Basic information
Number
N 963-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.11.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
19.11.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.11.2009
Effective date
20.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2009 թվականի N 963-Ա

 

Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2009 թվականի նոյեմբերի 18-20-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային գերատեսչության ստեղծման 200-ամյակին նվիրված միջոցառումներին, Միջազգային տրանսպորտային վեհաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների Համակարգող տրանսպորտային խորհրդակցության ղեկավարների խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար:

2. Գ. Սարգսյանի, Ա. Ավետիսյանի և Գ. Գրիգորյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Գ. Սարգսյանի, Ա. Ավետիսյանի և Գ. Գրիգորյանի՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 19

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation