ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«28» հունիսի 2024 Թ. |
N 378-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 62-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) երեխայի տեսակցության պահանջների վերաբերյալ հարկադիր կատարման ընթացակարգը՝ համաձայն N 1 Հավելվածի,
2) երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների վերաբերյալ հարկադիր կատարման ընթացակարգը՝ համաձայն N 2 Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
6/28/2024 |
Գ. Մինասյան
|
Հավելված N 1 Արդարադատության նախարարի2024 թվականի հունիսի 28-ի N 378-Ն հրամանի |
ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
I. Կատարողական վարույթի հարուցումը
1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ Ծառայություն) երեխայի տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթ հարուցվում է ինչպես դատարանի կողմից կայացված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման, այնպես էլ եզրափակիչ դատական ակտի կատարման համար տրված կատարողական թերթերի հիման վրա:
2. Երեխայի տեսակցության վերաբերյալ եզրափակիչ դատական ակտի կամ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման հիման վրա տրված կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու կամ ավարտված կատարողական վարույթը վերսկսելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է վարույթ հարուցելու կամ այն վերսկսելու մասին որոշումն ուղարկել (հանձնել) կողմերին՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28․1-րդ հոդվածով սահմանված կարգով։
3. Կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ, ըստ անհրաժեշտության, Օրենքի 62-րդ հոդվածի հիմքով որոշում է կայացնում «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին»՝ այդ որոշումն Օրենքով սահմանված կարգով ուղարկելով (հանձնելով) կատարողական վարույթի կողմերին։
4. Կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կատարողական վարույթի կողմերին ուղարկելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը կատարողական վարույթի կողմերին ծանուցում է հարուցված կատարողական վարույթով տեսակցությունը սահմանված կարգով, սահմանված վայրում չկայանալու, տեսակցության այլ պայմանի խախտման կամ տեսակցության իրականացման համար խոչընդոտ առաջանալու դեպքում Ծառայությանը դիմելու իրավունքի վերաբերյալ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում կատարողական վարույթի կողմերից վերցնելով նաև հայտարարություն՝ կատարողական թերթի պահանջների կատարմանը չխոչընդոտելու, ինչպես նաև ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ կամ 507-րդ հոդվածների հիմքով հնարավոր քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ (Ձև 1):
5. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման հիման վրա տրված կատարողական թերթի հիմքով հարուցված վարույթով սույն ընթացակարգի 1-4-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո, տեսակցությանը խոչընդոտող հանգամանքների բացակայության դեպքում, հարկադիր կատարողը պարտավոր է ավարտել կատարողական վարույթը՝ հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները ավարտված լինելու հիմքով՝ կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ որոշումն ուղարկելով կատարողական վարույթի կողմերին և կատարողական թերթը տված դատարան:
6. Վճռի հիման վրա տրված կատարողական թերթի հիմքով հարուցված տեսակցության վարույթով սույն ընթացակարգի 1-4-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո, տեսակցությանը խոչընդոտող հանգամանքների բացակայության դեպքում կատարողական վարույթով տեսակցության հարկադիր կատարում կարող է տեղի ունենալ այդ մասին կատարողական վարույթի կողմերից մեկի դիմումի հիման վրա։
7. Սույն ընթացակարգի 1-4-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո, ինչպես նաև 5-րդ կետի հիմքով կատարողական վարույթն ավարտելուց հետո կատարողական վարույթի կողմերից տեսակցությանը խոչընդոտող հանգամանքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է, կատարողական թերթի պահանջը հիմք ընդունելով, միջոցներ ձեռնարկել տեսակցության հարկադիր կատարման համար՝ այդ մասին Օրենքով սահմանված կարգով ծանուցելով կատարողական վարույթի կողմերին։
8. Վճռի հիման վրա տրված կատարողական թերթի հիմքով հարուցված կատարողական վարույթով տեսակցությունները կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամովին կատարվելու և տեսակցությանը խոչընդոտող հանգամանքների բացակայության դեպքում Ծառայության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ կատարողական վարույթի կողմերին ուղարկել ծանուցում՝ տեսակցությունը չկայանալու կամ կատարողական վարույթի կողմերի կողմից տեսակցության համար խոչընդոտներ առաջացնելու դեպքում Ծառայությանը դիմելու հնարավորության վերաբերյալ (Ձև 2)։
II. Տեսակցության վայրը, ժամանակը, տևողությունը, մասնակիցները
9. Տեսակցությունը պետք է իրականացվի կատարողական թերթում նշված վայրում, օրերին, տևողությամբ, անձանց պարտադիր մասնակցությամբ և/կամ բացակայությամբ, ինչպես նաև նշված բոլոր այլ պայմանների խիստ պահպանմամբ։
10. Կատարողական թերթում տեսակցության վայրի վերաբերյալ նշման բացակայության դեպքում հարկադիր կատարողը, հիմք ընդունելով Օրենքի 32-րդ հոդվածը, տեսակցությունն իրականացնում է պարտապանի բնակության վայրում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթում առկա է տեսակցությունը պարտապանի բացակայությամբ անցկացնելու պահանջ կամ կատարողական թերթից ակնհայտ է, որ տեսակցությունը պարտապանի բնակության վայրում իրականացվել չի կարող։
11. Հարկադիր կատարողը պարտավոր է սույն ընթացակարգի 10-րդ կետով սահմանված կարգով տեսակցությունը պարտապանի բնակության վայրում իրականացվելու կամ պարտապանի բնակության վայրում իրականացնելու անհնարինության դեպքում կատարողական վարույթի կողմերին Օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկել՝ առաջարկելով ներկայացնել տեսակցության կազմակերպման վայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ ծանուցելով վերջիններիս Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով դատական ակտի կատարման եղանակի ու կարգի փոփոխման վերաբերյալ պահանջով կատարողական թերթը տրամադրած դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ:
12. Կատարողական թերթում տեսակցության վայրից զատ սույն ընթացակարգի 9-րդ կետով սահմանված այլ հանգամանքների վերաբերյալ նշումների բացակայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթի կողմերին Օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկել՝ առաջարկելով ներկայացնել տեսակցության կազմակերպման ժամանակի, տևողության, հաճախականության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ ծանուցելով վերջիններիս Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով դատական ակտի կատարման եղանակի ու կարգի փոփոխման պահանջով կատարողական թերթը տրամադրած դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ:
13. Սույն ընթացակարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված կարգով կատարողական վարույթի կողմերին ծանուցելուց հետո վերջիններիս փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը համաձայնության բացակայության փաստն ակնհայտ դառնալուց հետո պարտավոր է անհապաղ դիմել կատարողական թերթը տրամադրած դատարան՝ կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումով։ Կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը՝ Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով և կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշմամբ հիմնավորելով կատարողական կոնկրետ վարույթի հանգամանքների համատեքստում վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:
14. Կատարողական թերթում տեսակցության անցկացման օրվա, ժամի և կոնկրետ վայրի, ինչպես նաև որևէ անձի պարտադիր մասնակցության կամ տեսակցությունը կատարողական վարույթի կողմի կամ այլ անձի բացակայությամբ անցկացվելու վերաբերյալ նշում լինելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է տեսակցությունները կազմակերպել և կատարողական գործողության վերաբերյալ արձանագրությունը կազմել բացառապես կատարողական թերթում նշված օրերին, ժամերին, տևողությամբ, կատարողական թերթում նշված անձանց մասնակցությամբ և/կամ բացակայությամբ և կատարողական թերթի այլ պահանջների պարտադիր պահպանմամբ։ Տեսակցության իրականացման՝ կատարողական թերթով սահմանված վերոնշյալ պայմանները հարկադիր կատարողի կողմից չեն կարող փոխվել, նույնիսկ եթե կատարողական վարույթի կողմերից մեկը կամ երկուսը փոխադարձ համաձայնությամբ միջնորդություն են ներկայացրել՝ տեսակցությունն այլ վայրում, այլ օրերին, ժամերին կամ կատարողական թերթում չնշված այլ պայմաններով անցկացնելու մասին: Սույն կետով սահմանված կանոնը չի կարող մեկնաբանվել որպես կատարողական վարույթի կողմերի համար տեսակցության կատարողական վարույթից դուրս տեսակցություններ իրականացնելու արգելք։
15. Պահանջատիրոջ կողմից կատարողական թերթում նշված կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված տեսակցության ժամանակն ավարտվելու դեպքում երեխայի հետ տեսակցությունը չավարտելու, երեխային պարտապանին սահմանված ժամին չվերադարձնելու կամ կատարողական թերթի որևէ այլ պահանջի խախտման դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի, ղեկավարվելով Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում կայացնել պահանջատիրոջը տեսակցության վերաբերյալ սահմանված պահանջները պահպանել պարտավորեցնելու և/կամ տեսակցության ժամերը խախտելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին` սահմանելով անհապաղ կատարման ժամկետ, միաժամանակ պահանջատիրոջը նախազգուշացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին։
16. Տեսակցությանը կատարողական թերթում չնշված անձի ներկայանալու, ինչպես նաև կատարողական վարույթի իրականացմանը խոչընդոտելու դեպքում հարկադիր կատարողն այդ անձին առաջարկում է ազատել տեսակցության վայրը և/կամ դադարեցնել տեսակցությանն այլ կերպ խոչընդոտելը՝ միաժամանակ, ըստ անհրաժեշտության, արձանագրելով այդ անձի կողմից կատարողական վարույթի իրականացմանը խոչընդոտելու հանգամանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հիմքով վերջինիս պատասխանատվության ենթարկելու հարցի հետագա ընթացքը լուծելու համար։
17. Կատարողական թերթում սահմանված օրը և ժամին հարկադիր կատարողի կողմից պարտապանի բնակության վայր այցելելու, սակայն պարտապանին այդ հասցեում չգտնելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի տեսակցության վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով հայտարարելու պարտապանի հետախուզում, եթե պարտապանի բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը։
III. Հարկադիր կատարողի ներկայությունը տեսակցությանը
18. Հարկադիր կատարողը պետք է ներկա գտնվի տեսակցությանը, եթե․
● այդ մասին նշում կա կատարողական թերթում․
● առկա է այդ մասին կատարողական վարույթի կողմերի կամ նրանցից որևէ մեկի հիմնավոր պահանջը․
● կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ կատարողական վարույթի կողմերի միջև կան այնպիսի տարաձայնություններ, որոնք կարող են խոչընդոտել տեսակցության բնականոն իրականացմանը․
● առանց հարկադիր կատարողի իրականացված նախորդ տեսակցության ընթացքում միջադեպ է տեղի ունեցել պարտապանի և պահանջատիրոջ միջև,
● այլ դեպքերում, եթե այդպիսի անհրաժեշտությունը բխում է կատարողական վարույթի կողմերի անձնական հատկանիշներից, նախկինում կատարված տեսակցություններից և կատարողական վարույթի այլ հանգամանքներից։
19. Հարկադիր կատարողը կարող է սույն ընթացակարգի 18-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում երկարատև տեսակցություններին ներկա գտնվել միայն տեսակցության մի հատվածին, եթե կատարողական վարույթի հանգամանքներից չի բխում, որ առանց հարկադիր կատարողի մասնակցության տեսակցության իրականացումը կարող է հակասել երեխայի լավագույն շահին։
20. Տեսակցությանը ներկա գտնվող հարկադիր կատարողը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց։
IV. Տեսակցությունների իրականացումը Տեսակցությունների տնակում կամ Ծառայության այլ հատուկ տարածքում
21. Երեխայի տեսակցության կատարողական վարույթի շրջանակում տեսակցությունները տեղի են ունենում Ծառայության՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41ա հասցեում տեղակայված տեսակցությունների տնակում, իսկ Ծառայության մարզային ստորաբաժանումների դեպքում՝ տեսակցության համար առանձնացված այլ հատուկ տարածքում, եթե կատարողական թերթում սահմանված է տեսակցությունը տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում անցկացնելու պահանջ:
22. Տեսակցությունը կարող է անցկացվել տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում նաև կատարողական թերթով չնախատեսված դեպքերում, հարկադիր կատարողի առաջարկությամբ, եթե առկա է այդ մասին կատարողական վարույթի կողմերի փոխադարձ համաձայնությունը։
23. Ծառայության տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում անցկացվող տեսակցությանը կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողի մասնակցությունը պարտադիր է։
24. Ծառայության տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում անցկացվող տեսակցությանը կատարողական թերթում նշված անձանցից, նրանց ներկայացուցիչներից և կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողից բացի այլ անձանց մուտքն արգելվում է։
25. Ծառայության Տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում անցկացվող տեսակցությունը տեսահսկվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է մինչ տեսակցությունն սկսելն այդ մասին նախազգուշացնել տեսակցությանը ներկա գտնվող անձանց։
V. Երեխայի լավագույն շահի ապահովումը կատարողական վարույթում
26. Տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթով ցանկացած կատարողական գործողություն իրականացնելիս հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական թերթի պահանջների խիստ պահպանման հետ մեկտեղ առաջնորդվել նաև երեխայի լավագույն շահով։
27. Տեսակցության սահմանված օրը և ժամին հարկադիր կատարողի կողմից տեսակցության վայր այցելելու, սակայն երեխայի կողմից տեսակցությունից հրաժարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որոնք երեխայի վրա առերևույթ հոգեբանական ճնշում չեն առաջացնի՝ հավաստիանալու համար, որ տեսակցությունից հրաժարվելը երեխայի կամքն է, իսկ համոզվելուց հետո՝ արձանագրել տեսակցությունից երեխայի հրաժարվելը։ Սույն կետով նախատեսվող դեպքերում ձեռնարկվող միջոցներից են, օրինակ, երեխայի հետ զրուցելը, երեխայի վարքին հետևելը, տեսակցությունից երեխայի հրաժարվելու վերաբերյալ մինչ տեսակցությունը սկսելը տեղեկություններ հայտնի լինելու դեպքում՝ տեսակցությանը հոգեբանին կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին մասնակից դարձնելը։
28. Եթե երեխայի տարիքն ու զարգացման մակարդակը թույլ են տալիս արտահայտել իր մտքերն ու ցանկությունները, հարկադիր կատարողը պարտավոր է տեսակցությունից երեխայի հրաժարվելու հանգամանքի մասին հավաստիանալու համար խոսել երեխայի հետ։ Երեխայի կարծիքը լսելու օբյեկտիվ անհնարինության կամ երեխայի ոչ բավարար զարգացվածության կամ շատ փոքր տարիքի պատճառով մտքերն արտահայտելուն ունակ չլինելու դեպքում հարկադիր կատարողը տեսակցությունից երեխայի հրաժարվելու փաստում հավաստիանում է՝ հիմք ընդունելով կատարողական վարույթի կողմերի դիրքորոշումը՝ միաժամանակ կիրառելով նաև տեսակցությունից երեխայի հրաժարվելու փաստում հավաստիանալու համար օրենքով թույլատրելի այլ միջոցներ (օրինակ՝ երեխայի վարքին հետևելը, տեսակցությունից երեխայի հրաժարվելու վերաբերյալ մինչ տեսակցությունը սկսելը տեղեկություններ հայտնի լինելու դեպքում՝ տեսակցությանը հոգեբանին կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին մասնակից դարձնելը և այլն)։
29. Տեսակցելուց երեխայի հրաժարվելու հիմքով տեսակցությունը չկայանալու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է սույն ընթացակարգի VI գլխով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել կատարողական վարույթին փորձագետ ներգրավելու համար։
30. Երեխայի հոգեբանական աշխարհը շատ զգայուն է, և հնարավոր են բազմաթիվ դեպքեր, որ տեսակցության վարույթում երեխայի ագրեսիվ պահվածքի կամ տեսակցությունից հրաժարվելու պատճառը կամ պատճառներից մեկը լինի նաև համազգեստ կրող հարկադիր կատարողից վախը։ Ուստի այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ տեսակցությանը համազգեստ կրող հարկադիր կատարողի մասնակցությունը կարող է երեխայի մոտ վախ կամ հոգեբանական այլ խնդիրներ առաջացնել, կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողն իր անմիջական ղեկավարի թույլտվությամբ տեսակցությանը կարող է ներկայանալ առանց համազգեստի։
31. Տեսակցությանը ներկա գտնվող հարկադիր կատարողը պարտավոր է հետևել տեսակցության ընթացքում կատարողական վարույթի մասնակիցների և տեսակցությանը ներկա գտնվող այլ անձանց՝ երեխայի նկատմամբ վերաբերմունքին, երեխայի պահվածքին և հնարավորության սահմաններում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երեխայի լավագույն շահի պաշտպանության համար։
32. Տեսակցությանը ներկա գտնվող հարկադիր կատարողը բացառիկ դեպքերում կարող է կատարողական վարույթի կողմերից մեկի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, պահանջատիրոջ համաձայնությունը ստանալով (իսկ եթե տեսակցության հետագա շարունակումն ակնհայտորեն չի բխում երեխայի լավագույն շահից՝ նաև անկախ կատարողական վարույթի կողմերի համաձայնությունից), մինչև սահմանված ժամի ավարտը դադարեցնել տեսակցությունը՝ հիմք ընդունելով երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը, եթե տեսակցության ընթացքում երեխայի նկատմամբ ճնշում, բռնություն կամ բռնության սպառնալիք է գործադրվում, կամ երեխայի պահվածքից ակնհայտ է, որ նա չի ցանկանում շարունակել տեսակցությունը։
33. Տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթով կատարողական գործողությունների կատարման ընթացքում երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր հայտնի դառնալու կամ նման դեպքերի վերաբերյալ կատարողական վարույթի կողմերի կամ այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից տեղեկատվություն ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել վերադասին։ Ծառայության տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով անհապաղ համապատասխան գրություն (Ձև 3) ուղարկել երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Ծառայությանը։ Գրությունն ի գիտություն ուղարկվում է կատարողական վարույթով պարտապանին և պահանջատիրոջը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Ոստիկանության իրավասու ստորաբաժանմանը:
34. Կատարողական գործողությունների արդյունքում կազմված արձանագրությունների, կատարողական վարույթի կողմերի կողմից ներկայացված այլ ապացույցների, անհրաժեշտության դեպքում նաև փորձագետի եզրակացության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ կամ 507-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առերևույթ առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է հանցակազմի առերևույթ առկայությունն իրեն հայտնի դառնալու պահից 3-օրյա ժամկետում կատարողական վարույթը համապատասխան գրությամբ ուղարկել Ծառայության համապատասխան բաժին՝ վարույթն ուսումնասիրելու, հանցագործության մասին հաղորդում, համապատասխան նյութեր նախապատրաստելու և իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով։
35. Սույն ընթացակարգի 34-րդ կետով սահմանված գործողությունները կատարելը չի կասեցնում կատարողական վարույթը, եթե առկա չէ երեխայի՝ պահանջատիրոջ հետ շփվելու ցանկության բացակայությունը, առկա է տեսակցություն չիրականացնելու կամ տեսակցությունը սահմանված ժամից շուտ դադարեցնելու վերաբերյալ երեխայի խնդրանքը, ակնհայտորեն առկա է պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձի կողմից երեխայի վրա հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը կամ նման հանգամանքը հաստատվել է փորձագետի եզրակացությամբ։ Սույն դեպքերում կատարողական վարույթը կասեցնելիս հարկադիր կատարողը պարտավոր է որոշմամբ կոնկրետ կատարողական վարույթի հանգամանքների համատեքստում հիմնավորել նման անհրաժեշտությունը։
36. Սույն ընթացակարգի 34-րդ հոդվածով սահմանված գործողությունները կատարելու հետո, եթե բացակայում են կատարողական վարույթը կասեցնելու հիմքերը, շարունակել կատարողական գործողությունները և վարույթի ընթացքում իրականացված գործողությունների մասին հայտնել ներկայացված հաղորդումը քննող իրավասու մարմնին։
VI. Փորձագետ նշանակելու հիմքերը և կարգը
37. Հարկադիր կատարողը, ելնելով երեխայի լավագույն շահերից և կատարողական վարույթի հանգամանքներից, որոշում է կայացնում կատարողական վարույթով հոգեբան-փորձագետ ներգրավելու վերաբերյալ, եթե կատարողական վարույթով տեսակցության կամ տեսակցությունների իրականացման ժամանակ ակնհայտ է դառնում երեխայի՝ պահանջատիրոջ հետ շփվելու ցանկության բացակայությունը, առկա է տեսակցություն չիրականացնելու կամ տեսակցությունը սահմանված ժամից շուտ դադարեցնելու վերաբերյալ երեխայի խնդրանքը, առկա է պարտապանի կամ այլ անձի կողմից երեխայի վրա հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը պարզելու անհրաժեշտություն կամ առկա են այլ ենթադրյալ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնում հոգեբան-փորձագետի ներգրավումը։
38. Հարկադիր կատարողի կողմից տեսակցության վարույթով փորձագետ է նշանակվում նաև այն դեպքերում, երբ առկա է փորձագետ ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի հիմնավորված կարծիքը կամ եզրակացությունը կամ փորձագետ ներգրավելու վերաբերյալ հիմնավորված դիմում է (են) ներկայացրել կատարողական վարույթի կողմ(եր)ը։
39. Սույն ընթացակարգի 35-րդ կետով սահմանված դեպքերում կատարողական վարույթով փորձագետ նշանակելու դեպքում հարկադիր կատարողը, ելնելով կատարողական վարույթով ձեռք բերված ապացույցներից և կատարողական վարույթի հանգամանքներից, պարտավոր է հոգեբան-փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը կամ դրանցից մեկը (մի քանիսը)․
