ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 սեպտեմբեր 2024 թ. |
N 282-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԼԵՐԳԻԿ ՀՊՈՒՄԱՅԻՆ ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ալերգիկ հպումային մաշկաբորբով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20.09.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի սեպտեմբեր «20»-ի N 282-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱԼԵՐԳԻԿ ՀՊՈՒՄԱՅԻՆ ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L23 |
Ալերգիկ հպումային մաշկաբորբ, ներառյալ՝ ալերգիկ հպումային էկզեման Բացառությամբ՝ ալերգիայի՝ ԱՀՃ (T78.4) մաշկաբորբերի` ԱՀՃ (L30.9) հպումային՝ ԱՀՃ (L25.9) բարուրային (L22) ներքին ընդունման նյութերից առաջացած (L27.-) կոպի (H01.1) հպումային գրգռող (L24.-) շուրջբերանային (L71.0) արտաքին ականջի էկզեմայի (H60.5) մաշկի և ենթամաշկային հյուսվածքի` ճառագայթմամբ պայմանավորված հիվանդությունների (L55-L59) |
2) |
L23.0 |
Մետաղների կողմից մակածված ալերգիկ հպումային մաշկաբորբ |
3) |
L23.6 |
Սննդանյութերի հետ շփման արդյունքում զարգացող ալերգիկ հպումային մաշկաբորբ |
4) |
L23.9 |
Չճշտված պատճառներից զարգացած ալերգիկ հպումային մաշկաբորբ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ալերգոլոգ և իմունոլոգ |
8) |
Գանգատներ |
Մաշկածածկույթի առանձին տեղամասի ցանավորում, քոր, ցավ, այրոց։ |
9) |
Անամնեզ |
Հնարավոր հրահրիչ ալերգենի հետ շփման մատնանշում պացիենտի կողմից։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Սովորաբար ալերգենի հետ մաշկի շփման տեղամասով սահմանազատված էրիթեմա, այտուց, բշտիկային ցանավորում, էրոզիաներ, ճաքեր, կեղևներ, երբեմն որքինացում։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա. տարածուն ախտահարում, |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ալերգոլոգ և իմունոլոգ |
0,3 |
0,3 |
2) |
Մանկաբույժ |
0,3 |
0,3 |
3) |
Մաշկավեներաբան |
1 |
1 |
4) |
Ընտանեկան բժիշկ |
0,4 |
0,4 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Ալերգենների հայտնաբերման հետազոտություններ /մաշկային պրիկ թեստ/ |
0.3 |
0․05 |
Վիճակը հրահրող, բարդացնող հնարավոր ալերգենների որոշում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
2) |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
3) |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+30մգ/գ |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+30մգ/գ |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
4) |
Տրիամցինոլոն 0,1 % |
Տրիամցինոլոն 0,1 % |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
5) |
Ֆլյուտիկազոն 0,05% |
Ֆլյուտիկազոն 0,05% |
նրբաքսուք |
0,3 |
1 |
14 |
14 |
6) |
Ֆլյուտիկազոն 0,05% |
Ֆլյուտիկազոն 0,05% |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
7) |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
նրբաքսուք |
0,3 |
1 |
14 |
14 |
8) |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
9) |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
10) |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
11) |
Պիմեկրոլիմուս 10մգ/գ |
Պիմեկրոլիմուս 10մգ/գ |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
12) |
Տակրոլիմուս 0,03% |
Տակրոլիմուս 0,03% |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
13) |
Տակրոլիմուս 0,1% |
Տակրոլիմուս 0,1% |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
1 |
14 |
14 |
14) |
Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1% |
Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1% |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,2 |
1 |
14 |
14 |
15) |
Մուպիրոցին 2% |
Մուպիրոցին 2% |
քսուք արտաքին կիրառման |
0,2 |
1 |
14 |
14 |
16) |
Էրիթրոմիցին 10մգ/գ |
Էրիթրոմիցին 10մգ/գ |
քսուք արտաքին կիրառման |
0,2 |
1 |
14 |
14 |
17) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
0,05 |
1 |
7 |
7 |
18) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ |
դեղահատեր |
0,05 |
1000 |
7000 |
7 |
19) |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) 500մգ |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) 500մգ |
դեղահատեր |
0,05 |
500 |
3500 |
7 |
20) |
Ցիտիրիզին 10մգ |
Ցիտիրիզին 10մգ |
դեղահատեր |
0,6 |
10 |
200 |
20 |
21) |
Լևոցիտիրիզին 5մգ |
Լևոցիտիրիզին 5մգ |
դեղահատեր |
0,6 |
5 |
100 |
20 |
22) |
Հիդրոքսիզին 25մգ |
Հիդրոքսիզին 25մգ |
դեղահատեր |
0,6 |
25 |
500 |
20 |
23) |
Լորատադին 10մգ |
Լորատադին 10մգ |
եղահատ |
0,6 |
10 |
200 |
20 |
24) |
Դեզլորատադին 5մգ |
Դեզլորատադին 5մգ |
եղահատ |
0,6 |
5 |
100 |
20 |
25) |
Բիլաստին 20մգ |
Բիլաստին 20մգ |
եղահատ |
0,5 |
20 |
400 |
20 |
26) |
Մեթիլպրեդնիզոլոն 16մգ |
Մեթիլպրեդնիզոլոն 16մգ |
եղահատ |
0,05 |
16 |
112 |
7 |
27) |
Պրեդնիզոլոն 10մգ |
Պրեդնիզոլոն 10մգ |
եղահատ |
0,05 |
10 |
70 |
7 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Թաց փաթաթումներ |
0,5 |
0,1 |
2) |
Ուլտրամանուշակագույն ճառագայթներով թերապիա |
0,3 |
0,05 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/search?search=allergic%20contact%20dermatitis&sp=
0&searchType=PLAIN_TEXT&source=USER_INPUT&searchControl=TOP_
PULLDOWN&autoComplete=true
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2024 թվական: