Գլխավոր տեղեկություն
Համար
N 300-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2017.02.25 թիվ 33 (6554) Հոդ.76
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.12.2016
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417066

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

30 դեկտեմբերի 2016 թ.

N 300-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ (ՊԱՐԶԵՑՎԱԾ) ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 18.12.17 N 425-Ն, խմբ. 01.12.23 N 1267-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 156-րդ և 157-րդ հոդվածները`

(նախաբանը փոփ. 18.12.17 N 425-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,

4) ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի տեղեկությունների ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:

5) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասին տեղեկանքի ձևը և լրացման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 18.12.17 N 425-Ն, փոփ. 01.12.23 N 1267-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

 

Վ. Հարությունյան

 

Հավելված N 1 
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
 եկամուտների կոմիտեի նախագահի
2016 թվականի դեկտեմբերի 30-ի
 N 300-Ն հրամանի

 

ՀԱՇՎԱՐԿ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ
_______ (տարի) _____ (ամիս)

Հարկ վճարող

 

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               

(չափի միավոր` դրամ)

 1. «Հարկ վճարող» տողում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:

 

Բաժին I. Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ` ըստ աշխատողների

(բաժինը խմբ. 12.05.20 N 405-Ն)

 

 Աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) նույնականացման տվյալներ

Հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա (ստացված) եկամտի գումար

Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստներ

Եկա-մըտա-յին հարկ

Սոցի-ալա-կան վճար

Փաս-տացի աշխա-տած ժամեր

Ազգա-նուն

Անուն

Հան-րային ծառա-յություն-ների համա-րանիշ (ՀԾՀ)

Զբաղ-մունքնե-րի դա-սակարգ-չի կոդ

Կուտա-կային կենսա-թոշակա-յին հա-մակար-գի մաս-նակցու-թյան կարգա-վիճակ

Աշխա-տա-վարձ և դրան հավա-սա-րեց-ված այլ վճա-րում-ներ

Քաղա-քացիա-իրա-վական պայմա-նագրով աշխա-տանքի վարձա-տրու-թյուն

Այլ հարկման բազա (բացի նպաստ-ների)

Հարկ-ման բազա-յի նը վազեց-ման գումար

Գործա-տուի միջոց-ներով վճար-ված նպաստ-ների գումար

ՀՀ պետա-կան բյուջեի միջոց-ներով վճար-ված նպաստ-ների գումար

Ավելի վճար-ված նպաստի գումարի հետ-պահում

1.1

1.2

1.3

1.4

1.5

1.6

1.7

1.8

1.9

1.10

1.11

1.12

1.13

1.14

1.15

               

(      )

           
               

(      )

           
               

(      )

           

Բաժին 1.1 Դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով վճարված եկամուտ

               

(      )

           
               

(      )

           

Սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձինք 1.16

     

(      )

       

x

x

Ընդամենը 1.17

     

(     )

           

այդ թվում՝
ա) պետական բյուջեից 1.18

   

x

x

x

x

x

x

x

x

բ) համայնքային բյուջեից 1.19

   

x

x

x

x

x

x

x

x

Գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակ 1.20

x

x

x

x

x

x

x

x

x

x

 

x

x

x

x

x

x

x

x

x

x

 

2. 1-ին բաժնում տրվում է հաշվետու ամսվա համար հարկային գործակալի (գործատուի) եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկը` ըստ բոլոր (վարձու) աշխատողների, յուրաքանչյուր (վարձու) աշխատողի համար լրացվում է մեկ տող (անկախ հաշվետու ամսում եկամուտներ ստանալու հանգամանքից):

3. [1.1], [1.2] և [1.3] սյունակներում ինքնաշխատ լրացվում են (վարձու) աշխատողի նույնականացման տվյալները. [1.1] և [1.2] սյունակներում` (վարձու) աշխատողի ազգանունը և անունը, [1.3] սյունակում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը):

4. [1.4] սյունակում ինքնաշխատ լրացվում է (վարձու) աշխատողի զբաղմունքի (պաշտոնի, մասնագիտության) կոդը, [1.5] սյունակում ինքնաշխատ լրացվում է կուտակային կենսաթոշակային համակարգում (վարձու) աշխատողի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2՝ սոցիալական վճար կատարող է, 3՝ դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):

5. [1.6] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, [1.7] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտները (պայմանագրային եկամուտը), [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և հարկման բազայի ամսական սանդղակի (այսուհետ՝ սանդղակ) դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները), [1.9] սյունակում նշվում է հարկման բազայի ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափերը չգերազանցող կամավոր կենսաթոշակային վճարների գումարները՝ ոչ ավելի, քան ([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11])-([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11]):1,05:

6. [1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.12] սյունակում նշվում են հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները: Յուրաքանչյուր վարձու աշխատողի համար նշված սյունակներից որևէ մեկը լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

 Աշխատողի ազգանուն, անուն

Հանրային
ծառայությունների
համարանիշ (ՀԾՀ)

Նպաստների և հետպահման դասակարգման կոդ

Ժամանակավոր անաշխա-տունակության (հետպահման)

Նպաստի գումար կամ հետպահվող գումար

սկիզբ (օրը)

ավարտ (օրը)

Գործատուի միջոցներով

ՀՀ պետական բյուջեի միջոցներով

Հետ պահվող գումար

               
               
               

Ընդամենը

   

 

7. «Նպաստների դասակարգման կոդը» սյունակում նշվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տեսակը կամ հետպահման դեպքը (կոդը). 1 – հիվանդության նպաստ, 2 – պրոթեզավորման նպաստ, 3 – առողջարանային բուժման նպաստ, 4 – հղիության և ծննդաբերության նպաստ, 5 – ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, 6 – ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը:

8. «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / սկիզբը (օրը)» և «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / ավարտը (օրը)» սյունակներում նշվում են ժամանակավոր անաշխատունակության կամ հետպահման ժամանակահատվածը, ընդ որում` եթե գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացվում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի գործատուին ներկայացնելու օրը` առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը:

9. «Նպաստի գումարը կամ հետպահվող գումարը» սյունակում նշվում է հաշվետու ամսում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարված գումարները կամ հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները:

10. [1.13] սյունակում լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտներից օրենսդրությամբ սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

11. [1.14] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6] և [1.7] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:

12. [1.15] սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակը

13. Բաժին 1.1-ում ըստ տողերի հարկային գործակալի կողմից անձնավորված լրացվում են դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենքով սահմանված այլ հիմքերով վճարված աշխատավարձը, պայմանագրային եկամուտը, ժամանակավոր անաշխատունակության նպաստը և այլ եկամուտը: [1.16] տողում լրացվում են օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձանց վերաբերյալ ամփոփ (ոչ անձնավորված) տվյալները:

Նշված բաժնում յուրաքանչյուր տողը (բացառությամբ [1.16] տողի) լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը՝

 

Ֆիզիկական անձի ազգանուն, անուն

Հանրային
ծառայությունների
համարանիշ (ՀԾՀ)

 Վճարված եկամտի դասակարգման կոդ

Հարկադիր պարապուրդի

Աշխատանքային կամ քաղաքա-ցիաիրավական հարաբերության

Ժամանակավոր անաշխատունա-կության

սկիզբ (օրը, ամիսը, տարին)

ավարտ (օրը, ամիսը, տարին)

սկիզբ (օրը, ամիսը, տարին)

ավարտ (օրը, ամիսը, տարին)

սկիզբ (օրը, ամիսը, տարին)

Ավարտ (օրը, ամիսը, տարին)

                 
                 

 

14. «Վճարված եկամտի դասակարգման կոդը» սյունակում նշվում է եկամտի վճարման հիմքը (կոդը). 1 – դատարանի վճռի հիման վրա աշխատանքի վերականգնման դեպքում հարկադիր պարապուրդի վճարում, 2 – դատարանի վճռի հիման վրա նպաստի վճարում, 3 – դատարանի վճռի հիման վրա այլ եկամտի վճարում, 4 – նախորդ հաշվետու ժամանակահատվածներում ավարտված քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց եկամտի վճարում, 5 – նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին աշխատավարձ և դրան հավասարեցված եկամտի վճարում, 6 – նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին հարկման բազա հանդիսացող այլ եկամտի վճարում:

15. [1.17] տողում ինքնաշխատ լրացվում են [1.6]-ից մինչև [1.15] սյունակների հանրագումարները, ընդ որում [1.18] և [1.19] տողերում լրացվում են՝ համապատասխանաբար, պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքի վարձատրության գումարները:

15.1. [1.20] տողում լրացվում է հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը:

 

Բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ

 

Եկամտի և
քաղաքացիության կոդ

Եկամտի ընդհանուր
գումար

Դրույքաչափ
(%)

Եկամուտները ստացողների
թվաքանակ

Եկամտային հարկի
գումար

2.1

2.2

2.3

2.4

2.5

         
         
         

Ընդամենը

 

 

16. 2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող, ընդ որում՝

1) 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,

2) 2023 թվականի հունվարի 1-ից հետո տոկոսների (բացառությամբ բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց տոկոսների) մասով եկամտային հարկը հաշվարկվում է ընդհանուր սահմանված դրույքաչափով: Բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով։

(16-րդ կետը խմբ. 17.09.19 N 604-Ն, 16.12.22 N 1320-Ն)

17. [2.1] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար [2.2] սյունակում նշված եկամտի և եկամուտ ստացողների քաղաքացիության կոդը (ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), [2.2] սյունակում լրացվում է հաշվետու ամսվա համար հաշվեգրված այլ եկամտատեսակների գումարները (որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով), [2.3] սյունակում նշվում է ընտրված եկամտին և քաղաքացիության կոդին համապատասխանող եկամտային հարկի դրույքաչափը, [2.4] սյունակում նշվում է [2.2] սյունակում նշված եկամուտներ ստացողների թվաքանակը (հաշվարկում չի մասնակցում) և [2.5] սյունակում լրացվում է եկամտային հարկի գումարը:

 

Եկամտի
տեսակ

Եկամտի կոդ

Դրույքաչափ

Եկամտի կոդ

Դրույքաչափ

ՀՀ քաղաքացի

Օտարերկրացի

1. Ռոյալթի

001

10%

101

10%

2. Տոկոս

002

ընդհանուր սահմանված դրույքաչափ (10%)

102

ընդհանուր սահմանված դրույքաչափ (10%)

3. Շահում

003

ընդհանուր սահմանված դրույքաչափ

103

ընդհանուր սահմանված դրույքաչափ

4. Մրցանակ

004

ընդհանուր սահմանված դրույքաչափ

104

ընդհանուր սահմանված դրույքաչափ

5. Նվիրատվություն

005

ընդհանուր սահմանված դրույքաչափ

105

ընդհանուր սահմանված դրույքաչափ

6. Արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումից եկամուտ

006

20%

106

20%

7. Գույքն (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ և 8-րդ տողերում նշվածի) օտարելու դիմաց եկամուտ

007

10%

107

 10%

8. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտ

008

20%

108

20%

9. Վարձավճար

009

10%

109

10%

10. Շահաբաժիններ

010

5%

110

5%(10%)

11. Ֆիզիկական անձի համար ապահովագրավճար

011

ընդհանուր սահմանված դրույքաչափ

111

ընդհանուր սահմանված դրույքաչափ

12. Կամավոր կենսաթոշակներ

012

10%

112

10%

13. Չհիմնավորված վճարումներ

013

20%

013

20%

14. Եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտներ

014

20%

114

20%

15. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքային պայմանագրով աշխատանքի կատարման դիմաց հաշվարկված եկամուտ

x

x

115

ընդհանուր սահմանված դրույքաչափ

16. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց վճարված եկամուտ

x

x

116

ընդհանուր սահմանված դրույքաչափ

17. Այլ եկամուտներ

099

ընդհանուր սահմանված դրույքաչափ

199

ընդհանուր սահմանված դրույքաչափ

(աղյուսակը փոփ. 17.09.19 N 604-Ն, 16.12.22 N 1320-Ն)

 

Բաժին III. Ամփոփ տվյալներ

 

Եկամտային հարկի
գումար (հաշվարկված)

Եկամտային հարկից նվազեցվող նպաստների գումար (վճարված)

Ավելի վճարված նպաստների գումարների հետպահում

Եկամտային հարկ
(վճարման ենթակա)

Սոցիալական վճարներ (վճարման ենթակա)

3.1

3.2

3.3

3.4

3.5

 

( )

     

 

18. 3-րդ բաժնում տրվում են հաշվետու ամսվա համար բոլոր (վարձու) աշխատողների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկի ամփոփ տվյալները:

19. [3.1] սյունակում ինքնաշխատ ([3.1]=[1.13]+[2.5]) լրացվում է հաշվետու ամսում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը, [3.2] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված և եկամտային հարկից նվազեցվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների ընդհանուր գումարը (եթե [3.1]>[1.11], ապա [3.2]=[1.11], հակառակ դեպքում [3.2]=[3.1]), [3.3] սյունակում ինքնաշխատ ([3.3]=[1.12]) լրացվում է հաշվետու ամսում ավելի վճարված հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստների վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստների հետպահվող ընդհանուր գումարը, [3.4] սյունակում ինքնաշխատ ([3.4]=[3.1]+[3.2]+[3.3]>=0) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը և [3.5] սյունակում ինքնաշխատ ([3.5]=[1.14]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա սոցիալական վճարի վճարման ենթակա գումարը:

 

Պաշտոնատար անձ

_______________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

(հավելվածը խմբ. 18.12.17 N 425-Ն, փոփ., խմբ. 17.09.19 N 604-Ն, խմբ. 12.05.20 N 405-Ն, խմբ., փոփ. 16.12.22 N 1320-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2016 թվականի դեկտեմբերի 30-ի
 N 300-Ն հրամանի

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ
_______ (տարի) _____ (ամիս)

Աշխատողի նույնականացման տվյալներ

Ազգանուն

        

Անուն

 

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               

Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)

                            

Անձը հաստատող փաստաթղթի տեսակ

 

Սերիա և համար

 
 

Չափի միավոր` դրամ

 

1. Սույն մասում լրացվում են ֆիզիկական անձի նույնականացման տվյալները. «Ազգանուն» և «Անուն» տողերում` աշխատողի ազգանունը և անունը, «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը, «Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)» տողում` աշխատողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը), «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» և «Սերիա և համար» տողերում` համապատասխանաբար ինքնաշխատ լրացվում են ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթի տեսակներից որևէ մեկը՝ ՀՀ քաղաքացիների համար ՀՀ անձնագիր, նույնականացման քարտ, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ, ՌԴ քաղաքացու դեպքում` ՌԴ քաղաքացու անձնագիր), փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և անձը հաստատող համապատասխան փաստաթղթի սերիան և համարը:

 

Բաժին I. Աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ` ըստ գործատուների

 

Գործատուի նույնականացման տվյալներ

Հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա (ստացված) եկամտի գումար

   

Անվա-նում

ՀՎՀՀ

Զբաղ-մունք-ների դասա-կարգիչ

Կուտակային կենսա-թոշակային համակարգի մասնակցու-թյան կարգա-վիճակ

Աշխա-տա-վարձ

Աշխա-
տան-քային հարա-բերու-թյուն-ների սկիզբ

Աշխա-
տան-քային հարա-բերու-թյուն-ների ավարտ

Քաղա-
քացիա-իրա-վական պայմա-
նագրով աշխա-
տանքի վարձա-տրու-թյուն

Քա-ղաքա-ցիա-իրա-
վական հա-րաբե-րու-թյան սկիզբ

Քաղաքա-ցիաիրա-վական հա-րաբե-րության ավարտ

Գործա-տուի
միջոց-ներից ստաց-ված ժա-մանա-
կավոր անաշ-խատու-նակու-թյան նպաստ-ներ

Այլ հարկ-ման բազա

Հարկ-ման բա-զայի նվա-զեց-ման գու-մար

Եկա-մտային հարկ

Սոցիա-լական վճար

1.1

1.2

1.3

1.4

1.5

1.5.1

1.5.2

1.6

1.6.1

1.6.2

1.7

1.8

1.9

1.10

1.11

                       

( )

   
                     
                     

Ընդամենը

               

 

2. 1-ին բաժնում տրվում է հաշվետու ամսվա համար (վարձու) աշխատողի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկը` ըստ բոլոր գործատուների (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար), յուրաքանչյուր գործատուի համար լրացվում է մեկ տող:

3. [1.1] և [1.2] սյունակներում լրացվում են գործատուների նույնականացման տվյալները. [1.1] սյունակում` լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ [1.2] տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:

4. [1.3] սյունակում լրացվում է տվյալ գործատուի (վարձու) աշխատողի զբաղմունքի (պաշտոնի, մասնագիտության) կոդը, [1.4] սյունակում ինքնաշխատ լրացվում է կուտակային կենսաթոշակային համակարգում (վարձու) աշխատողի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2՝ սոցիալական վճար կատարող է, 3՝ դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):

5. [1.5] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար տվյալ գործատուի վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, [1.6] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտները (պայմանագրային եկամուտը), [1.5.1] և [1.6.1] սյունակներում նշվում են, համապատասխանաբար, հաշվետու ամսում տվյալ գործատուի հետ աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերության սկիզբը, իսկ [1.5.2] և [1.6.2] սյունակներում՝ ավարտը (օրը, ամիսը, տարին), [1.7] սյունակում նշվում է վարձու աշխատողի ստացած ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները (որոնք վճարվում են գործատուի միջոցների հաշվին և բյուջեից փոխհատուցման ենթակա չեն):

6. [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված` [1.5], [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և հարկման բազայի ամսական մեծությունից սահմանված դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում՝ աշխատողին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները), [1.9] սյունակում նշվում է հարկման բազայի ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափերը չգերազանցող կամավոր կենսաթոշակային վճարների գումարները՝ ոչ ավելի, քան ([1.5]+[1.6]+[1.7]+ [1.8]) - ([1.5]+[1.6]+[1.7]+[1.8]):1,05:

7. [1.10] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.5], [1.6], [1.7], [1.8] և [1.9] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված ընդհանուր սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

(7-րդ կետը փոփ. 17.09.19 N 604-Ն)

8. [1.11] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.5] և [1.6] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:

 Պաշտոնատար անձ

__________________________________________________
                     ստորագրությունը, անունը, ազգանունը

(հավելվածը փոփ. 17.09.19 N 604-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2016 թ. դեկտեմբերի 30-ի

 N 300-Ն հրամանի

 

ՀԱՇՎԱՐԿ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ

___________ (տարի)

1. Ազգանուն, անուն, հայրանուն

 

2. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)

                 

3. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

             

4․ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցության կարգավիճակ

 

5․ Բնակության (հաշվառման) հասցե

 

6. Հեռախոսահամար

 

1. Հաշվարկի (հայտարարագրի) առաջին մասում լրացվում են ֆիզիկական անձի նույնականացման տվյալները: Ընդ որում՝

1) 1-ին կետում լրացվում է ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը։ Հաշվարկի (հայտարարագրի) 2-րդ կետը լրացնելու դեպքում 1-ին կետը լրացվում է ինքնաշխատ,

2) 2-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը),

3) 3-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

4) 4-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային համակարգում մասնակցության կոդը (կոդը 1` եթե ֆիզիկական անձը սոցիալական վճար կատարող չէ, կոդը 2՝ եթե ֆիզիկական անձը սոցիալական վճար կատարող է, կոդը 3՝ եթե ֆիզիկական անձը դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է),

5) 5-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի բնակության (հաշվառման) հասցեն,

6) 6-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի հեռախոսահամարը (առկայության դեպքում)։

 

ԲԱԺԻՆ 1. ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՑ ՍՏԱՑՎՈՂ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՏՈՒԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԱՑՎՈՂ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ

 

Գլուխ 1. Աշխատանքային պայմանագրերի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող (ստացված) եկամուտներ և եկամտային հարկ

 

Եկամտի տեսակ

Հարկային գործակալի (գործատուի)

Ստացվող (ստացված) եկամուտ (դրամ)
[1.1.3]

Եկամտային հարկ (դրամ)
[1.1.4]

ՀՎՀՀ
[1.1.1]

Անվանում
[1.1.2]

1. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

[1.1.5]

     

x

2. Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի (ծառայության) դիմաց վարձատրություն

[1.1.6]

 

x

3. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստներ

[1.1.7]

 

x

4. Աշխատողի այլ եկամուտներ

[1.1.8]

 

x

5. Աշխատողի հարկման բազայի նվազեցման գումար (կամավոր կենսաթոշակային վճարների գումար)

[1.1.9]

()

x

6. Հարկվող եկամուտ

[1.1.10]

   

7. Ընդամենը

[1.1.11]

x

x

x

 

2. Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնում՝ անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգից ինքնաշխատ լրացվում են հաշվետու տարում հարկային գործակալից ստացվող (ստացված) եկամուտները, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուից աշխատանքային պայմանագրի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացվող (ստացված) եկամուտները, այդ եկամուտներից եկամտային հարկը։

3. Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնի 1-ին գլխում ինքնաշխատ լրացվում են աշխատանքային պայմանագրերի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալից կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուից ստացվող (ստացված) եկամուտները, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները, այլ եկամուտները և եկամտային հարկը՝ ըստ հարկային գործակալների (գործատուների)։ Ընդ որում,

1) [1.1.1] սյունակում լրացվում է հարկային գործակալի (գործատուի) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

2) [1.1.2] սյունակում լրացվում է հարկային գործակալի (գործատուի) անվանումը,

3) [1.1.5] տողում լրացվում է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները,

4) [1.1.6] տողում լրացվում է քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի (ծառայության) դիմաց վարձատրությունը,

5) [1.1.7] տողում լրացվում է ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստները,

6) [1.1.8] տողում լրացվում է աշխատողի ստացված այլ եկամուտները,

7) [1.1.9] տողում լրացվում է աշխատողի հարկման բազայի նվազեցման գումարը (կամավոր կենսաթոշակային վճարների գումարը, ոչ ավելի, քան (տող [1.1.5] + տող [1.1.6] + տող [1.1.7] + տող [1.1.8]) - (տող [1.1.5] + տող [1.1.6] + տող [1.1.7] + տող [1.1.8]) / 1,05),

 8) [1.1.10] տողի [1.1.3] սյունակում լրացվում է յուրաքանչյուր հարկային գործակալից (գործատուից) ստացվող (ստացված) հարկվող եկամուտը, իսկ նույն տողի [1.1.4] սյունակում լրացվում է այդ հարկվող եկամտից եկամտային հարկի գումարը,

9) [1.1.11] տողում լրացվում է հարկային գործակալներից (գործատուներից) ստացված (ստացվող) հարկվող եկամտից եկամտային հարկի գումարների հանրագումարը։

 

Գլուխ 2. Այլ եկամուտներ և եկամտային հարկ

 

Եկամտի տեսակ

Հարկային գործակալի

Ստացված եկամուտ (դրամ)
[1.2.3]

Եկամտային հարկ (դրամ)
[1.2.4]

ՀՎՀՀ
[1.2.1]

Անվանում
[1.2.2]

1. Ռոյալթի

[1.2.5]

       

2. Տոկոս

[1.2.6]

       

3. Վարձավճար

[1.2.7]

       

4. Շահաբաժին

[1.2.8]

       

5. Նվիրատվություն

[1.2.9]

       

6. Գույքի (բացառությամբ սույն գլխի 7-րդ կետում նշված) օտարումից եկամուտ

[1.2.10]

       

7. Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտ

[1.2.11]

       

8. Շահում

[1.2.12]

       

9. Մրցանակ

[1.2.13]

       

10. Ապահովագրավճար

[1.2.14]

       

11. Կամավոր կենսաթոշակ

[1.2.15]

       

12. Այլ եկամուտներ

[1.2.16]

       

13. Ընդամենը

[1.2.17]

x

x

x

 

4. Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնի 2-րդ գլխում ներառվում են ֆիզիկական անձի ստացված այլ եկամուտները և եկամտային հարկը՝ ըստ հարկային գործակալների։ Ընդ որում,

1) [1.2.1] սյունակում լրացվում է հարկային գործակալի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

2) [1.2.2] սյունակում լրացվում է հարկային գործակալի անվանումը,

3) [1.2.3] սյունակում լրացվում են տվյալ հարկային գործակալից ստացված եկամուտների չափը ըստ եկամտի տեսակների՝

ա․ ռոյալթի (տող [1.2.5]),

բ․ տոկոսներ (տող [1.2.6]),

գ․ վարձավճար (տող [1.2.7]),

դ․ շահաբաժին (տող [1.2.8]),

ե․ նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ (տող [1.2.9]),

զ․ գույքի (բացառությամբ սույն գլխի 7-րդ կետում նշվածի) օտարումից եկամուտ (տող [1.2.10]),

է․ կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտ (տող [1.2.11]),

ը․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումներ՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը գերազանցող չափով (տող [1.2.12]),

թ․ մրցույթներում ստացվող դրամական մրցանակներ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը գերազանցող չափով (տող [1.2.13]),

ժ․ հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց համար կատարվող ապահովագրավճարներ (տող [1.2.14]),

ժա․ կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակներ (տող [1.2.15]),

ժբ․ 1-ին բաժնի 2-րդ գլխի 1-11-րդ կետերում չնշված այլ եկամուտներ (տող [1.2.16]),

4) [1.2.4] սյունակում լրացվում են [1.2.3] սյունակում նշված եկամուտներից եկամտային հարկի գումարները,

5) [1.2.17] տողում (սյունակ [1.2.4]) լրացվում է [1.2.5]-ից [1.2.16] տողերում լրացված եկամուտներից եկամտային հարկի գումարների հանրագումարը։

 

ԲԱԺԻՆ 2. ՆՎԱԶԵՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

Նվազեցվող եկամտի տեսակ

Եկամուտ (դրամ)

1. Նպաստներ

[2.1]

 

2. Կենսաթոշակներ

[2.2]

 

3. Ապահովագրական հատուցումներ

[2.3]

 

4. Բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ ապահովագրական հատուցումների հաշվին ստացված գումարներ

[2.4]

 

5. Պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցներ

[2.5]

 

6. Սոցիալական օժանդակություններ

[2.6]

 

7. Ալիմենտներ

[2.7]

 

8. Դոնորությունից եկամուտներ

[2.8]

 

9. Աշխատողների և կամավոր աշխատանք կատարող անձանց փոխհատուցման վճարներ

[2.9]

 

10. Ժառանգությամբ և (կամ) նվիրատվությամբ ստացվող գույք

[2.10]

 

11. Անհատույց ստացվող եկամուտներ

[2.11]

 

12. Գույքի օտարումից ստացվող եկամուտներ

[2.12]

 

13. Կրթաթոշակներ

[2.13]

 

14. Վնասի փոխհատուցում

[2.14]

 

15. Վարկեր և փոխառություններ

[2.15]

 

16. Շահումները

[2.16]

 

17. Մրցանակներ

[2.17]

 

18. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցվող գումարներ

[2.18]

 

19. ԽՍՀՄ խնայբանկում և ՀԽՍՀ բանկում ներդրած դրամական ավանդների փոխհատուցում

[2.19]

 

20. Միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարների նկատմամբ հաշվեգրվող տույժեր

[2.20]

 

21. Մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտներ

[2.21]

 

22. Ինքնավար էներգաարտադրողի ստացվող փոխհատուցումներ

[2.22]

 

23. Գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից (իրացումից) ստացվող եկամուտներ

[2.23]

 

24. Արժեթղթերից եկամուտներ

[2.24]

 

25. Հատուցման հիմնադրամից ստացվող հատուցումներ

[2.25]

 

26. Այլ նվազեցվող եկամուտներ

[2.26]

 

27. Ընդամենը

[2.27]

 

5. Հաշվարկի (հայտարարագրի) 2-րդ բաժնում լրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տվյալ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Սույն բաժնում լրացվող եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազայում տվյալների առկայության դեպքում, այդ եկամուտները լրացվում են ինքնաշխատ։

6. Հաշվարկի (հայտարարագրի) 2-րդ բաժնի՝

1) [2.1] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ֆիզիկական անձանց ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների,

2) [2.2] տողում լրացվում են բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները, այլ պետությունների օրենսդրության շրջանակներում ստացվող կենսաթոշակները և այլ պետությունների կենսաթոշակային ապահովության համակարգի շրջանակներում ստացվող համանման վճարները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների,

3) [2.3] տողում լրացվում են ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում՝ կենսաթոշակների),

4) [2.4] տողում լրացվում են բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ստացված գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու՝ այն մասով, որ մասով այդ գումարները, ապահովագրության պայմանագրի համաձայն, բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու կամ գրավատու ֆիզիկական անձին կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական անձի վարկի մարմանը,

5) [2.5] տողում լրացվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները,

6) [2.6] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում ստացվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները,

7) [2.7] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող ալիմենտները (ապրուստավճարները),

8) [2.8] տողում լրացվում են արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ստացվող եկամուտները,

9) [2.9] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում աշխատանքային և կամավոր աշխատանքի մասին պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված աշխատողների (կամավորների) ստացված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների,

10) [2.10] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքի,

11) [2.11] տողում լրացվում են ոչ առևտրային կազմակերպություններից, Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացված ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, սույն կետում նշված մարմինների ու միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումները, այլ անձանցից անհատույց ստացված եկամուտները, օգնությունները։

12) [2.12] տողում լրացվում են ֆիզիկական անձի կողմից գույքի օտարումից ստացված նվազեցվող եկամուտները։ Մասնավորապես, սույն կետում լրացվում են՝

ա. գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող (համարված) ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտների,

բ. պետության կամ համայնքների կարիքների համար «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև այդ անշարժ գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները,

գ. հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները,

դ. առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտները,

ե. սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից ստացվող եկամուտները,.

զ. սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օտարումից բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտները, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվում է լիզինգով (տարատեսակներով)։

13) [2.13] տողում լրացվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրների՝ պետությունից ստացվող կրթաթոշակները, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ ոչ առևտրային կազմակերպությունները կամ օտարերկրյա պետությունները, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները։

14) [2.14] տողում լրացվում են այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ բաց թողնված եկամտի փոխհատուցման գումարների։

15) [2.15] տողում լրացվում են ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին)։

16) [2.16] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները,

17) [2.17] տողում լրացվում է մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով։

18) [2.18] տողում լրացվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցվող գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրվող և հատուցվող տոկոսների։

19) [2.19] տողում լրացվում են ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցվող գումարները։

20) [2.20] տողում լրացվում են միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված ժամկետից 30 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար ֆիզիկական անձի օգտին հաշվեգրվող տույժերը։

21) [2.21] տողում լրացվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները։

22) [2.22] տողում լրացվում են վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները։

23) [2.23] տողում լրացվում են գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից (իրացումից) ստացվող եկամուտները։

24) [2.24] տողում լրացվում են արժեթղթերից ստացվող նվազեցվող եկամուտները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի։

25) [2.25] տողում լրացվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ֆիզիկական անձանց վճարվող հատուցման գումարները։

26) [2.26] տողում լրացվում են սույն բաժնի [2.1]-ից [2.25] տողերում չնշված՝ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ նվազեցվող եկամուտները։

27) [2.27] տողում լրացվում են հաշվետու հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ստացված նվազեցվող եկամուտների հանրագումարը։

 

ԲԱԺԻՆ 3. ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Եկամտի տեսակ

Եկամուտ (դրամ)
[3.1]

Դրույքաչափ [3.2]

Եկամտային հարկ (դրամ) [3.3]

1. Եկամուտներ և եկամտային հարկ, այդ թվում`

1) աշխատանքային պայմանագրի շրջանակներում եկամուտ

[3.4]

 

x

x

2) քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց եկամուտ

[3.5]

 

x

x

3) հարկման բազայի նվազեցման գումար (կամավոր կենսաթոշակային վճարների գումար)

[3.6]

( )

x

x

4) հարկվող եկամուտ

[3.7]

 

20%

 

5) ռոյալթի

[3.8]

 

10%

 

6) տոկոս

[3.9]

 

20% (10%)

 

7) վարձավճար

[3.10]

 

10%

 

8) վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար

[3.11]

 

10%

 

9) շահաբաժին

[3.12]

 

5%(10%)

 

10) գույքի (բացառությամբ սույն կետի 11-րդ ենթակետում նշված) օտարման դիմաց եկամուտ

[3.13]

 

10%

 

11) կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտ

[3.14]

 

20%

 

12) կանոնադրական կամ կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարման դիմաց եկամուտ

[3.15]

 

10%

 

13) մրցանակ

[3.16]

 

20%

 

14) նվիրատվություն

[3.17]

 

20%

 

15) եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտներ

[3.18]

 

5% (10%, 20%)

 

16) այլ եկամուտներ

[3.19]

 

20%

 

2. Ընդամենը հաշվարկված եկամտային հարկ

[3.20]

x

x

 

3. Այլ պետություններում վճարված հարկի գումար

[3.21]

x

x

 

4. Այլ պետություններում վճարված հարկի գումարի հաշվանցվող (նվազեցվող) մաս

[3.22]

x

x

( )

5. Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ

[3.23]

x

x

 

7. Հաշվարկի (հայտարարագրի) 3-րդ բաժնում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ տող [3.11]-ի) ստացվող (ստացված) եկամուտները և այդ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը։

8. Հաշվարկի (հայտարարագրի) [3.1] սյունակում լրացվում են՝

1) հարկային գործակալ չհանդիսացողներից աշխատանքային պայմանագրի շրջանակներում ստացվող (ստացված) եկամուտը (տող [3.4]),

2) հարկային գործակալ չհանդիսացողներից քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց ստացված եկամուտը (տող [3.5]),

3) հարկման բազայից նվազեցվող կամավոր կենսաթոշակային վճարների նվազեցվող գումարը ((տող [3.4] + տող [3.5]) - ([3.4] + [3.5]) / 1,05) (տող [3.6]),

4) աշխատանքային և ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) հարկվող եկամուտը (տող [3.4] + տող [3.5]) + տող [3.6]) (տող [3.7]),

5) ռոյալթին (տող [3.8]),

6) տոկոսը (տող [3.9]),

7) վարձավճարը (տող [3.10]),

8) հարկային տարվա ընթացքում ստացված (այդ թվում հարկային գործակալներից) վարձակալական վճարների հանրագումարի 60 միլիոն դրամը գերազանցող գումարը (տող [3.11]),

9) շահաբաժինը (տող [3.12]),

10) գույքի (բացառությամբ 1-ին կետի 11-րդ ենթակետում նշվածի) օտարման դիմաց եկամուտը (տող [3.13]),

11) կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտը (տող [3.14]),

12) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից եկամուտները, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում (տող [3.15]),

13) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների՝ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը գերազանցող չափը (տող [3.16]),

14) նվիրատվությամբ ստացվող գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները) (տող [3.17]),

15) եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտները (տող [3.18]),

16) ստացվող (ստացված) այլ եկամուտները (տող [3.19])։

9. [3.2] սյունակում լրացվում են եկամտային հարկի դրույքաչափերը և [3.3] սյունակում լրացվում են [3.1] սյունակում նշված եկամուտների համար հաշվարկված եկամտային հարկի գումարները:

10. [3.20] տողում ինքնաշխատ լրացվում է հաշվետու հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարը, որը որոշվում է [3.1] սյունակում ներառված եկամուտների համար հաշվարկված եկամտային հարկի գումարների հանրագումարի չափով։

11. [3.21] և [3.22] տողերում լրացվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) հարկը (օտարերկրյա պետության հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և հարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտային հարկը:

12. [3.23] տողում լրացվում է պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը (տող [3.23]=տող [3.20]+տող [3.22]):

 

ԲԱԺԻՆ 4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Ուղղություններ

Ծախս (դրամ)
[4.1]

Փոխհատուցման գումար (դրամ)
[4.2]

1․ Առողջապահություն

[4.3]

( )

( )

2․ Կրթություն

[4.4]

( )

( )

3․ Ընդամենը

[4.5]

( )

( )

13. Հաշվարկի (հայտարարագրի) 4-րդ բաժնում ինքնաշխատ լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված և հարկային հաշիվներով կամ հաշիվ վավերագրերով հիմնավորված սոցիալական ծախսերը, ինչպես նաև այդ ծախսերի առավելագույն չափերը չգերազանցող՝ փոխհատուցման ենթակա գումարները։ Ընդ որում, Հաշվարկի (հայտարարագրի)՝

1) [4.1] սյունակում ([4.3] և [4.4] տողեր) լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի կատարած սոցիալական ծախսերի գումարները՝ ըստ առանձին ուղղությունների։ Մասնավորապես, առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը, իսկ կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները,

2) [4.2] սյունակում ([4.3] և [4.4] տողեր) լրացվում են սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարները, որոնք չեն կարող գերազանցել Կառավարության սահմանած առավելագույն չափերը,

3) [4.5] տողի [4.2] սյունակում լրացվում է ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարների հանրագումարը, որը չի կարող գերազանցել Կառավարության սահմանած առավելագույն չափը։

 

ԲԱԺԻՆ 5. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

 

Եկամտային հարկ (դրամ)
[5.1]

1. Հարկային գործակալից (գործատուից) ստացվող (ստացված) եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկ

[5.2]

 

2. Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների գծով փոխհատուցված գումար

[5.3]

( )

3. Ուսման վարձի գծով փոխհատուցված գումար

[5.4]

( )

4. Կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրված շահաբաժնի գծով փոխհատուցված գումար

[5.5]

( )

 5. Հարկային գործակալի կողմից պահված եկամտային հարկի նվազեցման ենթակա գումար

[5.6]

 

6. Տարեկան հաշվարկով (հայտարարագրով) վճարման ենթակա եկամտային հարկի և եկամտային հարկի նվազեցման ենթակա գումարի հանրագումար

[5.7]

 

7. Սոցիալական ծախսերի փոխհատուցման գումար

[5.8]

( )

8․ Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ

[5.9]

 

9. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկ

[5.10]

 

14. Հաշվարկի (հայտարարագրի) 5-րդ բաժնում ինքնաշխատ լրացվում են հաշվետու հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարման կամ փոխհատուցման (վերադարձման) ենթակա եկամտային հարկի հաշվարկը։ Ընդ որում, սույն բաժնի՝

1) [5.2] տողում լրացվում է ֆիզիկական անձի՝ հարկային գործակալից (գործատուից) ստացվող (ստացված) եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները (տող [1.1.11] + տող [1.2.17]),

2) [5.3] տողում լրացվում է բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ֆիզիկական անձի ստացած հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի վերադարձված գումարները,

3) [5.4] տողում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցված (եկամտային հարկի վերադարձված) գումարը,

4) [5.5] տողում լրացվում է ֆիզիկական անձի՝ կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրված շահաբաժնի գծով փոխհատուցված (եկամտային հարկի վերադարձված) գումարը,

5) [5.6] տողում լրացվում է հարկային գործակալից (գործատուից) ստացվող (ստացված) եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի նվազեցման ենթակա գումարը ([5.2] - [5.3] - [5.4] - [5.5]),

6) [5.7] տողում լրացվում է հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի և հարկային գործակալի կողմից պահված եկամտային հարկի նվազեցման ենթակա գումարի հանրագումարը ([3.23] տող + [5.6] տող),

7) [5.8] տողում լրացվում է ֆիզիկական անձի կատարած սոցիալական ծախսերի փոխհատուցման գումարը՝ հաշվի առած Կառավարության սահմանած առավելագույն չափը (բաժին 4-ի [4.5] տողի [4.2] սյունակ),

8) [5.9] տողում լրացվում է պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարը ([5.7] տող - [5.8] տող - [5.6] տող, եթե այն > 0-ից),

9) [5.10] տողում լրացվում է պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը ([5.7] տող - [5.8] տող - [5.6] տող, եթե այն < 0-ից): Ընդ որում, [5.10] տողի արժեքը չի կարող գերազանցել [5.6] տողի արժեքը։

(14-րդ կետը խմբ. 23.09.24 N 1211-Ն)

 

ԲԱԺԻՆ 6. ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Ինքնազբաղվածությունից եկամուտ (դրամ)

[6.1]

 

2. Ինքնազբաղվածությունից ստացված եկամտից սոցիալական վճարի դրույքաչափ

[6.2]

5%

3. Ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գծով սոցիալական վճար (դրամ)

[6.3]

 

15. Հաշվարկի (հայտարարագրի) 6-րդ բաժնում լրացվում են ֆիզիկական անձի ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարի հաշվարկը:

16. [6.1] տողում լրացվում է ֆիզիկական անձի՝ որպես ինքնազբաղված անձ ստացված եկամտի գումարը, [6.2] տողում լրացվում է ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գծով սոցիալական վճարի դրույքաչափը (5%) և [6.3] տողում լրացվում է ֆիզիկական անձի՝ որպես ինքնազբաղված անձ ստացված եկամտից հաշվարկված սոցիալական վճարի գումարը ([6.1] x [6.2]):

 

ԲԱԺԻՆ 7. ՀԱՇՎԱՐԿԻ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ) ԲԱԺԻՆ 1-ՈՒՄ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԼՐԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գլուխ 1. Աշխատանքային պայմանագրերի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող (ստացված) եկամուտներ և եկամտային հարկ

 

Եկամտի տեսակ

Հարկային գործակալի (գործատուի)

Ստացվող (ստացված) եկամուտ (դրամ)
[7.1.3]

Եկամտային հարկ (դրամ)
[7.1.4]

ՀՎՀՀ
[7.1.1]

Անվանում
[7.1.2]

1. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

[7.1.5]

     

x

2. Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի (ծառայության) դիմաց վարձատրություն

[7.1.6]

 

x

3. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստներ

[7.1.7]

 

x

4. Աշխատողի այլ եկամուտներ

[7.1.8]

 

x

5. Աշխատողի հարկման բազայի նվազեցման գումար (կամավոր կենսաթոշակային վճարների գումար)

[7.1.9]

()

x

6. Հարկվող եկամուտ

[7.1.10]

   

7. Ընդամենը

[7.1.11]

x

x

x

 

17. Հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնի 1-ին գլխում ինքնաշխատ լրացված տվյալների վերաբերյալ այլ տեղեկատվության առկայության դեպքում, ֆիզիկական անձը կատարում է համապատասխան նշում և Հաշվարկի (հայտարարագրի) 7-րդ բաժնի 1-ին գլխի համապատասխան տողում լրացնում է տեղեկատվությունը։

 

Գլուխ 2. Այլ եկամուտներ և եկամտային հարկ

 

Եկամտի տեսակ

Հարկային գործակալի

Ստացված եկամուտ (դրամ)
[7.2.3]

Եկամտային հարկ (դրամ)
[7.2.4]

ՀՎՀՀ
[7.2.1]

Անվանում
[7.2.2]

1. Ռոյալթի

[7.2.5]

       

2. Տոկոս

[7.2.6]

       

3. Վարձավճար

[7.2.7]

       

4. Շահաբաժին

[7.2.8]

       

5. Նվիրատվություն

[7.2.9]

       

6. Գույքի (բացառությամբ սույն գլխի 7-րդ կետում նշված) օտարումից եկամուտ

[7.2.10]

       

7. Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտ

[7.2.11]

       

8. Շահում

[7.2.12]

       

9. Մրցանակ

[7.2.13]

       

10. Ապահովագրավճար

[7.2.14]

       

11. Կամավոր կենսաթոշակ

[7.2.15]

       

12. Այլ եկամուտներ

[7.2.16]

       

13. Ընդամենը

[7.2.17]

x

x

x

 

18. Հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնի 2-րդ գլխում լրացված տվյալների վերաբերյալ այլ տեղեկատվության առկայության դեպքում ֆիզիկական անձը կատարում է համապատասխան նշում և Հաշվարկի (հայտարարագրի) 7-րդ բաժնի 2-րդ գլխի համապատասխան տողում լրացնում է տեղեկատվությունը։

 

—————————————————————————

Ֆիզիկական անձի ստորագրություն

(հավելվածը խմբ. 18.12.17 N 425-Ն, խմբ., փոփ. 17.09.19 N 604-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.12.22 N 1320-Ն, խմբ. 01.12.23 N 1267-Ն, 23.09.24 N 1211-Ն)

Հավելված N 4
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2016 թվականի դեկտեմբերի 30-ի
N 300-Ն հրամանի

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
_______ (տարի)

Հարկ վճարող

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               

 

Չափի միավոր` դրամ

 

1. «Հարկ վճարող» տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:

 

Բաժին I. Անձնավորված տեղեկություններ

 

ՀԾՀ[1.1]

Ազգանունը[1.2]

Անունը[1.3]

Հայրանունը[1.4]

Անձը հաստատող փաստաթղթի

Մշտական բնակության հասցե
[1.7]

ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցե [1.8]

տեսակը[1.5]

սերիան և համարը [1.6]

               

 

2. 1-ին բաժնում նշվում են եկամուտը ստացած ֆիզիկական անձի անձնավորված տեղեկությունները:

3. [1.1] սյունակում լրացվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում):

4. [1.2] – [1.4] սյունակներում լրացվում են անձի ազգանունը, անունը և հայրանունը:

5. [1.5] սյունակում լրացվում է ՀՀ քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) կամ նույնականացման քարտի, օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, օտարերկրյա (այդ թվում՝ ՌԴ) քաղաքացու՝ անձնագրի տեսակներից որևէ մեկը:

6. [1.6] սյունակում լրացվում է անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:

7. [1.7] սյունակում լրացվում է անձը հաստատող փաստաթղթում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը), իսկ [1.8] սյունակում լրացվում է անձի ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն:

 

Բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտների և եկամտային հարկի տեղեկություններ

 

Եկամտի ստացման տարին [2.1]

Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի և եկամտային հարկի գումարը

Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի և եկամտային հարկի գումարը

եկամտի
կոդ [2.2]

եկամտի
գումար [2.3]

եկամտային հարկ [2.4]

եկամտի կոդ [2.2]

եկամտի գումար [2.3]

եկամտային հարկ [2.4]

             

 

8. [2.1] սյունակում նշվում է հաշվետու տարին:

9. [2.2] սյունակում լրացվում է համապատասխան հաշվետու տարում վճարված եկամտի և եկամուտ ստացողի քաղաքացիության կոդը (ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ):

10. [2.3] սյունակում նշվում է [2.2] սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը, իսկ [2.4] սյունակում լրացվում է եկամտային հարկի գումարը:

 

 Եկամտի կոդերի աղյուսակ

Եկամտի տեսակ

Եկամտի կոդ

Դրույքաչափ

Եկամտի կոդ

Դրույքաչափ

ՀՀ քաղաքացի

Օտարերկրացի

1. Ռոյալթի

001

10%

101

10%

2. Տոկոս

002

10%

102

10%

3. Շահում

003

ընդհանուր սահմանված դրույքաչափ

103

ընդհանուր սահմանված դրույքաչափ

4. Մրցանակ

004

ընդհանուր սահմանված դրույքաչափ

104

ընդհանուր սահմանված դրույքաչափ

5. Նվիրատվություն

005

ընդհանուր սահմանված դրույքաչափ

105

ընդհանուր սահմանված դրույքաչափ

6. (կետն ուժը կորցրել է 17.09.19 N 604-Ն)

7. Գույքն (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ և 8-րդ տողերում նշված) օտարելու դիմաց եկամուտ

007

10%

107

10%

8. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտ

008

20%

108

20%

9. Վարձավճար

009

10%

109

10%

10. Շահաբաժիններ

010

5%

110

5% (10%)

11. Ֆիզիկական անձի համար ապահովագրավճար

011

ընդհանուր սահմանված դրույքաչափ

111

ընդհանուր սահմանված դրույքաչափ

12. Կամավոր կենսաթոշակներ

012

10%

112

10%

14. Նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտներ

014

20%

114

20%

15. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքային պայմանագրով աշխատանքի կատարման դիմաց հաշվարկված եկամուտ

x

x

115

ընդհանուր սահմանված դրույքաչափ

16. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց վճարված եկամուտ

x

x

116

ընդհանուր սահմանված դրույքաչափ

17. Այլ եկամուտներ

099

ընդհանուր սահմանված դրույքաչափ

199

ընդհանուր սահմանված դրույքաչափ

(10-րդ կետը խմբ. 18.12.17 N 425-Ն, փոփ. 17.09.19 N 604-Ն)

11. Եկամտի կոդերի աղյուսակում նշված են վճարված եկամտի և եկամուտ ստացողի քաղաքացիության կոդը (ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), ինչպես նաև տվյալ եկամտատեսակից եկամտային հարկի հաշվարկման դրույքաչափերը: Ընդ որում, հաշվետու տարում նույն անձին եկամուտների մի քանի տեսակներ վճարվելու դեպքում յուրաքանչյուր եկամտատեսակի համար [2.2] - [2.4] սյունակները լրացվում են առանձին-առանձին:

 

 Պաշտոնատար անձ

__________________________________________________
                     ստորագրությունը, անունը, ազգանունը

(հավելվածը խմբ. 18.12.17 N 425-Ն, փոփ. 17.09.19 N 604-Ն)

Հավելված N 5
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի
նախագահի
2016 թ. դեկտեմբերի 30-ի
N 300-Ն հրամանի

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց 20___թ. հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասին

Հարկ վճարող

 

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               

Տեղեկանքի տրամադրման ամսաթիվը

 

(չափի միավոր` դրամ)

 1. «Հարկ վճարող» տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:

 

Տվյալներ եկամուտներ ստացող (ստացած) ֆիզիկական անձի մասին

 

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)

 [1]

                   

Ազգանուն

 [2]

 

Անուն [3]

 

Անձնագրի սերիան, համարը

[4]

 

Տրված [5]

 

Մշտական բնակության վայրը

 [6]

 

ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրը

[7]

 

 

2. [1] տողում նշվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը)

3. [2] և [3] տողերում նշվում են ֆիզիկական անձի ազգանունը և անունը

4. [4] սյունակում լրացվում է ՀՀ քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) կամ նույնականացման քարտի, օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, օտարերկրյա (այդ թվում՝ ՌԴ) քաղաքացու՝ անձնագրի տեսակներից որևէ մեկը, իսկ [5] տողում` լիազորված մարմնի անվանումը (կոդը) և նրա կողմից անձնագրի տրման ամսաթիվը

5. [6] տողում նշվում է ֆիզիկական անձի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը), իսկ [7] տողում` ֆիզիկական անձի ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն

 

Տվյալներ վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի

և սոցիալական վճարների մասին

 

Հաշվարկված (վճարված) եկամտի տեսակ (կոդ) [8]

 

Եկամտի հաշվարկման (վճարման) ամիսներ [9]

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Հաշվարկված (վճարված) եկամտի գումար [10]

 

Հարկման բազայից նվազեցված կամավոր կենսաթոշակային վճարների հանրագումար [11]

 

Հաշվարկված (վճարված) եկամուտներից պահված եկամտային հարկ [12]

 

Հաշվարկված (վճարված) եկամուտներից պահված սոցիալական վճար [13]

 

 

Տեղեկանքը տրամադրվում է ֆիզիկական անձի պահանջով (մասնավորապես, հարկային մարմին ներկայացնելու համար):

6. [8] տողում նշվում է հաշվարկված (վճարված) եկամտի տեսակը՝ ըստ ստորև բերված կոդերի դասակարգման: Հարկային տարվա ընթացքում նույն ֆիզիկական անձին նույնանման դրույքաչափերով հարկված մի քանի տեսակի եկամուտներ հաշվարկվելու (վճարվելու) դեպքում ներկայացվում է առանձին տեղեկանք՝ նշելով հաշվարկված (վճարված) եկամուտների համապատասխան կոդերը:

(6-րդ կետը փոփ. 17.09.19 N 604-Ն)

 

Եկամտի
տեսակ

Եկամտի կոդ

Դրույքաչափ

Եկամտի կոդ

Դրույքաչափ

ՀՀ քաղաքացի

Օտարերկրացի

1. Ռոյալթի

001

10%

101

10%

2. Տոկոս

002

10%

102

10%

3. Շահում

003

ընդհանուր սահմանված դրույքաչափ

103

ընդհանուր սահմանված դրույքաչափ

4. Մրցանակ

004

ընդհանուր սահմանված դրույքաչափ

104

ընդհանուր սահմանված դրույքաչափ

5. Նվիրատվություն

005

ընդհանուր սահմանված դրույքաչափ

105

ընդհանուր սահմանված դրույքաչափ

6. (կետն ուժը կորցրել է 17.09.19 N 604-Ն)

7. Գույքն (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ և 8-րդ տողերում նշվածի) օտարելու դիմաց եկամուտ

007

10%

107

 10%

8. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտ

008

20%

108

20%

9. Վարձավճար

009

10%

109

5%(10%)

10. Շահաբաժիններ

010

5%

110

10%

11. Ֆիզիկական անձի համար ապահովագրավճար

011

ընդհանուր սահմանված դրույքաչափ

111

ընդհանուր սահմանված դրույքաչափ

12. Կամավոր կենսաթոշակներ

012

10%

112

10%

13. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքային պայմանագրով աշխատանքի կատարման դիմաց հաշվարկված եկամուտ

x

x

115

ընդհանուր սահմանված դրույքաչափ

14. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց վճարված եկամուտ

x

x

116

ընդհանուր սահմանված դրույքաչափ

15. Աշխատանքային պայմանագրով աշխատանքի կատարման դիմաց ՀՀ քաղաքացուն կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացուն հաշվարկված եկամուտ

017

ընդհանուր սահմանված դրույքաչափ

117

ընդհանուր սահմանված դրույքաչափ

16. Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց ՀՀ քաղաքացուն կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացուն վճարված եկամուտ

018

ընդհանուր սահմանված դրույքաչափ

118

ընդհանուր սահմանված դրույքաչափ

17. Այլ եկամուտներ

099

ընդհանուր սահմանված դրույքաչափ

199

ընդհանուր սահմանված դրույքաչափ

(աղյուսակը փոփ. 17.09.19 N 604-Ն)

 

7. [9] տողում նշվում են եկամուտների հաշվարկման (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների վճարման) ամիսները

8. [10] տողում նշվում է հաշվարկված (փաստացի վճարված) եկամուտների հաշվարկային մեծությունը

9. [11] տողում նշվում է հարկման բազայից նվազեցված կամավոր կենսաթոշակային վճարների հանրագումարը

10. [12] տողում նշվում է [10] տողում նշված եկամուտներից պահված եկամտային հարկի հանրագումարը

11. [13] տողում նշվում է [10] տողում նշված եկամուտներից պահված սոցիալական վճարի հանրագումարը

 

Տնօրեն (անհատ
ձեռնարկատեր, նոտար)

________________

(ստորագրություն)

 

____________________________

(անուն, ազգանուն)

 

Հաշվապահ

________________

(ստորագրություն) 

 

____________________________
(անուն, ազգանուն)

 

Թղթային կրիչով տրամադրված տեղեկանքը լրացվում է 2 օրինակից, որից մեկը տրվում է ֆիզիկական անձին, իսկ մյուսը՝ ֆիզիկական անձի ստորագրությամբ մնում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) մոտ:

(հավելվածը լրաց. 18.12.17 N 425-Ն, փոփ. 17.09.19 N 604-Ն)