Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.07.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հուլիս 2024 թ.

N 227-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎՈՒԼՎԱՅԻ (ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ) ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել վուլվայի (կանանց արտաքին սեռական օրգանների) չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

18.07.2024

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«18» հուլիս 2024 թվականի

N 227-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՎՈՒԼՎԱՅԻ (ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ) ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C51

Վուլվայի (կանանց արտաքին սեռական օրգանների) չարորակ նորագոյացություններ

2)

C51․0

Վուլվայի մեծ շուրթերի

Հեշտոցի նախամուտքի մեծ գեղձի (Բարթոլինյան գեղձ)

3)

C51․1

Վուլվայի փոքր շուրթերի

4)

C51․2

Ծլիկի (կլիտորի)

5)

C51.8

Վուլվայի ախտահարումներ, որոնք դուրս են սույն գործելակարգի 1-ին կետի 2-4 ենթակետերում նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

6)

C51.9

Վուլվայի չճշտված տեղակայմամբ չարորակ նորագոյացություններ

Վուլվայի` ԱՀՃ

Վուլվայի շրջանի

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

0 փուլ` Քաղցկեղ տեղում

I փուլ` Ուռուցքը սահմանափակված է վուլվայով/շեքով

IA փուլ` 2սմ-ից փոքր ուռուցք` սահմանափակված վուլվայով/շեքով, ստրոմայի ներաճ մինչև 1մմ։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IB փուլ` Ուռուցքը 2սմ չափի է` սահմանափակված վուլվայով/շեքով, ստրոմայի ներաճ 1մմ-ից ավել։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

II փուլ` Ցանկացած չափի ուռուցք` ներաճով հարակից հյուսվածքներ (միզուկի ս/3, հեշտոցի ս/3 և անուսի ընդգրկմամբ): Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIIA փուլ` Ուռուցքը գտնվում է վուլվայում կամ շեքում կամ երկու հատվածներում և հնարավոր է ներաճել էանուս, հեշտոցի ս/3 կամ միզուկ կամ տարածվել էհարակից մեկ ավշային հանգույցի վրա` մինչև 5մմ և ավել, կամ տարածվել է հարակից մեկ կամ երկու ավշային հանգույցների վրա` 5մմ-ից պակաս։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIIB փուլ` Ուռուցքը գտնվում է վուլվայում կամ շեքում կամ երկու հատվածներում և հնարավոր է ներաճել էանուս, հեշտոցի ս/3 կամ միզուկ։ Ուռուցքը տարածվել է երեք կամ ավել հարակից ավշային հանգույցների վրա 5մմ-ից պակաս` N2a կամ ուռուցքը տարածվել է հարակից երկու կամ ավել ավշային հանգույցների վրա 5մմ-ից ավել` N2b։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIIC փուլ` Ուռուցքը գտնվում է վուլվայում կամ շեքում կամ երկու հատվածներում և հնարավոր է ներաճել է անուս, հեշտոցի ս/3 կամ միզուկ։ Ուռուցքը տարածվել է հարակից ավշային հանգույցների վրա, աճելով կապսուլայից դուրս` N2c: Հեռավոր մետաստազներ չկան։

IVA փուլ` Ուռուցքը գտնվում է վուլվայում կամ շեքում կամ երկու հատվածներում և հնարավոր է ներաճել է անուս, հեշտոցի ս/3 կամ միզուկ։ Ուռուցքը տարածվել է հարակից ավշային հանգույցների վրա, հանգույցները անշարժ են, կամ խոցոտված։ Հեռավոր մետաստազներ չկան, կամ ուռուցքը տարածվել է հարակից հյուսվածքներ՝ միզապարկ, ուղիղ աղիք, կոնքի ոսկրեր, միզուկի կամ հեշտոցի վ/3-ի վրա։ Այն կարող է տարածվել կամ չտարածվել հարակից ավշային հանգույցների վրա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IVB փուլ` Ուռուցքը տարածվել է հեռավոր ավշային հանգույցների (կոնքազդրային) կամ օրգանների վրա՝ թոքեր կամ ոսկրեր` M1:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Գինեկոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ

8)

Գանգատներ

Վուլվայի շրջանում խոցի առկայություն, ցավ, այրոցի զգացում, մաշկի հաստացում, արյունահոսություն։ Աճուկային շրջանում մեծացած ավշային հանգույցներ։

9)

Անամնեզ

Պացիենտը նշում է քոր արտաքին սեռական օրգանների շրջանում, մաշկի գույնի փոփոխություն, հետագայում գումարվում է ցավը, մաշկի խոցոտումը և արյունահոսող վերքային մակերես։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վուլվայի շրջանում մաշկի գույնի փոփոխություն, խոցային մակերես, անհարթ ուռուցքային գոյացություններ, արյունահոսող վերքային մակերես։ Աճուկային շրջանում մեծացած ավշային հանգույցներ։ Մաշկի հարակից հյուսվածքների ինֆիլտրացիա։

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, ադյուվանտ քիմիաթերապևտիկ բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գինեկոլոգ-ուռուցքաբանի՝ կրկնակի խորհրդատվություն 3 ամիսը մեկ անգամ

1

1

2)

Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

3)

Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

4)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական քննություն`

ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ)

1

 1

3)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

1

 1

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

 1

5)

Առկա չէ

Օնկոմարկերներ` CEA, SCC

1

 1

6)

Առկա չէ

Գենային մուտացիաների որոշում

1

1

Ուռուցքի գենետիկ պրոֆիլի ճշտում

7)

Առկա չէ

Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական, բջջաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

8)

Առկա չէ

Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

9)

Առկա չէ

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

10)

Առկա չէ

Որովայնի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի և կրծքագեղձերի գերձայնային հետազոտություն

1

1

11)

Առկա չէ

Փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

1

12)

Առկա չէ

Որովայնի և փոքր կոնքի համակարգչային տոմոգրաֆիա կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

սրվակ

 6

300մգ

6

1

2)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

սրվակ

6

750mg

6

1

3)

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

սրվակ

6

120մգ

6

1

4)

Էռլոտինիբ 150 մգ

Էռլոտինիբ 150 մգ

դեղահատեր

6

2 մգ

6

1-3

5)

Լառոտեկտինիբ 25մգ

Լառոտեկտինիբ 25մգ

դեղապատիճ

6

100մգ

6

1

6)

Էնտռեկտինիբ 100մգ

Էնտռեկտինիբ 100մգ

դեղապատիճ

6

750

6

1

7)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ)

դեղափոշի

լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

սրվակ

18

1500

6

1,8,15

8)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

6

120

6

1

9)

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

սրվակ

12

240

6

1

10)

Լառոտեկտինիբ 25մգ

Լառոտեկտինիբ 25մգ

դեղապատիճ

6 ամիս

1 հաբ

6

1-5տ

11)

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ,

Բևացիզումաբխտա-նյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ,

սրվակ

6

600

18

1

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

ա. հասարակ վուլվէկտոմիա,

բ. ընդլայնված վուլվէկտոմիա,

գ. վիրահատական բուժումից հետո ճառագայթային թերապիա,

դ. վիրահատական բուժումից հետո քիմիաթերապևտիկ և ճառագայթային համակցված բուժում:

1

1

2)

Հիվանդության կրկնության ժամանակ քիմիաթերապևտիկ բուժում

1

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան