ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«12» օգոստոսի 2024 թ. |
N 63-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Ես և շրջակա աշխարհը» առարկայի 4-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
8/12/2024 |
Ա. Մ ԱՐՏԻՐՈՍՅԱՆ/պարտականությունները կատարող/ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 63-Ն հրամանի |
«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ
1. ԵՍ | |||
1.1. Անվտանգություն | |||
Առողջ սնուցում |
Արտակարգ իրավիճակներ |
Վնասակար սովորություններ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում | |
2. ԹԵՄԱ ԵՍ ԱՊԱՀՈՎ ԵՄ | |||
2.1. Նպատակ | |||
1) Օգնել գիտակցելու առողջ սնուցման կարևորությունը մտավոր և ֆիզիկական առողջության համար: 2) Ամրապնդել ջրի նշանակության իմացությունը մարդու օրգանիզմի համար, բացատրել, որ որոշ վարակիչ հիվանդություններ կարող են տարածվել ջրի միջոցով, ցույց տալ կանխարգելման ուղիները: 3) Պարզաբանել առաջին օգնության իմացության կարևորությունը և դրա կիրառումը տարբեր իրավիճակներում։ 4) Օգնել գիտակցելու, որ մարդու առողջությունը մեծապես կախված է հենց իր վարքագծից և որոշումներից, որոնք էլ դառնում են սովորություններ: | |||
2.2. Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | |||
Առողջ սնուցում Շ.Ե.Ա.Ս1 Բացատրել առողջ սնուցման բաղադրիչները՝ բամազանությունը, սննդակարգը, ընդունման պարբերականությունը և անվտանգությունը: Շ.Ե.Ա.Ս2 Բացատրել, որ սնունդն ապահովում է օրգանիզմի էներգիան, որն էլ ապահովում է ֆիզիկական ակտիվությունը: Շ.Ե.Ա.Ս3 Ներկայացնել ջրի նշանակությունը մարդու օրգանիզմի համար: Արտակարգ իրավիճակներ Շ.Ե.Ա.Ի1 Ցուցադրել տարբեր հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ խուճապի չմատնվելու, կողմնորոշվելու, անվտանգության կանոնների և քայլերի հաջորդականության իմացություն, ցուցադրել առաջին օգնության պարզ եղանակներ: Վնասակար սովորություններ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում Շ.Ե.Ա.Վ1 Տարբերակել վնասակար սովորությունները, այդ թվում ծխելը, ալկոհոլ և այլ վնասակար նյութեր օգտագործելը, և խուսափել դրանցից, թվարկել որոշ վարակիչ հիվանդություններ և դրսևորել դրանց կանխարգելմանն ուղղված վարքագիծ: Շ.Ե.Ա.Վ2 Դրսևորել ռիսկերից խուսափելուն և առողջությանը միտված վարքագիծ: | |||
2.3. Թեմայի վերջնարդյունքները | |||
Առողջ սնուցում 4Շ.Ե.Ա.Ս1 Նկարագրել, թե որն է անվտանգ սնունդը և ինչ նշանակություն ունի ռեժիմն առողջության համար։ 4Շ.Ե.Ա.Ս1ա Մեկնաբանել, որ որոշ սննդատեսակներ և ըմպելիքներ պետք է սահմանափակել (աղ, անառողջ ճարպեր և շատ շաքար պարունակող սնունդ, գազավորված ըմպելիքներ), կարողանալ տարբերակել դրանք, մեկնաբանել գովազդի ազդեցությունը նման մթերքների ընտրության հարցում: 4Շ.Ե.Ա.Ս2 Հիմնավորել սնունդը մտավոր և ֆիզիկական առողջության համար: 4Շ.Ե.Ա.Ս2ա Բացատրել, որ սնունդն է ապահովում օրգանիզմն էներգիայով, ինչն էլ ապահովում է իրենց ֆիզիկական ակտիվությունը։ Արտակարգ իրավիճակներ 4Շ.Ե.Ա.Ի1 Ներկայացնել անվտանգության պահպանման կարևորությունը և դրան չհետևելու դեպքում հնարավոր վնասվածքներն ու դժբախտ պատահարները։ 4Շ.Ե.Ա.Ի1ա Ցուցադրել առաջին օգնության տարրական քայլերի իմացություն և կիրառում տարբեր իրավիճակներում։ 4Շ.Ե.Ա.Ի1բ Նկարագրել շրջապատում, բնության գրկում հնարավոր արտակարգ իրավիճակները (մոլորվել անտառում, սառած ջրամբարների սառույցի ճեղքում, գիշատիչ կենդանիների հետ հանդիպում, բնության մեջ այլ՝ վտանգ ներկայացնող իրավիճակների դեպքում), դրանցից խուսափելու և նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու քայլերը։ 4Շ.Ե.Ա.Ի1գ Դրսևորել խուճապի չմատնվելու, կողմնորոշվելու կարողություն և հնարավոր վտանգավոր իրավիճակներում քայլերի ճիշտ հաջորդականության իմացություն։ Վնասակար սովորություններ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում 4Շ.Ե.Ա.Վ1 Մեկնաբանել, թե ինչու է հաճախ մարդու առողջությունը կախված իր վարքագծից և սխալ որոշումներից, որոնք էլ դառնում են սովորություն: 4Շ.Ե.Ա.Վ1ա Նշել, որ որոշ վարակիչ հիվանդություններ կարող են տարածվել ջրի միջոցով, նկարագրել դրանց նշանները, կանխարգելման ուղիները: 4Շ.Ե.Ա.Վ2 Դրսևորել ծխախոտի, ակոհոլի և այլ վնասակար նույթեր օգտագործելու առաջարկից հրաժարվելու դիրքորոշում: | |||
2.4. Բովանդակություն | |||
1) Սնունդը որպես էներգիայի աղբյուր, սննդի կարևորությունը մտավոր և ֆիզիկական առողջության համար: Սննդային սովորությունները և ֆիզիկական ակտիվության ազդեցությունը քաշի վրա։ Անվտանգ սննդի և ռեժիմի ազդեցությունն առողջության վրա: Խմելու ջրի կարևորությունն օրգանիզմի համար։ 2) Անվտանգության կանոնների պահպանության կարևորությունը և դրանց չհետևելու դեպքում հնարավոր վնասվածքներն ու դժբախտ պատահարները: Առաջին օգնության տարրերի իմացությունը և դրա կիրառումը տարբեր իրավիճակներում։ Շրջապատում, բնության գրկում հնարավոր արտակարգ իրավիճակները (մոլորվել անտառում, սառած ջրմբարների սառույցի ճեղքում, գիշատիչ կենդանիների հետ հանդիպում, կայծակի, կարկուտի, տեղատարափ անձրևի և բնության այլ վտանգ ներկայացնող երևույթների դեպքում), դրանցից խուսափելու և նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու քայլերը։ 3) Առողջության, սեփական վարքագծի և սխալ որոշումների կապը։ Ալկոհոլի օգտագործման հետևանքները: Ծխախոտի, ակոհոլի և այլ վնասակար նույթերի օգտագործման առաջարկից հրաժարվելու հմտություններ: 4) Ջուրը՝ որոշ վարակիչ հիվանդությունների տարածման միջոց, դրանց նշանները, կանխարգելման ուղիները: | |||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ | ||
Խմբային, համագործակցային առաջադրանքներ Թվարկել և դասակարգել փողոցում և բնության գրկում հնարավոր բոլոր վտանգները: Տարբերակել և դասակարգել վտանգի աղբյուրները և խմբով քննարկելով՝ փորձել մշակել անվտանգության կանոններ դրանցից յուրաքանչյուրի համար: Նման առաջադրանքները համագործակցելով կատարելը կարող է երաշխիք դառնալ, որ երեխաներն ընդունեն և հիշեն դրանք: Նույնատիպ առաջադրանքներ կարելի է անել առողջ սնուցման, սննդամթերքների ընտրության և սննդի անվտանգության առնչությամբ: Ընտրել և օրինակներ բերել, թե ինչպես է պետք պահպանել սննդամթերքների տարբեր տեսակները. փաթեթավորում, սառեցում և այլն: Բացատրել՝ ինչու է սնունդը փչանում և ինչպես է պետք վարվել հնացած սննդի դեպքում: Կարող են փոքրիկ ուսումնասիրություն անել որոշ անառողջ սննդատեսակների գովազդների վերաբերյալ, որպեսզի պարզեն, որ գովազդվող ամեն բան չէ, որ օգտակար է, հասկանան, որ դա հատուկ համոզելու հնարքներով արվում է իրենց գայթակղելու համար։ Կարող են նայել տեսանյութեր, թե ինչպես են էդ սնունդը ձևավորում ու մշակում՝ իդեալական տեսք տալու ու գովազդելու համար: Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր Դերային խաղերով կարելի է բեմականացնել տարբեր վտանգավոր իրավիճակներ և այդ ընթացքում փորձել ձեռք բերել ճիշտ վարքագիծ և անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր յուրացնել: Կարևոր է վստահելի մեծահասակի մասին գաղափարը, որը կարող է լինել ծնողը, մեծ քույրը, եղբայրը, հարևանը, որին իր ծնողները վստահում են, ուսուցիչը և այլք, որոնց պետք է անպայման դիմեն, երբ իրենց հետ որևէ վախեցնող կամ անհասկանալի բան է պատահել: Իրավիճակների առաջադրում, քննարկում Վտանգների մասին յուրաքանչյուր ուսումնական նյութ հեշտ և արդյունավետ է յուրացվում, եթե քննարկվում են տարբեր իրավիճակներ, որոնցում անհարժեշտ է կողմնորոշվել և լուծումներ առաջարկել: Վնասակար սովորությունների համատեքստում քննարկել տարբեր իրավիճակներ, օրինակելի և սխալ վարքի պատմություններ դիտարկել, տարբերակել, մեկնաբանել: Ինչպես զերծ մնալ վնասակար նյութերի ներգործությունից, խուսափել ծխող մարդկանց կողքին գտնվելուց, հրաժարվել նման առաջարկներից՝ բացատրելով, որ դա առողջարար չէ: Տարբերակել ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների ընդունելի և անընդունելի վարքի օրինակները և հրաժարվել մասնակից լինելուց (եթե ծխել, խմել կամ այլ անթույլատրելի բան են առաջարկում): Դասարանական քննարկումներ և բանավեճեր Յուրաքանչյուր իրավիճակային առաջադրանքից հետո կարելի է քննարկում կամ բանավեճ անցկացնել, եթե համաձայնության չեն եկել և դեռ մնացել են վիճելի հարցեր: Կրկին պետք է քննարկումներ ծավալել և շեշտադրել հիգիենայի պահպանմանն ուղղված սովորություններն ու վարքագիծը, հաճախակի լվացվելու, շրջապատը մաքուր և ախտահանված պահելու կարևորությունը, համաճարակների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին հետևելու համերաշխության նշանակությունը: Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր տիպի առաջադրանքներով Ուսուցողական ֆիլմերի դիտում, քննարկում Կարող են գովազդների օրինակներ դիտել, քննարկել, թե ինչ ազդեցություն ունեցան դրանք իրենց վրա, հետո դիտել գովազդները մեկնաբանող ֆիլմեր: Խաչբառների, գլուխկոտրուկների, հանելուկների կազմում, լուծում Պատկերազարդում՝ նկարների, դիագրամների, սահիկաշարերի, ֆիլմերի ցուցադրում Հրապարակային ներկայացում, շնորհանդես (պրեզենտացիա) |
Օրինաչափություններ Պետք է տեսանելի դարձնել կապը առողջության, առողջ սովորությունների, սեփական վարքագծի և սխալ որոշումների միջև, հասկանալ, որ դրանք օրինաչափ են և կանխատեսելի: Տեսնել կապ սննդային սովորությունների, ֆիզիկական ակտիվության և քաշի միջև: Պատճառ և հետևանք Կարևոր է ծխախոտի, ալկոհոլի և այլ վնասակար նութերի օգտագործման հետևանքներն ու դրանց վնասակարությունը ցույց տալն ու ապացուցելը: Նման պատճառահետևանքային կապերը ցուցադրելը նպաստում է խնդիրը խորությամբ ընկալելուն, վարքագծային փոփոխություններին և հմտությունների ձևավորմանը: Վտանգ պարունակող վարքագծի, դրանից բխող հնարավոր վնասվածքների և դրանց կանխարգելման ցուցադրման և փորձարկման միջոցով ձևավորել անվտանգ վարքագիծ: Էներգիա և նյութ Կարևոր է սնունդը որպես էներգիայի աղբյուր դիտարկելն ու տարբեր նյութերում տարբեր էներգետիկ ներուժ ունենալու մասին իմանալը, չափավորելն ու չչարաշահելը: Կառուցվածք և գործառույթ Փորձել հասկանալ, թե կախված մարդու կառուցվածքից՝ որ իրավիճակներում ինչպիսի վնասվածքներն են ավելի հավանական և ինչ օգնություն կարող է պետք գալ նման դեպքերում: Կայունություն և փոփոխություն Վերը նկարագրված բոլոր գաղափարները կարելի է դիտարկել կայունության և փոփոխության տեսանկյունից, օրինակ՝ առողջ վիճակը համարել կայուն, հիվանդությունը՝ անկայուն և քննել դրանց անցման հնարավորություններն ու պատճառները, անվտանգ և վտանգավոր իրավիճակները, վնասվածք չունենալն ու ստանալը, ալկոհոլ չօգտագործելն ու օգտագործած վիճակը և այլն: | ||
2.5. Միջառարկայական կապեր | |||
Մայրենի Լսի և հասկանա տարբեր տեսակետներ, կարծիք կամ վերաբերմունք արտահայտի դրանց վերաբերյալ: Ձևակերպի հարցեր քննարկվող թեմայի, ընթերցած կամ ունկնդրած տեքստի վերաբերյալ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու կամ ճշգրտումներ անելու նպատակով, պատասխանի իրեն ուղղված հարցերին: Ընթերցել թեմային առնչվող բանաստեղծություններ, հանելուկներ, վերլուծել, պատասխանել հարցերին, մասնակցել բանավեճի՝ պահպանելով կանոնները: Օտար լեզու Կարողանա ձևավորել համապատասխան բառապաշար: Զարգացնել շատ պարզ լեզվական միջոցներով նախընտրած մարզաձևը և իր սննդակարգը ներկայացնելու հմտություններ, պարզ նախադասություններով պատմել առողջ ապրելակերպի, ճիշտ սնվելու, սննդակարգին հետևելու, մարզվելու մասին: Ֆիզկուլտուրա Վարժությունների և շարժական խաղերի ընթացքում կարողանա հետևել անվտանգության կանոններին, իսկ հարկ եղած դեպքում ցույց տա առաջին օգնություն: Իմանա, թե մարզվելիս երբ է կարելի ջուր խմել, ինչպես պահպանել անվտանգության կանոնները: Տեխնոլոգիա Սննդի մասին խոսելիս կամ պարզագույն ուտեստներ պատրաստելիս կարողանա օգտագործել ստացած գիտելիքը օրվա ռացիոնի, առողջ սննդի մասին: Կարողանա բացատրել, որ առողջությունը կախված է նաև մաքուր միջավայրից, սանիտարական պատշաճ պայմաններից, որոնք և կպաշտպանեն տարատեսակ վարակներից: Մաթեմատիկա Ամրապնդի զանգվածի մասին գիտելիքը՝ թվելով զանգվածի չափման միավորները, գտնելով կգ-գ, տ-կգ առնչությունները: Կարողանա կշռվել, արդյունքները գրառել աղյուսակում, այդ տվյալներով կազմել խնդիր և լուծել: | |||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | |||
Թեմային ուղղակի առնչվող – Տ19, Տ31, Տ32, Տ34 Թեմային մասամբ առնչվող – Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ22, Տ30 |
3. ԵՍ ԵՎ ՄԱՐԴԻԿ | ||
Փոխհարաբերություններ |
Հասարակական փոփոխություններ | |
Համայնք |
Քաղաքակրթություն Տնտեսություն | |
ԹԵՄԱ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ |
ԹԵՄԱ ԱՇԽԱՐՀԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է | |
3.1. Նպատակ | ||
1) Օգնել ընդլայնելու գիտելիքները Հայաստանի խորհրդանիշների, բնաշխարհի, քաղաքների և գյուղերի, բնակիչների, պատմության, հայտնի մարդկանց և հերոսների մասին, ձևավորել սեր և պատասխանատվություն սեփական հայրենիքի հանդեպ, նպաստել հայ ինքնության ձևավորմանը: 2) Պատկերացում ձևավորել հնում եղած որոշ քաղաքակրթությունների մասին, որոնք հետք են թողել համաշխարհային պատմության մեջ, բացատրել, թե ինչպես են մեզ հասել տեղեկություններ այդ մշակույթների մասին: 3) Ձևավորել տարրական պատկերացումներ տնտեսության և դրա ճյուղերի մասին: 4) Օգնել կազմելու անձնական բյուջե, գաղափար ունենալու ապրանքափոխանակության, փողի առաջացման և նշանակության մասին, բացատրել բարիք-փող-բարիք շղթան: | ||
3.2. Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | ||
Համայնք Շ.Մ.Փ.Հ1 Դրսևորել հարգալից, հոգատար, պատասխանատու և անխտրական վերաբերմունք հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների հանդեպ: Շ.Մ.Փ.Հ2 Նկարագրել ազգային ինքնությունը բնութագրող խորհրդանիշները և անցյալի ու ներկայի իրադարձությունները, տարբերակել իրենց ազգայինը այլ երկրների հետ համեմատության համատեքստում, զարգացնել դրանցից իրենց հուզական կախվածությունը, հայրենիքի հանդեպ սերը: Շ.Մ.Փ.Հ3 Կողմնորոշվել տարածքում, բնութագրել տարբեր կառույցների, հաստատությունների նշանակությունը, դրանցից օգտվելու ձևերը: Շ.Մ.Փ.Հ4 Տեղյակ լինել իր բնակավայրի, բնության և պատմամշակութային արժեքներին, գնահատել և խնայող ու պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել դրանց նկատմամբ: Քաղաքակրթական Տնտեսական Շ.Մ.Հ.ՔՏ1 Հիշատակել հնում եղած որոշ նշանակալի քաղաքակրթությունների մասին տեղեկություններ, բացատրել, թե ինչպես, ինչ միջոցներով են մեզ հասել այդ մշակույթների մասին վկայությունները: Շ.Մ.Հ.ՔՏ2 Թվել տնտեսության ճյուղերը, ներկայացնել դրանք, համեմատել նախկինում, ներկայում և ապագայում դրանց զարգացման որոշ առանձնահատկություններ և օրինակներ բերել: Շ.Մ.Հ.ՔՏ3 Ներկայացնել ապրանքափոխանակության, փողի առաջացման և նշանակության մասին, բացատրել բարիք-փող-բարիք շղթան, կազմել անձնական բյուջե: | ||
3.3. Թեմայի վերջնարդյունքները | ||
Համայնք 4Շ.Մ.Փ.Հ2 Ճանաչել և նկարագրել ՀՀ պետական խորհրդանիշները: 4Շ.Մ.Փ.Հ2-4 Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ-ն և ԱՀ-ն, նրանց հարևան պետությունները, ՀՀ վարչական մարզերը և մարզկենտրոնները: 4Շ.Մ.Փ.Հ2-4ա Թվարկել Հայաստանի մեծ քաղաքները, գետերը լճերն ու լեռները, նկարագրել Հայաստանի բնաշխարհը ընդհանուր գծերով, թվարկել բնության արգելոցները: 4Շ.Մ.Փ.Հ2-4բ Ճանաչել և բացատրել ժամանակի գծային բնութը, անցյալի, ներկայի և ապագայի կապը, նկարագրել դրանց հաջորդայնությունը Հայաստանի՝ պատմական նշանակալի որոշ իրադարձությունների և ներկայիս Հայաստանի օրինակով: 4Շ.Մ.Փ.Հ2-4գ Ճանաչել հայ ժողովրդի ամենահայտնի գործիչներին (գրողներ, գիտնականներ, նկարիչներ, ճարտարապետներ, երաժիշտներ, դերասաններ, ազգային հերոսներ և այլք): 4Շ.Մ.Փ.Հ2-4դ Մեկնաբանել, թե ինչ պարտավորություններ ունեն քաղաքացիներն իրենց հայրենիքի հանդեպ: 4Շ.Մ.Փ.Հ2-4ե Բնութագրել հայրենիքը սիրող, խնայող և պատասխանատու վարքագիծ ունեցող քաղաքացուն, թվարկել որակները և բացատրել, թե ինչպես կարող են իրենք էլ նման քաղաքացի լինել: 4Շ.Մ.Փ.Հ2-4զ Ճանաչել Հայաստանի առանձնահատկությունները այլ երկրների հետ համեմատության մեջ: Քաղաքակրթություն Տնտեսություն 4Շ.Մ.Հ.ՔՏ1 Թվարկել հնում եղած որոշ քաղաքակրթություններ, որոնք հետք են թողել համաշխարհային պատմության մեջ: 4Շ.Մ.Հ.ՔՏ1ա Բացատրել, թե ինչպես են մեզ հասել տեղեկություններ այդ մշակույթների մասին: 4Շ.Մ.Հ.ՔՏ2 Թվել տնտեսության ճյուղերը և պարզ բնորոշումներ տալ դրանց: 4Շ.Մ.Հ.ՔՏ2ա Ճանաչել հիմնական բնական ռեսուրսները և օգտակար հանածոները, ներկայացնել դրանց սահմանափակ լինելը, տարբերակել և կիրառել դրանք խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու պարզ ձևեր: 4Շ.Մ.Հ.ՔՏ3 Բացատրել աշխատանք, արհեստ, ապրանքափոխանակություն, գովազդ հասկացությունները, դրանց առաջացումը: 4Շ.Մ.Հ.ՔՏ3ա Մեկնաբանել հնում եղած արհեստների անհետացման և նորերի առաջացման պատճառները։ 4Շ.Մ.Հ.ՔՏ3բ Նշել ապրանքափոխանակության, փողի առաջացման և նշանակության մասին, բացատրել բարիք-փող-բարիք շղթան: 4Շ.Մ.Հ.ՔՏ3գ Կարողանալ կազմել անձնական բյուջե: | ||
3.4. Բովանդակություն | ||
1) Հայաստանի տեղը աշխարհում, քարտեզի վրա, ՀՀ պետական խորհրդանիշները, ՀՀ մարզերը և մարզկենտրոնները, հարևան պետությունները, Հայաստանի մեծ քաղաքները, գետերը, լճերն ու լեռները, Հայաստանի բնաշխարհը (ընդհանուր գծերով), բնության արգելոցները: 2) Ժամանակի գծային բնույթը, անցյալի, ներկայի և ապագայի կապը, դրանց հաջորդայնությունը պատմական նշանակալի իրադարձությունների, նախնիների և ներկայիս Հայաստանի օրինակներով: 3) Հայ ժողովրդի ամենահայտնի գործիչները (գրողներ, գիտնականներ, նկարիչներ, ճարտարապետներ, երաժիշտներ, դերասաններ, ազգային հերոսներ և այլք): 4) Հայրենասեր մարդու և քաղաքացու որակները: 5) Հնում եղած որոշ քաղաքակրթություններ, որոնք հետք են թողել համաշխարհային պատմության մեջ: 6) Տնտեսության ճյուղերը և դրանց բնորոշումը։ 7) Բնական ռեսուրսները և օգտակար հանածոները, դրանց սահմանափակ լինելը, դրանք խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու, բարելավելու պարզ ձևեր: 8) Աշխատանք, արհեստ, ապրանքափոխանակություն, գովազդ, դրանց առաջացումը։ | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ | |
Խմբային, համագործակցային առաջադրանքներ Կարելի է խմբերով իրականացնել հետազոտական առաջադրանքներ Հայաստանի վերաբերյալ. տարբեր ոլորտների, բնաշխարհի առանձնահատկությունների, ՀՀ խորհրդանիշների, վարչական միավորների (մարզեր, մարզկենտրոններ), հայտնի մարդկանց, պատմական հայտնի իրադարձությունների ուսումնասիրություններ: Այս աշխատանքները կատարելիս կարող են համադրել ստորև ներկայացված մի շարք գործունեության ձևեր: Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծում Պատմական տարբեր ժամանակաշրջանների կարևոր իրադարձությունների մասին տեղեկություններով կոլաժներ պատրաստել և կազմել ժամանակի գիծը՝ անցյալից ներկա՝ թվագրված համապատասխան տարեթվերով, Ք.Ա-Ք.Ծ-Ք.Հ շարունակական գծի վրա: Դաշտային աշխատանք Հայրենի գյուղի, մարզի, քաղաքի ուսումնասիրություն, հետաքրքիր փաստերի և նշանակալի դեպքերի, վայրերի, իրադարձությունների և մարդկանց մասին տեղեկությունների հավաքում (կարող է լինել նաև նախագծային աշխատանքի մի մասը): Տեքստի ուսումնասիրման աշխատանքներ Հակիրճ տեղեկատվական տեքստերի և հայթայթած լրացուցիչ տեղեկությունների հիման վրա ամբողջացնել պատկերացումները տնտեսության, դրա ճյուղերի մասին: Կարելի է կրկին աշխատել խմբերով. յուրաքանչյուրը մի ճյուղ է ուսումնասիրում և հավաքած տեղեկությունները ներկայացնում է բոլորին: Հնում եղած քաղաքակրթությունների մասին տեքստային ուսումնասիրման աշխատանքներ: Հետաքրքրաշարժ նյութերի հիման վրա ներկայացնել տարբեր քաղաքակրթությունների` հին հույների, հռոմեացիների, փյունիկեցիների, եգիպտացիների և այլ նշանավոր քաղաքակրթությունների մասին: Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր Ապրանքափոխանակության, փողի առաջացման և նշանակության, գովազդի մասին քարտերով խաղեր: Անձնական բյուջեի կազմում: Քարտերով խաղեր Հայաստանի մարզերի, մարզկենտրոնների, գետերի, լճերի, լեռների վերաբերյալ: Պարզ հատակագծերի և քարտեզների գծագրում, վերծանում, կողմնորոշում Մեր տարածաշրջանի քարտեզի ուսումնասիրման միջոցով ծանոթանալ Հայաստանի և Արցախի քարտեզներին, միմյանց հանդեպ դիրքին, մարզերին, քաղաքներին, գետերին, լճերին, հարևան պետություններին: Հասկանալ՝ էլ ինչ տեղեկություններ են մեզ տալիս քարտեզները: Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում Հավաքած տեղեկությունները ներկայացնել այնպես, որ լրացուցիչ տեղեկություններ պարզելու ցանկություն առաջանա: Տեսանյութերի ստեղծում Կարող են փոքրիկ տեսանյութեր ստեղծել հայրենասիրական թեմաներով՝ իրենց երկիրն ավելի լավը, խնամված ու գեղեցիկ դարձնելու, իրենց դերը դրանում գիտակցելու մասին: Պարզ նախագծային աշխատանքներ Կարելի է հանձնարարել պարզ նախագծեր մեր երկրի պատմության, մշակույթի, բնապահպանության, գիտության վերաբերյալ, ինչպես նաև՝ տնտեսության, մարդկանց, նախնիների և այլ թեմաներով: Առաջադրանք բարիք-փող-բարիք շղթայի ընկալման և մեկնաբանությունների վերաբերյալ: Էքսկուրսիաներ, արշավներ Ազգային պատկերասրահ, Հայաստանի բնության թանգարան, Բուսաբանական այգի, Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան և այլ հաստատություններ: Արշավներ հայրենի երկիրը, բնությունը, մարդկանց ճանաչելու նպատակով: |
Անհատ և հարաբերություններ Կարևոր է հասկանալ յուրաքանչյուրի դերը համայնքի, հայրենիքի զարգացման, անվտանգության, մշակույթի պահպանման հարցում: Հասկանալ, թե մենք ինչով ենք տարբերվում մյուսներից, ինչպես ենք շփվում միմյանց հետ, ինչ սովորություններ ունենք: Ինչպիսին պետք է լինի հայրենիքը սիրող անձը, որոնք են հայրենասեր մարդու, քաղաքացու բնորոշիչները: Պատմական ինչ իրադարձություններ են մեզ համար որոշիչ եղել և ովքեր: Անհատական և մշակությային արտահայտում Հայրենիքի թեմայում կարևոր է հիշել նախնիներին, հերոսներին, հայտնի մարդկանց, մեր ավանդույթները, տոները, առասպելները, ավանդապատումները, ճարտարապետությունը, գիտության նվաճումները, քննարկել, թե ովքեր են ներկայացնում մեր երկիրը, ինչով ենք ներկայանում, ինչով ենք հայտնի, ինչով ենք նման և տարբեր, մշակութային ինչ ազդեցություններ ենք կրում: Մշակութային ընդհանրությունների և տարբերությունների, ավանդույթների, տոների մասին տեղեկություների հիման վրա, մշակութային ինչ ազդեցություններ ենք կրում, ինչով ենք առանձնանում՝ առասպելներ, ավանդապատումներ, ճարտարապետություն, գիտություն և այլն: Ժամանակ և տարածություն Շատ կարևոր է տվյալ տարիքում պատմական տարբեր իրադարձություների համատեքստում պատկերացնել որոշակի տարածքի անցյալում կատարված իրադարձությունների, նույն ժամանակում ուրիշ տարածքներում կատարված իրադարձությունների, նույն տարածքի անցյալում և ներկայում կատարված իրադարձությունների հարաբերակցությունը: Իրենց կյանքի, իրենց ընտանիքի օրինակը կարող է օգնել հասկանալու անցյալը, ներկան և ապագան: Պետք է հասկանան ժամանակի գծայի բնույթը, անցյալի, ներկայի ու ապագայի կապն ու հաջորդայնությունը: Տեխնոլոգիաներ (գիտատեխնիկական նորարարություն) Տնտեսության թեման կօգնի հասկանալու, թե ինչպես է պատմականորեն զարգացել տնտեսությունը տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր քաղաքակրթությունների համատեքստում: Ինչ նորարարական հայտնագործություններ (օրինակ` անիվը, թուղթը, տպագրությունը, կողմնացույցը և այլն) են փոխել աշխարհը, այն դարձրել այնպիսին, ինչպիսին հիմա է, և ինչպիսի զարգացումներ են սպասվում: Համաշխարհայնացում Կարելի է խոսել այն հասարակական, քաղաքական և գիտատեխնիկական ընդհանուր մոտեցումների մասին, որոնք ազդում են ողջ մոլորակի բնակչության վրա: Դրանք մարդու իրավունքներն են, միջազգային կազմակերպությունները, դատարանները, տարբեր հիմնախնդիրների լուծմանն ուղղված համաձայնեցված գործողությունները, օրինակ՝ էկոլոգիական խնդիրները, պատերազմները, համավարակները, աղետները, կլիմայական փոփոխությունները և այլն: Արդարություն և զարգացում Ընդունված, վավերացված միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը, կանոնակարգերը ուղղված են աշխարհում արդարության հաստատմանը և զարգացմանը (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և այլ փաստաթղթերի օրինակներով): Պատճառ և հետևանք Տնտեսության զարգացման, հասարակական տարբեր գործընթացների, պատմական իրադարձությունների համատեքստում շատ կարևոր է քննարկել պատճառահետևանքային կապերը. ինչու պատահեց, ինչու այդ ժամանակ, ինչ կարող էր լինել, եթե այդպես չլիներ, այս անձը կամ դիպվածը չլիներ և այլն: Նման հարցերի շուրջ մտածելը զարգացնում է քննադատական մտածողությունը և հնարավորություն է տալիս վերլուծելու անցած կամ ներկա իրադարձությունները: Մասշտաբ, համամասնություն և քանակ Պատմական, տնտեսական և հասարակական իրադարձությունները կարելի է քննարկել դրանց ազդեցության մասշտաբի, դրանցում ներգրավված մարդկանց քանակի և այլ տեսանկյուններից: Էներգիա և նյութ Բնական ռեսուրսները դիտարկել որպես էներգիայի և նյութական կարևորագույն հիմք, որի վրա զարգանում են բոլոր պետությունների տնտեսությունները և տնտեսական փոխհարաբերությունները: Պետք է ծանոթանան փողին, ապրանքափոխանակությանը, առևտրի ծագմանը, դրա նշանակությանն ու այսօրվա աշխարհում դրա կիրառմանն ու անվտանգ օգտագործմանը, ունենան տեղեկություններ ֆինանսական պարզ գործարքների մասին, որոնց կարող են իրենք մասնակից լինել: Հասկանալ բարիք-փող-բարիք շղթան: Կառուցվածք և գործառույթ Հայաստանի օրինակով կարելի է տարրական պատկերացում կազմել, որ կան որոշակի կառուցվածքներ, որոշակի գործառույթներով, օրինակ՝ պետությունը, իշխանության ճյուղերը, կառավարման մարմինները, վարչատարածքային միավորները և այլն: Կայունություն և փոփոխություն Այս թեմաներն ուսուցանելիս կարևոր է քննարկել, թե որոնք են պատմական կայունության ցուցիչները (մշակույթի, կրթության, գիտության զարգացումն ու մշակութային արժեքների ստեղծումը, ստեղծարարությունը բոլոր ոլորտներում և , խաղաղությունը): Անկայունությունը հաճախ հետընթացի և կործանումների պատճառ կարող է լինել: | |
3.5. Միջառարկայական կապեր | ||
Մայրենի Կարողանա ընթերցել գրական ստեղծագործություններ, վերլուծել, ձևակերպել նկարագրական բնույթի խոսք: Արտահայտի իր վերաբերմունքը՝ օգտագործելով ածականներ, կարդա առասպելներ, ծանոթանա առասպելական հերոսների մասին պատմություններին, բնութագրի, նկարագրի նրանց: Ամրապնդի հատուկ անունների ուղղագրությունը, պատմի, թե իր ընտանիքն ինչպես է տոնում ազգային, ծիսական տոները, իմանա խաղիկ-տաղիկներ, օրհնանքներ, մաղթանքի խոսքեր: Արվեստ Իմանա և արտասանի Հայաստանի մասին բանաստեղծություններ: Ունկնդրի և երգի ազգային երգեր, իմանա ազգագրական պարերի անուններ, պարային շարժումներ, պարեր: Իմանա և երգի հայրենասիրական, Հայաստանի մասին երգեր: Կարողանա ինքնուրույն նկարել, ստեղծել կոլաժներ հայկական թեմաներով, ծանոթ լինի անվանի հայ ստեղծագործողների աշխատանքներին: Տեխնոլոգիա Ճանաչի ազգային տարազները, կարողանա թելերով հյուսել տիկնիկներ, նկարել , ծեփել Հայաստանը խորհրդանշող առարկաներ (նուռ, խաղող, խաչքար, ծիրան և այլն): Մաթեմատիկա Կարողանա կարդալ բազմանիշ թվեր/տարեթվեր: Ճանաչի ՀՀ-ի, ինչպես նաև այլ երկրների դրամները: Կարողանա կատարել պարզ հաշվարկներ՝ դրամ-դոլար, դոլար–դրամ, ռուսական ռուբլի–դրամ և այլն: Օտար լեզու Կարողանա գրել և կարդալ Հայաստանի տեղանունները: Պարզ նախադասությունների միջոցով ներկայացնել, պատմել Հայաստանի մասին: Կարողանա օտար լեզվով կարդալ աշխարհահռչակ մարդկանց թևավոր խոսքերը Հայաստանի, հայերենի մասին: Ֆիզկուլտուրա Ծանոթ լինի ազգային խաղերի տեսակներին, կարողանա նկարագրել դրանք: | ||
Կապը հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Թեմային ուղղակի առնչվող –Տ16, Տ17, Տ18, Տ29, Թեմային մասամբ առնչվող – Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ9, Տ15, Տ23 |
4. ԵՍ ԵՎ ՄԱՐԴԻԿ | |
4.1. Փոխհարաբերություններ | |
Իրավունքներ |
Կոնֆլիկտ |
ԹԵՄԱ 5. Հարգենք միմյանց | |
5.1. Նպատակ | |
1) Գաղափար տալ ընկալումների բազմազանության մասին՝ պայմանավորված մշակութային, սեռային, տարքային և այլ տարբերություններով: 2) Օգնել գիտակցելու իրավունքների և պարտականությունների փոխկապվածությունը՝ բացատրելով, որ իրավունքները պաշտպանելու և իրացնելու ձևերից մեկը ուրիշների իրավունքները չխախտելն է և պարտավորությունները կատարելը: 3) Բացատրել, որ մարդկանց փոխհարաբերություններում կարևոր են հավասարությունը, արդարությունը, ազնվությունը, բարեկամության և խաղաղության ձգտումը։ 4) Բացատրել հանդուրժողականության կարևորագույն, համամարդկային արժեք լինելը, օգնել գիտակցելու, որ աշխարհը հարուստ է բազմազանությամբ, և տարբեր լինելը չի կարող խտրականության պատճառ դառնալ: Ներկայացնել կարծրատիպերի և նախապաշարումների բացասական բնույթը՝ հիմնավորելով օրինակներով: | |
5.2. Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | |
Իրավունքներ Շ.Մ.Փ.Ի1 Նկարագրել իրավունքների և քաղաքացիական պատասխանատվության հիմնական բաղադրիչները, որոնք հնարավորություն են տալիս հասարակությանը դուրս գալ ավելի զարգացած, ներդաշնակ ուղի: Շ.Մ.Փ.Ի2 Կանխատեսել իր և ուրիշների արարքների հնարավոր հետևանքները, գնահատել դրանք, ունենալ անձնական դիրքորոշում: Կոնֆլիկտ Շ.Մ.Փ.Կ1 Ցուցաբերել արդյունավետ շփման, կոնֆլիկտները խաղաղ կարգավորելուն ուղղված վարքագիծ: Շ.Մ.Փ.Կ2 Տարբերակել բռնության տարբեր դրսևորումները հասակակիցների և մեծահասակների կողմից/միջև, հրաժարվել բռնության բոլոր ձևերից, աջակցել բռնության ենթարկվածին: Շ.Մ.Փ.Կ3 Տարբերակել փաստը տեսակետից: Շ.Մ.Փ.Կ4 Նկարագրել և բերել իրենց առնչվող պարզ օրինակներ ազատության, արդարության և հավասարության, պատասխանատվության և հանդուրժողականության վերաբերյալ։ | |
5.3. Թեմայի վերջնարդյունքները | |
Իրավունքներ 4Շ.Մ.Փ.Ի1 Հիմնավորել, որ մյուսների իրավունքները հարգելը և չխախտելը պարտականություն է: Մեկնաբանել ընկալումների բազմազանությունը հարգելու անհրաժեշտությունը։ 4Շ.Մ.Փ.Ի1ա Հարգել բոլորի տարբեր լինելու իրավունքը: 4Շ.Մ.Փ.Ի1բ Մեկնաբանել մարդկանց փոխհարաբերություններում հավասարության, արդարության, ազնվության, բարեկամության և խաղաղության կարևորությունը։ 4Շ.Մ.Փ.Ի1.2 Նշել և մեկնաբանել, որ իրավունքները պաշտպանելու և իրացնելու ձևերից մեկը ուրիշների իրավունքները չխախտելն է և պարտավորությունները կատարելը: 4Շ.Մ.Փ.Կ4 Կարևորել արդարությունը՝ որպես արժեք։ Կոնֆլիկտ 4Շ.Մ.Փ.Կ1-4 Դրսևորել հանդուրժողական վերաբերմունք իրենից տարբեր մարդկանց, կարծիքների և կարողությունների նկատմամբ։ 4Շ.Մ.Փ.Կ1 Նկարագրել խտրականության ենթարկված մարդկանց հոգեվիճակը և ապրումակցել։ 4Շ.Մ.Փ.Կ2 Տարբերակել, թե ինչ է խտրականությունը և երբ կարող է այն կիրառվել, նշել դրա վնասները: 4Շ.Մ.Փ.Կ3 Տարբերակել փաստը տեսակետից։ 4Շ.Մ.Փ.Կ4ա Հասկանալ և բացատրել հանդուրժողականության կարևորությունը, համամարդկային արժեք լինելը: 4Շ.Մ.Փ.Կ4-2 Մեկնաբանել կարծրատիպերի և նախապաշարումների բացասական բնույթը, հիմնավորել պիտակավորման բացասական ազդեցությունը։ 4Շ.Մ.Փ.Կ4-2ա Նշել, թվարկել մարդկանց այն խմբերը, որոնց հանդեպ առավել հաճախ կարող է խտրականություն կիրառվել: | |
5.4. Բովանդակություն | |
1) Մյուսների իրավունքները հարգելը և չխախտելը։ 2) Ընկալումների բազմազանությունը հարգելու անհրաժեշտությունը։ 3) Բոլորի տարբեր լինելու իրավունքը։ Իրավունքները պաշտպանելու և իրացնելու ձևերից մեկը ուրիշների իրավունքները չխախտելն է: 4) Մարդկանց փոխհարաբերություններում հավասարության, արդարության, ազնվության, բարեկամության և խաղաղության կարևորությունը։ 5) Հանդուրժողական վերաբերմունք իրենից տարբեր մարդկանց, կարծիքներին և կարողություններին։ 6) Կարծրատիպերի, նախապաշարումների և խտրականություն բացասական բնույթը, պիտակավորման ազդեցությունը։ 7) Տարբերակել փաստը և տեսակետը։ 8) Մարդկանց խմբեր, որոնց նկատմամբ առավել հաճախ կարող է խտրականություն կիրառվել: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ |
Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր Կարևոր են այնպիսի վարժություններն ու խաղերը, որոնց ժամանակ կբացահայտվեն սովորողների առանձնահատկություններն ու տարբերությունները, որոնց մասին իրենք ուզում են խոսել: Դրանք այն հիմքերն են, որոնք համոզում են երեխաներին ընդունելու մյուսների տարբեր լինելու իրավունքը, ինչպես իրենցը: Վարժություններ, որոնք նախապաշարումների և կարծրատիպերի ցայտուն օրինակների միջոցով տեսանելի կդարձնեն դրանց անթույլատրելիությունը և բացասական ազդեցությունը մարդկանց բարեկեցության ու ապահովության վրա: Կարևոր է նաև ցուցադրել այդ կարծրատիպերի ազդեցությունը հենց իրենց վրա: Դա կարևոր բացահայտում է դառնում, որպեսզի երեխաները քննադատաբար վերլուծեն ամեն մի կարծիք ու տեղեկություն՝ հարցեր ուղղելով իրենց. ինչո՞ւ եմ այդպես կարծում, ումի՞ց եմ իմացել, ինքս իմ աչքով տեսե՞լ եմ, ո՞վ ունի շահ այդպես ներկայացնելու և այլն: Դերային խաղերը հնարավորություն են ընձեռում ապրելու որևէ կերպարի վիճակ, զգալու, ապրումակցելու նրան: Այս թեմայում կարևոր է ընտրել տարբեր խոցելի խմբերի կերպարների և նրանց ապրումների վերաբերյալ դերային վարժություններ: Կարելի է դերային խաղ կազմակերպել հայտնի հեքիաթի մոտիվներով, օրինակ` «Կարմիր գլխարկի» սյուժեն տարբեր հերոսների տեսանկյունից պատմել, այնուհետև քննարկել, թե ինչպես նույն իրադարձությունը լրիվ ուրիշ իմաստ ստացավ, երբ, ասենք, գայլը պատմեց կամ որսորդը պատմեց: Այդպիսի խաղերը կօգնեն, որ երեխաները հասկանան, թե ինչպես է իրողությունը փոխվում՝ կախված այն հանգամանքից, թե ով է պատմում և ում է պատմում։ Իրավիճակների առաջադրում, քննարկում Առաջադրել այնպիսի իրավիճակներ, որոնցում կդիտարկվեն տարբեր մարդկանց խմբերի հանդեպ կարծրատիպային ընկալումները՝ կախված տարիքից, հաշմանդամությունից և այլ գործոններից, որոնցում ակնհայտ կլինի, որ խտրականության պատճառը հենց այդ տարբերություններն են: Խմբային, համագործակցային առաջադրանքներ Համագործակցային առաջադրանքների ժամանակ երեխաները, ելնելով կանոններից, հարկադրված են լսել և հաշվի առնել իրենցից տարբեր կարծիքներ և ընդհանուր եզրահանգման գալ, ինչը նպաստում է, որ ձևավորվեն հանդուրժողական մոտեցումներ բազմակարծությանը: Բացի այդ, կարևոր է հասկանան, որ բազում կարծիքներ լսելը նպաստում է, որ միասին ձևավորեն նոր, ավելի հիմնավորված տեսակետ: Կարելի է հայտնի հեքիաթների բացասական կերպարների տեսանկյունից վերապատմել հեքիաթը (օրինակ «Կարմիր գլխարկը», «Մոխրոտիկը», «Չարի վերջը», «Ոսկե ձկնիկը» և այլն): Շատ կարևոր է, որ երեխաները կարողանան այլ տեսանկյունից դիտարկել դեպքերը, փաստերը, տեսակետները: Սա շատ կարևոր է նաև մեդիագրագիտության առումով: Երեխաները կարող են խոսել, ներկայացնել, թե որ փաստերից ինչ եզրահանգումներ կարելի է անել, որոնք են անհերքելի փաստերը, իսկ որոնք՝ այդ փաստերի մեկնաբանությունները: Դասարանական քննարկումներ և բանավեճեր Բազմակարծության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, հանդուրժողականության, խտրականության, կարծրատիպերի և նախապաշարումների վերաբերյալ կարելի է քննարկումներ, բանավեճեր անցկացնել՝ նախապես բանավեճի կանոններին ծանոթացնելով: Պարզ նախագծային աշխատանքներ Երեխաները կարող են բանավեճից առաջ փոքրիկ նախագծային աշխատանք կատարել, հետազոտել խնդրո առարկա թեման իրենց համայնքում, փոքրիկ նյութեր, լուսանկարներ, տեսանյութեր պատրաստել: Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում Փաստական նյութեր հավաքելիս ուշադրություն դարձնել և տարբերել փաստը կարծիքից, տեսակետից: Մեդիագրագետ լինելու կարևոր կարողություններից մեկը հենց փաստը տեսակետից տարբերելն է: Փաստական նյութեր, տեսանյութեր ընտրելիս կամ պատրաստելիս մտածեն դրա ասելիքի մասին. ինչպե՞ս են առանձնացնում փաստերը իրենց կարծիքից, չեզո՞ք են ներկայացնում պատմությունը, թե՞ իրենց անունից են պատմում, աղբյուրները, որոնցից օգտվում են (լինեն մարդիկ, գրքեր թե համացանց), վստահե՞լի են, ինչպե՞ս են կողմնորոշվում, թե ումից կամ որտեղից ճշտել այս կամ այն անհրաժեշտ տեղեկությունը։ Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր տիպի առաջադրանքներով Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում Հրապարակային ներկայացում, շնորհանդես (պրեզենտացիա) |
Անհատ և հարաբերություններ Ամենակարևորը մարդուն որպես բարձրագույն արժեք ընդունելն է, մարդու, անհատի տարբեր լինելու, ինքնատիպ և առանձնահատուկ լինելու իրավունքի ընդունումն ու հարգումն է: Այս սկզբունքն ընկած է մարդու իրավունքների հիմքում և այս մտայնության խթանումը պետք է լինի առանցքային հասարակության տարբեր խմբերի միջև հարաբերությունների հաստատման համատեքստում: Խոսքը էթնիկ, ազգային, տարքային, սեռային, հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբերի մասին է, որոնց հանդեպ հասարակության մեջ կարող են գործել նախապաշարումներ, կարծրատիպեր և խտրական վերաբերմունք: Պետք է կարևորվեն մարդկանց փոխհարաբերություններում հավասարությունը, արդարությունը, ազնվությունը, բարեկամությունը և խաղաղությունը: Անհատական և մշակութային արտահայտում Նախապաշարումներն ու կարծրատիպերը հաճախ մշակութային հաղորդակցության պակասի, միմյանց մասին չիմացության և պատմական իրադարձությունների թյուր մեկնաբանությունների հետևանք են: Կարևոր է օրինակների և այդ կարծրատիպերը կոտրող, մեկնաբանող, նախապաշարումները չեզոքացնող վարժանքներ և պնդումներ անել, որոնք էլ կօգնեն տարբերելու փաստը տեսակետից: Համաշխարհայնացում Միջազգային փաստաթղթերով հաստատված, վավերացված կարգավորումներն օգնում են, որ աշխարհն ավելի հարմարավետ դառնա մարդկության համար: Նման կարգավորումներն առավել անվտանգ ու ապահով են դարձնում տարբեր երկրների քաղաքացիների կեցությունը այլ երկրներում, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի մշակութային սովորույթներ, համոզմունքներ ու դավանանք ունեն: Օրինաչափություններ Բոլոր հասարակարգերում և բոլոր ժամանակներում հավասարության, արդարության, ազնվության, բարեկամության և խաղաղության անհրաժեշտությունն ու պահանջմունքը։ Պատճառ և հետևանք Թեմայի բոլոր ենթակետերում պետք է անդրադարձ անել և իրավիճակները քննել պատճառահետևանքային կապերը բացահայտելու և վերլուծելու միտումով: Կայունություն և փոփոխություն Խտրականության ենթարկված և հալածված մարդիկ երբեք չեն կարող զգալ, թե ինչ է կայունությունը, կամ դա բացասական իմաստ կարող է ունենալ, եթե մշտական է իրենց հանդեպ խտրականությունը: Օրինակներ բերել և հիմնավորել այդ մարդկանց հանդեպ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը: |
5.5. Միջառարկայական կապեր | |
Մայրենի Կարողանա գրական ստեղծագործությունների միջոցով քննարկել պիտակավորման, խտրականության, անարդարության, կանխակալության դեպքեր, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը՝ խոսքը ձևակերպելով հստակ և հիմնավորումներով: Դերախաղերի միջոցով ապրումակցել խտրականության ենթարկված մարդկանց, հիմնավորել նրանց հանդեպ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը: Սովորել թեմային առնչվող բառերի ուղղագրությունը (արդարություն, խտրականություն և այլն): Գտնել առաջադրված բառերի հոմանիշ-հականիշները, կազմել բառակապակցություններ, նախադասություններ: Մաթեմատիկա Կարողանա գտնել առաջադրված օրինակներում հակադրություններ, կատարի համեմատություններ, հիմնավորի և պարզաբանի այդ երևույթների փոխկապվածությունը: Օտար լեզու Հարստացնել բառապաշարը թեմային առնչվող բառերով: Կարողանալ պարզ նախադասություններով արտահայտել մտքեր, սովորել բառերի ուղղագրությունն ու ուղղախոսությունը: Տեխնոլոգիա Կարողանա գործնական աշխատանքների ընթացքում կարևորել հանդուրժողականությունն ու համագործակցությունը, միմյանց օգնելու անհրաժեշտությունը, ընկերոջ կարողությունները գնահատելը: Արվեստ Կարողանա ստեղծել նկարներ, կոլաժներ, մեկնաբանել, հիմնավորել (կերպարվեստ): Ֆիզկուլտուրա Խաղերի և վարժությունների ժամանակ գնահատել իր և ընկերների կարողությունները, երբեք չծաղրել կամ պիտակավորել հաշմանդամություն ունեցող ընկերներին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Թեմային ուղղակի առնչվող՝ Տ7, Տ22, Տ24, Տ28, Տ35 Թեմային մասամբ առնչվող՝Տ1, Տ2, Տ8, Տ9, Տ12, Տ14, Տ22, Տ23, Տ29 |