1) Հոգեբանական ի՞նչ վիճակում է երեխան։
2) Հոգեբանական ի՞նչ առանձնահատկություններ ունի պահանջատերը, ինչպիսի՞ն է երեխայի հետ պահանջատիրոջ հուզական կապվածությունը։
3) Հոգեբանական ի՞նչ առանձնահատկություններ ունի պարտապանը, և ինչպիսի՞ն է երեխայի հետ պարտապանի հուզական կապվածությունը։
4) Դատական ակտով սահմանված՝ երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու վերաբերյալ պահանջը ներկայումս բխո՞ւմ է արդյոք երեխայի լավագույն շահերից, թե՞ ոչ:
5) Որո՞նք են պահանջատիրոջ և երեխայի՝ միմյանց հետ չշփվելու պատճառները, շարժառիթները, առկա՞ է արդյոք պահանջատիրոջ կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական բացասական ազդեցություն։
6) Արդյո՞ք պարտապանը խոչընդոտում է պահանջատիրոջ շփմանը երեխայի հետ, արդյո՞ք առկա է պարտապանի կողմից պահանջատիրոջ հետ շփվելու առնչությամբ երեխայի նկատմամբ հոգեբանական ազդեցություն:
7) Ո՞ւմ կողմից և ինչպիսի՞ միջոցներ են անհրաժեշտ իրականացնել երեխայի լավագույն շահն ապահովելու համար:
8) Կատարողական վարույթի հանգամանքներից բխող, սակայն սույն կետում չներառված այլ հարցեր, որոնց պատասխաններն անհրաժեշտ են տեսակցության վարույթի պատշաճ իրականացման և/կամ երեխայի լավագույն շահի ապահովման համար։
40. Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողի որոշմամբ նշված հարցերի պարզաբանման կապակցությամբ փորձագետի գրավոր եզրակացությունը պետք է Ծառայություն ներկայացվի փորձագետ նշանակելու որոշման պահից մեկամսյա ժամկետում։
41. Սույն ընթացակարգի 40-րդ կետում նշված ժամկետում փորձաքննությունն իրականացնելու անհնարինության վերաբերյալ փորձագետից համապատասխան գրություն ստացվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ մասին զեկուցել վերադասության կարգով՝ անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը երկարացնելու նպատակով։
42. Փորձագետ նշանակելու որոշման կայացումից հետո հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը՝ մինչև փորձագետի եզրակացությունը ստանալը՝ որոշմամբ հիմնավորելով կոնկրետ վարույթի հանգամանքների համատեքստում կատարողական վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը։
43. Հարկադիր կատարողը փորձագետ նշանակելուց հետո կատարողական վարույթը պետք է կասեցնի այն դեպքերում, երբ կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ մինչ փորձագետի եզրակացությունը ստանալը տեսակցություն տեղի ունենալը չի ապահովում երեխայի լավագույն շահը և/կամ անհնարին է ապահովել պահանջատիրոջ և երեխայի միջև բնականոն շփումը։ Սույն կետով նախատեսված դեպքերում կատարողական վարույթը կասեցնելիս հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթը կասեցնելու որոշմամբ կոնկրետ կատարողական վարույթի հանգամանքների համատեքստում հիմնավորել կատարողական վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը։
VII. Տեսակցության վարույթի ընթացքը փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո
44. Սույն ընթացակարգի VI գլխով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ պահանջատիրոջ հետ շփումը երեխայի վրա բացասաբար անդրադառնալու հանգամանքը հստակ հաստատվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ավարտել տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթը՝ Օրենքի 41 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով։
45. Եթե սույն ընթացակարգի VI գլխով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ հաստատվել է պարտապանի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործելու հանգամանքը, և կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ նման ճնշման կամ ազդեցության առկայության դեպքում տեսակցություն իրականացնելն անհնարին է, հարկադիր կատարողը սույն ընթացակարգի 34-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո կատարողական վարույթը պետք է կասեցնի՝ Օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված հիմքով։
46. Սույն ընթացակարգի 44-րդ և 45-րդ կետերով սահմանված դեպքերում կատարողական վարույթն ավարտելուց կամ կասեցնելուց հետո հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցները՝ ապահովելու համար երեխայի լավագույն շահի պաշտպանությունը, երեխայի հետ հոգեբանական աշխատանք կատարելը՝ միջոցներ ձեռնարկելով, օրինակ, խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչներին կատարողական վարույթով մշտադիտարկում իրականացնելու նպատակով ներգրավելու ուղղությամբ։
47. Հարկադիր կատարողը սույն ընթացակարգի 34-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո կատարողական վարույթը պետք է անհաղթահարելի ուժի առկայության հիմքով կասեցնի նաև այն դեպքում, երբ նշանակված փորձաքննությամբ փորձագետի եզրակացություն ներկայացնելն անհնարին է, և միաժամանակ կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է երեխայի նկատմամբ ազդեցության առկայության պայմաններում տեսակցությունների իրականացման անհնարինությունը։
48. Սույն ընթացակարգի VI գլխով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշման կամ ազդեցության առկայության և տեսակցության վարույթում հոգեբանական այլ խոչընդոտների առկայության փաստ չհաստատվելու դեպքում հարկադիր կատարողը այն կասեցված լինելու դեպքում՝ վերսկսում, իսկ կասեցված չլինելու դեպքում՝ շարունակում է կատարողական վարույթը և լուծում է կատարողական վարույթի հետագա ընթացքի հարցը։
49. Սույն ընթացակարգի VI գլխով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ տեսակցության վարույթով պարտապանի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը ժխտվելու դեպքում, եթե հաստատված է երեխայի կողմից իր կամքով պահանջատիրոջ հետ տեսակցելուց հրաժարվելու հանգամանքը, հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել երեխայի լավագույն շահից բխող բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեսակցության կատարումն ապահովելու համար։ Սույն կետով նախատեսված միջոցները ձեռնարկելու դեպքում, եթե ակնհայտ է, որ տեսակցությունների հետագա իրականացումը չի բխում երեխայի լավագույն շահից, հարկադիր կատարողը պարտավոր է վերադասին ներկայացնել կատարողական վարույթը դատական ակտի կատարումն անհնարին լինելու հիմքով ավարտելու վերաբերյալ զեկուցագիր։
VIII. Խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը տեսակցության վարույթին
50. Երեխայի տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթի ցանկացած փուլում նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարկադիր կատարողն իր նախաձեռնությամբ կամ տեսակցության վարույթին խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ կատարողական վարույթի կողմի հիմնավորված միջնորդության հիման վրա պարտավոր է դիմել իր վերադասին՝ կատարողական գործողությունների կատարմանը խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու նպատակով:
51. Խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը տեսակցության վարույթին պարտադիր է, եթե այդ մասին նշում կա կատարողական թերթում։
52. Խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցության անհրաժեշտություն առկա է նաև, օրինակ, այն դեպքերում, երբ կատարողական վարույթով տեսակցության իրականացման դեպքում առկա է երեխայի իրավունքների և օրինական շահերի խախտման ռիսկ, երեխայի նկատմամբ հնարավոր հոգեբանական ազդեցություն կամ կատարողական վարույթի կողմերի միջև առկա են տարաձայնություններ։
Ձև 1
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ես՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ___________________________________
տարածքային մարմինը
բաժնում հարուցված թիվ ____________________ կատարողական վարույթով
պահանջատեր/պարտապան _____________________________________________ս,
անուն, հայրանուն, ազգանուն
(ՀՀ քաղաքացու անձնագիր՝ _______________, տրված՝ __________թ․, ___ի կողմից), սույն հայտարարության ստորագրմամբ պարտավորվում եմ չխոչընդոտել կատարողական թերթի պահանջների կատարմանը։ Հայտնում եմ, որ նախազգուշացված եմ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմի` երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելու կամ տեսակցություն իրականացնելուց առանց հարգելի պատճառների խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով և դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար նույն օրենսգրքի 507-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին։
Պարտապան/պահանջատեր՝ ________________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն
_____________________
ամիս, ամսաթիվ, տարեթիվ
Ձև 2
Պարտապան__________________________
(հասցե՝______________________________)
Պահանջատեր________________________
(հասցե՝______________________________)
_____________________ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
դատարանի անվանումը
կողմից ______________ թ. տրված թիվ __________________ կատարողական թերթի
ամիս, ամսաթիվ կատ․ թերթի համարը
համաձայն՝ ________________________________։
կատարողական թերթի պահանջը
Վերոնշյալ կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության _______________________ բաժնում ___________________ թ. հարուցվել է թիվ
տարածքային բաժինը ամիս, ամսաթիվ վարույթի համարը
_________________ կատարողական վարույթը:
Կատարողական վարույթի նյութերի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կատարողական վարույթի կողմերից տեսակցությունները կամովին չկատարվելու կամ այլ խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվություն մինչ օրս չի ստացել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տեսակցությունները տեղի են ունենում սահմանված կարգով, և բացակայում է հարկադիր կատարման միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։
Սույնով հայտնում եմ, որ նշված կատարողական թերթով սահմանված տեսակցությունը չկայանալու կամ կատարողական վարույթի կողմերի, այլ անձանց կողմից տեսակցության իրականացմանը որևէ խոչընդոտ առաջացնելու կամ տեսակցությունների հետ կապված այլ խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
_______________ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ _______________________________
կատ. __________________
կ/վ ____________________
Ձև 3
_____________________________________
համայնքի/վարչական շրջանի ղեկավար
պարոն/տիկին ________________________
(հասցե՝ ______________________________)
Ի գիտություն՝ Ոստիկանության __________ բաժնի պետին
(հասցե՝ ______________________________)
Ի գիտություն՝ պարտապան _______________
(հասցե՝ ______________________________)
Ի գիտություն՝ պահանջատեր_______________
(հասցե՝ ______________________________)
____________________________________________________________
դատարանի անվանումը
առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից _______________ թ.
ամիս, ամսաթիվ
տրված թիվ ______________________________ կատարողական թերթի համաձայն՝
կատ․ թերթի համարը
___________________________________________________________________________________:
կատարողական թերթի պահանջը
Վերոնշյալ կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության _______________________ բաժնում ________________ թ. հարուցվել է թիվ
տարածքային բաժինը ամիս, ամսաթիվ
____________________ կատարողական վարույթը:
վարույթի համարը
Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է,
որ__________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Վերոգրյալից ելնելով և հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումն առ այն, որ պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին, իսկ խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
_________________________ ԲԱԺՆԻ ՊԵՏ,
_____________________՝
կոչում
__________________ _____________________
ստորագրություն անուն, ազգանուն
Հավելված N 2 Արդարադատության նախարարի2024 թվականի հունիսի 28-ի N 378-Ն հրամանի |
ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ Ծառայություն) երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վերաբերյալ կատարողական վարույթ հարուցվում է ինչպես դատարանի կողմից կայացված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման, այնպես էլ եզրափակիչ դատական ակտի կատարման համար տրամադրված կատարողական թերթերի հիման վրա:
2. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վերաբերյալ եզրափակիչ դատական ակտի կամ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման հիման վրա տրված կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու կամ ավարտված կատարողական վարույթը վերսկսելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է վարույթ հարուցելու կամ այն վերսկսելու մասին որոշումն ուղարկել (հանձնել) կողմերին՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով։
3. Կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջի հիման վրա, ըստ անհրաժեշտության, Օրենքի 62-րդ հոդվածի հիմքով որոշում է կայացնում «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» (այսուհետ Որոշում)՝ սահմանելով կատարման անհապաղ ժամկետ, և այդ որոշումն Օրենքի 28․1-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկելով (հանձնելով) կատարողական վարույթի կողմերին։
4. Կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կատարողական վարույթի կողմերին ուղարկելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը նշանակում է կատարողական գործողությունների կատարման օրը և ժամը, և այդ մասին ծանուցում է կատարողական վարույթի կողմերին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում կատարողական վարույթի կողմերից վերցնելով նաև հայտարարություն՝ կատարողական թերթի պահանջների կատարմանը խոչընդոտելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հիմքով հնարավոր քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ (Ձև 1):
5. Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված գործողություններին զուգահեռ հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական գործողություններին խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու անհրաժեշտության համար համապատասխան միջոցներ ձեռնարկել` համաձայն Ձև 2-ի։
6. Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված գործողություններին զուգահեռ հարկադիր կատարողը իրավունք ունի կատարողական գործողություններին փորձագետի մասնակցությունը ապահովելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ համաձայն Ձև 3-ի։
7. Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված գործողություններին զուգահեռ հարկադիր կատարողը իրավունք ունի կատարողական գործողությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման նպատակով միջոցներ ձեռնարկել ոստիկանության աշխատակիցների ներգրավելու ուղղությամբ։
8. Երեխայի հանձնման վերաբերյալ կատարողական վարույթով ցանկացած կատարողական գործողություն իրականացնելիս հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական թերթի պահանջների խիստ պահպանման հետ մեկտեղ առաջնորդվել նաև երեխայի լավագույն շահով։
9. Երեխայի հանձնման վերաբերյալ կատարողական վարույթով ցանկացած կատարողական գործողություն իրականացնելիս հարկադիր կատարողի կողմից պետք է բացառվի ֆիզիկական ուժ կամ հոգեկան ներգործության ցանկացած դրսևորումը երեխայի նկատմամբ։
10. Եթե կատարողական գործողությունների ընթացքում հայտնի չէ պարտապանի գտնվելու վայրը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է հետախուզում հայտարարել նրա նկատմամբ։ Հետախուզում հայտարարելուց հետո հարկադիր կատարողը կարող է կասեցնել կատարողական վարույթը, եթե երեխայի հանձնումը պետք է իրականացվի պարտապանի պարտադիր մասնակցությամբ։
11. Եթե պարտապանի մասնակցությունը կատարողական գործողությունների չի կրում պարտադիր բնույթ, ապա հարկադիր կատարողը անմիջապես ձեռնամուխ է լինում կատարողական գործողությունների իրականացմանը։
12. Երեխայի հանձնման սահմանված օրը և ժամին հարկադիր կատարողի կողմից հանձնման վայր այցելելու, սակայն երեխայի կողմից կատարողական թերթի պահանջը կատարելուց հրաժարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որոնք երեխայի վրա առերևույթ հոգեբանական ճնշում չեն առաջացնի՝ հավաստիանալու համար, որ պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց հրաժարվելը երեխայի կամքն է, իսկ համոզվելուց հետո՝ արձանագրել երեխայի հրաժարվելը։ Երեխայի հանձնմանը ներկա գտնվող հարկադիր կատարողը բացառիկ դեպքերում կարող է կատարողական վարույթի կողմերից մեկի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դադարեցնել կատարողական գործողությունը՝ հիմք ընդունելով կատարողական գործողությանը ներկա հոգեբանի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի գրավոր կարծիքը, եթե դրա ընթացքում երեխայի նկատմամբ ճնշում, բռնություն կամ բռնության սպառնալիք է գործադրվում, կամ երեխայի պահվածքից ակնհայտ է, որ նա չի ցանկանում։
13. Կատարողական գործողությունների արդյունքում կազմված արձանագրությունների, կատարողական վարույթի կողմերի կողմից ներկայացված այլ ապացույցների, անհրաժեշտության դեպքում նաև փորձագետի եզրակացության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առերևույթ առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ հանգամանքն իրեն հայտնի դառնալու պահից 3-օրյա ժամկետում կատարողական վարույթը համապատասխան գրությամբ ուղարկել Ծառայության համապատասխան բաժին՝ վարույթն ուսումնասիրելու, հանցագործության մասին հաղորդում, համապատասխան նյութեր նախապատրաստելու և իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով։
14. Սույն ընթացակարգի 13-րդ կետով սահմանված գործողությունները կատարելը չի կասեցնում կատարողական վարույթը, եթե առկա չէ երեխայի՝ պահանջատիրոջ հետ շփվելու ցանկության բացակայությունը, առկա է հանձնումը չիրականացնելու վերաբերյալ երեխայի խնդրանքը, ակնհայտորեն առկա է պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձի կողմից երեխայի վրա հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը կամ նման հանգամանքը հաստատվել է փորձագետի եզրակացությամբ։ Սույն դեպքերում կատարողական վարույթը կասեցնելիս հարկադիր կատարողը պարտավոր է որոշմամբ կոնկրետ կատարողական վարույթի հանգամանքների համատեքստում հիմնավորել նման անհրաժեշտությունը։
15. Սույն ընթացակարգի 13-րդ հոդվածով սահմանված գործողությունները կատարելու հետո, եթե բացակայում են կատարողական վարույթը կասեցնելու հիմքերը, շարունակել կատարողական գործողությունները և վարույթի ընթացքում իրականացված գործողությունների մասին հայտնել ներկայացված հաղորդումը քննող իրավասու մարմնին։
16. Այն դեպքերում, երբ երեխան գտնվում է պարտապանին սեփականության իրավունքով չպատկանող անշարժ գույքում, ապա հարկադիր կատարողը պետք է ստանա այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությունը: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել բնակարան կամ այլ շինություն մուտք գործելու վերաբերյալ դատարանի համապատասխան որոշումն ստանալու ուղղությամբ։
17. Կատարողական գործողությունների արդյունքում կազմվում է «Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը կազմակերպելու մասին» արձանագրություն՝ համաձայն Ձև 4-ի։
Ձև 1
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ես՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
___________________________________________________________________________________
տարածքային մարմինը
բաժնում հարուցված թիվ ____________________ կատարողական վարույթով պահանջատեր/պարտապան _____________________________________________ս,
անուն, հայրանուն, ազգանուն
(ՀՀ քաղաքացու անձնագիր՝ _______________, տրված՝ __________թ․, ___ի կողմից), սույն հայտարարության ստորագրմամբ պարտավորվում եմ չխոչընդոտել կատարողական թերթի պահանջների կատարմանը։ Հայտնում եմ, որ նախազգուշացված եմ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմի` երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելու կամ տեսակցություն իրականացնելուց առանց հարգելի պատճառների խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին։
Պարտապան/պահանջատեր՝ ________________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն
_____________________
ամիս, ամսաթիվ, տարեթիվ
Ձև 2
ՀՀ ______________ համայնքի ղեկավար,
_____________________________________
_____________________ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
դատարանի անվանումը
կողմից ______________ թ. տրված թիվ __________________ կատարողական թերթի
ամիս, ամսաթիվ կատ․ թերթի համարը
համաձայն՝ ________________________________։
կատարողական թերթի պահանջը
Վերոնշյալ կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության _______________________ բաժնում ___________________ թ. հարուցվել է թիվ
տարածքային բաժինը ամիս, ամսաթիվ վարույթի համարը
_________________ կատարողական վարույթը:
Հայտնում եմ, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, երեխային կողմերից մեկին հանձնելու հետ կապված կատարողական գործողություններն իրականացնելիս՝ անհրաժեշտություն առաջանալու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները մասնակցում են կատարողական գործողությունների իրականացմանը։
Վերոգրյալի հիման վրա և թիվ ___________ կատարողական վարույթի հետագա ընթացքը լուծելու նպատակով, խնդրում եմ հանձնարարել սույն թվականի _____________________ ապահովելու խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը կատարողական գործողությունների՝ պարտապանի հասցեում՝__________________________________________։
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
_______________ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ _______________________________
կատ. __________________
կ/վ ____________________
Ձև 3
____________________________________,
_____________________________________
Փորձագիտական կենտրոնի անվանումը
_____________________ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
դատարանի անվանումը
կողմից ______________ թ. տրված թիվ __________________ կատարողական թերթի
ամիս, ամսաթիվ կատ․ թերթի համարը
համաձայն՝ ________________________________։
կատարողական թերթի պահանջը
Վերոնշյալ կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության _______________________ բաժնում ___________________ թ. հարուցվել է թիվ
տարածքային բաժինը ամիս, ամսաթիվ վարույթի համարը
_________________ կատարողական վարույթը:
Հայտնում եմ, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, երեխային կողմերից մեկին հանձնելու հետ կապված կատարողական գործողություններն իրականացնելիս՝ անհրաժեշտություն առաջանալու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները մասնակցում են կատարողական գործողությունների իրականացմանը։
Վերոգրյալի հիման վրա և թիվ ___________ կատարողական վարույթի հետագա ընթացքը լուծելու նպատակով, խնդրում եմ հանձնարարել սույն թվականի _____________________ ապահովելու փորձագետի մասնակցությունը կատարողական գործողությունների՝ պարտապանի հասցեում՝__________________________________________։
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
_______________ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ _______________________________
կատ. __________________
կ/վ ____________________
Ձև 4
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«___»_________2023թ․ սկիզբ______ ավարտ_____ ք․ _________
____________________________________________________________
Հարկադիր կատարողի բաժինը, պաշտոնը, կոչումը, անուն-ազգանունը
Պարտապան
|
________________________________________________________ Անուն, ազգանուն, հասցե |
Պահանջատեր
|
________________________________________________________ Անուն, ազգանուն, հասցե |
Ներկայությամբ այլ անձանց՝
______________________________________________________________________________
Անուն, ազգանուն, հասցե
______________________________________________________________________________
Անուն, ազգանուն, հասցե
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Հարկադիր կատարող՝ _________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
Պարտապան՝ ______________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
Պահանջատեր՝ ______________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
Կատարողական գործողությանը ներկա այլ անձինք՝
_____________________________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_____________________________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_____________________________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_____________________________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_____________________________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_____________________________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_____________________________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
____ __________
Ամիս ամսաթիվ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|