ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
«30» օգոստոսի 2024 թ․ |
թիվ 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի «ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցները գործադրելու և դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին» թիվ 1-Ն հրամանում (այսուհետ նաև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. Սահմանել հատուկ միջոցները գործադրելու և դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը` համաձայն հավելվածի:».
3) Հրամանով սահմանված հավելվածում՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«ԿԱՐԳ
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ».
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողների, բացառությամբ ոստիկանության զորքերի, կողմից հատուկ միջոցներ գործադրելու և դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները:».
գ. 2-րդ կետում «սույն օրենքով» բառերը փոխարինել ««Ոստիկանության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)» բառերով.
դ. 3-րդ կետում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Օրենքի» բառով, 1-ին ենթակետի «բ» պարբերության «ռետինե մահակ» բառերը փոխարինել «մահակներ» բառով, 2-րդ ենթակետի «իրականացման» բառը փոխարինել «ապահովման» բառով, իսկ «թ» պարբերության «ջրանետ մեքենաներ» բառերը՝ «ջրանետեր» բառերով․
ե. 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 7-րդ ենթակետերում «ռետինե մահակներ» բառերը փոխարինել «մահակներ» բառով, իսկ 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում «ջրանետ մեքենաներ» բառերը՝ «ջրանետեր» բառով.
զ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով.
է. 11-րդ կետի «ռետինե մահակների» բառերը փոխարինել «մահակների» բառով.
ը. 18-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․
«2) հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ՝ ոստիկանության պետ-Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալը կամ վերջինիս հրամանով լիազորված ոստիկանության պետի տեղակալը։»․
թ. 23-րդ կետի «Ռետինե մահակներ» և «ռետինե մահակներով» բառերը համապատասխանաբար փոխարինել «Մահակներ» և «մահակներով» բառերով.
ժ. 30-րդ կետի «ջրանետ մեքենայի» բառերը փոխարինել «ջրանետի» բառով.
ժա. 33-րդ կետի «Ջրանետ մեքենաներ» և «ջրանետ մեքենայի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ջրանետեր» և «ջրանետի» բառերով.
ժբ. 35-րդ կետի «ծառայական» բառը փոխարինել «ծառայողական» բառով.
ժգ. VII բաժնի վերնագրում «ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ» բառից առաջ լրացնել «ԴՐԱՆՑ» բառը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ոստիկանության գեներալ-մայոր |
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
«30» օգոստոսի 2024 թ․ ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|