6. ԵՍ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ | |||
6.1. Բնության բազմազանություն, փոխազդեցություններ | |||
Կենդանի բնության օբյեկտներ |
Անկենդան բնության օբյեկտներ |
Փոփոխությունները բնության մեջ | |
ԹԵՄԱ Փոխազդեցությունները կենդանի օրգանիզմների միջև |
ԹԵՄԱ1 Ջրի աղտոտվածությունը |
ԹԵՄԱ Պահպանենք բնությունը | |
6.2. Նպատակ | |||
1) Ընդգծելով սննդի կարևորությունը՝ բացատրել, թե կենդանիները և բույսերը ինչպես են ստանում իրենց սնունդը: 2) Գաղափար տալ սնկերի՝ որպես կենդանի բնության յուրահատուկ խմբի մասին՝ նշելով, որ նրանք որոշ հատկություններով նման են կենդանիներին, որոշ հատկություններով՝ բույսերին, տարբերակել որոշ տեսակներ: 3) Ամրապնդել ջրի կարևորության գաղափարը՝ տարբերելով մաքուր և աղտոտված ջուրը, նշելով թե ինչու է աղտոտված ջուրը վնասակար բույսերի, մարդու և կենդանիների համար: 4) Օրինակների միջոցով բացատրել, թե մարդու գործունեությունն ինչպես է ազդում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա: | |||
6.3. Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | |||
Կենդանի բնության օբյեկտները Շ.Բ.Բ.Կ1 Նկարագրել, հիմնավորել, որ բնության մեջ գտնվող բուսական և կենդանական տեսակները դասակարգվում են ըստ տարբեր բնութագրերի: Շ.Բ.Բ.Կ2 Տարբերակել և նկարագրել բույսերի հիմնական մասերը, նկարագրել դրանց հիմնական գործառույթները, հետազոտել, ներկայացնել սերմերի ծլման, աճի գործընթացը և անհրաժեշտ հիմնական պայմանները: Շ.Բ.Բ.Կ3 Բացատրել և ընդհանրացնել, որ բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում և առաջացնում են իրենց նման, բայց ոչ կրկնօրինակ սերունդ: Շ.Բ.Բ.Կ4 Բացատրել, թե մարդը, կենդանիները և բույսերը որտեղից են ստանում իրենց սնունդը, նշելով, որ մարդը և կենդանիները սնվում են բույսերով կամ այլ կենդանիներով, սնման շղթաների պարզ օրինակներ բերել: Անկենդան բնության օբյեկտները Շ.Բ.Բ.Ա1 Նկարագրել երկրի մակերևույթի հիմնական ձևերը, բնորոշել շրջապատի ռելիեֆի տարբեր ձևերը` լեռներ, հարթավայրեր: Շ.Բ.Բ.Ա2 Ներկայացնել անկենդան բնության նշանակությունը կենդանիների, բույսերի և մարդկանց կյանքում: Շ.Բ.Բ.Ա3 Ներկայացնել մարդկանց, բույսերի և կենդանիների համար ջրի կենսական նշանակությունը, երկրագնդի վրա քաղցրահամ ջրի սահմանափակությունը, աղտոտման խնդիրը, ջրի տնտեսման, արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը: Շ.Բ.Բ.Ա4 Բացատրել, որ երկրագունդը շրջապատված է օդային թաղանթով, որը կենսական նշանակություն ունի: Շ.Բ.Բ.Ա5 Գլոբուսի և քարտեզի վրա ցույց տալ մայրցամաքները և օվկիանոսները: Ցույց տալ հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերը, կողմնորոշվել դրանցով, կարողանալ օգտվել կողմնացույցից, կոմնորոշվել տեղանքում այլ կողմնորոշիչներով: Ճանաչել հատակագծի որոշ պայմանական նշաններ: Փոփոխությունները բնության մեջ Շ.Բ.Բ.Փ1 Նկարագրել բնության մեջ տեղի ունեցող պարբերական երևույթները (տարվա եղանակներ, գիշեր-ցերեկ) և այդ փոփոխություններով պայմանավորված այլ բնական երևույթներն ինչ ազդեցություն են ունենում բնության վրա: Շ.Բ.Բ.Փ2 Ներկայացնել, թե մարդու գործունեությունն ինչպես է ազդում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա: Պատկերացում ունենալ բնության աղտոտվածության և առղջության կապի մասին։ Շ.Բ.Բ.Փ3 Կարևորել աղբի տեսակավորման, վերամշակման, երկրորդային օգտագործման և թափոնների վերամշակման անհրաժեշտությունը բնապահպանության և խնայողության տեսանկյունից: | |||
6.4. Թեմայի վերջնարդյունքները | |||
Կենդանի բնության օբյեկտները 4Շ.Բ.Բ.Կ4 Ներկայացնել, թե կենդանիները և բույսերը որտեղից են ստանում իրենց սնունդը, նշել, որ բույսերը ստեղծում և կուտակում են սննդանյութեր, իսկ կենդանիները սնվում են բույսերով կամ այլ կենդանիներով: 4Շ.Բ.Բ.Կ1 Ճանաչել սնկերը՝ որպես կենդանի բնության յուրահատուկ խումբ, ներկայացնել դրանց որոշ տեսակներ՝ ուտելի, թունավոր, բորբոսասունկ, հիվանդածին և այլն: Անկենդան բնության օբյեկտները 4Շ.Բ.Բ.Ա3 Ներկայացնել և հիմնավորել ջրի կարևորությունն օրգանիզմների համար: 4Շ.Բ.Բ.Ա3ա Ներկայացնել, թե ինչպես կարելի է տարբերել մաքուր և աղտոտված ջուրը: 4Շ.Բ.Բ.Ա3բ Նկարագրել, թե ինչպես կարելի է մաքրել ջուրը: 4Շ.Բ.Բ.Ա3գ Բացատրել թե, ինչու է աղտոտված ջուրը վնասակար բույսերի, մարդու և կենդանիների համար: Փոփոխությունները բնության մեջ 4Շ.Բ.Բ.Փ2 Մեկնաբանել, թե մարդու գործունեությունն ինչպես է ազդում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա (օրինակ՝ աղբ, գետերի աղտոտվածություն, թափոնների արտանետում): 4Շ.Բ.Բ.Փ2ա Մեկնաբանել բնության աղտոտվածության և առողջության կապը, Հայաստանի ներկայիս որոշ բնապահպանական խնդիրների օրինակներ բերել: 4Շ.Բ.Բ.Փ2բ Ներկայացնել Սևանա լճում ապրող ձկների վրա գերորսի և լճի աղտոտման հետևանքները և առաջարկել, թե ինչպես կարելի է դա կանխել: 4Շ.Բ.Բ.Փ4 Բացատրել աղբի տեսակավորման, վերամշակման, երկրորդային օգտագործման և թափոնների վերամշակման անհրաժեշտությունը բնապահպանության և խնայողության տեսանկյունից: | |||
6.5. Բովանդակություն | |||
1) Ինչպես են սնվում մարդը և կենդանիները, սննդի դերը նրանց կյանքում: 2) Սնկերը՝ որպես կենդանի բնության յուրահատուկ խումբ: 3) Ինչպես է ազդում մարդու գործունեությունը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա, օրինակ՝ աղբ, գետերի աղտոտվածություն, թափոնների արտանետում։ 4) Աղբի տեսակավորման, վերամշակման, երկրորդային օգտագործման և թափոնների վերամշակման անհրաժեշտությունը բնապահպանության և խնայողության տեսանկյունից: 5) Բնության աղտոտվածության և առողջության կապը, Հայաստանի ներկայիս որոշ բնապահպանական խնդիրների օրինակներ: 6) Սևանա լճում ապրող ձկների վրա գերորսի և լճի աղտոտման հետևանքները և կանխումը: | |||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ | ||
Աշխատանքային թերթիկներ տարբեր առաջադրանքներով Քարտերով կամ նկարներով աշխատանք, որոնցում գրված կամ պատկերված են արև, հող, ջուր, բույսերի տարբեր տեսակներ, տարբեր կենդանիներ, մարդ և այլն: Կարող են այս քարտերի օգնությամբ բազմաթիվ պարզ սննդային շղթաներ կազմել և մեկնաբանել: Այս համեմատության մեջ կարելի է առանձնացնել սնկերը` ըստ սնման մեխանիզմի տարբերության: Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր Խմբային խաղեր որոնք կխորհրդանշեն սննդային փոխադարձ կապերը: Դիտումներ Շրջակա միջավայրում ջրային ռեսուրսների դիտարկումներ կազմակերպել, դրանց մաքուր կամ աղտոտված լինելու մասին տեսակետներ հայտնել, լուսանկարել, ներկայացնել: Աղբի և շրջակա միջավայրի աղտոտվածության դիտումներ անել, տվյալներ հավաքագրել և նշումներ անել: Խմբային, համագործակցային առաջադրանքներ Խմբերին կարելի է առաջարկել իրենց ունեցած գիտելիքների հիման վրա մտածել, թե ինչպես կարող են մաքրել փորձերում նկարագրված կեղտոտված ջրի տարբերակները: Փորձերի պլանավորումն ու անցկացումն իրականացնում են խմբերը կամ նկարագրում են և հավանության դեպքում իրականացնում: Աղբի վերամշակման և երկրորդային օգտագործման վերաբերյալ առաջարկների քննարկում: Փորձեր Կատարել փորձեր. ջրի մաքրման մի քանի տարբերակ. Ջրին ավազ է խառնված (կարելի է ֆիլտրելով մաքրել): Ջրին հող է խառնված (կարելի է թողնել՝ նստվածքը նստի, վրայից վերցված ջուրը ֆիլտրել, եթե լրիվ չմաքրվի, պղտորվածություն մնա, հետո կարելի է եռացնել): Ջրի մեջ աղ է լուծված է կամ շաքար (թորել, եթե սարք կա, կամ եռացնել և կոնդենսացնել գոլորշին): Ջրի մեջ կալիումի պերմանգանատ է լուծված է (կրկին թորել, եթե սարք կա, կամ եռացնել և կոնդենսացնել գոլորշին): Խնդրի առաջադրում, լուծումների որոնում, դիտարկման կամ փորձի միջոցով արդյունքների գնահատում և վերլուծություն, եզրահանգումներ ու քննարկում՝ Ջրի մաքրման փորձերը պլանավորելիս և իրականացնելիս ճիշտ կլինի երեխաներին ծանոթացնել այս քայլաշարին և աշխատանքը կազմակերպել ըստ դրա: Մոդելավորում Սննդային շղթաների մոդելների ստեղծում պայմանական միավորներով, օրինակ՝ հող-բույս-խոտակեր կենդանի-գիշատիչ Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում Ջրի աղտոտվածության, շրջակա միջավայրի՝ աղբի հետ կապված խնդիրների վերաբերյալ և այլն: Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում Շրջակա միջավայրի աղտոտվածության և և առողջության կապի մասին, ջրի աղտոտվածության և երկրի քաղցրահամ ջրերի սահմանափակության մասին ֆիլմերի դիտում, քննարկում: Պարզ նախագծային աշխատանքներ Աղբի հիմնախնդրի և երկրորդային օգտագործման, Սևանի բնապահպանական հիմնախնդիրների, լճում ապրող ձկների գերորսի և լճի աղտոտման հետևանքների վերաբերյալ պարզ նախագծերի իրականացում: Առաջարկել, թե ինչպես կարելի է դրանք կանխել: Այս առաջադրանքների համար կարելի ընտրել ստորև ներկայացված գործունեության ձևերից ցանկացածը կամ մի քանիսը և համադրել: Դաշտային աշխատանք Մրցույթներ, վիկտորինաներ, հանդեսներ Տեսանյութերի ստեղծում Էքսկուրսիաներ, արշավներ Գիտական բառապաշարի գործածում Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծում Հարցադրումների սահմանում Գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում |
Օրինաչափություններ Բնության մեջ գործող օրենքներն ու օրինաչափությունները խախտվում են մարդու ներգործության պատճառով: Բնապահպանական մի շարք խնդիրներ, որոնք համերկրային են և տեղային, կարող են փոխել այդ օրինաչափություններն ու այլ օրինաչափություններ առաջ բերել: Օրինակ` բույսերի տեսակների, կենդանիների տեսակների բնական միջավայրում, որտեղ օրինաչափ է դրանց բնականոն գոյատևումը, մարդու ներգործության հետևանքով կարող է անդառնալի խախտվել: Պատճառ և հետևանք Վերլուծել բնության աղտոտվածության և կենսաբազմազանության, մարդկանց առողջության, բարեկեցության բոլոր պատճառահետևանքային կապերը: Մասշտաբ, համամասնություն և քանակ Ճշտել վերացող կամ իսպառ վերացած կենդանական և բուսական տեսակների՝ նախկինում գրաված տարածքների և քանակի վերաբերյալ տեղեկությունները և պարզել, թե որքան ժամանակում ինչպես են փոխվել այդ տվյալները, մասշտաբները որքան են փոքրացել: Քաղցրահամ ջրերի սահմանափակ լինելու, դրանց աղտոտվածության և պահպանության կարևորության, դրա պակասի ազդեցության, անապատացման վտանգի, անտառների ոչնչացման, դրանց մասշտաբների ու ոչնչացման մասշտաբների մասին տեղեկությունների վերլուծում: Համակարգեր և մոդելներ Սևանա լճի օրինակով հասկանալ լճի կենսաբազմազանության խաթարման անդառնալի հետևանքները շրջակա միջավայրի՝ բնության, կենդանիների և մարդկանց վրա: Մտածել, թե ինչ կարող են անել իրենք կանխելու համար նման բացասական ազդեցությունները: Էներգիա և նյութ Բացատրել տարբեր կենդանի օրգանիզմների միջև առկա դրական և բացասական փոխհարաբերությունները: Մի տեսակը սնվում է մյուսով, իսկ նրանք էլ սնվում են մեկ այլ տեսակով: Կան նաև դրական փոխհարաբերություններ, օրինակ` մեղուները փոշոտում են ծաղկող բույսերի մի զգալի մասը: Կայունություն և փոփոխություն Բնության մեջ առկա բոլոր փոփոխություներն օրըստօրե խախտում են հարաբերական կայունությունը շրջակա միջավայրում: Պետք է մարդու գործելակերպը համակարգել, որպեսզի հնարավոր դառնա մոլորակի վրա կայուն զարգացումը և հաջորդ սերունդներին կենսունակ մոլորակ փոխանցելը: | ||
6.6. Միջառարկայական կապեր | |||
Մայրենի Կարողանա խոսքը ձևակերպել հստակ՝ հիմնավորումներ կատարելով: Դուրս գրել բառեր՝ դասակարգելով ըստ խոսքի մասերի: Աղյուսակով ներկայացնել դրական և բացասական փոխհարաբերությունները: Ստեղծել հոմանիշ և հականիշ բառերի աղյուսակ: Հավաքել տեղեկատվություն և հիմնավորված ներկայացնել ընկերներին: Մաթեմատիկա Աշխատել և օգտվել աղյուսակներից: Ամրապնդել օրինաչափությունների մասին սովորածը: Լուծել խնդիրներ խնայողության վերաբերյալ: Օտար լեզու Կարողանալ համապատասխան բառապաշարով, պարզ նախադասություններով պատմել թեմային համապատասխան փոքրիկ տեքստեր: Տեխնոլոգիա Կարողանալ պատրաստել նոր առարկաներ երկրորդային օգտագործման և թափոնների վերամշակումից ստացված նյութերից: Գործնական աշխատանքի ընթացքում անընդհատ հետևել խնայողությանը: Արվեստ Կարողանալ նկարել բնանկարներ, դիտել նկարներ,վերլուծել՝ առանձնացնելով կենդանի բնության և անկենդան բնության օբյեկտները: Երաժշտության դասերին երգեր սովորելիս նույնպես կարողանալ առանձնացնել կենդանի և անկենդան բնության օբյեկտները: | |||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | |||
Թեմային ուղղակի առնչվող՝ Տ7, Տ10, Տ11, Տ12, Տ13, Տ14 Թեմային մասամբ առնչվող՝ Տ1, Տ2, Տ6, Տ8, Տ9, Տ14, Տ15, Տ18, Տ22, Տ23 |
_________________________
1 Այս թեման անցնելու համար հարկավոր է նախ ուսուցանել «Ես և տիեզերքը» հիմնական հասկացության «Նյութերի վիճակ և հատկություն» թեման, որպեսզի երեխաները կարողանան կիրառել ջրի հատկությունների մասին գիտելիքները:
7. ԵՍ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԸ | ||
7.1. Շարժում և փոխազդեցություն | ||
Ձայն և լույս |
Էներգիա | |
ԹԵՄԱ 8. Ձայն, լույս, էներգիա | ||
8.1. Նպատակ | ||
1) Գաղափար տալ լույսի և ձայնի արագությունների մասին՝ բերելով օրինակներ, կատարելով համեմատություններ: Բացատրել լույսի և ձայնի տարածման երևույթը: 2) Պատկերացում ձևավորել էներգիայի մասին՝ պարզ օրինակներով մեկնաբանելով արեգակի էներգիայի կենսական դերը: | ||
8.2. Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | ||
Ձայն և լույս Շ.Տ.Շ.ՁԼ1 Ծանոթանալ ձայնի և լույսի տարածման երևույթին, համոզվել, որ ձայնը և լույսը տարբեր կերպ են տարածվում փակ և բաց տարածքներում, ձայնը և լույսը կարող են անդրադառնալ՝ դիպչելով մարմիններին։ Շ.Տ.Շ.ՁԼ2 Ներկայացնել լույսի բնական և արհեստական աղբյուրներ, օրինակներ բերել: Շ.Տ.Շ.ՁԼ3 Բնութագրել նյութերը՝ ըստ իրենց թափանցիկ, կիսաթափանց և անթափանց լինելու հատկության: Էներգիա Շ.Տ.Շ.Է1 Մեկնաբանել, որ ցերեկվա և գիշերվա, ինչպես նաև ամառվա և ձմեռվա օդի ջերմաստիճանի տարբերությունը պայմանավորված է Արեգակից ստացած ջերմության քանակով: Շ.Տ.Շ.Է2 Փորձել և համոզվել, որ արևի տակ բոլոր առարկաները (ջուրը, օդը, հողը) տաքանում են։ | ||
8.3. Թեմայի վերջնարդյունքները | ||
Ձայն և լույս 4Շ.Տ.Շ.ՁԼ1 Ներկայացնել, որ լույսը և ձայնը ունեն արագություն, համեմատել այդ արագությունները կայծակի և ամպրոպի օրինակով: 4Շ.Տ.Շ.ՁԼ1ա Փորձի միջոցով համոզվել, որ ձայնը տարբեր կերպ է տարածվում փակ և բաց տարածքներում: 4Շ.Տ.Շ.ՁԼ1բ Բացահայտել, որ ձայնը կարող է անդրադառնալ՝ դիպչելով մարմիններին (արձագանք)։ 4Շ.Տ.ՇՁԼ1.2 Ներկայացնել լույսի բնական և արհեստական աղբյուրներ, ստվերների առաջացման և լույսի անդրադարձման օրինակով բացատրել, որ լույսը տարածվում է ուղիղ գծով: 4Շ.Տ.Շ.ՁԼ3 Ճանաչել նյութերը՝ ըստ իրենց՝ թափանցիկ, կիսաթափանց և անթափանց լինելու հատկության: Էներգիա 4Շ.Տ.Շ.Է2 Բացատրել, որ բույսերի աճը, կենդանիների և անկենդան բնության մարմինների տաքանալը պայմանավորված է Արեգակից Երկիր հասնող ջերմությամբ և լույսի էներգիայով: | ||
8.4. Բովանդակություն | ||
1) Ձայնի անդրադարձ: 2) Լույսի և ձայնի տարածում, անդրադարձ, արագություն: 3) Լույս և գույներ: 4) Թափանցիկ և անթափանց նյութեր: 5) Արեգակի էներգիայի կենսական նշանակությունը: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ | |
Դիտումներ Դիտումներ կատարել, թե ինչպես է փոխվում արևի դիրքը օրվա ընթացքում և դրա հետևանքով ուրիշ ինչ փոփոխություններ են տեսանելի: Սենյակային բույսերի դիտարկումներ անել՝ ինչ փոփոխություններ են նկատում՝ կախված լույսի դիրքից (օրինակ՝ արևածաղկի օրինակը): Փորձեր Կարելի է փորձերի միջոցով համոզվել, որ ձայնը տարբեր կերպ է տարածվում փակ և բաց տարածքներում: Բացահայտել, որ ձայնը կարող է անդրադառնալ՝ դիպչելով մարմիններին (արձագանք)։ Փորձերն իրականացնել ըստ ստորև ներկայացված քայլաշարի՝ խնդրի առաջադրում, լուծումների որոնում, դիտարկման կամ փորձի միջոցով արդյունքների գնահատում և վերլուծություն, եզրահանգումներ ու քննարկում: Հետազոտական առաջադրանքներ Կատարել փոքր հետազոտական աշխատանք, թե ինչպես են փոխվում ծառերի, շենքերի կամ այլ իրերի ստվերներն օրվա ընթացքում՝ կախված լույսի աղբյուրի շարժումից և դիրքից: Բերել արևի ժամացույցի օրինակը: Տարբերակել լույսի բնական և արհեստական աղբյուրները, հասկանալ, որ լուսինն անդրադարձնում է արևի լույսը: Խմբային, համագործակցային առաջադրանքներ Վերը ներկայացված աշխատանքները կարելի է կազմակերպել համագործակցային եղանակով: Մոդելավորում Արեգակի, Լուսնի և Երկրի մոդելների օգնությամբ ցուցադրել և դիտարկել Լուսնի և Արևի պտույտներն ու գիշեր-ցերեկ հերթագայման երևույթը: Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում Բոլորը նկատել են, որ ամպրոպի ժամանակ կայծակի լույսը տեսնելուց որոշ ժամանակ հետո նոր լսվում է ամպրոպի ձայնը: Պարզել՝ ինչու և հաշվել ձայնի ու լույսի արագությունների տարբերությունը: Դաշտային աշխատանք Համեմատել իրերի, առարկաների ջերմաստիճանն արևի տակ, ստվերում, փակ տարածքում, երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ դեռ արևը դուրս չի եկել: Գրանցել տվյալներն աղյուսակում և մեկնաբանել ու հետևություններ անել: Աշխատանքային թերթիկներ տարբեր առաջադրանքներով Աղյուսակներ դիտարկումների և գրանցումների համար, բաց թողնված բառերը լրացնելու թերթիկներ, նկարներ, որոնցում պետք է ցույց տրվի ստվերների ուղղությունը՝ լույսի աղբյուրի համեմատ: Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում Պատկերազարդում՝ նկարների դիագրամների, սահիկաշարերի, ֆիլմերի ցուցադրում Գիտական բառապաշարի գործածում Տեքստի ուսումնասիրման աշխատանքներ Հարցադրումների սահմանում Գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում |
Օրինաչափություններ Բոլոր օրինաչափությունները ենթարկվում են որոշակի օրենքների: Այդպիսի օրինաչափություններ են արևի և լուսնի խավարումները, դրանք որոշակի պարբերականությամբ կրկնվում են: Լույսը և ձայնը տարածվում են, դրանք ունեն արագություն, կարող են անդրադառնալ, լույսը կարող է անցնել թափանցիկ նյութերի միջով: Պատճառ և հետևանք Ինչո՞ւ են արևի տակ իրերն ու առարկաները տաքանում, գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանները տարբեր, ինչո՞ւ մարմիններն ունեն ստվեր, ձայնը բաց և փակ տարածքներում տարբեր կերպ է տարածվում: Այս բոլոր հարցերի պատասխանները քննել՝ պատճառներն ու հետևանքները մեկնաբանելով: Համակարգեր և մոդելներ Բացատրել, թե ինչ է մոդելը, որ այն եղած համակարգի կամ երևութի ավելի փոքր մասշտաբի գրեթե նույնական պատկերն է, որի դիտարկմամբ կարելի է պատկերացնել երևույթը, համակարգը, կառուցվածքը: Փորձել պատկերացրած որևէ երևույթի մոդել ստեղծել: Օրինակ՝ երկու տարբեր չափսերի գնդակների և լապտերի օգնությամբ ցույց տալ արևի և լուսնի խավարման երևույթը: Էներգիա և նյութ Բացատրել, որ յուրաքանչյուր երևույթ ընթանում է էներգիայի փոխակերպմամբ (արևային մարտկոցներն Արեգակի էներգիան փոխակերպում են էլեկտրական էներգիայի), որ արևի տակ բոլոր առարկաները (ջուրը, օդը, հողը) տաքանում են, որ բույսերի և կենդանիների աճի համար անհրաժեշտ է արևի էներգիան: | |
8.5. Միջառարկայական կապեր | ||
Մայրենի Կարողանա ձևակերպել վերլուծական բնույթի խոսք՝ եզրահանգումներով, հիմնավորումներով: Համացանցից գտնել, ուսումնասիրել թեմային համապատասխան նյութեր, ներկայացնել ընկերներին: Լրացնել առաջադրված տեքստը՝ թեմային վերաբերող բանալի բառերով: Լուծել կամ ինքնուրույն կազմել խաչբառներ, հանելուկներ, կազմել քառյակներ կամ աքրոստիքոսներ՝ օգտագործելով ելակետային բառեր: Բառակազմական վերլուծության ենթարկել տեքստում տեղ գտած բարդ բառերը, առանձնացնել արմատները և դրանցով նոր բառեր կազմել: Իմանալ մոլորակների անունները՝ բառապաշարը հարստացնելով նաև հայկական անվանումներով: Մաթեմատիկա Կարողանա ճիշտ օգտագործել արագություն, հեռավորություն, ժամանակ հասկացությունները, համեմատել, հասկանալ ձայնի և լույսի արագությունները՝ բերելով համապատասխան օրինակներ: Օտար լեզու Սովորել և խոսքում օգտագործել թեմային համապատասխան բառեր: Կարդալ և թարգմանել փոքրիկ բնագրեր: Թեմային կից քերականական նյութը սովորելիս օգտագործել ելակետային բառեր, բառակապակցություններ: Արվեստ Մասնակցել փոքրիկ բեմադրությունների, կարդալ առասպելներ Արեգակի, Լուսնի, աստղերի, համաստեղությունների մասին: Ստեղծագործաբար վերարտադրել, նկարել կամ ծեփել՝ պատկերելով երկնակամարը, աստղեր, մոլորակներ, նկարներում պատկերել լույսն ու ստվերը, բացատրել ստվերների առաջացման պատճառը: Ունկնդրել կամ կատարել համապատասխան թեմայով երգեր: Տեխնոլոգիա Տնկել սենյակային բույսեր, խնամել, կատարել դիտարկումներ, գրանցումներ, հիմնավորել, թե որ բույսը ինչքան լույս կամ ջերմություն է սիրում: Տեխնիկայի տարրեր, թեմայի ընթացքում ծանոթանա նաև արևային մարտկոցներին, հասկանա, որ դրանք արեգակի էներգիան փոխակերպում են էլեկտրական էներգիայի: Ֆիզկուլտուրա Հասկանա ֆիզիկական ակտիվության կարևորությունը, իմանա, որ վարժությունների կատարման համար ծախսված էներգիան կարող է վերականգնվել առողջ սննդի միջոցով: | ||
Կապը հանրակրթության չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Թեմային ուղիղ առնչվող՝ Տ10, Տ11, Թեմային մասամբ առնչվող՝ Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ9, Տ12, Տ26 |
9. ԵՍ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԸ | ||
9.1. Մարմիններ | ||
Նյութեր, մասնիկներ |
Նյութի վիճակ և հատկություն | |
9.2. Նյութերը մեր շուրջը | ||
9.3. Նպատակ | ||
1) Պատկերացում տալ այն մասին, որ բոլոր մարմիններն ու նյութերը կազմված են մասնիկներից, որոնք անընդհատ գտնվում են շարժման և փոխազդեցության մեջ, բերել նյութերի իրար խառնվելը բացատրող օրինակներ: 2) Լրացնել գիտելիքը պինդ, հեղուկ, գազային նյութերի մասին, ջրի միջոցով ցույց տալ մի տեսակից մյուսին փոխակերպումը, ներկայացնել նաև հալում և պնդացում, գոլորշիացում և խտացում երևույթները։ 3) Զարգացնել չափումներ կատարելու հմտությունները՝ օգտվելով պարզագույն չափիչ սարքերից, բացատրել մեծությունների չափման միավորների առնչությունները: | ||
9.4. Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | ||
Նյութեր, մասնիկներ Շ.Տ.Մ.Ն1 Տարբերակել՝ ինչ են մարմինները, նյութերը, բացատրել, որ նյութերը կազմված են չափազանց փոքր մասնիկներից։ Շ.Տ.Մ.Ն2 Փորձերի միջոցով ներկայացնել որոշ նախնական պատկերացումներ մասնիկների շարժման և փոխազդեցության մասին: Շ.Տ.Մ.Ն3 Փորձերի միջոցով ներկայացնել նյութերի խառնման պարզ օրինակներ, դա բացատրել մասնիկների շարժմամբ: Նյութի վիճակ և հատկություն Շ.Տ.Մ.Հ1 Բնութագրել նյութերը՝ ըստ իրենց որակական հատկանիշների՝ պինդ, հեղուկ, գազային: Շ.Տ.Մ.Հ3 Ներկայացնել, որ ջուրը միակ նյութն է, որ բնության մեջ միաժամանակ հանդիպում է երեք վիճակներում՝ հեղուկ, պինդ, գազային: Փորձերի միջոցով ներկայացնել մի վիճակից մյուսին անցումը: Ջրի օրինակով բնութագրել նյութերի հալում, պնդացում, գոլորշիացում և խտացում երևույթները: | ||
9.5. Թեմայի վերջնարդյունքները | ||
Նյութեր, մասնիկներ 4Շ.Տ.Մ.Ն1 Տարբերակել՝ ինչ են մարմինները, նյութերը, բացատրել, որ դրանք կազմված են չափազանց փոքր մասնիկներից։ 4Շ.Տ.Մ.Ն2 Ներկայացնել նախնական պատկերացումները մասնիկների շարժման և փոխազդեցության մասին: 4Շ.Տ.Մ.Ն3 Փորձերի միջոցով ցույց տալ և նկարագրել նյութերի խառնման պարզ օրինակներ: Նյութի վիճակ և հատկություն 4Շ.Տ.Մ.Հ1 Դասակարգել շրջապատում եղած նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային։ 4Շ.Տ.Մ.Հ2.3 Փորձերի միջոցով հանգել եզրակացութունների և նկարագրել նյութերի ֆիզիկական հատկությունները: 4Շ.Տ.Մ.Հ3 Կատարել ջրի գոլորշիացման, սառեցման և գոլորշին հեղուկ վիճակի վերածելու պարզագույն փորձեր։ Ջրի հատկությունների օրինակով դիտարկել նյութի մի տեսակից մյուսի փոխակերպումը։ 4Շ.Տ.Մ.Հ3ա Ներկայացնել, որ ջուրը բնության մեջ միաժամանակ երեք վիճակներում (հեղուկ, պինդ, գազային) հանդիպող միակ նյութն է, դրա նշանակություն։ 4Շ.Տ.Մ.Հ3բ Ծանոթանալ և ներկայացնել հալում և պնդացում, գոլորշիացում և խտացում, երևույթները։ | ||
9.6. Բովանդակություն | ||
1) Նյութեր, մասնիկներ: 2) Շարժում և փոխազդեցություն, խառնուրդ: 3) Նյութերի փոխակերպումը մի վիճակից մեկ այլ վիճակի՝ պինդ, հեղուկ, գազային: 4) Ջուր, ջրի փոխակերպումը՝ հեղուկ, սառույց, գոլորշի: 5) Փորձեր: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ | |
Դիտումներ Դասակարգել շրջապատում եղած մարմինները և նյութերը: Բացատրել, որ մարմինները կարող են բաղկացած լինել մեկ նյութից, ինչպես նաև բազմաթիվ նյութերից: Շուրջն եղած բոլոր իրերն ու առարկաները մարմիններ են, անգամ արևն ու լուսինը երկնային մարմիններ են, իսկ մարմինները կազմված են նյութերից: Փորձեր Շաքարի կտորը լուծել ջրում: Ջրի մեջ ներկ կաթեցնել: Օծանելիք կամ որևէ այլ հոտավետ նյութ փչել: Դիտարկել և քննել տեսածը և բացատրություններ փնտրել (նյութերի մասնիկները խառնվում են, տարրալուծվում միմյանց մեջ): Ջրի հատկությունների վերաբերյալ փորձեր. Համտեսել, անհոտ, անհամ է: Մեջը որևէ առարկա գցել. թափանցիկ է, առարկան երևում է: Շաքարավազ կամ աղ լցնել. լուծիչ է: Տաքացնել. ընդարձակվում է, ապա վեր է ածվում գոլորշու (գազային վիճակի): Սառելիս սեղմվում է, բայց սառչելիս պնդանում է, վեր է ածվում սառույցի և կրկին ընդարձակվում է: Սառույցի կտորներ գցել ջուրը. ավելի թեթև է, քան ջուրը: Գազերի (օդի օրինակով) հատկությունների վերաբերյալ փորձեր.՝ գազերը տաքանալիս ընդարձակվում են, սառելիս` սեղվում օդը (գազերը) կշիռ ունի, օդը (գազերը) տեղ է գրավում, օդը նպաստում է այրմանը: Խմբային, համագործակցային և հետազոտական առաջադրանքներ Երեխաներին կարելի է բաժանել խմբերի, նրանց պինդ, հեղուկ և գազային նյութերի հատկությունների մասին քարտեր տալ՝ նկարներով և փոքրիկ տեքստային նկարագրություններով: Դասակարգել հատկությունները՝ խմբավորելով քարտերը: Պարզ նախագծային աշխատանքներ Կարելի է նախագծային աշխատանքներ հանձնարարել նյութերի ագրեգատային վիճակների վերաբերյալ (հեղուկ, գազային, պինդ) մի վիճակից մյուսին անցման փորձերի օրինակով: Ներկայացնել հալում և պնդացում, գոլորշիացում և խտացում, երևույթները։ Վերը նկարագրված փորձերն իրականացնելուց հետո, արված եզրակացությունների, դիտարկումների, փորձերի, ֆիլմերի և տեսանյութերի վրա հիմնվելով, փորձել բացատրել ջրի շրջապտույտը բնության մեջ: Աշխատանքային թերթիկներ տարբեր առաջադրանքներով Տարբեր բնույթի աշխատանքային թերթիկների միջոցով ամրապնդել փորձերի միջոցով վեր հանված և ձեռք բերված գիտելիքները: Տեսանյութերի ստեղծում Կարելի է փորձերը տեսագրել, հետո կրկին դիտելու և աշխատանքը ցուցադրելու համար: Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում Պատկերազարդում՝ նկարների, դիագրամների, սահիկաշարերի, ֆիլմերի ցուցադրում Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում Գիտական բառապաշարի գործածում, Տեքստի ուսումնասիրման աշխատանքներ Հարցադրումների սահմանում Գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում |
Օրինաչափություններ Բոլոր նյութերը կազմված են չափազանց մանր մասնիկներից, դրանք փոխազդեցության մեջ են: Դասակարգել շրջապատում եղած նյութերը` պինդ, հեղուկ և գազային: Ջրի շրջապտույտի ներկայացմամբ բացատրել երկրի վրա տեղի ունեցող մի շարք երևույթներ` օվկիանոսի մակերեսից գոլորշիացումը, մթնոլորտում կոնդենսացումն ու տեղումների տեսքով երկրի մակերևույթ վերադառնալը` անձրևի, ձյան տեսքով, սառցադաշտերի առաջացումը և այլն: Պատճառ և հետևանք Բնության մեջ տեղի ունենցող բոլոր երևույթներն ունեն իրենց պատճառներն ու հետևանքները: Դրանք կարող են լինել տեսանելի և անտեսանելի: Հաճախ արդյունքը կարող է օգնել, որ վեր հանվի կամ կռահվի պատճառը, և հակառակը: Մասշտաբ, համամասնություն և քանակ Բնության մեջ գործում են մի շարք օրենքներ, որոնց հետո կծանոթանան, սակայն կարող են ջրի գոլորշիացման, խտացման փորձերի միջոցով համոզվել, որ փոխակերպումների հետևանքով չեն փոխվում քանակները, որքան ջուր գոլորշիացնեն և կարողանան հավաքել ողջ գոլորշին, կստանան նույնքան ջուր, և հակառակը: Բայց սառչելիս և տաքանալիս դրանց ծավալը մեծանում է: Որոշ չափումներ անել՝ կիրառելով չափման միավորներ և գտնել դրանց փոխառնչությունները: Դիտարկել մարմինների կշռի և ձգողականության կապը: Էներգիա և նյութ Նյութերի տաքանալու հետևանքով մասնիկների շարժումն արագանում է, դրանում կարելի է համոզվել ջուրը եռացնելով և տեսնելով եռացող ջրի շարժումը, որը ջրի մասնիկների շարժման արագության հետևանք է: Կայունություն և փոփոխություն Նյութերը փոխակերպվում են մի վիճակից մյուսին, կարող են հալվել, պնդանալ, գոլորշիանալ: Գրեթե բոլոր նյութերը կարող են փոխակերպվել մի վիճակից մյուսին: | |
9.7. Միջառարկայական կապեր | ||
Մայրենի Կարողանա խոսքը ձևակերպել հիմնավորումներով: Ավարտել նախադասությունները՝ լրացնելով բացթողումները: Կազմել հոմանիշ-հականիշների բառազույգեր: Կազմել և լուծել խաչբառներ՝ թեմային համապատասխան: Կարողանալ երևույթները նկարագրել՝ օգտագործելով հատկանիշ ցույց տվող բառեր: Մաթեմատիկա Կատարել մաթեմատիկական գործողություններ անվանական թվերով՝ գտնելով չափման միավորների փոխառնչությունները: Կատարել չափումներ, գրառել աղյուսակներում, այդ տվյալներով կազմել խնդիրներ և լուծել համեմատության միջոցով: Օտար լեզու Հարստացնել բառապաշարը թեմային առնչվող բառերով: Կարողանալ կարդալ և թարգմանել փոքրիկ բնագրեր: Տեխնոլոգիա Կարողանալ նյութերը չափել՝ օգտվելով չափիչ սարքերից: Պլաստիլինով աշխատելիս ցույց տալ նյութերի խառնվելու երևույթը: Ֆիզկուլտուրա Հասկանա, որ վազելիս, արագ շարժվելիս մարմնի ջերմաստիճանը բարձրանում է և օրգանիզմում եղած ջուրը փոխակերպվում է գոլորշու, որը մարմից հեռանում է քրտինքի ձևով: | ||
Կապը Հանրակրթության չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Թեմային ուղղակի առնչվող՝ Տ3, Տ10, Տ11,Տ12 Թեմային մասամբ առնչվող՝Տ1, Տ2, Տ6, Տ7, Տ14, Տ15, Տ23 |
Ուսումնասիրված և օգտագործված գրականության ցանկ
1. Հանրակրթության պետական չափորոշիչ, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշման։
2. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. 26. 01. 63-Ա/Ք հրամանի N1 հավելված՝ Տարրական դպրոցի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի չափորոշիչ և ծրագիր (2-4-րդ դասարաններ) https://edumedia-depot.gei.de/bitstream/handle/11163/2176/791458938_2014_A.pdf?sequence=2
4. «Կյանքի հմտություններ» առարկայի ուսուցիչների ձեռնարկներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ 6-րդ և 7-րդ դասարանների համար/ԿԱԻ, ՅՈՒՆԻՍԵՖ.- Եր., 2001, 2002, 2003:
5. Տարրական դպրոցի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի չափորոշիչ և ծրագիր 2-4-րդ դասարանների համար.- Եր., 2006: Լրամշակված վերահրատարակություն՝ Եր., 2008:
6. Ես և շրջակա աշխարհը. դասագիրք 2-րդ դասարանի համար, աշխատանքային տետր 2-րդ դասարանի համար.- Եր., «Աստղիկ» գրատուն, 2007, 2010:
7. Ես և շրջակա աշխարհը: Ուսուցչի ձեռնարկ 2-4-րդ դասարանների համար.- Եր., «Աստղիկ» գրատուն, 2007:
8. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում: Ձեռնարկ դաստիարակության գծով փոխտնօրենների և դասղեկների համար / ԿԳՆ ԿԱԻ.- Եր., 2007:
9. Ես և շրջակա աշխարհը: Դասագիրք 3-րդ դասարանի համար, աշխատանքային տետր 3-րդ դասարանի համար.-, Եր., «Աստղիկ» գրատուն, 2008, 2011, 2012:
10. Կյանքի հմտությունների ինտեգրված ձեռնարկ միջին դպրոցի ուսուցիչների համար.- Եր., 2008:
11. Հայոց լեզու, Մաթեմատիկա, Ես և շրջակա աշխարհը ուսումնական առարկաների ընթացիկ գնահատման հարցարանների ժողովածու.- Եր., 2008:
12. Հանդուրժողականության ուսուցում. դասղեկի ձեռնարկ տարրական դպրոցի համար / «Սեյվ դը Չիլդրեն ֆեդերեյշն ինկ.», հայաստանյան մասնաճյուղ.- Եր., 2008:
13. Ես և շրջակա աշխարհը. դասագիրք 4-րդ դասարանի համար, աշխատանքային տետր 4-րդ դասարանի համար.- Եր., «Աստղիկ» գրատուն, 2009:
14. «Ես և շրջակա աշխարհը» առարկայի գնահատումը, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ հարցաշարերի շտեմարան 2-4-րդ դասարանների համար.- Եր., 2010:
15. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ / ԿԳՆ ԿԱԻ.- Եր., 2010:
16. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում: Խաղային վարժություններ՝ սովորողների ժամանցի կազմակերպման համար / ԿԳՆ ԿԱԻ.- Եր., 2012:
17. Առողջ սնունդ: Ձեռնարկ տարրական դպրոցի ուսուցիչների համար / «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան ներկայացուցչություն.- Եր., 2012:
18. Connecting IB to the NGSS, The Dual Implementation of International Baccalaureate and the Next Generation Science Standards: Challenges and Opportunities, Topic Arrangements of the Next Generation Science Standards, September 2017 ©2013 Achieve, Inc. All rights reserved. (Այ Բի-ի միացումը ԷնՋիԷսԷս-ին, Միջազգային բակալավրիատի և հաջորդ սերնդի գիտության ստանդարտների կրկնակի իրականացումը. մարտահրավերներ և հնարավորություններ, հաջորդ սերնդի գիտության ստանդարտների թեմայի պայմանավորվածություններ, սեպտեմբեր 2017, ©2013. Բոլոր իրավունքները պաշտպանված են):
19. Food and Consumer Education Sillabus, Lower Secondary, 2014. (Սննդի և սպառողների կրթության ծրագիր, Ստորին միջնակարգ, 2014 թ.):
20. COMPREHENSIVE HEALTH AND PHYSICAL EDUCATION, NEW JERSEY CORE CURRICULUM CONTENT STANDARDS 2004. (Համալիր առողջապահություն և ֆիզիկական կրթություն, Նյու Ջերսիի ուսումնական հիմնական բովանդակության ստանդարտներ, 2004 թ.):
21. 2019-health-physical-education-grades-1to8-Ontario, ISBN 978-1-4868-3446-4 (PDF), Queen’s Printer for Ontario, 2019. (2019- Առողջություն-ֆիզիկական կրթություն. 1-8-րդ դասարաններ, Օնտարիո, ISBN 978-1-4868-3446-4 (PDF), Քուինս պրինտեր Օնտարիոյի համար, 2019 թ.):
22. Estonia Social Curric-Human Studies 1-9 grades 2011-Rus. (Էստոնիա. Սոցիալական Ուսուցում-Մարդասիրություն, 1-9 դասարաններ, 2011-Ռուս.):
23. Health Education Content Standards for California, Public Schools, Kindergarten Through Grade Twelve, ©2009 by the California Department of EducationAll rights reserved ISBN 978-0-8011-1695-7. (Առողջապահական կրթության բովանդակության չափորոշիչներ Կալիֆորնիայի հանրային դպրոցների, մանկապարտեզների համար մինչև տասներկուերորդ դասարան, ©2009 Կալիֆորնիայի կրթության վարչության կողմից: Բոլոր իրավունքները պաշտպանված են, ISBN 978-0-8011-1695-7):
24. Curriculum Planning and Development Division Ministry of Education, Primary Social Studies Syllabus 2012: (Ուսումնական ծրագրերի պլանավորման և զարգացման բաժին, Կրթության նախարարություն, Սկզբնական սոցիալական հետազոտությունների ծրագիր, 2012թ.):
25. Karin Hess, Ed.D.A Guide for Using Webb’s Depth of Knowledge with Common Core State Standards, © 2013 Common Core Institute. (Կարին Հեսս, ԻդիԴիԷյ ուղեցույց Դաբլյու իբիբի-ի գիտելիքների խորության օգտագործման ընդհանուր հիմնական պետական ստանդարտներով, © 2013 Քոմոն Քոր ինստիտուտ):
26. Webb’s Depth of Knowledge Guide, Career and Technical Education Definitions, HTTP://WWW.MDE.K12.MS.US HTTP://REDESIGN.RCU.MSSTATE.EDU. (Դաբլյու իբիբի-ի Գիտելիքների խորության ուղեցույց, կարիերայի և տեխնիկական կրթության սահմանումներ, HTTP://WWW.MDE.K12.MS.USHTTP://REDESIGN.RCU.MSSTATE.EDU):
27. Crosscutting Concepts, Not for resale, redistribution, or use other than classroom use without further permission. www.fossweb.com, Printing 1© 2019 Copyright The Regents of the University of California Berkeley. (Միջանկյալ հայեցակարգեր, ոչ վերավաճառքի, վերաբաշխման կամ այլ օգտագործման համար, քան դասարանում օգտագործելն առանց հետագա թույլտվության: www.fossweb.com, Տպագրություն 1© 2019 Հեղինակային իրավունքը Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի ռեգենտներ):
28. Primary Science Syllabus, Implementation starting with, 2014 Primary Three Cohort, © 2013 Curriculum Planning and Development Division. This publication is not for sale. All rights reserved. No part of this publication may be reproduced without the prior permission of the Ministry of Education, Singapore. (Հիմնական գիտության ծրագիր, Իրականացում սկսած 2014 թ. առաջնային երեք խմբում, © 2013 Ուսումնական պլանի պլանավորման և զարգացման բաժին: Այս հրատարակությունը չի վաճառվում։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Այս հրապարակման ոչ մի մաս չի կարող վերարտադրվել առանց Սինգապուրի կրթության նախարարության նախնական թույլտվության):
29. Social-Emotional Learning for, Kindergarten–Grade 5, Scop and Sequence, ©2011 Committee for Children SecondStep.org. (Սոցիալ-էմոցիոնալ ուսուցում մանկապարտեզի համար – 5-րդ դասարան, շրջանակ և հաջորդականություն, ©2011 Երեխաների հանձնաժողով, SecondStep.org):
30.K to 12 Science Curriculum Guide August 2016 Page 4 of 203 Learning Materials and equipment technical specifications may be accessed at http://lrmds.deped.gov.ph/. (Քեյ-ից 12 Գիտության ուսումնական պլանի ուղեցույց, օգոստոս 2016, Էջ 4-ը 203-ից, Ուսումնական նյութերի և սարքավորումների տեխնիկական բնութագրերին կարելի է ծանոթանալ http://lrmds.deped.gov.ph/ կայքում):
31. Health Education Standards of Learning for Virginia Public Schools, Board of Education, Commonwealth of Virginia, January 2015. (Վիրջինիայի հանրային դպրոցների առողջապահական կրթության ստանդարտները, Վիրջինիայի համագործակցության կրթական խորհուրդ, հունվար 2015թ.):
32. Social studies scope and sequence, Primary Years Programme, Published July 2008, International Baccalaureate, Peterson House, Malthouse Avenue, Cardiff Gate, Cardiff, Wales GB CF23 8G, © International Baccalaureate Organization 2008. (Սոցիալական ուսումնասիրությունների շրջանակը և հաջորդականությունը, տարրական տարիների ծրագիր, հրատարակվել է 2008 թվականի հուլիսին, Միջազգային բակալավրիատ, Պետերսոն Հաուս, Մալթհաուս պողոտա, Քարդիֆ Գեյթ, Քարդիֆ, Ուելս GB CF23 8G, © Միջազգային Բակալավրիատ կազմակերպություն 2008):
33. HealthSmart Alignment with National Sexuality Education Standards. (Առողջության խելամիտ համապատասխանեցում սեռական կրթության ազգային չափանիշներին):
34. OECS PRIMARY GRADES’ LEARNING STANDARDS FOR SOCIAL STUDIES GRADES K – 6, ORGANIZATION OF EASTERN CARIBBEAN STATES, EDUCATION SECTOR STRATEGY. OECS (Սոցիալական ուսումնասիրության չափանիշներ կազմական Կ–6 դասարանների համար, Արևելյան Կարիբյան պետությունների կազմակերպություն, կրթության ոլորտի ռազմավարություն):
35. The New York City Department of Education K–8 Social Studies Scope and Sequence, 2014-2015, 52 Chambers Street New York, NY 10007. (Նյու Յորք քաղաքի կրթության վարչություն, Քեյ–8 Սոցիալական հետազոտությունների շրջանակը և հաջորդականությունը, 2014-2015թթ., Չամբեր փողոց 52, Նյու Յորք, Ն.Յ. 10007):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2024 թվական: