Գլխավոր տեղեկություն
Համար
N 284-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբեր 2024 թ.

N 284-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԱԶՄԱՁԵՎ ԷՐԻԹԵՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել բազմաձև էրիթեմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

20.09.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի սեպտեմբեր «20»-ի

N 284-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԲԱԶՄԱՁԵՎ ԷՐԻԹԵՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L51

Բազմաձև էրիթեմա

2)

L51․0

Ոչ բշտային բազմաձև էրիթեմա

3)

L51․1

Բշտային բազմաձև էրիթեմա Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ

4)

L51․8

Այլ բազմաձև էրիթեմա

5)

L51․9

Բազմաձև էրիթեմա` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

Ձև 1

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ալերգոլոգ և իմունոլոգ, ակնաբույժ

8)

Գանգատներ

Մաշկածածկույթի առանձին տեղամասերի ցանավորում, քոր, այրոցի զգացում։

9)

Անամնեզ

Ցանավորման սուր սկիզբ, ցանավորմանը սովորաբար նախորդում են հոդացավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, որևէ դեղի օգտագործում։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկածածկույթի առանձին տեղամասերում դիտվում են հիպերեմիկ բծեր («թիրախանման»), բշտիկային ցանավորում, հանգուցիկներ, կեղևներ, թեփոտում, էրոզիաներ, գերգունակային բծեր։

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. տարածուն ախտահարում
բ. տեղային բուժման նկատմամբ կայունություն
գ. տարածուն վարակային բարդությունների զարգացում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0,1

0,1

2)

Մանկաբույժ

0,3

0,3

3)

Մաշկավեներաբան

1

1

4)

Ընտանեկան բժիշկ

0,2

0,05

5)

Ակնաբույժ

0,05

0,1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Ալերգենների հայտնաբերման հետազոտություններ /մաշկային պրիկ թեստ/

0,1

0,3

Վիճակը հրահրող, բարդացնող հնարավոր ալերգենների որոշում

3)

Առկա չէ

Ախտահարված օջախի հյուսվածքաբանական հետազոտություն

0,05

0,1

Բուն մաշկի պտկիկային շերտի այտուցի, շուրջանոթային ներսփռանքի (լիմֆոցիտներ, հիստիոցիտներ), ենթավերնամաշկային տեղակայմամբ բշտերի, իսկ ծանր դեպքերում` վերնամաշկի բոլոր շերտերի նեկրոզի հայտնաբերում։

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ

նրբաքսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

2)

Բետամետազոն դիպրոպիոնատ
0,05 %

Բետամետազոն դիպրոպիոնատ
0,05 %

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

3)

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

նրբաքսուք արտաքին կիրառման

0,4

2

28

14

4)

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

քսուք արտաքին կիրառման

0,4

2

28

14

5)

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1%

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1%

նրբաքսուք

0,2

2

28

14

6)

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1%

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1%

քսուք արտաքին կիրառման

0,1

2

28

14

7)

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ

նրբաքսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

8)

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

9)

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

10)

Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1%

Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1%

նրբաքսուք արտաքին կիրառման

0,3

2

28

14

11)

 Նեոմիցինի սուլֆատ 5000ՄՄ և բացիտրացին 250ՄՄ

Նեոմիցինի սուլֆատ 5000ՄՄ և բացիտրացին 250ՄՄ

քսուք արտաքին կիրառման

0,2

2

28

14

12)

Ֆուկորցին 1% լուծույթ

Ֆուկորցին 1% լուծույթ

լուծույթ արտաքին կիրառման

0,3

5

70

14

13)

Մեթիլեն կապույտի 1%

Մեթիլեն կապույտի 1%

լուծույթ արտաքին կիրառման

0,3

5

70

14

14)

Քլորհեքսիդին 0,5% լուծույթ

Էրիթրոմիցին 500մգ

 

0,5

5

100

20

15)

Էրիթրոմիցին 500մգ

Էրիթրոմիցին 500մգ

դեղահատեր

0,1

500

7000

14

16)

Ցիպրոֆլոկսացին 500մգ

Ցիպրոֆլոկսացին 500մգ

դեղահատեր

0,05

1000

10000

10

17)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ

դեղահատեր

0,1

2000

20000

10

18)

Ցիտիրիզին 10մգ

Ցիտիրիզին 10մգ

դեղահատեր

0,4

10

200

20

19)

Մեբհիդրոլին 100մգ

Մեբհիդրոլին 100մգ

դեղահատեր

0,1

200

2000

10

20)

Լորատադին 10մգ

Լորատադին 10մգ

դեղահատեր

0,4

10

200

20

21)

Դեզլորատադին 5մգ

Դեզլորատադին 5մգ

դեղահատեր

0,2

5

100

20

22)

Հիդրոքսիզին 25մգ

Հիդրոքսիզին 25մգ

դեղահատեր

0,4

75

1500

20

23)

Լևոցիտիրիզին 5մգ

Լևոցիտիրիզին 5մգ

դեղահատեր

0,3

5

100

20

24)

Դեքսամետազոն 0,5մգ

Դեքսամետազոն
05մգ

դեղահատեր

0,2

20

400

20

25)

Մեթիլպրեդնիզոլոն 20մգ

Մեթիլպրեդնիզոլոն 20մգ

դեղահատեր

0,3

20

400

20

26)

Պրեդնիզոլոն 30մգ

Պրեդնիզոլոն 30մգ

դեղահատեր

0,2

30

420

14

27)

Դապսոն 100մգ հ

Դապսոն 100մգ հ

դեղահատեր

0,05

100

3000

30

28)

Հիդրոքսիքլորոխին 200մգ

Հիդրոքսիքլորոխին 200մգ

դեղահատեր

0,05

200

6000

30

29)

Ացիկլովիր 200մգ

Ացիկլովիր 200մգ

դեղահատեր

0,2

1000

7000

7

30)

Վալացիկլովիր 500մգ

Վալացիկլովիր 500մգ

դեղահատեր

0,2

1000

10000

10

31)

Ֆամցիկլովիր 250մգ

Ֆամցիկլովիր 250մգ

դեղահատեր

0,1

500

3500

7

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/erythema-multiforme-pathogenesis-clinical-features-and-diagnosis?search=erythema%20multiforme&source=search_result&selectedTitle=1%7E90&usage_type=default&display_rank=1շ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2024 թվական: