Գլխավոր տեղեկություն
Համար
N 216-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հուլիս 2024 թ.

N 216-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել բրուցելոզի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.07.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» հուլիս 2024 թվականի

N 216-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A23

Բրուցելոզ

2)

A23.9

Բրուցելոզ չճշտված՝ անկախ կլինիկական ընթացքից

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ

2)

Սեռ

արական, իգական

3)

Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

Սուր, քրոնիկ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/

Արտահիվանդանոցային, հիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/

անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը

Մանկաբույժներ, ինֆեկցիոնիստներ

8)

Գանգատներ

Հոդացավ,

Տենդ,

Թուլություն,

Գիշերային քրտնարտադրություն:

9)

Անամնեզ

Չպաստերիզացված կենդանական մթերք, շփում, կենդանիների հետ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Արթրիտ,

Արթրալգիա,

Հեպատոսպլենոմեգալիա,

Լիմֆադենոպաթիա:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

1)

Ինֆեկցիոնիստ

1

1

2)

Ռևմատոլոգ

1

 

3)

Օրթոպեդ

1

 

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

 Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան հետազոտություն՝ ագլյուտինացիայի ռեակցիա

1

1

Դրական/բացասական/տիտր

2)

Առկա չէ

Արյան ընդհանուր քննություն

1

2-3

Անեմիա, լեյկոպենիա կամ լեյկոցիտոզ, թրոմբոցիտոպենիա

3)

Առկա չէ

Տրանսամինազների որոշում

1

2-3

Նորմալ, բարձր

4)

Առկա չէ

C-ռեակտիվ սպիտակուց

1

2

Նորմալ, բարձր

5)

Առկա չէ

Արյան շճաբանական հետազոտություն – հակամարմինների որոշում

1

 2

Դրական/բացասական/տիտր

 

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն

1

2

Հեպատոսպլենոմեգալիա, լիմֆադենիտ

7)

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն

1

2

Ոսկրահոդային փոփոխություններ, թոքաբորբ

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանումը

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ, 200մգ

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ, 200մգ

դեղապատիճ

2

2-2.2մգ/կգ

-

42

2)

Գենտամիցին լուծույթ ն/ե, ն/մ, 40մգ/մլ

Գենտամիցին լուծույթ ն/ե, ն/մ, 40մգ/մլ

սրվակ

1

5մգ/կգ

-

7-10

3)

Ռիֆամպիցին 150մգ

Ռիֆամպիցին 150մգ

դեղապատիճ

1-2

15-20մգ/կգ

-

42

4)

Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ-դեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ, հաբ 80+400, 160+800

Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ-դեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ, հաբ 80+400, 160+800

սրվակ

2

20 մգ/կգ SMX + 4 մգ/կգ TMP

-

42

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

9. Բրուցելոզ.

 

ա. Բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, դասվում է հատուկ վտանգավոր վարակների դասին: Այն մարդուն փոխանցվում է ինֆեկցված կենդանիներից, երբ տարբեր տեսակի Բրուցելլաները կուլ են գնում ախտահարված սննդի միջոցով կամ կենդանու հյուսվածքների, արտազատուկների հետ շփման ժամանակ: Բրուցելլաները Գրամ բացասական չկապսուլավորվող, անշարժ, պարտադիր աէրոբ կոկոբացիլներ են և դանդաղ են աճում սննդային միջավայրերում, չեն ճեղքում ածխաջրերը:

 

Հիմանական տեսակները

B. abortus

Խոշոր եղջերավորներ

B. melitensis (most common)

Ոչխար, այծ, ուղտ

B. suis

Խոզեր

B. canis

Շներ

Վարակի տարածման հիմնական մեխանիզմները

 Կենդանական ծագման չպաստերիզացված մթերքներ (հում կաթ, պանիր, կարագ, պաղպաղակ, հում կամ կիսաեփ միս կամ այլ օրգաններ)

 Ինֆեկցված կենդանու հյուսվածքներին կամ արտազատուկներին (պլացենտա, աբորտված պտուղ, արյուն, մեզ, կաթ) մաշկի կամ լորձաթաղանթների կոնտակտ

Ինֆեկցված կաթիլների ինհալացիա

Ռիսկի խմբերն են

Հովիվներ

Սպանդանոցի աշխատողներ

Անասնաբույժներ

Կաթնամթերքի արդյունաբերողներ

Հատուկ վտանգավոր վարակների հետ աշխատող լաբորատորիաների անձնակազմ

10. Կլինիկական դրսևորումներ

 

Հիմնական նշաններն ու սիմպտոմները

Աստիճանական տենդ (կտրուկ և դողով, կամ ընդմիջվող, կամ մեղմ, կամ ձգձգվող),

Թուլություն,

Գիշերային քրտնարտադրություն (ուժեղ, տհաճ, յուրահատուկ հոտով),

Արթրալգիաներ (80%)

