ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 սեպտեմբեր 2024 թ. |
N 284-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱԶՄԱՁԵՎ ԷՐԻԹԵՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել բազմաձև էրիթեմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20.09.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի սեպտեմբեր «20»-ի N 284-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲԱԶՄԱՁԵՎ ԷՐԻԹԵՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L51 |
Բազմաձև էրիթեմա |
2) |
L51․0 |
Ոչ բշտային բազմաձև էրիթեմա |
3) |
L51․1 |
Բշտային բազմաձև էրիթեմա Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ |
4) |
L51․8 |
Այլ բազմաձև էրիթեմա |
5) |
L51․9 |
Բազմաձև էրիթեմա` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ալերգոլոգ և իմունոլոգ, ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Մաշկածածկույթի առանձին տեղամասերի ցանավորում, քոր, այրոցի զգացում։ |
9) |
Անամնեզ |
Ցանավորման սուր սկիզբ, ցանավորմանը սովորաբար նախորդում են հոդացավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, որևէ դեղի օգտագործում։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկածածկույթի առանձին տեղամասերում դիտվում են հիպերեմիկ բծեր («թիրախանման»), բշտիկային ցանավորում, հանգուցիկներ, կեղևներ, թեփոտում, էրոզիաներ, գերգունակային բծեր։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա. տարածուն ախտահարում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ալերգոլոգ և իմունոլոգ |
0,1 |
0,1 |
2) |
Մանկաբույժ |
0,3 |
0,3 |
3) |
Մաշկավեներաբան |
1 |
1 |
4) |
Ընտանեկան բժիշկ |
0,2 |
0,05 |
5) |
Ակնաբույժ |
0,05 |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Ալերգենների հայտնաբերման հետազոտություններ /մաշկային պրիկ թեստ/ |
0,1 |
0,3 |
Վիճակը հրահրող, բարդացնող հնարավոր ալերգենների որոշում |
3) |
Առկա չէ |
Ախտահարված օջախի հյուսվածքաբանական հետազոտություն |
0,05 |
0,1 |
Բուն մաշկի պտկիկային շերտի այտուցի, շուրջանոթային ներսփռանքի (լիմֆոցիտներ, հիստիոցիտներ), ենթավերնամաշկային տեղակայմամբ բշտերի, իսկ ծանր դեպքերում` վերնամաշկի բոլոր շերտերի նեկրոզի հայտնաբերում։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,2 |
2 |
28 |
14 |
2) |
Բետամետազոն դիպրոպիոնատ |
Բետամետազոն դիպրոպիոնատ |
քսուք արտաքին կիրառման |
0,2 |
2 |
28 |
14 |
3) |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,4 |
2 |
28 |
14 |
4) |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
քսուք արտաքին կիրառման |
0,4 |
2 |
28 |
14 |
5) |
Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% |
Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% |
նրբաքսուք |
0,2 |
2 |
28 |
14 |
6) |
Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% |
Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% |
քսուք արտաքին կիրառման |
0,1 |
2 |
28 |
14 |
7) |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,2 |
2 |
28 |
14 |
8) |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ |
քսուք արտաքին կիրառման |
0,2 |
2 |
28 |
14 |
9) |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ |
քսուք արտաքին կիրառման |
0,2 |
2 |
28 |
14 |
10) |
Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1% |
Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1% |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,3 |
2 |
28 |
14 |
11) |
Նեոմիցինի սուլֆատ 5000ՄՄ և բացիտրացին 250ՄՄ |
Նեոմիցինի սուլֆատ 5000ՄՄ և բացիտրացին 250ՄՄ |
քսուք արտաքին կիրառման |
0,2 |
2 |
28 |
14 |
12) |
Ֆուկորցին 1% լուծույթ |
Ֆուկորցին 1% լուծույթ |
լուծույթ արտաքին կիրառման |
0,3 |
5 |
70 |
14 |
13) |
Մեթիլեն կապույտի 1% |
Մեթիլեն կապույտի 1% |
լուծույթ արտաքին կիրառման |
0,3 |
5 |
70 |
14 |
14) |
Քլորհեքսիդին 0,5% լուծույթ |
Էրիթրոմիցին 500մգ |
0,5 |
5 |
100 |
20 | |
15) |
Էրիթրոմիցին 500մգ |
Էրիթրոմիցին 500մգ |
դեղահատեր |
0,1 |
500 |
7000 |
14 |
16) |
Ցիպրոֆլոկսացին 500մգ |
Ցիպրոֆլոկսացին 500մգ |
դեղահատեր |
0,05 |
1000 |
10000 |
10 |
17) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ |
դեղահատեր |
0,1 |
2000 |
20000 |
10 |
18) |
Ցիտիրիզին 10մգ |
Ցիտիրիզին 10մգ |
դեղահատեր |
0,4 |
10 |
200 |
20 |
19) |
Մեբհիդրոլին 100մգ |
Մեբհիդրոլին 100մգ |
դեղահատեր |
0,1 |
200 |
2000 |
10 |
20) |
Լորատադին 10մգ |
Լորատադին 10մգ |
դեղահատեր |
0,4 |
10 |
200 |
20 |
21) |
Դեզլորատադին 5մգ |
Դեզլորատադին 5մգ |
դեղահատեր |
0,2 |
5 |
100 |
20 |
22) |
Հիդրոքսիզին 25մգ |
Հիդրոքսիզին 25մգ |
դեղահատեր |
0,4 |
75 |
1500 |
20 |
23) |
Լևոցիտիրիզին 5մգ |
Լևոցիտիրիզին 5մգ |
դեղահատեր |
0,3 |
5 |
100 |
20 |
24) |
Դեքսամետազոն 0,5մգ |
Դեքսամետազոն |
դեղահատեր |
0,2 |
20 |
400 |
20 |
25) |
Մեթիլպրեդնիզոլոն 20մգ |
Մեթիլպրեդնիզոլոն 20մգ |
դեղահատեր |
0,3 |
20 |
400 |
20 |
26) |
Պրեդնիզոլոն 30մգ |
Պրեդնիզոլոն 30մգ |
դեղահատեր |
0,2 |
30 |
420 |
14 |
27) |
Դապսոն 100մգ հ |
Դապսոն 100մգ հ |
դեղահատեր |
0,05 |
100 |
3000 |
30 |
28) |
Հիդրոքսիքլորոխին 200մգ |
Հիդրոքսիքլորոխին 200մգ |
դեղահատեր |
0,05 |
200 |
6000 |
30 |
29) |
Ացիկլովիր 200մգ |
Ացիկլովիր 200մգ |
դեղահատեր |
0,2 |
1000 |
7000 |
7 |
30) |
Վալացիկլովիր 500մգ |
Վալացիկլովիր 500մգ |
դեղահատեր |
0,2 |
1000 |
10000 |
10 |
31) |
Ֆամցիկլովիր 250մգ |
Ֆամցիկլովիր 250մգ |
դեղահատեր |
0,1 |
500 |
3500 |
7 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/erythema-multiforme-pathogenesis-clinical-features-and-diagnosis?search=erythema%20multiforme&source=search_result&selectedTitle=1%7E90&usage_type=default&display_rank=1շ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|