6
Չափորոշիչ անտառային քաղաքականություն | |||
N |
Ցուցանիշները |
Ընդամենը |
Հակիրճ բնութագիրը |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Իրավական ակտերի նախագծերի մշակում, (հատ) |
||
2 |
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տարեկան ծրագրի առկայություն (առկա է, առկա չէ) |
X | |
3 |
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տարեկան հաշվետվության առկայություն (առկա է, առկա չէ) |
X | |
4 |
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարեկան հաշվետվության առկայություն (առկա է, առկա չէ) |
X | |
5 |
Էկոպարեկային ծառայության տարեկան հաշվետվության առկայություն (առկա է, առկա չէ) |
X | |
6 |
Անտառային ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացում, այդ թվում՝ |
||
6.1 |
ուսուցման կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցած անձանց թիվը (մարդ) |
||
6.2 |
տեխնիկական (հատ) |
||
7 |
Անտառավերականգնման և անտառապատման ծրագրի առկայություն (հատ), |
||
7.1 |
անտառավերականգնման և անտառապատման ենթակա տարածքներ (հա) |
||
8 |
Հաստատված բնափայտի մթերման տարեկան չափաքանակները (խխմ,) |
X | |
8.1 |
խնամքի հատումներ (խխմ) |
X | |
8.2 |
անտառավերականգնման հատումներ (խխմ) |
X | |
8.3 |
սանիտարական հատումներ (խխմ) |
X | |
9 |
Անտառային ոլորտի գիտահետազոտական ծրագրեր (հատ) |
28. N 6 աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 25-ը։
29. N 6 աղյուսակի 1–ին կետի տվյալն ապահովվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 25-ը։
30. N 6 աղյուսակի 2-րդ և 3-րդ կետերի տվյալները լրացվում և ներկայացվում են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը, 2-րդ կետը՝ տվյալ տարվա, իսկ 3-րդ կետը՝ նախորդ տարվա համար։
31. N 6 աղյուսակի 4-րդ և 5-րդ կետերի տվյալները ներկայացվում են համապատասխանաբար՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և էկոպարեկային ծառայության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
32. N 6 աղյուսակի 6-րդ կետի 6.1-րդ և 6.2-րդ ենթակետերի տվյալները լրացվում և տրամադրվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության, էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ների կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
33. N 6 աղյուսակի 3-րդ սյունակի 7-րդ կետի, 7.1-րդ, 8-րդ, 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ և 9-րդ ենթակետերի տվյալները լրացվում և ներկայացվում են «Հայանտառ» և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը (նախորդ տարվա համար)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|