Զննումով շեղումները սպեցիֆիկ չեն. հեպատո- կամ սպլենոմեգալիա, լիմֆադենոպաթիա:

Կարող են դիտվել այլ նշաններ՝ քաշի կորուստ, գոտկային ցավեր, գլխացավեր, գլխապտույտ, անոռեքսիա, դիսպեպտիկ նշաններ, որովայնացավ, հազ, դեպրեսիա:

Գաղտնի շրջանը կարող է տևել 2-4 շաբաթից մինչև մի քանի ամիս:

Բոլոր տարիքային խմբերը կարող են հիվանդանալ։

Ոսկրահոդային ձև (70%)

Ամենահաճախ ձևն է:

Ներառում է՝ արթրիտներ, սակրոիլեիտ (80%) և սպոնդիլիտ (54%). Արթրիտները սովորաբար ընդգրկում են ծնկան, կոնքազդրային և սրունքթաթային հոդերը

Միզասեռական դևսևորումներ (10%)

Օրխիտ, էպիդիդիմիտ: Կարող է դիտվել նաև՝ պրոստատիտ, ամորձիների, ձվարանների, երիկամների թարախակույտ, ցիստիտ, ինտերստիցիալ նեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ. Հղիների մոտ՝ վիժումներ, ներարգանդային մահ, վաղաժամ ծննդաբերություն:

Նյարդաբանական դևսևորումներ (10%)

Մենինգիտ, էնցեֆալիտ, գլխուղեղի աբսցես, միելիտ, ռադիկուլիտ, գանգուղեղային կամ ծայրամասային նևրիտներ:

Այլ

Սիրտանոթային

Թոքային

Ակնային

Որովայնային

Մաշկային ախտահարումներ

Քրոնիկ բրուցելոզ ախտորոշվում է, եթե առկա են կլինիկական դրսևորումներ՝ ախտորոշումից մեկ տարի անց:

Հիվանդության ռելապս դիտվում է բուժման 5-15% դեպքերում և սովորաբար բուժումից 6-12 ամիս անց: Պատճառը սովորաբար անտիբիոտիկների ոչ ճիշտ ընտրությունն է կամ սխալ տևողությունը: Հիմանկանում բուժվում են ստանդարտ բուժման սխեմայով: Բացառությամբ 2-րդ կամ 3րդ անգամ հիվանդության կրկնվելը, այս դեպքում անհրաժեշտ է փոխել բուժման սխեման:

Բարդացած է համարվում, եթե ընդգրկված է մեկից ավել օջախ:

Բրուցելոզի մասին անհրաժեշտ է կասկածել կլինիկական դրսևորումների առկայության դեպքում, հատկապես համաճարակաբանական անամնեզի առկայության դեպքում (չպաստերիզացված կաթնամթերքի կիրառում, կենդանու հետ շփում՝ էնդեմիկ գոտիներում կամ մասնագիտական ռիսկի խումբ).

Հայաստանը համարվում է էնդեմիկ գոտի Բրուցելոզի համար:

 

Տարբերակիչ ախտորոշումը.

Ներառում է արթրիտով կամ համակարգային նշաններով ուղեկցվող հիվանդությունները

Մալարիա, Տուբերկուլոզ, Վիսցերալ Լեյշմանիոզ, ՄԻԱՎ, Էնդոկարդիտ, Տիֆ, Քու-Տենդ, Չարորակ գոյացություններ, սպոնդիլոարթրիտ, ռեակտիվ արթրիտ, սեպտիկ արթրիտ, Լայմի հիվանդություն, ՀԿԳ, Ռևմատոիդ արթրիտ, Սարկոիդոզ, Սնկային հիվանդություններ (հիստիոպլազմոզ, բլաստոմիկոզ)

10. Լաբորատոր փոփոխություններ

 

Բրուցելոզի ախտորոշիչ թեստերը լինում են ուղղակի և անուղղակի: Ուղղակի մեթոդներն են հաուցչի անջատում և տարբերակում, իմունոհիստոքիմիա, նուկլեինաթթվի որոշում ՊՇՌ մեթոդով: Սրանք ոսկե ստանդարտն են ախտորոշման համար, սակայն կարող են կիրառվել միայն երրորդ մակարդակի անվտանգություն ունեցող լաբորատորիաների առաջին աստիճանի կենսաանվտանգ սենյակում (չի կատարվում Հայաստանում):

Սովորական լաբորատորիաների աշխատակիցները չեն համարվում ռիսկի խումբ:

Անուղղակի թեստերն են հակաբրուցելային հակամարմինների որոշումը, որը կարող է դրական լինել նաև նախկինում հիվանդացածների մոտ: Այնուամենայնիվ, այժմ առկա շճաբանական թփետսերը մոտ 95% ճշգրիտ են:

Ագլյուտինացիայի ռեակցիան (Ռոզ-Բենգալ, Ռայտ-Խեդելսոն), Իմունոֆերմենտային անալիզով (ԻՖԱ) G և M դասի հ/մ որոշումը առկա հասանելի թեստերն են:

Չնայած թեստերի բարձր զգայունությանը և սպեցիֆիկությանը, եթե կլինիկական կասկածը մեծ է Բրուցելոզի, ցուցված է թեստի կրկնում 6 շաբաթ անց:

 

Ախտորոշումը հաստատվում է, եթե՝

 Դրական է M դասի իմունոգլոբուլինները (IgM)

 Դրական ագլյուտինացիայի կամ դրական G դասի հ/մ դեպքում (IgG), անհրաժեշտ է նաև IgM որոշում:

Այլ լաբորատոր շեղումները կարող են ընդգրկել

 Տրանսամինազների բարձրացում

 Անեմիա

● Լեյկոպենիա կամ լեյկոցիտոզ՝ հարաբերական լիմֆոզիտոզով

● Թրոմբոցիտոպենիա

● Արթրիտի առկայության դեպքում սինովիալ հեղուկի հետազոտումը սպեցիֆիկ չէ և կատարվում է միայն եթե հավանական է այլ ախտորոշում (լեյկոցիտներ ≤15,000/միկրոԼ (լիմֆոցիտների գերակշռումով): Բրուցելլան կարող է աճել սինովիալ հեղուկում (հատուկ լաբ):

● Ողնուղեղային հեղուկում փոփոխությունները նույնպես սպեցիֆիկ չեն՝ պլեեոցիտոզ (10-200 լեյկոցիտ, մոնոնուկլեար բջիջների հածվին), միջին կամ բարձր սպիտակուցի քանակ, հիպոգլիկոռախիա:

 Բուժմանը հետևելու համար շճաբանական թեստերը կիրառելի չեն, հնարավոր չէ այդ թեստերով տարբերակել ակտիվ կամ պասիվ վարակը:

11. Բուժում

 

Ընդհանուր դրույթներ

● Բրուցելոզի բուժման համար անհրաժեշտ է ամենաքիչը 2 հակաբիոտիկ,

● Գենտամիցինը ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ քան Ստրեպտոմիցինը

● Քինոլոնները չեն կիրառվում որպես առաջին ընտրության դեղամիջոց

● Հնարավորության դեպքում խուսափել Ռիֆամպիցինի կիրառումից, Տուբերկուլոզի ռեզիստենտ շտամներ չառաջացնելու նպատակով:

Հիվանդություն

Նշումներ

Ընտրություն

Տևողություն (օրեր)

Չբարդացած բրուցելոզ (երեխաներ > 45 կգ կամ > 8 տարեկանից)

Ընտրությունը Գենտամիցին թե Ռիֆամպիցին կախված է Տուբերկուլոզի տարածվածությունից, երեխայի ընդհանուր վիճակից (հոսպիտալացված է թե ոչ, Տուբերկուլոզի կասկած առկա է թե ոչ) և տարբեր է ըստ տարբեր երկրների ուղեցույցերի:

Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ

Գումարած

42

Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ

ԿԱՄ

7-10

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման

42

Չբարդացած բրուցելոզ (երեխաներ ≤ 8 տարեկան կամ < 45kg)

20 մգ/կգ SMX + 4 մգ/կգ TMP (առավելագույնը՝ 800 մգ SMX + 160 մգ TMP), օրը երկու անգամ

Գումարած

42

Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ

ԿԱՄ

7

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման

42

Սպոնդիլոդիսկիտ*

 

Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ

Գումարած

56

   

Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ

Գումարած

14

   

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման

56

Նեյրոբրուցելոզ

 

Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ

Գումարած

56

   

25 մգ/կգ SMX + 5 մգ/կգ TMP (առավելագույնը՝ 800 մգ SMX + 160 մգ TMP), օրը չորս անգամ

Գումարած

>42

   

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման

>42

Էնդոկարդիտ***

 

Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ

Գումարած

56

   

Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ

Գումարած

7

   

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման

56

SMX: սուլֆամետաքսազոլ; TMP: տրիմետոպրիմ. * քրոնիկ հիվանդության դեպքում բուժումը կարող է տևել ավելի երկար, ***ցուցված է վիրաբուժական միջամտություն

Կլինիկական և լաբորատոր հսկողություն

Շաբաթներ 2րդ, 8րդ, 12րդ, 24րդ

Կլինիկական զննում, արյան ընդհանուր քննություն, ԷՆԱ, կրեատինին, միզանյութ, լյարդային ֆերմենտներ, ՑՌՍ

4րդ շաբաթ, ամիսներ 12րդ, 18րդ, 24րդ

Կլինիկական զննում

Կանխարգելիչ միջոցառումներ

● Աբորտի, անպտղության, արթրիտների, հիգրոմայի, կաթնարտադրության նվազման պատմությունով խոշոր եղջերավոր կենդանիների մոտ Բրուցելոզի նշաններն են. Անասնապահները, հովիվները պետք է ուսուցանվեն այս նշանների մասին և դիմեն անասնաբույժի՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

● Կանոնավոր ստուգումներ և ինֆեկցված անասունների սպանդի կազմակերպում, խոշոր եղջերավորների պատվաստում Բրուցելոզի դեմ:

● Պաշտպանիչ ձեռնոցների և հագուստի օգտագործում անասունների խնամքի ժամանակ, հատկապես վիժումով կենդանիներին օգնություն ցուցաբերելիս:

● Եռացնել կաթը օգտագործումից առաջ, խուսափել հում կամ կիսաեփ կենդնական ծագման մթերքից:

● Բրուցելոզով երբևէ հիվանդացածները պետք է արյունատվության չմասնակցեն:

 Կլինիկական և շճաբանական գնահատում Բրուցելոզով հիվանդի ընտանիքի անդամների մոտ

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Eko SM, Esemu SN, Nota AD, et al. A Review on Brucellosis in Cameroon: Diagnostic Approaches, Epidemiology and Risk Factors for Infection. Adv Microbiol. 2022;12(7):415-442. doi:10.4236/AIM.2022.127030 Էկո ՍՄ, Էսեմու Սն, Նոտա ԱԴ և այլք․ Բրուցելոզի ակնարկ Կամերունում։Ախտորոշման մոտեցումներ, համաճարակաբանություն և վարակի ռիսկի գործոններ 2022թ․;12(7):415-442. doi:10.4236/AIM.2022.127030

2. Tuon FF, Cerchiari N, Cequinel JC, et al. Guidelines for the management of human brucellosis in the State of Paraná, Brazil. Rev Soc Bras Med Trop. 2017;50(4):458-464. doi:10.1590/0037-8682-0319-2016 Թուոն ՖՖ, Չերչիարի Ն, Չեքվինել ՋԿ և այլք․ Բրազիլիայի Պարանա նահանգում մարդու բրուցելոզի դեմ պայքարի ուղեցույց․ 2017թ․;50(4):458-464. doi:10.1590/0037-8682-0319-2016

3. Jiang H, Feng L, Lu J. Updated Guidelines for the Diagnosis of Human Brucellosis — China, 2019. China CDC Wkly. 2020;2(26):487. doi:10.46234/CCDCW2020.129 Ջիանգ Հ, Ֆենգ Լ, Լու Ջ․ Մարդու բրուցելոզի ախտորոշման նորացված ուղեցույցներ-Չինաստան, 2019թ․ . 2020;2(26):487. doi:10.46234/CCDCW2020.129

4. Brucellosis | MSF Medical Guidelines. Accessed October 6, 2023. https://medicalguidelines.msf.org/en/viewport/CG/english/brucellosis-16689930.html Բրուցելյոզ․ Բժշկական ուղեցույցներ․ Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ․ https://medicalguidelines.msf.org/en/viewport/CG/english/brucellosis-16689930.html

5. Brucella: laboratory and clinical services - GOV.UK. Accessed October 6, 2023. https://www.gov.uk/guidance/bru-reference-services Բրուցելլա։ Լաբորատոր և կլինիկական ծառայություններ GOV.UK. Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ․ https://www.gov.uk/guidance/bru-reference-services

6. Brucellosis: Treatment and prevention - UpToDate. Accessed October 6, 2023. https://www.uptodate.com/contents/brucellosis-treatment-and-prevention Բրուցելյոզ։ Բուժում և կանխարգելում- UpToDate Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ https://www.uptodate.com/contents/brucellosis-treatment-and-prevention

7. Brucellosis: Epidemiology, microbiology, clinical manifestations, and diagnosis - UpToDate. Accessed October 6, 2023. https://www.uptodate.com/contents/brucellosis-epidemiology-microbiology-clinical-manifestations-and-diagnosis Բրուցելյոզ։ Համաճարակաբանություն, մանրէաբանություն, կլինիկական դրսևորումներ և ախտորոշում- UpToDate Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ https://www.uptodate.com/contents/brucellosis-epidemiology-microbiology-clinical-manifestations-and-diagnosis

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական: