ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«15» հուլիսի 2024 թ. |
N 54-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 609-Ն հրամանի (այսուհետև՝ Հրաման) hավելվածներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հրամանի հավելված 1-ում՝
ա. 10-րդ կետից առաջ «9.» կետը փոխարինել «9.1.» կետով,
բ. 14-րդ կետում «կրթության կառավարման պետական լիազոր մարմնի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական նմուշի փաստաթղթերի համար պատասխանատու ստորաբաժանումում (այսուհետև՝ նախարարության պատասխանատու ստորաբաժանում)» բառերով,
գ. 20-րդ կետից հետո լրացնել նոր՝ 20.1-ին, 20.2-րդ, 20.3-րդ, 20.4-րդ, 20.5-րդ կետերը, հետևյալ բովանդակությամբ`
«20.1. Լուծարված ուսումնական հաստատության կողմից նախկինում տրված վկայականների և ատեստատների գնահատականների վերաբերյալ արխիվային հիմքերի բացակայության կամ ձեռք բերելու անհնարինության դեպքերում կրկնօրինակում գնահատականների փոխարեն գրանցվում է «գնահատված» բառը:»,
«20.2. Մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը գործած լուծարված ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի՝ վկայականների և ատեստատների տպագրումը նախարարությունը պատվիրում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով անցկացվող համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը (այսուհետև՝ տպարան): »,
«20.3. Տպարանը պատրաստի վկայականները և ատեստատներն ընդունման-հանձնման ակտով սահմանված ժամկետում հանձնում է նախարարության պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին:»,
«20.4. Ընդունման-հանձնման ակտն ստորագրվում է տպարանի ներկայացուցչի, նախարարության գլխավոր քարտուղարի, նախարարության պատասխանատու ստորաբաժանման պետի կողմից:»,
«20.5. Ատեստատները և վկայականները պահպանվում են նախարարության պատասխանատու ստորաբաժանումում՝ չհրկիզվող պահարանում:»,
դ. Հրամանի հավելված 1-ը լրացնել նոր՝ 21-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«21. Արխիվային հիմքերի բացակայության (արխիվի հրդեհման, էլեկտրոնային արխիվի վնասման և այլն) դեպքում ավարտական փաստաթուղթ հատկացվում է այն դեպքերում, երբ պետական մարմիններում կամ ոչ պետական կազմակերպություններում պահպանված են լինում անձի կողմից համապատասխան ավարտական փաստաթուղթ ունենալու առկայությունը հաստատող կամ այդ փաստաթղթի հավաստիության ուղղակի փաստող որևէ գրավոր կամ էլեկտրոնային, պահպանված վկայական, ակտ, հավաստագիր, գրքույկ, անդորրագիր և այլ համապատասխան փաստաթղթեր:»:
2) Հրամանի հավելված 2-ում՝
ա. 3-րդ կետի «ՀՀ կրթության և գիտության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով, «կազմակերպությանը» բառից հետո լրացնել «(այսուհետև՝ տպարան)» բառերը,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «Կատարող կազմակերպությունը» բառերը փոխարինել «Տպարանը» բառով, «նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին» բառերը փոխարինել «նախարարության պետական նմուշի փաստաթղթերի համար պատասխանատու ստորաբաժանմանը (այսուհետև՝ նախարարության պատասխանատու ստորաբաժանում)» բառերով,
գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «2) Ընդունման-հանձնման ակտն ստորագրվում է տպարանի ներկայացուցչի, նախարարության գլխավոր քարտուղարի, նախարարության պատասխանատու ստորաբաժանման պետի կողմից:»,
դ. 3-րդ կետի 3-րդ ենթակետերում «նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում» բառերը փոխարինել «նախարարության պատասխանատու ստորաբաժանումում՝ չհրկիզվող պահարանում» բառերով,
ե. 4-րդ կետի 1-ին ենթակետում «սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
զ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «Հավատարմագրված» բառից հետո լրացնել «կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված» բառերը,
է. 7-րդ կետում «նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը» բառերը փոխարինել «նախարարության պատասխանատու ստորաբաժանումը» բառերով,
ը. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «չպետք է գերազանցի» բառերից հետո լրացնել «լիցենզիայով սահմանված, ըստ կուրսերի սահմանային տեղերի թիվը և» բառերը,
թ. 9-րդ կետից հետո լրացնել նոր՝ 9.1-ին կետը՝ հետևյալ բովանդակությամբ.
«9.1. Դիպլոմը կորցրած կամ խոտանված՝ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիրն ավարտած անձին, լուծարված ուսումնական հաստատության իրավահաջորդի բացակայության դեպքում, համապատասխան փաստաթղթերի (հայտարարություն թերթում, տեղեկանք ոստիկանությունից` դիպլոմի կորստի վերաբերյալ) առկայության դեպքում և արխիվային հիմքերը ստուգելուց հետո նախարարությունը շրջանավարտի դիմումի համաձայն նրան հատկացնում է դիպլոմի կրկնօրինակ: Տրամադրվող կրկնօրինակի վրա դրվում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությունը և նախարարության կնիքը:»,
ժ. 10-րդ կետից հետո լրացնել նոր՝ 10.1-ին կետը՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Արխիվային հիմքերի բացակայության (արխիվի հրդեհման, էլեկտրոնային արխիվի վնասման և այլն) դեպքում դիպլոմը հատկացվում է այն դեպքերում, երբ պետական մարմիններում կամ ոչ պետական կազմակերպություններում պահպանված են լինում անձի կողմից համապատասխան դիպլոմ ունենալու առկայությունը հաստատող կամ այդ փաստաթղթի հավաստիության ուղղակի փաստող որևէ գրավոր կամ էլեկտրոնային պահպանված վկայական, ակտ, հավաստագիր, գրքույկ, անդորրագիր և այլ համապատասխան փաստաթղթեր:»,
ժա. 11-րդ կետում «նորով» բառից հետո լրացնել «և ստանալ դիպլոմի կրկնօրինակ» բառերը,
ժբ. 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 11.4-րդ, 11.5-րդ, 11.6-րդ, 11.7-րդ, 11.8-րդ, 11.9-րդ, 11.10-րդ, 11.11-րդ, 11.12-րդ, 11.13-րդ, 11.14-րդ, 11.15-րդ, 11.16-րդ կետերը՝ հետևյալ բովանդակությամբ.
«11.1. Դիպլոմում, սխալ հայտնաբերելիս կամ դրա ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է ակտով` համապատասխան փաստաթղթերի (գրություն-միջնորդագիր՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետև՝ նախարար) անունով, պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից, ակտ՝ խոտանման վերաբերյալ և խոտանված դիպլոմի բնօրինակ) առկայության դեպքում, իսկ անձնական տվյալների փոփոխության դեպքում համապատասխան մարմինների կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում: Խոտանված դիպլոմի համար կատարվում է նշում՝ «անվավեր», և տրամադրվում է դիպլոմի կրկնօրինակ՝ սույն կարգին համապատասխան։»,
«11.2. Դիպլոմը կորցրած անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը կրկնօրինակ ստանալու համար դիմում է այն ուսումնական հաստատություն, որն ավարտել է:»,
«11.3. Ուսումնական հաստատության տնօրենը դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրություն-միջնորդագրով դիմում է նախարարություն` ներկայացնելով դիպլոմը կորցրած անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ուսումնական հաստատության արխիվում մասնագիտության ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների քննական և ստուգարքային տեղեկագրերի, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների որոշումների արձանագրությունների և այլ փաստաթղթերի (դիպլոմների գրանցման մատյան, շրջանավարտների հաստատված ցուցակ և այլն) պատճենները:»,
«11.4. Գրություն-միջնորդագիրը նախարարություն մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, արխիվային հիմքերի առկայության դեպքում նախարարի հրամանով տրամադրվում է նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատության դիպլոմի կրկնօրինակ, որի մասին ուսումնական հաստատությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությանը տրամադրվում է տպարանից դիպլոմի կրկնօրինակի բլանկ ստանալու հայտ, որի մասին ուսումնական հաստատությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ:»,
«11.5. Ուսումնական հաստատությունը նախարարի հրամանով կամ գրությամբ հատկացված կրկնօրինակի վերաբերյալ գրությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունից ստանում է դիպլոմի կրկնօրինակը կամ տպարանին ուղղված հայտը և 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում, հանձնում է դիպլոմը կորցրած անձին կամ նրա ներկայացուցչին:»,
«11.6. Նախարարության արխիվային հիմքերի բացակայության դեպքում տվյալ ուսումնական հաստատությունը գրավոր կամ էլեկտրոնային փոստով 3 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացվում է` ներկայացնելու համապատասխան ուսումնական տարվա դիպլոմների բաշխման մատյանի պատճենը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո սույն կարգով սահմանված կարգով տրամադրվում է դիպլոմի կրկնօրինակը:»,
«11.7. Ուսումնական հաստատության լուծարման դեպքում, երբ չեն պահպանված սույն կարգի 11.3-րդ կետում նշված փաստաթղթերը, բայց առկա են դիպլոմների գրանցման մատյանը և շրջանավարտների հաստատված ցուցակը, նախարարությունը անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումի համաձայն հատկացնում է դիպլոմի կրկնօրինակ առանց դիպլոմի հավելվածի, իսկ արխիվային հիմքերի առկայության դեպքում տրվում է դիպլոմի և հավելվածի կրկնօրինակ:»,
«11.8. Լուծարված ուսումնական հաստատության դիպլոմը կորցրած անձին արխիվային հիմքերի առկայության դեպքում դիպլոմը կորցրած անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումը նախարարություն մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով տրամադրվում է դիպլոմի կրկնօրինակ, որի մասին անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ:»,
«11.9. Նախարարությունում արխիվային հիմքերի բացակայության դեպքում դիմումը և արխիվային տեղեկանքը նախարարություն մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով տրամադրվում է դիպլոմի կրկնօրինակ, որի մասին անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ:»,
«11.10. Լուծարված ուսումնական հաստատության դիպլոմը կորցրած անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը նախարարի հրամանով հատկացված կրկնօրինակի մասին գրությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունից ստանում է լրացված դիպլոմը` գլխավոր քարտուղարի ստորագրությամբ և նախարարության կնիքով:»,
«11.11. Լուծարված ուսումնական հաստատության դիպլոմում սխալ գրառում հայտնաբերելիս կամ տարբեր պատճառներով ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է նախարարության ակտով և սույն կարգի համապատասխան տրվում է դիպլոմի կրկնօրինակ:»,
«11.12. Լուծարված ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների տպագրումը նախարարությունը պատվիրում է տպարանին:»,
«11.13. Տպարանը պատրաստի դիպլոմներն ընդունման-հանձնման ակտով հանձնում է նախարարության պատասխանատու ստորաբաժանմանը:»,
«11.14. Ընդունման-հանձնման ակտն ստորագրվում է տպարանի ներկայացուցչի, նախարարության գլխավոր քարտուղարի, նախարարության պատասխանատու ստորաբաժանման պետի կողմից:»,
«11.15. Դիպլոմները պահպանվում են նախարարության պատասխանատու ստորաբաժանումում՝ չհրկիզվող պահարանում:»,
«11.16. Կորցրած կամ խոտանված դիպլոմների կրկնօրինակներում համապատասխան բառերի («դիպլոմ», «դիպլոմի հավելված») մոտ սև թանաքով պարտադիր դրվում է «Կրկնօրինակ» դրոշմը:»,
ժգ. 17-րդ կետում «նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին» բառերը փոխարինել «նախարարության պատասխանատու ստորաբաժանում» բառերով,
ժդ. 22-րդ կետում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով, «աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի» բառերը փոխարինել «նախարարության պատասխանատու ստորաբաժանման» բառերով,
ժե. 23-րդ կետում «աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը» բառերը փոխարինել «նախարարության պատասխանատու ստորաբաժանումը» բառերով:
3) Հրամանի հավելված 3-ում՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «...Հայաստանի Հանրապետության Բուհերի համար սահմանվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (այսուհետ՝ Դիպլոմ) որակավորման հետևյալ աստիճանների համար՝
1) բակալավրի,
2) մագիստրոսի,
3) դիպլոմավորված մասնագետի,
4) օրդինատորի,
5) հետազոտողի:»,
բ. 8-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն)» բառերով և լրացնել նոր նախադասությամբ. «Նախարարության կողմից տրամադրվող կրկնօրինակի վրա դրվում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությունը և նախարարության կնիքը:»,
գ. 10-րդ կետում «նորերով» բառը փոխարինել «նորով և ստանալ Դիպլոմի կրկնօրինակ» բառերը,
դ. 10-րդ կետից հետո լրացնել նոր՝ 10.1-ին, 10.2-րդ, 10.3-րդ, 10.4-րդ, 10.5-րդ, 10.6-րդ, 10.7-րդ, 10.8-րդ, 10.9-րդ, 10.10-րդ, 10.11-ին, 10.12-րդ, 10.13-րդ, 10.14-րդ, 10.15-րդ և 10.16-րդ կետերը՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Դիպլոմում, սխալ հայտնաբերելիս կամ դրա ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է ակտով` համապատասխան փաստաթղթերի (գրություն-միջնորդագիր՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետև՝ նախարար) անունով, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի (տնօրենի) կողմից, ակտ՝ խոտանման վերաբերյալ և խոտանված Դիպլոմի բնօրինակ) առկայության դեպքում:»,
«10.2. Դիպլոմը կորցրած անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը կրկնօրինակ ստանալու համար դիմում է այն ուսումնական հաստատություն, որն ավարտել է:»,
«10.3. Ուսումնական հաստատության ռեկտորը (տնօրենը) դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրություն-միջնորդագրով դիմում է նախարարություն` ներկայացնելով անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականներով տեղեկանքը՝ հաստատության ավարտելու ուսումնական տարվա և ստացած Դիպլոմի համարի նշմամբ:»,
«10.4. Գրություն-միջնորդագիրը նախարարություն մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, արխիվային հիմքերի առկայության դեպքում տրամադրվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով անցկացվող համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը (այսուհետև` տպարան) Դիպլոմի կրկնօրինակի բլանկ ստանալու հայտ, որի մասին ուսումնական հաստատությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ:»,
«10.5. Ուսումնական հաստատությունը հատկացված Դիպլոմի կրկնօրինակի վերաբերյալ նախարարի գրությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, տպարանից ստանում է Դիպլոմի կրկնօրինակը և 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում, հանձնում է Դիպլոմը կորցրած անձին կամ նրա լիազորված ներկայացուցչին:»,
«10.6. Նախարարության արխիվային հիմքերի բացակայության դեպքում տվյալ ուսումնական հաստատությունը գրավոր կամ էլեկտրոնային փոստով 3 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացվում է` ներկայացնելու համապատասխան ուսումնական տարվա Դիպլոմների բաշխման մատյանի պատճենը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո սույն կարգով սահմանված ընթացակարգով տրամադրվում է Դիպլոմի կրկնօրինակը:»,
«10.7. Ուսումնական հաստատության լուծարման դեպքում, երբ չեն պահպանված սույն կարգի 10.3-րդ կետով, բայց առկա են Դիպլոմների գրանցման մատյանը և շրջանավարտների հաստատված ցուցակը, նախարարությունը անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումի համաձայն հատկացնում է Դիպլոմի կրկնօրինակ առանց Դիպլոմի հավելվածի, իսկ արխիվային հիմքերի առկայության դեպքում տրվում է Դիպլոմի և հավելվածի կրկնօրինակ:»,
«10.8. Լուծարված ուսումնական հաստատության իրավահաջորդի բացակայության պարագայում Դիպլոմի կրկնօրինակը տրամադրվում է նախարարության կողմից և տրամադրվող կրկնօրինակի վրա դրվում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությունը և նախարարության կնիքը:»,
«10.9. Լուծարված ուսումնական հաստատության Դիպլոմը կորցրած անձին արխիվային հիմքերի առկայության դեպքում Դիպլոմը կորցրած անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումը նախարարություն մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով տրամադրվում է Դիպլոմի կրկնօրինակ, որի մասին անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ:»,
«10.10. Նախարարությունում արխիվային հիմքերի բացակայության դեպքում դիմումը և արխիվային տեղեկանքը նախարարություն մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով տրամադրվում է Դիպլոմի կրկնօրինակ, որի մասին անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ:»,
«10.11. Լուծարված ուսումնական հաստատության Դիպլոմը կորցրած անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը նախարարի հրամանով հատկացված կրկնօրինակի մասին գրությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունից ստանում է լրացված Դիպլոմը` նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությամբ և նախարարության կնիքով:»,
«10.12. Լուծարված ուսումնական հաստատության Դիպլոմում սխալ գրառում հայտնաբերելիս կամ տարբեր պատճառներով ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է նախարարության ակտով և սույն կարգով սահմանված ընթացակարգով տրամադրվում է կրկնօրինակ:»,
«10.13. Լուծարված ուսումնական հաստատությունների շրջանավարտների Դիպլոմների տպագրումը նախարարությունը պատվիրում է տպարանին:»,
«10.14. Տպարանը պատրաստի Դիպլոմներն ընդունման-հանձնման ակտով հանձնում է նախարարության պատասխանատու ստորաբաժանմանը:»,
«10.15. Ընդունման-հանձնման ակտն ստորագրվում է տպարանի ներկայացուցչի, նախարարության գլխավոր քարտուղարի, նախարարության պատասխանատու ստորաբաժանման պետի կողմից:»,
«10.16. Դիպլոմները պահպանվում են նախարարության պատասխանատու ստորաբաժանումում՝ չհրկիզվող պահարաններում:»,
ե. 20-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերը փոխարինել «նախարարության» բառով,
զ. 23-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «նախարարություն» բառով,
է. 26-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերը փոխարինել «նախարարության» բառով և լրացնել հետևյալ նոր նախադասությամբ՝ «Հատկացվող Դիպլոմների քանակը չպետք է գերազանցի լիցենզիայով սահմանված՝ ըստ կուրսերի սովորողների սահմանային տեղերի թիվը և ընթացիկ օրացույցային տարվա համար ուսումնական հաստատության ներկայացրած հայտով նշված քանակը:»,
ը. 29-րդ կետում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով, «աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի» բառերը փոխարինել «նախարարության պատասխանատու ստորաբաժանման» բառերով,
թ. 30-րդ կետում «աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի» բառերը փոխարինել «նախարարության պատասխանատու ստորաբաժանման» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
7/15/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|