ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«04» սեպտեմբերի 2024 թ. |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի 2-րդ հավելվածի՝
1) 4-րդ կետի 4-րդ ենթակետում, Ձև 1-ի 3.2-րդ և 3.2.1-ին կետերում «աշխատանքի» բառը փոխարինել «աշխատանքային» բառով.
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) եթե հայտատուն հանդիսանում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներում ներգրավված մասնագետ, ապա սույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերից բացի պետք է ունենա նաև սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված աղյուսակում նշված հավաստագրման ենթակա մասնագիտությամբ հայցվող տեսակին և ենթատեսակին համապատասխան 10 տարվա աշխատանքային փորձառություն (աշխատանքային փորձառությունը հիմնավորվում է քաղվածքներով, տեղեկանքներով կամ այլ համարժեք փաստաթղթերով) և որակավորում (բազային մասնագիտություն):»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
04.09.2024 |
Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|