Գլխավոր տեղեկություն
Համար
N 290-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.09.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» սեպտեմբեր 2024 թ.

N 290-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՅԼ ՄԱՇԿԱԲՈՐԲԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել այլ մաշկաբորբերով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

30.09.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի սեպտեմբեր «30»-ի

N 290-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՅԼ ՄԱՇԿԱԲՈՐԲԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L30

Այլ մաշկաբորբեր, բացառությամբ՝

մաշկաբորբի` հպումային (L23 - L25), չոր մաշկի (L85.3),

մանր վահանիկային պարափսորիազի (L41.3),

կանգային մաշկաբորբի (I83.1- I83.2)

2)

L30․0

Դրամանման մաշկաբորբ

3)

L30․1

Դիսհիդրոզ (պոմ‎ֆոլիկս)

4)

L30․2

Մաշկի գերզգայունություն

Կանդիդիտ

Դերմատոֆիտիդ

Էկզեմատիդ

5)

L30․3

Վարակիչ մաշկաբորբ

Վարակիչ էկզեմատիդ մաշկաբորբ

6)

L30․4

Էրիթեմային շփաբորբ

7)

L30․5

Սպիտակ որքին

8)

L30․8

Ճշտված այլ մաշկաբորբեր

9)

L30․9

Մաշկաբորբեր` չճշտված

էկզեմա՝ ԱՀՃ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ալերգոլոգ և իմունոլոգ, ներզատաբան, աղեստամոքսաբան, հոգեթերապևտ

8)

Գանգատներ

Մաշկածածկույթի առանձին տեղամասերի ցանավորում, քոր, այրոցի զգացում։

9)

Անամնեզ

Ծանրաբեռնված ժառանգական անամնեզ, հնարավոր հրահրիչ ալերգենների մատնանշում, պացիենտի մոտ նյարդաբանական, հոգեկան, ներզատական, իմուն մեխանիզմներ ներգրավմամբ խանգարումների և այլ հիվանդությունների առկայություն, ցանավորման ոչ հստակ պարբերականությամբ կրկնումներ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ախտահարման տեղամասում արտահայտված հիպերեմիա, այտուց, բշտիկային ցանավորում, կաթիլային թացացում, կետային էրոզիաներ, ոչ հստակ սահմաններով թերգունակային բծեր (սպիտակ որքինի դեպքում)

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. տարածուն ախտահարում,

բ. տեղային բուժման նկատմամբ կայունություն,

գ. տարածուն վարակային բարդությունների զարգացում,

դ. սուր բորբոքային դրսևորումներ, որոնք բերում են աշխատունակության կորստի:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0,3

0,3

2)

Մանկաբույժ

0,3

0,3

3)

Մաշկավեներաբան

1

1

4)

Ընտանեկան բժիշկ

0,2

0,05

5)

Հոգեթերապևտ

0,1

0,05

6)

Ներզատաբան

0,1

0,05

7)

Աղեստամոքսաբան

0,1

0,05

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան շիճուկում ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ)

0,1

0.3

Ցուցանիշների բարձրացումը որպես լյարդի ախտահարման նշան։

3)

Առկա չէ

Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ)

0,1

0.3

4)

Առկա չէ

Արյան պլազմայում ընդհանուր բիլիռուբին

0,1

0.3

Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր:

5)

Առկա չէ

Ուղղակի բիլիռուբին

0,1

0.3

6)

Առկա չէ

Անուղղակի բիլիռուբին

0,1

0.3

7)

Առկա չէ

Կրեատինին

0,1

0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:

8)

Առկա չէ

Միզանյութ

0,1

0.2

9)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

10)

Առկա չէ

Ալերգենների հայտնաբերման հետազոտություններ /մաշկային պրիկ թեստ/

0,2

0․5

Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենների որոշում

11)

Առկա չէ

Մաշկից վերցված քերուկի մանրէադիտական քննություն (KOH-թեստ)

0,3

0,1

Սնկային վարակի բացառման նպատակով

 

Գործիքային հետազոտություններ

12)

Առկա չէ

Որովայնի օրգանների ուլտրաձայնային /գերձայնային/ հետազոտություն

1

1

Ընդհանուր վիճակը գնահատելու համար

13)

Առկա չէ

Վուդի լամպով հետազոտություն

0,1

0,05

Սպիտակ որքինի քիչ նկատելի օջախների բացահայտում, վիտիլիգոյից տարբերակում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ

նրբաքսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

2)

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

3)

Բետամետազոն դիպրոպիոնատ 0,05 %

Բետամետազոն դիպրոպիոնատ 0,05 %

քսուք արտաքին կիրառման

0,5

2

28

14

4)

Տրիամցինոլոն 0,1 %

Տրիամցինոլոն 0,1 %

քսուք արտաքին կիրառման

0,3

2

28

14

5)

Ֆլյուտիկազոն 0,05%

Ֆլյուտիկազոն 0,05%

նրբաքսուք արտաքին կիրառման

0,3

2

28

14

6)

Ֆլյուտիկազոն 0,05%

Ֆլյուտիկազոն 0,05%

քսուք արտաքին կիրառման

0,3

2

28

14

7)

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

նրբաքսուք արտաքին կիրառման

0,4

2

28

14

8)

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

քսուք արտաքին կիրառման

0,4

2

28

14

9)

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1%

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1%

նրբաքսուք

0,2

2

28

14

10)

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1%

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1%

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

11)

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ

նրբաքսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

12)

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

13)

Հիդրոկորտիզոն 10մգ/գ

Հիդրոկորտիզոն 10մգ/գ

նրբաքսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

14)

Հիդրոկորտիզոն 0,1% քսուք

Հիդրոկորտիզոն 0,1% քսուք

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

15)

Պիմեկրոլիմուս 10մգ/գ

Պիմեկրոլիմուս 10մգ/գ

նրբաքսուք արտաքին կիրառման

0,3

2

28

14

16)

Տակրոլիմուս 0,03%

Տակրոլիմուս 0,03%

քսուք արտաքին կիրառման

0,3

2

28

14

17)

Տակրոլիմուս 0,1%

Տակրոլիմուս 0,1%

քսուք արտաքին կիրառման

0,3

2

28

14

18)

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ

բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ

քսուք

0,2

2

28

14

19)

Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1%

Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1%

նրբաքսուք արտաքին կիրառման

0,3

2

28

14

20)

 Նեոմիցինի սուլֆատ 5000ՄՄ և բացիտրացին 250ՄՄ

Նեոմիցինի սուլֆատ 5000ՄՄ և բացիտրացին 250ՄՄ

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

21)

Մուպիրոցին 2%

Մուպիրոցին 2%

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

22)

Էրիթրոմիցին 10մգ/գ

Էրիթրոմիցին 10մգ/գ

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

23)

Ֆուկորցին 1% լուծույթ

Ֆուկորցին 1% լուծույթ

լուծույթ արտաքին կիրառման

0,3

5

70

14

24)

Մեթիլեն կապույտի 1%

Մեթիլեն կապույտի 1%

լուծույթ արտաքին կիրառման

0,3

5

70

14

25)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

0,1

1

10

10

26)

Ցիպրոֆլոկսացին 500մգ

Ցիպրոֆլոկսացին 500մգ

դեղահատեր

0,1

1000

10000

10

27)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ

դեղահատեր

0,1

2000

20000

10

28)

Դօքսիցիկլին 100մգ

Դօքսիցիկլին 100մգ

դեղապատիճներ

0,1

200

2000

10

29)

Ցիտիրիզին 10մգ

Ցիտիրիզին 10մգ

դեղահատեր

0,4

10

200

20

30)

Մեբհիդրոլին 100մգ

Մեբհիդրոլին 100մգ

դեղահատեր

0,1

200

2000

10

31)

Լորատադին 10մգ

Լորատադին 10մգ

դեղահատեր

0,4

10

200

20

32)

Դեզլորատադին 5մգ

Դեզլորատադին 5մգ

դեղահատեր

0,2

5

100

20

33)

Հիդրոքսիզին 25մգ

Հիդրոքսիզին 25մգ

դեղահատեր

0,4

75

1500

20

34)

Լևոցիտիրիզին 5մգ

Լևոցիտիրիզին 5մգ

դեղահատեր

0,3

5

100

20

35)

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ)

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ)

դեղահատեր

0,1

75

1500

20

36)

Մեթիլպրեդնիզոլոն 20մգ

Մեթիլպրեդնիզոլոն 20մգ

դեղահատեր

0,1

20

400

20

37)

Պրեդնիզոլոն 30մգ

Պրեդնիզոլոն 30մգ

դեղահատեր

0,1

30

750

25

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ: 

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թաց փաթաթումներ

0,2

0,3

2)

Ուլտրամանուշակագույն ճառագայթներով թերապիա

0,1

0,05

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/overview-of-dermatitis-eczematous-dermatoses?search=eczema&source=search_result&selectedTitle=4%7E150&usage_type=default&display_rank=3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական: