Գլխավոր տեղեկություն
Համար
նո. 0012-12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.1990-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.07.31/14(970) Հոդ.195
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.07.1990
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Պ. Ա. ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայկական ԽՍՀ քաղաքացի Պարույր Արշավիրի Հայրիկյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1988 թվականի հուլիսի 21-ի հրամանագրով ԽՍՀՄ, միաժամանակ նաև Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկվել ու երկրից վտարվել է մարդու իրավունքների դեկլարացիայի նորմերի, ԽՍՀՄ քաղաքացիության մասին 1990 թվականի մայիսի 23-ի օրենքի 23-րդ հոդվածի, այդ օրենքի կիրառման կարգի մասին որոշման 4-րդ կետի, ինչպես նաև Հայկական ԽՍՀ սուվերենության խախտմամբ, և ղեկավարվելով Հայկական ԽՍՀ սահմանադրության 71-րդ հոդվածով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է.

Պարույր Արշավիրի Հայրիկյանը պահպանում է Հայկական ԽՍՀ քաղաքացիությունը 1988 թվականի հուլիսի 21-ից:

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

24 հուլիսի 1990 թվականի,
քաղ. Երևան

նո. 0012-12