ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«01» հոկտեմբեր 2024 թ. |
N 294-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՐՈՆԽՈԷԿՏԱՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել բրոնխոէկտատիկ հիվանդությունով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
01.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հոկտեմբեր «01»-ի N 294-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲՐՈՆԽՈԷԿՏԱՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J47.9 |
Չբարդացած բրոնխոէկտազ |
2) |
J47.1 |
Բրոնխոէկտազի սրացում |
3) |
J47.0 |
Բրոնխոէկտազ` ուղեկցվող ստորին շնչուղիների սուր վարակով |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, մասնավորապես` 60 տարեկան և բարձր |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ընտանեկան բժիշկ, թերապևտ, թոքաբան, սրտաբան, կրծքային վիրաբույժ |
8) |
Գանգատներ |
Քրոնիկ պրոդուկտիվ հազ, խորխը սովորաբար առատ է և թարախային, ռինոսինուսիտ, հոգնածություն, հևոց, կրծքավանդակում ցավ, որը կարող է լինել պլևրիտիկ, արյունախխում |
9) |
Անամնեզ |
Որևէ նախատրամադրող գործոնի առկայություն` բնածին, վարակային |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Թոքային համակարգ` սուլող շնչառություն, երկկողմանի բազալ կրեպիտացիա, խզզոցներ: Այլ օրգան համակարգեր` թմբկափայտի մատներ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Բացարձակ ցուցումներ` 1. ցիանոտիկ և գիտակցության խանգարումներով պացիենտներ, 2. շնչառության հաճախությունը 25/8-ից ավել, 3. սիրտ-թոքային անբավարարության նշաններ՝ արտահայտված հևոց, դժվարաշնչություն, հարաճուն ծայրամասային այտուց, SpO2<93% առանց թթվածնի, 4. կայուն տենդ՝ >38C, 5. բերանացի ներմուծվող դեղի անարդյունավետություն, 6. ուժեղ պլևրալ ցավ, որն ընկճում է հազն ու խորխի դուրս բերումը, 7. վիրահատական բուժում պահանջող դեպքեր՝ օջախային բրոնխոէկտազ, ախտանշանային բրոնխոէկտազ՝ չնայած դեղերով բուժմանը, 8. պրոֆուզ արյունահոսություն, կարող է կիրառվել նաև բրոնխային զարկերակի էմբոլիզացիա, Հարաբերական ցուցումներ՝ երկարատև ներերակային և ինհալյացիոն բուժում պահանջող դեպքեր: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ընտանեկան բժիշկ |
1 |
- |
2) |
Թոքաբան |
1 |
- |
3) |
Սրտաբան |
0.01 |
- |
4) |
Կրծքային վիրաբույժ |
0.01 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Խորխի ցանքս |
0.1 |
- |
Ցանքսը կարող է դրական լինել հեմոֆիլային ցուպիկի ոչ տիպիկ ձևի, կապտաթարախային ցուպիկի, ինչչես նաև պնևմոկոկի, մորաքսելլայի և ասպերգիլյոզի նկատմամբ: Որոշ պացիենտների դեպքում՝ տուբերկուլոզի և ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով։ 30-40% դեպքերում որևէ միկրոօրգանիզմի աճ չի դիտվում: |
2) |
Առկա չէ |
Հատուկ թեստեր, մասնավորապես` ա. քրտնային թեստ` կիստոզ ֆիբրոզի ախտորոշման, բ. տուբերկուլոզի ախտորոշման թեստ գ. մաշկային թեստ` ասպերգիլյոզի ախտորոշման, դ. մարդու իմունային անբավարարության վիրուսի ախտորոշման թեստ, ե. շիճուկային իմունոգլոբուլինների ախտորոշման թեստ, զ. սպիտակուցների էլեկտրոֆորեզի թեստ, է. բարիումով ռենտգեն հետազոտության թեստ, ը. pH թեստ, թ. թարթչային բիոպսիա, ժ. ռևմատոլոգիական հիվանդությունների սքրինինգի թեստ |
0.1 |
- |
Շեղումների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
0․1 |
- |
Ոչ սպեցիֆիկ է, կարող է լինել նորմալ կամ դիտվել թոքային պատկերի ուժեղացում |
4) |
Առկա չէ |
Համակարգչային շերտագրություն (ՀՇ) |
1 |
- |
Առանց կոնտրաստի բարձր լուսաչափով համակարգային շերտագրումը համարվում է ախտորոշման «ոսկե ստանդարտ» |
5) |
Առկա չէ |
Սպիրոմետրիա |
0.01 |
- |
Շնչուղիների չափավոր օբստրուկցիա և հիպերռեակտիվականություն, ԱԱԾ1 (արագացած արտաշնչման ծավալ առաջին վարկյանում ) <80% և Տիֆնոյի ինդեքսը <0.7 |
6) |
Առկա չէ |
Բրոնխոսկոպիա |
0.05 |
- |
Ցանքս ստանալու և խորխը դուրս բերելու նպատակով, տարբերակիչ ախտորոշման նպատակով |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում |
Անվանում |
Հաշվարկ |
Միջի-նաց-ված ցուցա-նիշ՝ տրամա-դրման հաճա-խա-կանու-թյուն |
Միջին օրա-կան չափա-քանակ |
Բուժ-ման կուր-սի միջին չա-փա-քա-նակ |
Միջին օրերի քանակ |
1) |
Ամոքսիցիլին (առնվազն դեպքերի կեսում տրվում է օշարակի ձևով) 50-100 մգ/ կգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 500մգ 50-100 մգ/ կգ |
Դեղապատիճ Կախույթ Օշարակ Ջրում լուծվող փոշի |
Օրը 2 կամ 3 անգամ |
2,0 գ |
14 գ |
7 |
2) |
Ամոքսիցիլին կլավուլանատ (առնվազն դեպքերի կեսում տրվում է օշարակի ձևով) 40 -80 մգ /կգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 250մգ/5մլ 40 -80 մգ /կգ |
դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթ |
Օրը 2 կամ 3 անգամ |
1,5 գ |
10,5 |
7 |
3) |
Կլարիթրոմիցին 250մգ 15 մգ / կգ |
Կլարիթրոմիցին 250մգ 15 մգ / կգ |
դեղահատեր |
Օրը 2 անգամ |
0,5 գ |
3,5 |
7 |
4) |
Ազիթրոմիցին բերանացի (առնվազն դեպքերի կեսում տրվում է օշարակի ձևով) 10 -15 մգ / կգ |
Ազիթրոմիցին 250մգ,500մգ 10 -15 մգ / կգ |
Դեղապատիճ |
Օրը մեկ անգամ |
250 մգ |
1,75 գ |
7 |
5) |
Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) 750մգ, 1500մգ 30 մգ / կգ |
Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) 750մգ, 1500մգ 30 մգ / կգ |
դեղափոշի ներարկման/կաթիլաներարկման լուծույթ |
Օրը 2 անգամ |
250 mg |
1.75 |
7 |
6) |
Ցեֆպոդօքսիմ (ցեֆպոդօքսիմ պրոքսետիլ) 40մգ/5մլ 10 մգ /կգ |
Ցեֆպոդօքսիմ (ցեֆպոդօքսիմ պրոքսետիլ) 40մգ/5մլ 10 մգ /կգ |
դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթ |
Օրը 2 անգամ |
300 մգ |
2,1 գ |
7 |
7) |
Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) 100մգ/5մլ 8 մգ / կգ |
Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) 100մգ/5մլ 8 մգ / կգ |
դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթ |
Օրը մեկ անգամ |
200 մգ |
1,4 գ |
7 |
8) |
Բուդեզոնիդ 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ |
Բուդեզոնիդ 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ |
դեղակախույթ շնչառման |
Օրը 2 կամ 3 անգամ |
0.5-4 մգ/օր |
- |
Երկարատև |
9) |
Ալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ)դ25մկգ/ |
Ալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ)դ25մկգ/դեղաչափ |
դեղակախույթ շնչառման |
Օրը 2 անգամ |
50 մկգ+500 մկգ |
- |
Երկարատև |
10) |
Իպրատրոպիումի բրոմիդ (իպրատրոպիում բրոմիդի մոնոհիդրատ), ֆենոտերոլ (ֆենոտերոլի հիդրոբրոմիդ) 261մկգ/մլ+ |
Իպրատրոպիումի բրոմիդ (իպրատրոպիում բրոմիդի մոնոհիդրատ), ֆենոտերոլ (ֆենոտերոլի հիդրոբրոմիդ) 261մկգ/մլ+ |
լուծույթ շնչառման |
Օրը 2 անգամ |
- |
- |
Երկարատև |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Պլանային իմունիզացիա (կապույտ հազ, կարմրուկ, B տիպի հեմոֆիլային ցուպիկ, պնևմոկոկ) |
0,5 |
- |
2) |
Գենետիկ հետազոտություն, եթե պատճառը գենետիկ անոմալիան է |
1 |
- |
3) |
Ծխելու դադարեցում |
1 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.dynamed.com/condition/copd#GUID-648F25DB-3D51-46D7-BAD7-B85802E5881F
2. https://www.uptodate.com/contents/chronic-obstructive-pulmonary-disease-diagnosis-and-staging?search=copd&source=search_result&selectedTitle=1%7E150&usage_type=default&display_rank=1 https://goldcopd.org/2024-gold-report/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|