Գլխավոր տեղեկություն
Համար
N 52
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 52

 

25. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման 2015-2017 թվականների մանրամասն գործողությունների ծրագրի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Ներքին կառավարում և հսկողություն» բաժնի «Միջոցառում» սյունակի 6.1-ին միջոցառման գծով նախատեսված «Ուսումնասիրության իրականացում և պետական մարմինների կառավարման և ներքին հսկողության համակարգերի և ներքին կառուցվածքների վերանայման/բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակում» աշխատանքի համար «Ժամանակացույց» սյունակում «Դեկտեմբեր 2016» բառերը փոխարինել «ՊՖԿՀ ռազմավարությամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան» բառերով.

2) «Մարդկային ռեսուրսների գծով կարողությունների զարգացում» բաժնում`

ա. ուժը կորցրած ճանաչել 7.1-ին կետը,

բ. 7.2-րդ կետի «Կատարվող աշխատանք» սյունակում «Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման միջոցառումների ծրագրի նախագծի մշակում» բառերը փոխարինել «Կուսումնասիրվեն և կգնահատվեն ԾԲ ամբողջական ներդրման տեսանկյունից ՀՀ ՖՆ և պետական մարմիններում առկա կարողությունները՝ մարդկային ռեսուրսների առումով: Ուսումնասիրության արդյունքներով կմշակվի և կընդունվի ՀՀ ՖՆ և պետական մարմիններում ԾԲ ներդրման նպատակով կարողությունների զարգացման գործողությունների ծրագիրը» բառերով,

գ. 7.2-րդ կետի «Կատարվող աշխատանք» սյունակի «Միջոցառումների ծրագրի ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը» աշխատանքի կատարման համար «Ժամանակացույց» սյունակում «Փետրվար 2017» բառերը փոխարինել «Հուլիս 2017» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան