Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.06.2022
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
13.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունիս 2022 թ.

N 40-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը և 43-րդ հոդվածի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2022 թվականի հունիս «13»-ի

N 40-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում (այսուհետ` ԱԱՊ) 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության ԱԱՊ ծառայությունները մատուցվում են արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող պոլիկլինիկաներում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկաներում), գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը) և ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկա իրականացնող բժշկական հաստատություններում կամ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների կողմից:

3. ԱԱՊ բժշկական հաստատությունների կադրային և տեխնիկական հագեցվածության պահանջներն ու պայմանները սահմանված են Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ:

(3-րդ կետը փոփ. 30.05.23 N 27-Ն)

4. ԱԱՊ բժշկական հաստատություններում բժշկական օգնությունն իրականացվում է բնակչի կողմից ընտրված ԱԱՊ ծառայություններ մատուցող ավագ բուժաշխատողի (այսուհետ` ԱԱՊ բժիշկ) և տվյալ ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ` այլ մասնագետների (լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների համաձայն) կողմից:

5. ԱԱՊ բժշկական հաստատություններում բնակչության առողջության վերաբերյալ գրառումները կատարում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1752-Ն հրամանով հաստատված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում` հայերեն լեզվով և դրանք պահպանվում են տվյալ բժշկական հաստատությունում, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային առողջապահության համակարգի «Պացիենտի էլեկտրոնային բժշկական պատմություն» էջում:

6. ԱԱՊ բժշկական հաստատություններում մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի վարման գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 17-Ն հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն:

7. ԱԱՊ բժիշկների կողմից անվճար տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի հավելված 2-ով հաստատված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք:

8. Այն դեպքում, երբ ԱԱՊ բժշկական հաստատություններում չի իրականացվում պետության կողմից երաշխավորված, բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսված ծառայություններից որևէ մեկը, տվյալ ծառայությունը պայմանագրային հիմունքներով կազմակերպվում է այն բժշկական հաստատությունում, որն ունի համապատասխան տեսակի ծառայություն մատուցելու լիցենզիա:

9. ԱԱՊ բժշկական հաստատությունները տնային պայմաններում բնակչի մահվան դեպքում առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հունիսի 02-ի N 29-Ն հրամանով:

(9-րդ կետը փոփ. 19.08.24 N 261-Ն)

 

2. ԱԱՊ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

10. Պետական պատվերի շրջանակներում ԱԱՊ բժշկի մոտ գրանցված բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է.

 1) ԱԱՊ բժշկի խորհրդատվություն,

 2) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ արտահիվանդանոցային դիսպանսերային (վարակաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական, մաշկավեներաբանական, հոգեբուժական/թմրաբանական, հակատուբերկուլոզային) և այլ մասնագիտական (վիրաբուժական/վնասվածքաբանական, ակնաբուժական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական) բժշկական օգնությունը և սպասարկումը (միևնույն բժշկական հաստատության ներսում ուղեգրումն իրականացվում է էլեկտրոնային ուղեգրման միջոցով կամ ամբուլատոր բժշկական քարտով),

3) ԱԱՊ բժշկի կողմից տնային այցերի կազմակերպում և իրականացում (այդ թվում հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների տնային այցերի),

4) ԱԱՊ բժշկի կողմից կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելու դեպքում նմուշառման կազմակերպում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի հավելված 1-ով հաստատված ուղեցույցի,

5) անհետաձգելի ամբուլատոր բժշկական օգնությունն ամբողջ բնակչության համար,

6) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության կազմակերպումը և ամբուլատոր բուժումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման,

7) ԱԱՊ բժշկի, իսկ առանձին հիվանդությունների դեպքում` համապատասխան մասնագետի նշանակմամբ, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումը,

8) հանրակրթական (պետական) դպրոցների մանկավարժների և նախադպրոցական (պետական) ուսումնական հաստատությունների դաստիարակների և դայակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննությունները,

9) սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված) հաստատություններում ու տնային պայմաններում խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտի տրամադրման նպատակով համապատասխան մասնագիտական խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 06-ի N 88-Ն հրամանի հավելված 17-ով հաստատված ձևի,

10) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող, ազատ ընտրության սկզբունքով ԱԱՊ բժշկի մոտ հավաքագրված ուսանողների (այդ թվում` Արցախի Հանրապետությունից և Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող).

 ա. պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ առաջնային, մասնագիտական և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,

 բ. ֆիզկուլտուրայի խմբերի որոշում (հիմնական, նախապատրաստական, հատուկ և բուժական)` սույն հավելվածի 5-րդ բաժնով սահմանված կանխարգելիչ այցի շրջանակում և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի N 2860-Լ հրամանով սահմանված ծավալների` գործընթացին պարտադիր ներգրավելով սրտաբանին, նյարդաբանին, ակնաբույժին: Որոշման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ամբուլատոր բժշկական քարտից` քաղվածքի ձևով:

 11) Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության համար` տնային պայմաններում բժշկի նշանակմամբ միջին բուժաշխատողի (այսուհետ` բուժքրոջ) կողմից կատարվող միջամտությունները (վիրակապություններ, միջմկանային, ներերակային ներարկումներ և այլն):

(10-րդ կետը փոփ. 19.08.24 N 261-Ն)

 11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1286 որոշմամբ հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է անկախ համապատասխան միջպետական (միջազգային) պայմանագրերի (համաձայնագրերի) առկայությունից:

 12. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է տարածքային սկզբունքով, ըստ բնակության վայրի` ԱԱՊ բժշկական հաստատության միջոցով: Սահմանապահ զորքերի կազմում գտնվող զինծառայողների ընտանիքի անդամները օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման համար սահմանված իրավունքներից:

 13. Հայաստանի Հանրապետությունում բնակության հատուկ կարգավիճակ ունեցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետական պատվերի շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ են ստանում այն ԱԱՊ բժշկի մոտ, որին ընտրել են և ում մոտ սահմանված կարգով գրանցվել են` համաձայն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1994 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրի:

 14. ԱԱՊ բժիշկների, առնվազն ամիսը մեկ անգամ, համաձայն տվյալ ԱԱՊ բժշկական հաստատության տնօրենի հրամանով հաստատված ժամանակացույցի, այցելությունը իրենց սպասարկման տարածքի գյուղական համայնքներ` տեղում (բուժակ-մանկաբարձական կետում) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու և սահմանված կարգով պացիենտի թղթային կամ էլեկտրոնային ամբուլատոր բժշկական քարտում գրառումներ կատարելու համար:

 15. Էլեկտրոնային ռեգիստրների (այդ թվում՝ նախատեսված զարկերակային գերճնշմամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ, 2-րդ տիպի շաքարային դիաբետով հաշվառված պացիենտների համար), ինչպես նաև ժառանգական անամնեզում (ծնողներ, քույր, եղբայր) գլաուկոմա, 2-րդ տիպի շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտամկանի ինֆարկտ, ուղեղի կաթված ունեցող 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության և ժառանգական անամնեզում (քույր, մայր, տատիկ` մայրական գծով) կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի աղջիկների/կանանց էլեկտրոնային ռեգիստրների շարունակական վարումը:

 16. Կենդանիների կողմից կծվածության կամ կատաղության հիվանդության դեպքերի ժամանակ բժշկական օգնությունն իրականացվում է անվճար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի թիվ 13-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 33-Ն հրամանների համաձայն։

 

3. ԱԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ (ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 17. ԱԱՊ բժշկական հաստատություններում 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության համար այլ պայմաններով (վճարովի հիմունքներով) իրականացվող ծառայություններն են.

 1) «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 22-րդ հոդվածով և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 20-րդ հոդվածով ամրագրված բնակչության առանձին խմբերը (անձինք), որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշումներին համապատասխան նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննությունները, բացառությամբ սույն չափորոշչի 11-րդ կետի 8-րդ ենթակետում նշված դեպքերի,

 2) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության համար` տնային պայմաններում բժշկի նշանակմամբ բուժքրոջ կողմից կատարվող միջամտությունները (վիրակապություններ, միջմկանային, ներերակային ներարկումներ և այլն),

 3) տնային պայմաններում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

 4) առանց բժշկական ցուցումների և առանց համապատասխան ուղեգրման բժշկական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, ինչպես նաև այն քաղաքացիների տնային կանչերը, որոնք գրանցված են այլ ԱԱՊ բժշկական հաստատություններում աշխատող ԱԱՊ բժշկի մոտ,

 5) տվյալ ԱԱՊ բժշկական հաստատությունում գործող այն մասնագիտական ծառայությունները, որոնք ընդգրկված չեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներում և որոնց համար տվյալ ԱԱՊ բժշկական հաստատությունում պետական պատվեր տեղադրված չէ,

 6) բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության համար` ֆիզիոթերապևտիկ բժշկական օգնությունը,

 7) սուր և քրոնիկական հիվանդություններով (շուրջօրյա բժշկական հսկողության կարիք չունեցող) 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը ցերեկային ստացիոնարի պայմաններում` համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 12-ի թիվ 19–Ն հրամանի:

8) զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով իրականացվող բժշկական ստուգումը (համապատասխան մասնագիտական խորհրդատվություններ, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ),

9) արտերկիր մեկնող մեծահասակի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացություն (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի հավելված 4-ի) տրամադրելու նպատակով իրականացվող բժշկական զննումը` այդ թվում մասնագիտական խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,

 10) երեխա որդեգրելու կամ խնամակալության համար դիմած անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի հավելված 12-ի) տրամադրման նպատակով, մասնագիտական խորհրդատվությունները, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 269-Ն որոշման,

 11) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացություն (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի հավելված 11-ի) տրամադրելու նպատակով իրականացվող մասնագիտական խորհրդատվությունները և անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,

 12) սույն չափորոշչի 19-րդ բաժնում ներկայացված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալներում չընդգրկված հետազոտությունները,

 13) վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման տեղեկանքի տրամադրման համար իրականացվող մասնագիտական խորհրդատվությունները և անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 383-Ն որոշման հավելված 1-ի,

 14) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685–Ն որոշման,

 15) դատախազի և դատախազության պետական ծառայության պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1348-Ն որոշման,

 16) ԱԱՊ բժշկական հաստատություններում գրանցված օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունն և սպասարկումը` ըստ բժշկական հաստատության կողմից սահմանված գնացուցակի,

  17) հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն` ըստ բժշկական հաստատության կողմից սահմանված գնացուցակի,

18) սույն հավելվածի 23-րդ գլխի 77-րդ կետով սահմանված դեպքերից դուրս տնային այցերը:

 

4. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

  18. 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ԱԱՊ բժիշկը իրականացնում է իր մոտ գրանցված բնակչության տարեկան մեկ անգամ կանխարգելիչ զննություն ԱԱՊ բժշկական հաստատություն տվյալ բնակչի կատարած առաջին այցի, ինչպես նաև հիվանդությունների կապակցությամբ կատարած տնային այցերի ժամանակ:

 19. Կանխարգելիչ այցի շրջանակներում իրականացվում է.

 1) առողջապահական հարցերով կրթում (առաջնային կանխարգելում),

 2) առողջության սքրինինգներ՝ առողջության առաջնային պահպանման զգայունակ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով (երկրորդային կանխարգելում): Առողջության սքրինինգները մեթոդներ են, որոնք ուղղված են առողջության չճանաչված վտանգների կամ ասիմպտոմատիկ հիվանդությունների ակտիվ հայտնաբերմանը՝ ժամանակին միջամտելու կամ բուժելու նպատակով:

 20. 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի առողջ անձանց առողջապահական հարցերով կրթումը (առաջնային կանխարգելում).

 1) արյան շրջանառության հիվանդությունների դեմ պայքարի շրջանակներում պարտադիր կանխարգելիչ զննման իրականացում` 35-68 տարեկան բնակչության շրջանում,

 2) առողջ ապրելակերպի քարոզչություն, որը ներառում է.

 ա. հրաժարում ծխելուց, խուսափում երկրորդային ծխի ազդեցությունից,

 բ. ալկոհոլի սահմանափակում` օրվա ընթացքում ընդունած ալկոհոլի քանակը չպետք է գերազանցի 30 միլիլիտր սպիրտի չափաբաժինը,

 գ. առողջ սննդի ընդունում, այդ թվում` աղի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 5 գրամը, ցանկալի է այդ քանակը նվազեցնել մինչև 2,5 գրամը, ինչպես նաև` օրական 400-500 գրամ թարմ մրգերի և բանջարեղենների ընդունում, շաբաթը առնվազն 2 անգամ թարմ, յուղոտ ձկան ընդունում, նախընտրություն տալ անյուղ կամ քիչ յուղ պարունակող կաթնեղենին, թռչնի մսին (առանց մաշկի), հորթի մսին, հացահատիկներին և լոբազգիներին, խուսափել` շաքարից, ճարպոտ սննդից (յուղոտ կաթնամթերք և ճարպոտ միս), պահածոյացված սննդից,

 դ. բավարար ֆիզիկական ակտիվության ապահովում, շաբաթական առնվազն 150-300ր. միջին ծանրաբեռնվածության կամ շաբաթական առնվազն 75-150ր. մեծ ծանրաբեռնվածության բացօթյա ֆիզիկական ակտիվություն,

 ե. կրծքագեղձի զննում և ինքնազննման տեխնիկայի ուսուցում պացիենտին:

 21. Առողջության սքրինինգները.

 1) զարկերակային ճնշման չափում՝ հիպերտոնիայի վաղ հայտնաբերման նպատակով,

 2) գլյուկոմետրիայի իրականացում` դիաբետի վաղ հայտնաբերման նպատակով,

 3) կրծքագեղձի զննում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով (մամոգրաֆիայի նշանակում` ըստ բժշկական ցուցման),

 4) պապ քսուք՝ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով,

 5) ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում և ներակնային ճնշման չափում գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,

 6) քաշի խանգարումների և մետաբոլիկ խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը:

 

5. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 22. Թերապևտի և ընտանեկան բժշկի կողմից իրականացվում են.

1) գրանցված բնակչության հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, ախտորոշումը, բուժումն ու վերականգնողական միջոցառումները,

2) քրոնիկ հիվանդություններով պացիենտների դինամիկ հսկողությունը (ներառյալ ակտիվ կանչերը),

3) առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (արյան շրջանառության համակարգի, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և այլն) վաղ հայտնաբերման և կանխարգելման գործընթացի պարտադիր իրականացումը սույն չափորոշչով սահմանված ծավալներով,

4) վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը,

5) կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելու դեպքում նմուշառման կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի հավելված 1-ով հաստատված ուղեցույցի,

 6) տնային կանչերի կազմակերպումը և իրականացումը, այդ թվում հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտի (տեղում հիվանդության ծանրության աստիճանի գնահատման և ըստ ցուցումների` հոսպիտալացման կազմակերպման նպատակով),

 7) կանխարգելիչ պատվաստումների ապահովումը (պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով)` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 46-Ն որոշմամբ հաստատված պատվաստումների ազգային օրացույցի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի,

 8) ըստ բժշկական ցուցումների պացիենտների հոսպիտալացման կազմակերպումը (էլեկտրոնային ուղեգրում),

 9) հետհիվանդանոցային վերականգնողական բուժման և խնամքի կազմակերպումը,

 10) անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումը,

 11) բնակչության բժշկահիգիենիկ կրթումը,

 12) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը,

 13) բժշկական փաստաթղթերի ձևակերպումը:

 

6. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

 24. Պետության կողմից երաշխավորված անվճար մասնագիտացված բժշկական օգնությունը ԱԱՊ բժշկական հաստատություններում իրականացվում է գրանցված բնակչության համար, հետևյալ ծառայությունների մասով.

 1) դիսպանսերային` հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական (թմրաբանական), մաշկավեներաբանական, վարակաբանական/իմունաբանական, ներզատաբանական` ծառայությունները իրականացվում են մասնագիտացված դիսպանսերների, ԱԱՊ բժշկական հաստատությունների համապատասխան մասնագետների կամ ընտանեկան բժիշկների կողմից,

 2) այլ մասնագիտական` վիրաբուժական/վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական,

 3) ընտանեկան բժշկի գործառույթում ներառված են հետևյալ մասնագիտացված ծառայությունները.

 ա. դիսպանսերային` վարակաբանական, ներզատաբանական,

 բ. այլ մասնագիտական` վիրաբուժական/վնասվածքաբանական,ակնաբանական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկաբարձա-գինեկոլոգիական:

 25. ԱԱՊ բժշկական հաստատության համապատասխան մասնագետն իրավունք ունի ինքնուրույն ուղեգրել այլ մասնագիտական խորհրդատվության կամ լրացուցիչ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտության կամ նշանակել բուժում` այդ մասին տեղյակ պահելով ուղեգրող ԱԱՊ բժշկին:

 26. ԱԱՊ բժշկական հաստատությունից դուրս մասնագիտացված բուժօգնության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման գործընթացը (կնքված պայմանագրի դեպքում) կազմակերպվում է ԱԱՊ բժիշկների կողմից` թղթային կամ էլեկտրոնային ուղեգրման եղանակով:

 27. Միևնույն ԱԱՊ բժշկական հաստատության ներսում մասնագիտական խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումն իրականացվում է ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ, կատարելով համապատասխան գրառում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1752-Ն հրամանով հաստատված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում, որտեղ հետագայում կցվում են հետազոտության տվյալները (թղթային) կամ էլեկտրոնային ուղեգրման եղանակով:

 28. Ելնելով այն հանգամանքից, որ գյուղական առողջության կենտրոնների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերի) կողմից սպասարկվող բնակչությունն երբեմն ուղղակի, առանց համապատասխան ուղեգրի դիմում է պոլիկլինիկաներ (այդ թվում բուժմիավորումների և բժշկական կենտրոնների), անհետաձգելի դեպքերում տվյալ բժշկական հաստատության կողմից կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և բուժում, ընդ որում, անհրաժեշտության դեպքում տվյալ մասնագետն իրավասու է ուղեգրել այլ մասնագիտական խորհրդատվության կամ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտության և այդ մասին տեղյակ պահել այն ԱԱՊ բժշկական հաստատությանը, որտեղ բնակիչը սահմանված կարգով գրանցված է:

 29. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մասնագիտացված բժշկական օգնությունը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման:

 

8. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԴԵՂԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

 30. ԱԱՊ բժշկական հաստատություններում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկաներում), գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերում) և ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաներում ներզատաբանական համակարգի ախտահարումներով (այդ թվում՝ շաքարային և ոչ շաքարային դիաբետով) պացիենտների բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է անվճար` բնակչության բոլոր խմբերի համար:

 31. Պոլիկլինիկաներում ներզատաբանական կաբինետների բժիշկների միջոցով իրականացվում է ներզատաբանական պացիենտների մասնագիտական խորհրդատվությունը և բուժման կազմակերպումը, այդ թվում՝

 1) առաջնակի ինսուլինի ներարկման անհրաժեշտություն ունեցող պացիենտների ախտորոշման հաստատման և ինսուլինի դոզավորման նպատակով` ըստ անհրաժեշտության մասնագիտացված (երկրորդային) բժշկական հաստատություններ ուղեգրումը,

 2) բուժման կազմակերպումը (վարումը),

 3) անհրաժեշտ այլ/լրացուցիչ մասնագիտական խորհրդատվությունների կազմակերպումը,

 4) անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը,

 5) վերականգնողական բուժման կազմակերպումը,

 6) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,

7) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը:

(31-րդ կետը փոփ. 19.08.24 N 261-Ն)

 32. Շաքարային և ոչ շաքարային դիաբետով պացիենտների սույն չափորոշչով հաստատված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպվում են անվճար:

 33. Պոլիկլինիկա այցելելու դեպքում, շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին անկախ բժշկական ցուցումներից, պետք է իրականացվի ամսվա ընթացքում առնվազն մեկ արյան հետազոտություն (գլյուկոմետրիա) և տարեկան մեկ անգամ`

1) մեզի ընդհանուր քննություն (գլյուկոզի և սպիտակուցի որոշմամբ),

2) լիպիդային պրոֆիլի որոշում արյան մեջ,

3) ակնահատակի զննում` ակնաբույժի կողմից,

4) էլեկտրասրտագրություն:

 34. Այն դեպքում, երբ պացիենտն ունի անձնական օգտագործման գլյուկոմետր, տվյալ պացիենտին գլյուկոմետրիայի իրականացումը պոլիկլինիկայում պարտադիր չէ` հիմք են ընդունվում պացիենտի կողմից կատարված գլյուկոմետրիայի տվյալները, որոնք գրանցվում են մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում: Բուժող բժշկի կողմից այդ հետազոտությունների թիվը և տեսակները կարող են փոփոխվել` ելնելով պացիենտի առողջական վիճակից և անհրաժեշտությունից:

 35. Շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելման նպատակով, շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին իրականացվում է տարեկան առնվազն մեկ խորհրդատվություն ոտքերի խնամքի վերաբերյալ, ինչպես նաև պալպատոր եղանակով ստուգվում է ոտնաթաթերի անոթազարկերի առկայությունը:

 36. Անհրաժեշտության դեպքում շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման նպատակով ԱԱՊ բժիշկը նշանակում է մեկ անվճար գլյուկոմետրիա այն պացիենտին, որի մոտ կասկածվում է շաքարային դիաբետ:

 37. Ըստ բժշկական ցուցումների, շաքարային դիաբետով պացիենտի բուժման մոտեցման վերանայման դեպքում նպատակահարմար է պերիֆերիկ արյան մեջ գլյուկոզի որոշումը, անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով արյան մեջ գլիկոհեմոգլոբինի որոշում:

 38. Շաքարային և ոչ շաքարային դիաբետով պացիենտների բուժման համար դեղերը տրվում են անվճար, տվյալ պացիենտին վարող բժշկի կողմից` անկախ պացիենտի սոցիալական կարգավիճակից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման:

 39. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ ախտորոշումները հաստատվում են մասնագիտացված ծառայություն ունեցող բժշկական հաստատությունների կամ պոլիկլինիկաների բժիշկ-ներզատաբանների, ինչպես նաև ընտանեկան բժշկի կողմից:

 40. Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաներում շաքարային և ոչ շաքարային դիաբետով պացիենտների շարունակական հսկողությունը և բուժման կազմակերպումն իրականացվում է ընտանեկան բժիշկների կողմից` գրանցված ողջ բնակչության համար:

 

9. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 41. Պոլիկլինիկաներում ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 28-ի թիվ 1771-Լ հրամանով սահմանված կարգի:

 

 10. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 42. Պոլիկլինիկաներում սրտաբանական բժշկական օգնությունն և սպասարկումն անվճար է բնակչության բոլոր խմբերի համար:

 43. Պոլիկլինիկաների սրտաբանական բժշկական օգնությունն և սպասարկումն ներառում է պացիենտների՝

 1) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվությունը,

 2) բուժման իրականացումը (կազմակերպումը),

 3) անհրաժեշտ այլ լրացուցիչ մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը,

 4) անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը,

 5) վերականգնողական բուժման կազմակերպումը,

 6) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,

 7) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը:

(43-րդ կետը փոփ. 19.08.24 N 261-Ն)

 44. Սրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդությամբ անձանց շրջանում բարդությունների կանխարգելման նպատակով անվճար, հաշվառված դիսպանսերային պացիենտներին իրականացվում է՝

 1) էլեկտրասրտագրություն` տարեկան մեկ անգամ,

 2) մեկ հետազոտություն` արյան մեջ խոլեսթերինի պարունակության վերաբերյալ,

 3) լիպիդային պրոֆիլի որոշում` տարեկան մեկ անգամ,

 4) արյան մեջ միզաթթվի որոշում` տարեկան մեկ անգամ,

 5) ակնահատակի քննություն` տարեկան մեկ անգամ:

 45. Սրտանոթային և հիպերտոնիկ հիվանդությամբ անձանց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են անվճար` ըստ բժշկական ցուցումների՝ սույն չափորոշչով հաստատված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալներով:

 46. ԱԱՊ բժշկական հաստատությունների կողմից կազմակերպվում են սրտային վիրահատություն անցած այն պացիենտների մասնագիտական խորհրդատվությունները և հետազոտությունները, որոնք վիրահատությունից հետո առաջին վեց ամսվա ընթացքում չեն հսկվել վիրահատությունն իրականացնող բժշկական հաստատությունում: Վերջիններս անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են վիրահատությունն իրականացրած բժշկական հաստատություն, այդ թվում` համակարգչային տոմոգրաֆով ոչ ինվազիվ անգիոգրաֆիայի մեթոդով հետազոտության համար: Վեց ամիսը լրանալուց հետո սրտի վիրահատություն տարած պացիենտները վերցվում են հսկողության պոլիկլինիկաների սրտաբանների և ընտանեկան բժիշկների կողմից:

 

11. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ/ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 47. Հայաստանի Հանրապետությունում արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական/թմրաբանական բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է հոգեբուժական/թմրաբանական դիսպանսեր ծառայություններ իրականացնող բժշկական հաստատությունների կողմից, իսկ ՀՀ մարզերի այն տարածաշրջաններում որտեղ չկան համապատասխան շարունակական մասնագիտացված հսկողություն իրականացնող բժշկական հաստատություններ` պոլիկլինիկաների (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների) հոգեբուժական կաբինետների միջոցով:

 48. ԱԱՊ բժշկական հաստատություններում հոգեբուժական բժշկական օգնությունն և սպասարկումն անվճար է բնակչության բոլոր խմբերի համար:

 49. Պոլիկլինիկաների (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների), գյուղական առողջության կենտրոնների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերի), ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաների ԱԱՊ բժիշկները և բուժակ-մանկաբարձական կետի միջին բուժաշխատողները պատասխանատու են սպասարկման տարածքի բնակչության շրջանում հոգեկան խանգարումների վաղ հայտնաբերման ու կանխարգելման համար, իրականացնելով`

 1) հաստատված ախտորոշմամբ պացիենտների շարունակական հսկողություն,

 2) ռիսկի խմբին պատկանող պացիենտների խորհրդատվություն և մասնագիտական օգնության կազմակերպում:

 50. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժման համար անհրաժեշտ դեղերը տրվում են անվճար` պոլիկլինիկաների և մասնագիտացված դիսպանսերային բժշկական հաստատությունների կողմից:

 

12. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 51. ԱԱՊ բժշկական հաստատություններում վարակաբանական բժշկական օգնությունն և սպասարկումը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 81-Ն հրամանով սահմանված կարգի:

 

 13. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 52. ԱԱՊ բժշկական հաստատությունների մաշկավեներաբանական կաբինետների բժիշկների միջոցով իրականացվում է պացիենտների`

 1) խորհրդատվությունը` ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ և պացիենտների ուղղակի դիմելու պարագայում,

 2) բուժման իրականացումը (կազմակերպումը),

 3) անհրաժեշտ այլ/լրացուցիչ մասնագիտական խորհրդատվության իրականացումը մասնագիտացված բժշկական հաստատություններում,

 4) անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը,

 5) որոշ սեռավարակների դեպքում կոնտակտավորների հայտնաբերումն ու պարտադիր բուժման կազմակերպումը,

 6) սեռական առողջության և սեռավարակների կանխարգելման լուսաբանումը սպասարկվող բնակչության շրջանում,

 7) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,

 8) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը,

 9) սեռավարակներով նաև սեբորեային դերմատիտով և էկզանթեմայով, բազմակի միաձուլվող կոնդիլոմաներով, Կապոշիի սարկոմայով, ծանր կամ ատիպիկ փսորիազով, գոտևորող որքինով, հասարակ հերպես վիրուսով հարուցված 1 ամսից ավել տևող խոց(եր)ով, ատիպիկ դիսեմինացված (տարածուն) լեյշմանիոզով բոլոր պացիենտներին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումն ու հետազոտության կազմակերպումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի օգոստոսի 4-ի թիվ 2412-Ա հրամանով հաստատված ուղեցույցի:

(52-րդ կետը փոփ. 19.08.24 N 261-Ն)

 

14. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 53. ԱԱՊ բժշկական հաստատությունների վիրաբուժական կաբինետների բժիշկների միջոցով իրականացվում է.

1) մասնագիտական խորհրդատվության իրականացումը, իսկ անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կազմակերպումը,

 2) վիրաբուժական օգնության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 16-ի թիվ 55-Ն հրամանով հաստատված չափորոշչի, այդ թվում հետևյալ փոքր վիրաբուժական և այլ բժշկական միջամտությունները.

 ա. վերքի առաջնային վիրաբուժական մշակում և կարում,

 բ. արտաքին արյունահոսության դադարեցում,

 գ. դաստակի և ոտնաթաթի փոքր հոդերի հոդախախտերի կոնսերվատիվ բուժում

 հաղորդչական անզգայացումով,

 դ. ենթահոդախախտի բուժում,

 ե. պարոնիխիաներ, ներաճած եղունգ, եղունգի հեռացում,

 զ. ֆլեգմոնայի, մակերեսային տեղակայված թարախակույտի (աբսցես) բացում,

 է. կենդանիների կողմից հասցված վնասվածքների առաջնային վիրաբուժական մշակում (հակափայտացման շիճուկի կամ հակակատաղության պատվաստանյութի ներարկմամբ),

 ը. վերքերի վիրակապություններ,

 թ. կոտրվածքների գիպսային անշարժացում (վերին վերջույթ, ստորին վերջույթ),

 3) անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը` ըստ բժշկական ցուցումների,

 4) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,

5) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը:

(53-րդ կետը փոփ. 19.08.24 N 261-Ն)

 

15. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 54. ԱԱՊ բժշկական հաստատությունների ակնաբանական կաբինետների բժիշկների և ընտանեկան բժիշկների միջոցով իրականացվում է պացիենտների.

 1) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվությունը,

 2) բուժման իրականացումը (կազմակերպումը),

 3) այլ` լրացուցիչ նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը,

 4) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը,

 5) ակնաբանական հետևյալ միջամտությունները.

 ա. օտար մարմնի հեռացում,

 բ. վնասվածքի հետևանքով առաջացած փոքր ծավալի վիրահատական միջամտություններ` վերքերի առաջնային վիրաբուժական մշակում և կարում,

 գ. վերքերի մշակում, վիրակապություններ,

 դ. հետվիրահատական կարերի հեռացում,

 ե. փոքր ծավալի միջամտություններ թեթև աստիճանի բարդության հիվանդությունների (խալազիոն, գարիկ, պապիլոմա, աթերոմա) ժամանակ,

6) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,

7) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը:

(54-րդ կետը փոփ. 19.08.24 N 261-Ն)

 55. Տեսողության շեղումների վաղ հայտնաբերման, կանխարգելման, ինչպես նաև տեսողական խանգարումներով անձանց շրջանում բարդությունների կանխարգելման նպատակով անվճար իրականացվում է`

 1) ըստ դիմելիության և ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ տեսողության սրության որոշումը բնակչության բոլոր խմբերին,

 2) ակնահատակի օֆթալմոլոգիական քննություն` ըստ անհրաժեշտության կամ բուժող բժշկի նշանակմամբ,

 3) ներակնային ճնշման չափում, ըստ անհրաժեշտության,

 4) գլաուկոմայով պացիենտների շարունակական հսկողություն:

 

16. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

56. ԱԱՊ բժշկական հաստատությունների քիթ-կոկորդ-ականջաբանական կաբինետների բժիշկների միջոցով իրականացվում է`

 1) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվությունը,

 2) բուժման իրականացումը (կազմակերպումը),

 3) այլ` լրացուցիչ նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը,

 4) քիթ-կոկորդ-ականջաբանական հետևյալ միջամտությունները.

 ա. արյունահոսության դադարեցում, առաջնային և հետին տամպոնադա,

 բ. հեմատոմաների բացազատում (ֆուրունկուլ, աթերոմա, կիստա, թարախակույտ), դրենավորում,

 գ. վերքերի առաջնային և երկրորդային վիրաբուժական մշակում, կարերի հեռացում,

 դ. քթից, ականջից և ըմպանից օտար մարմնի հեռացում,

 ե. ականջի ծծմբային խցանի հեռացում գործիքային և լվացման եղանակներով,

 4) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,

 5) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը,

 6) քիթ-կոկորդ-ականջաբանական տարբեր փոքր միջամտությունները և դրանց հետ կապված անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են անվճար` ըստ բժշկական ցուցման,

 7) մենինգակոկային վարակիչ հիվանդություններով պացիենտների հետ շփված անձանց զննությունը` սուր նազոֆարինգիտով անձանց հայտնաբերելու և ուղեգրելու մանրէաբանական հետազոտության (տվյալ պոլիկլինիկայում նշյալ հետազոտության իրականացման անհնարինության դեպքում, ուղեգրում է այլ բժշկական հաստատություն):

(56-րդ կետը փոփ. 19.08.24 N 261-Ն)

 

17. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 57. ԱԱՊ բժշկական հաստատություններում նյարդաբանական ծառայությունն ընդգրկում է`

 1) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվությունը,

 2) բուժման իրականացումը (կազմակերպումը),

 3) այլ` լրացուցիչ նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը,

 4) անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը,

 5) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,

6) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը։

(57-րդ կետը փոփ. 19.08.24 N 261-Ն)

 

18. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

 58. Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են իրենց միջոցների հաշվին համապատասխան դեպքերում յուրաքանչյուր մարդու ցուցաբերել առաջին անհետաձգելի բժշկական օգնությունը՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից:

 59. Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղական համայնքների այն ԱԱՊ բժշկական հաստատություններն որոնք հագեցված են դեղերով և սարքավորումներով (սանիտարական տրանսպորտային միջոց) իրականացնում են գրանցված բնակչության անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը տնային այցերի միջոցով («ընտանեկան բժշկի կողմից աշխատաժամից դուրս տնային կանչեր` շտապ օգնության մեքենայով» ծառայություն).

 1) աշխատանքային ժամերին իրականացվող անհետաձգելի տնային այցերի ծավալը ներառված է ԱԱՊ բժիշկների աշխատանքների ծավալում, բացառությամբ ընտանեկան բժշկի կողմից սանիտարական տրանսպորտի միջոցով հոսպիտալացմամբ ավարտված դեպքերի (եթե այդ ծառայության իրականացման համար տեղադրվել է պետական պատվեր):

60. Այն դեպքերում, երբ քաղաքացիների կողմից տրված շտապ բժշկական օգնության կանչը հնարավոր է սպասարկել ԱԱՊ բժշկական հաստատության կողմից, որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի կամ շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող բժշկական հաստատության տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի կողմից այն էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգի միջոցով փոխանցվում է տվյալ ԱԱՊ բժշկական հաստատություն:

61. ԱԱՊ բժշկական հաստատությունների տնօրենի հրամանով սահմանվում է ԱԱՊ բժշկական հաստատության կողմից շտապ բժշկական օգնության կանչերի ընդունման և հեռախոսային խորհրդատվության պատասխանատուների ժամանակացույց, որը փակցվում է մատենավարման բաժնում: Ժամանակացույցը ներառում է նաև պատասխանատուների հեռախոսահամարները:

 

19. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

 62. ԱԱՊ բժշկական հաստատություններում բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող լաբորատոր–գործիքային ախտորոշիչ հետազոտություններն են.

 1) կլինիկական հետազոտություններ.

 ա. միզասեռական քսուքների մանրադիտակային հետազոտություն,

 բ. կղանքում հելմինթների ձվիկների հայտնաբերում,

 գ. արյան ընդհանուր հետազոտություն և լեյկոֆորմուլա`

 հեմոգլոբին,

 էրիթրոցիտներ,

 լեյկոցիտներ,

 էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ),

 լեյկոֆորմուլա,

 թրոմբոցիտներ,

 արյան մակարդելիության ժամանակը,

 դ. մեզի ընդհանուր հետազոտություն`

 տեսակարար կշիռ,

 սպիտակուց,

 գլյուկոզ,

 կետոնային մարմիններ,

 ե. կղանքի մանրադիտակային հետազոտություն:

 2) Կենսաքիմիական հետազոտություններ.

 ա. գլյուկոզ,

 բ. ընդհանուր սպիտակուց,

 գ. ալբումին,

 դ. միզանյութ,

 ե. կրեատինին,

 զ. ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ),

 է. ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ),

 թ. բիլիռուբին,

 ժ. խոլեստերին,

 ժա. լիպիդային պրոֆիլի որոշում,

 ժբ.C-ռեակտիվ սպիտակուց,

 ժգ. ռևմատոիդ գործոն,

 ժդ. անտիստրեպտոլիզին-O,

 ժե. Կոագուլոգրամմա.

 ֆիբրինոգեն,

 պրոթրոմբինային ինդեքս/ժամանակ,

 ՄՆԳ (միջազգային նորմավորված գործակից),

 ժզ. արյան մեջ միզաթթվի որոշում:

 3) Մանրէաբանական (բակտերիոլոգիական) հետազոտություններ՝

 ա. մեզի մանրէաբանական հետազոտություն,

 բ. կղանքի մանրէաբանական հետազոտություն,

 գ. խորխի մանրէաբանական հետազոտություն,

 դ. խորխի մանրէաբանական հետազոտություն` դեղորայքային զգայունության

 որոշումով,

ե. քսուքների (քթի, կոկորդի, ականջի, աչքի, մաշկի) մանրէաբանական հետազոտություն,

 զ. միզասեռական քսուքների մանրէաբանական հետազոտություն:

 4) Շճաբանական հետազոտություններ՝

 ա.արյան խմբի որոշում,

 բ. ռեզուս գործոնի որոշում,

 գ. ռեակցիա VDRL,

 դ. ռեակցիա MRP,

 ե. վասերմանի ռեակցիա (RW),

 զ. հեպատիտ «B»-ի հետազոտություն,

 է. հեպատիտ «C»-ի հետազոտություն,

 ը. ՄԻԱՎ-ի իմունաֆերմենտային հետազոտություն` հղիների համար:

 5) Իմունաբանական հետազոտություն.

 ա. մանտուի փորձ:

 6) Բակտերիոսկոպիկ հետազոտություններ.

 ա. խորխի բակտերիոսկոպիկ հետազոտություն,

 բ. արյան մեջ մակաբույծների բակտերիոսկոպիկ հետազոտություն:

 7) ՊԱՊ թեստ` արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն:

 8) Ուլտրաձայնային հետազոտություններ.

 ա. պտղի ուլտրաձայնային հետազոտություն,

 բ. որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,

 գ. փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,

 դ. վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն,

 ե. կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն:

 9) Ռենտգենաբանական հետազոտություններ.

 ա. ռենտգենոգրաֆիա,

 բ. ռենտգենոսկոպիա:

 10) Ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն:

 11) Ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ.

 ա. Էլեկտրասրտագրություն,

 բ. սպիրոգրաֆիա:

 12) Ընտանեկան բժիշկների գործառույթներում ընդգրկված են արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական ռուտինային (գլյուկոզի և խոլեստերինի որոշում արյան մեջ) լաբորատոր և գործիքային էլեկտրասրտագրություն հետազոտությունները: Լրացուցիչ մասնագիտացման ու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարել այլ հետազոտություններ:

 63. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար ԱԱՊ բժշկական հաստատություններում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման:

 64. ԱԱՊ բժշկական հաստատությունները հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված չափորոշչի:

 

20. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԴԵՂԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

 65. ԱԱՊ բժշկական հաստատություններն ապահովում են առաջին բժշկական օգնության, ախտորոշման և բուժական միջամտությունների համար անհրաժեշտ դեղեր, բժշկական պարագաներ և նյութեր բոլոր մասնագետների համար:

 66. Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումն իրականացնում են ԱԱՊ բժիշկը կամ որոշ հիվանդությունների դեպքում, համապատասխան մասնագետը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշմամբ:

 67. ԱԱՊ բժշկական հաստատություններն իրենց կազմում գտնվող բուժակ-մանկաբարձական կետերին ապահովում են դեղերով և բժշկական նշանակության պարագաներով:

 

21. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

 68. Դատաբժշկական փորձաքննությունը կազմակերպվում է դատական բժշկի ուղեգրմամբ Երևանի պոլիկլինիկաներում և ՀՀ մարզերի այն պոլիկլինիկաներում (այդ թվում բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկաներում), որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի տեղադրման հայտի բավարարման ընթացքում թույլատրվել է գործունեության տվյալ տեսակը:

 1) Պոլիկլինիկայում իրականացվում է.

 ա. մասնագիտացված խորհրդատվություն,

 բ. լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, եթե դրանք անհրաժեշտ են փորձաքննական եզրակացության համար:

 69. Այն բնակավայրերում, որտեղ բացակայում են թմրաբանական կամ նյարդահոգեբուժական մասնագիտացված բժշկական հաստատություն, վարորդի սթափության վիճակի զննությունն (ալկոհոլային հարբածության փորձաքննություն) իրականացվում է իրավապահ մարմինների ուղեգրի հիման վրա պոլիկլինիկայի թմրաբանի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում՝ տվյալ ԱԱՊ բժշկական հաստատության տնօրենի հրամանով նշանակված, համապատասխան որակավորում ունեցող պատասխանատու մասնագետի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման հավելված 1-ի 5-րդ կետի:

 70. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման:

71. ԱԱՊ հաստատությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրման գործընթացում առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանով:

(71-րդ կետը խմբ. 19.08.24 N 261-Ն)

 

22. ՈՐՈՇ ԱԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

72. Առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում է մատուցվում Երևան քաղաքի և մոտակա մարզերի մարզադպրոցների, ֆեդերացիաների, մարզական ակումբների, մարզական ընկերությունների, հավաքական թիմերի և օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզիկներին, հետևյալ ծավալներով`

 1) մարզիկների ֆիզիկական վիճակի գնահատում,

 2) ֆիզիկական աշխատունակության և ֆիզիկական զարգացման աստիճանի որոշում,

 3) շարունակական հսկողության սահմանում և բուժում տարվա ընթացքում, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,

 4) վերականգնողական բուժում` ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, վնասվածքներից և մրցումներից հետո,

 5) ֆիզիոթերապևտիկ բժշկական օգնություն:

 

23. 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 

 73. ԱԱՊ բժշկական հաստատությունը կանչերն ընդունում է աշխատանքային բոլոր օրերին` աշխատանքային ժամերի ընթացքում:

 74. Տնային կանչերն ընդունում է ԱԱՊ բժշկական հաստատության մատենավարման բաժինը (պոլիկլինիկաներում) և անձամբ բժիշկը, նրա բուժքույրը կամ այդ նպատակով բժշկական հաստատության տնօրենի հրամանով, որպես պատասխանատու նշանակված բուժքույրը (գյուղական բժշկական ամբուլատորիաներում, գյուղական առողջության կենտրոններում, ընտանեկան բժշկի գրասենյակներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում):

 75. Տնային կանչն ընդունելուց հետո կատարվում է գրառում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի հավելված 7-ով հաստատված մեծահասակների տնային այցերի գրանցամատյանում և փոխանցվում է տվյալ բնակչին սպասարկող ԱԱՊ բժշկին:

 76. Կանչն ընդունելիս, ԱԱՊ բժիշկը ստորագրում է գրանցամատյանի համապատասխան սյունակում, հավաստելով իր կողմից կանչն ընդունելու փաստը:

 77. Տնային կանչն ընդունվում է այն դեպքում, երբ կա համապատասխան հիմնավորում այն մասին, որ պացիենտը ֆիզիկապես հնարավորություն չունի այցելելու բժշկական հաստատություն (անկողնային վիճակ` պայմանավորված որևէ հիվանդությամբ, ֆիզիկական անկարողություն` շարժողական ֆունկցիայի խանգարման հետ կապված):

 78. Տնային այցերի կազմակերպումը և իրականացումը կատարվում է հետևյալ կարգով.

 1) տնային այցերը պացիենտներին կատարվում են առաջնակի.

 ա. ԱԱՊ բժշկի կողմից այն բնակչին, որն ընտրել է տվյալ բժշկին և գրանցվել նրա մոտ,

 բ. ԱԱՊ բժշկական հաստատության այլ մասնագետների կողմից, եթե առկա է դրա անհրաժեշտությունը և կա տվյալ բնակչի համար ԱԱՊ բժշկի կողմից հիմնավորված հրավերը (արձանագրվում է տնային կանչերի գրանցամատյանում),

 գ. շտապ բժշկական օգնության կողմից ԱԱՊ բժշկական հաստատությանը կանչի փոխանցման դեպքում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով):

 2) Տնային այցելությունները պացիենտներին կատարվում են ակտիվ (կրկնակի) այցերի միջոցով, եթե.

 ա. պացիենտին առաջնակի այց կատարած բժիշկը նշանակել է բուժում, որի արդյունավետությունը և հիվանդության ընթացքը վերահսկման կարիք ունեն,

 բ. երբ պացիենտը ֆիզիկապես անկարող է ինքնուրույն դիմել իր ԱԱՊ բժշկին, սակայն առողջական վիճակն այնպիսին է, որ շարունակական հսկողության կարիք ունի: Այդպիսի դեպքերում այցելությունների պարբերականությունը որոշվում է անհատական` բուժող բժշկի կողմից, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ այց հաճախականությամբ,

 գ. տնային այցեր կատարվում են տվյալ ԱԱՊ բժշկի բուժքրոջ կողմից, եթե առկա են բժշկի նշանակումները և, եթե տվյալ անձը ֆիզիկապես անկարող է` տվյալ միջամտության համար ինքնուրույն ԱԱՊ բժշկական հաստատություն հաճախելու:

 3) Տնային կանչերը սպասարկվում են տվյալ բժշկի աշխատաժամերի ընթացքում` տնային այցերի իրականացման համար սահմանված ժամանակահատվածում` համաձայն տվյալ ԱԱՊ բժշկական հաստատության տնօրենի կողմից հրամանով հաստատված աշխատաժամերի ժամանակացույցի:

 4) Այն դեպքում, երբ կանչն ընդունվել է տվյալ բժշկի աշխատանքային ժամից դուրս, կանչը սպասարկվում է հաջորդ օրը, իսկ եթե խնդիրը պահանջում է հրատապ լուծում` կանչն ընդունողը պարտավոր է տեղեկացնել տվյալ բժշկական հաստատության տնօրինությանը, իսկ վերջիններիս կողմից կայացվում է որոշում.

ա. ուղարկել բուժող բժշկին աշխատաժամից դուրս,

բ. հրավիրել շտապ բժշկական օգնություն:

5) Տնային այցերի միջոցով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ չեն իրականացվում:

(հավելվածը փոփ. 30.05.23 N 27-Ն, փոփ., խմբ. 19.08.24 N 261-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.08.2024, N 261-Ն 21.08.2024, N 40-Ն
30.05.2023, N 27-Ն 06.06.2023, N 40-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան