Գլխավոր տեղեկություն
Համար
N 180-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

05 հունիս 2024 թ.

N 180-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՒՂԻՂ ԱՂԻՔԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ուղիղ աղիքի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

05.06.2024

Ա. Ավանեսյան

 

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«05» հունիս 2024 թվականի

N 180-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՈՒՂԻՂ ԱՂԻՔԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C20

Ուղիղ աղիքի չարորակ նորագոյացություններ, ներառյալ` ուղիղ աղիքի ամպուլայի

2)

C21

Հետանցքի (անուսի) անալ խողովակի չարորակ նորագոյացություններ

3)

C21․0

Հետանցքի` առանց տեղակայման ճշտման չարորակ նորագոյացություններ, բացառությամբ`

ա. անալ խողովակի` եզրի (C43.5, C44.5), մաշկի (C43.5, C44.5)

բ. շուրջհետանցքային շրջանի մաշկի (C43.5, C44.5)

4)

C21․1

Անալ խողովակի: Անալ փականի (սֆինկտոր)

5)

C21․2

Կլոակոգենային գոտու

6)

C21․8

Ուղիղ աղու, հետանցքի և անալ խողովակի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված
մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Т-Առաջնային ուռուցք

Тх – հնարավոր չէ գնահատել առաջնային ուռուցքը

Тo – առաջնային ուռուցքը չի հայտնաբերվում

Tis – ինտրաէպիթելիալ ուռուցք կամ ինվազիա լորձային շերտ

T1 – ուռուցքի աճ մինչև ենթալորձային շերտ

Т2 –ուռուցքի աճ մինչև մկանային շերտ

Т3 – ուռուցքի աճ աղու պատի բոլոր շերտերը

T4 – ուռուցքի աճ այլ օրգաններ կամ ստրուկտուրաներ կամ վիսցերալ որովայնամզի պերֆորացիա

Т4а –վիսցերալ որովայնամզի պերֆորացիա

Т4b –ուռուցքի աճ այլ օրգաններ կամ ստրուկտուրաներ

N-Ռեգիոնար ավշային հանգույցներ

NХ – տվյալները բավարար չեն գնահատական տալու համար

N0 – մետաստազների նշանների բացակայություն

N1 – մետաստազների առկայություն 1-3 ռեգիոնար ավշային հանգույցներում

N1а – 1 ռեգիոնար ավշային հանգույց

N1b – 2-3 ռեգիոնար ավշային հանգույցներ

N1с – ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազների բացակայություն, սակայն առկա են դեպոզիտներ սուբսեռոզ կամ ոչ պերիտոնիզացված պարառեկտալ բջջանքում

N2 – 4 և ավել ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազների առկայություն:

N2а – 4-6 ավշային հանգույցներում;

N2b – 7 և ավել ավշային հանգույցներում

М – Հեռավոր մետաստազներ

М0 – մետաստազները բացակայում են

М1 – առկա են մետաստազներ

М1а – առկա է մեկ օրգանում մետաստազ /լյարդ, թոքեր, ձվարաններ, հեռավոր ավշային հանգույցներ/

М1b – առկա են մեկ օրգանից ավել

M1c –առկա են մետաստազներ որովայնամզում / անկախ այլ օրգաններում մետաստազների առկայությունից կամ բացակայությունից/

Փուլեր

Չափորոշիչ T

ՉափորոշիչN

Չափորոշիչ M

0

Tis

N0

M0

I

T1, T2

N0

M0

II

T3, T4

N0

M0

IIA

T3

N0

M0

IIB

T4a

N0

M0

IIC

T4b

N0

M0

III

T ցանկացած

N1,N2

M0

IIIA

T1, T2
T1

N1
N2a

M0
M0

IIIB

T1, T2
T2, T3
T3, T4a

N2b
N2a
N1

M0
M0
M0

IIIC

T4b
T4a
T3, T4a

N1, N2a, N2b
N2a
N2b

M0
M0
M0

IV

T ցանկացած

N ցանկացած

M1

IVa

T ցանկացած

N ցանկացած

M1a

IVb

T ցանկացած

N ցանկացած

M1b

IVc

T ցանկացած

N ցանկացած

M1

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Որովայնային/լապարոսկոպիկ/ընդհանուր վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ - ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ

8)

Գանգատներ

ա. առանց գանգատների,
բ. գանգատների առկայությամբ` դեղնուկ, ցավեր որովայնում, գոտևորող ցավեր էպիգաստրալ շրջանում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություններ, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա

9)

Անամնեզ

Մաշկի դեղնություն, մեզի մգեցում, ախոլիկ կղանք, ցավեր, թուլություն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), կլինիկո-լաբորատոր և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի առանձնահատկությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլորգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն։
CEA-քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություններ (էնդոսկոպիկ, էխոէնդոսկոպիկ)։
Իմունոհիստոքիմիական հետազոտություն
Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում)

1

1

Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոզիտրոն էմիսիոն շերտագրություն` ըստ ցուցման

1

1

5)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման

1

1

6)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

7)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման)

1

1

8)

Առկա չէ

Կոլոնոոսկոպիա, ռեկտոռոմանոսկոպիա` բիոպսիայով, ֆիբրոէզոֆագոգաստրոդուդենոսկոպիա` բիոպսիայով և առանձ (ըստ ցուցման)

1

1

Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային տրակտի վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար

9)

Առկա չէ

Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) կոնտրաստ հետազոտում, իրիգոսկոպիա

1

1

10)

Առկա չէ

Կորոնարոանգիոգրաֆիա

1

1

Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում կազմվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստազների օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա

11)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց

1

1

12)

Առկա չէ

Էնդոգաստրոսոնոգրաֆիա, էնդոկոլոնոսոնոգրաֆիա (ըստ ցուցման)

1

1

Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի20մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

250 մգ

360 մգ

4-6ամիս

2)

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ , Ֆտորուրացիլ, 100մգ/20մլ

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ , 50մգ/10մլ , 100մգ/20մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

260մգ

4-6ամիս

3)

5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

4500 մգ

5500 մգ

4-6 ամիս

4)

Կապեցիտաբին 500մգ

Կապեցիտաբին 500մգ

դեղահատեր

21 օրը 1 անգամ

6 հաբ 3000մգ

112 հաբ 4000մգ

4-6 ամիս

5)

Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

650 մգ

800 մգ

4-6 ամիս

6)

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

սրվակ

2-3 շաբաթը 1անգամ

200 մգ

480 մգ

6-12 ամիս

7)

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

8)

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ

 Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

440մգ

600մգ

12 ամիս և ավել

9)

Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ

Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

10)

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ

 Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ,160մգ, 440մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

11)

Դաբրաֆենիբ 75մգ

Դաբրաֆենիբ 75մգ

դեղապատիճ

ամենօրյա

300մգ

300մգ

12 ամիս և ավել

12)

Վեմուրաֆենիբ 240մգ

Վեմուրաֆենիբ 240մգ

դեղահատեր

ամենօրյա

1920մգ

1920մգ

12 ամիս և ավել

13)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

1500

2000մգ

4-6 ամիս

14)

Կրիզոտինիբ 200մգ

Կրիզոտինիբ 200մգ

դեղապատիճ

ամենօրյա

250մգ*2

-

12 ամիս և ավել

15)

Ցերիտինիբ 150մգ

Ցերիտինիբ 150մգ

դեղապատիճ

ամենօրյա

450մգ

-

12 ամիս և ավել

16)

Ալեկտինիբ 150մգ

Ալեկտինիբ 150մգ

դեղահատեր

ամենօրյա

600մգ*2

-

12 ամիս և ավել

17)

Գեֆիտինիբ 200մգ

Գեֆիտինիբ 200մգ

դեղահատեր

ամենօրյա

250մգ

-

12 ամիս և ավել

18)

Էրլոտինիբ 150մգ

Էրլոտինիբ 150 մգ

դեղահատեր

ամենօրյա

150մգ

-

12 ամիս և ավել

19)

Աֆատինիբ 40մգ

Աֆատինիբ 40մգ

դեղահատեր

ամենօրյա

40մգ

-

12 ամիս և ավել

20)

Օսիմերտինիբ 80մգ

Օսիմերտինիբ 80մգ

դեղահատեր

ամենօրյա

80մգ

-

12 ամիս և ավել

21)

Միտոմիցին 20 մգ

Միտոմիցին 20մգ

սրվակ

1-ին օր 32օրը մեկ

15մգ

20մգ

4-6 ամիս

22)

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ,20մգ/մլ

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ,20մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

120

160

4-6 ամիս

23)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

100

140

4-6 ամիս

24)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

600

900

4-6 ամիս

25)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

250

360

4-6 ամիս

26)

Պանիտումումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/5մլ , 100մգ/10մլ, 400մգ/20մլ

Պանիտումումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/5մլ , 100մգ/10մլ, 400մգ/20մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

400

600

12 ամիս և ավել

27)

Ցետուքսիմաբ ինֆուզիոն լուծույթ 5մգ/1մլ

Ցետուքսիմաբ ինֆուզիոն լուծույթ 5մգ/1մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

400

800

12 ամիս և ավել

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ), ընդ որում վիրահատության տեսակը ընտրվում է ըստ կոնկրետ դեպքի ՝ պահպանելով ռադիկալիտետը.

 

ա. ուղիղ աղու մասնահատում բերանակցումով և առանց/կոլոստոմայի ձևավորումով/,

բ.ուղիղ աղու մասնահատում բերանակցումով, հնարավոր է բեռնաթափող ժամանակավոր իլեոստոմայի տեղադրումով /ցածր ռիսկային անասթամոզների դեպքում/,

գ.ուղիղ աղու որովայնաշեքային էքստիրպաթիա սֆինկտերի պահպանումով,

դ.ուղիղ աղու որովայնաշեքային էքստիրպաթիա մշտական կոլոստոմայի ձևավորումով,

ե.ուղիղ աղու մասնահատում, էքստիրպաթիա կատարելով սիմուլտան վիրահատություններ փոքր կոնքում /օր․ արգանդի, էքստիրպաթիա հավելումներով, միզապարկի մասնահատում և այլն/,

զ.սիմուլտան վիրահատություններ հեռավոր սոլիտար մետազտազների առկայության դեփքում /օր․ ուղիղ աղու մասնահատում, լյարդի ատիպիկ մասնահատում/,

է.կոլոստոմայի տեղադրում առանց ուռուցքի հեռացման աղիքային անանցանելիության ժամանակ,

ը.կոլոստոմայի տեղադրում ռեկտովագինալ խուղակների, ռեկտալ մեծ քայքայվող, պերֆորացված ուռուցքների ժամանակ՝ առանց ուռուցքի հեռացման /նման դեպքերում հաշվի առնել դեպքի ծանրության աստիճանը, պացիենտի ընդհանուր վիճակը, անէսթեզիոլոգիական ռիսկը/,

թ.կոլոստոմայի վերականգնում,

ժ.կոլոստոմայի վերականգնում իլեոստոմայի տեղադրումով,

ժա.իլեոստոմայի վերականգնում,

ժբ.լյարդի մասնահատումներ ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ,

ժգ.լյարդի օջախների աբլյացիաներ,

ժդ.էնդոսկոպիկ սուբմուկոզ դիսեկցիա,

ժե.նդոսկոպիկ սուբսերոզ դիսեկցիա,

ժզ.ուռուցքի էնդոսկոպիկ դաջվածքի տեղադրում /նախավիրահատական/,

ժէ.հաստ աղու էնդոսկոպիկ ստենտավորում,

ժը.ախտորոշիչ լապարոսկոպիա /բիոպսիա ըստ ցուցման/,

ժթ.ներորովայնային քիմիոթերապիա,

ի.պերիտոնէկտոմիա,

իա.ուռուցքի ռեցիդիվի դեպքում կատարվող վիրահատություններ:

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան