Գլխավոր տեղեկություն
Համար
N 1235-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2024
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.09.2024
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«27» սեպտեմբերի 2024 թ.

N 1235-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27‑Ի N 191-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 191-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևում՝

1) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ապահովագրական գործակալ, ապահովագրական բրոկեր, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնող, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող, նոտար, աուդիտորական կազմակերպություն, փաստաբանական ծառայություն մատուցող.»

2) 2-րդ ենթակետում «խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնող,» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության կազմակերպիչ, խաղային ոլորտի կարգավորման օպերատոր,» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

 

9/27/2024

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան