ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«27» օգոստոսի 2024 թ. ք. Երևան |
N 1982-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԱՄ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N ԳԲ 00102 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով, հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հունիսի 29-ի N 1216-Ա հրամանը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 21-ի N 14/8 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԱՐԱՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության N ԳԲ 00102 լիցենզիայի գործունեության իրականացման վայր սահմանել ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 129/10 հասցեն:
2. «ԱՐԱՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության N ԳԲ 00102 լիցենզիան վերաձևակերպել՝ «ՀՀ, Լոռու մարզ, համայնք Գյուլագարակ, գ. Ամրակից, Կենտրոնական փողոց 2/2» բառերը փոխարինել «ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 129/10» բառերով:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար`
8/27/2024 |
Գ. Սանոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|