Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն-0465-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991.12.15/23(1003) Հոդ.504
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.12.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
09.12.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել այն հրապարակելու պահից:

2. Ուժը կորցրած ճանաչել.

«Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի կառուցվածքի վերաբերյալ առաջարկության մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1990 թ., հ. 18, հոդվ. 323).

«Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1990 թ., հ. 21, հոդվ. 400).

«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն և Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտե կազմելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 3-ի որոշումը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1991 թ., հ. 11, հոդվ. 226):

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ`

Բ. Արարքցյան

 

9 դեկտեմբերի 1991 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն-0465-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան