Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-1104-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.09.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/19
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի որոշման 3-րդ կետի ա) ենթակետի պահանջները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում 1995 թվականի պետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագծերի քննարկումը, բայց ոչ ուշ, քան 1994 թվականի դեկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություն նախկին ԽՍՀՄ խնայբանկի Հայաստանի Հանրապետության բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողություններն ինդեքսավորելու մասին, հաշվի առնելով այն կորուստները, որ կրել են քաղաքացիներն իրենց խնայողությունների արժեզրկման հետևանքով:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


28 սեպտեմբերի 1994 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 402, կետ 1
հ.ն-1104-1

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան