Գլխավոր տեղեկություն
Համար
N 254-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.08.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«07» օգոստոս 2024 թ.

N 254-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍԻՆՈՒՍ ԹՐՈՄԲՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել սինուս թրոմբոզի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

07.08.2024

 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի օգոստոս «07»-ի

N 254-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍԻՆՈՒՍ ԹՐՈՄԲՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

I67.6

Ներգանգային երակային համակարգի ոչ թարախային թրոմբոզ, ուղեղային երակի, ներգանգային երակային ծոցի Բացառությամբ` ուղեղի ինֆարկտ առաջացնող վիճակների (I63.6)

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ

2)

Սեռ

Արական, իգական

3)

Բարդություններ

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

Ակտիվ փուլ; ռեմիսիայի փուլ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները հիվանդանոցային/արտահիվանդանոցային, շտապօգնության/

Արտահիվանդանոցային, հիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/

Պլանային, անհետաձգելի

7)

 Կիրառման շրջանակը

մանկաբույժ, մանկական ռեանիմատոլոգ

8)

Գանգատներ

Գլխացավ-սուր, պրոգրեսիվող, միակողմանի և սովորաբար լոկալիզացված է այն հատվածներում, որոնք նյարդավորվում են 5-րդ ԳՈՒ նյարդի ակնային և վերինծնոտային ճյուղերով, բերում է քնի խանգարման և չի մեղմանում ցավազրկողների ազդեցությունից:

9)

Անամնեզ

Տենդ (>38,5°C), գլխացավ, աչքի ցավ, խեմոզ, պրոպտոզ, ակնային նյարդի պարեզ (III, IV, VI և V ԳՈւ նյարդի ակնային ճյուղ):

10)

Զննման արդյունք/Ցուցում

Արտահայտված գլխացավ, +/- ջերմության բարձրացում, դեմքի ցավ կամ թմրածություն, ակնագնդի շարժումների խանգարումներ, (օֆթալմոպլեգիա) երկտեսության զարգացմամբ, կոպերի այտուց, բբերի ասիմետրիա կամ արտահայտված լայնացում, ակնային նյարդի պարեզ (III, IV, VI և V նյարդի ակնային ճյուղի), տեսողության իջեցում, քնկոտություն:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

 1)

Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան – բուժման արդյունավետության բացակայություն, պունկցիայի իրականացման անհրաժեշտություն

1

-

 

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

 

 

ԱԲ

Բ

1)

Արյան ընդհանուր քննություն

1

2

Լեյկոցիտոզ՝ ձախ թեքումով, անեմիա, թրոմբոցիտոզ

2)

C-ռեակտիվ սպիտակուց

1

 2

 C-ռեակտիվ սպիտակուցի բարձրացում

3)

Դ-դիմեր, ֆիբրինոգեն

1

3-4

Հիպերկոագուլյացիա

4)

Արյան մանրէաբանական քննություն

1

1

Ախտաբանական աճ

Գործիքային հետազոտություններ

5)

Գոտկային պունկցիա

1

2

Լիմֆոցիտար պլեոցիտոզ, լեյկոցիտների բարձրացում, սպիտակուցի բարձրացում

6)

ԿՏ կոնտրաստով

1

2

Կավերնոզ սինուս թրոմբոզ / ախտահարված կավերնոզ սինուսում երակային հոսքի բացակայություն

7)

ՄՌՏ

1

2

Ախտահարված կավերնոզ սինուսում երակային հոսքի բացակայություն

 

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանումը
(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

1.0

100 մգ / կգ / օր

 10

10

2)

Մետրոնիդազոլ 500մգ

Մետրոնիդազոլ 500մգ

դեղահատեր

3.0

30 մգ / կգ / օր

10

10

3)

Կլինդամիցին (կլինդամիցինի հիդրոքլորիդ) 150մգ, 300մգ,600մգ

Կլինդամիցին (կլինդամիցինի հիդրոքլորիդ) 150մգ, 300մգ,600մգ

դեղապատիճներ

3.0

40 մգ / կգ / օր

10

10

4)

Վանկոմիցին
25մգ, 250մգ

Վանկոմիցին

25մգ, 250մգ

Դեղապատիճ/ սրվակ

4.0

60 մգ / կգ / օր

10

10

5)

Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 20մգ/0,2մլ, 40մգ/0,4մլ

Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 20մգ/0,2մլ, 40մգ/0,4մլ

նախալցված ներարակիչներ

2.0

0,75-1,5 մգ / կգ / օր

 10 – 28

10 – 28

 

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

9. Կավերնոզ սինուս թրոմբոզ (սեպտիկ թրոմբոզ).

 

ԿՍԹ- առավել հաճախ առաջացել է սֆենոիդալ և էթմոիդալ սինուսիտից

 

Էթոլոգիան ընդհանուր առմամբ, Staphylococcus aureus է, չնայած հազվադեպ դեպքերում կարող են առաջանալ streptococci, pneumococci և սնկերից։

 

1) Գլխավոր պատճառները, որոնք կապված են մանկական ուղեղային սինովենոզ թրոմբոզների առաջացման հետ.

ա. Ջրազրկում,

բ. Վարակներ,

գ. Երկարատև տենդ,

դ. Հիպօքսիկ-իշեմիկ վնասվածք,

ե. Գլխի և պարանոցի շրջանի վարակներ,

զ. Սուր միջին օտիտ և մաստոիդիտ,

է. Գործոն V-ի Լեյդենի մուտացիա/ պրոտրոմբինային գենի պաթոլոգիական մուտացիա,

ը. Սինուսիտ,

թ. Գլխի վնասվածք,

ժ. Գլխուղեղի վիրահատություններ,

ժա. Հիդրոցեֆալիա (±վենտրիկոպերիտոնիալ շունտ),

ժբ. Անեմիա,

ժգ. Երկաթ դիֆիցիտային անեմիա,

ժդ. Մանգաղաձև բջջային անեմիա:

 

10. Սինուս թրոմբոզի կլինիկական դրսևորումը մեծ երեխաների մոտ.

 

1)

Լայնական սինուս (44–73%)

ա.Լոկալիզացված, առանց ինֆարկտի ՝ ասիմպտոմատիկ կամ գլխացավ,

բ.Ցնցումներ,

գ. Հակակողմ պիրամիդալ ախտանշաններ և նշաններ,

դ.Եթե առկա է ձախ լայնական սինուսի երակային ինֆարկտ կամ Լաբեի խցանված երակ՝ աֆազիա,

ե. Եթե ձգվում է դեպի հարակից սինուսներ՝ ներգանգային հիպերտոնիա, գիտակցության խանգարում, ուղեղային տեղային նշաններ և գանգուղեղային նյարդերի կաթված (IX-XXI),

զ. Եթե ձգվում է դեպի ուղեղիկի երակներ՝ գլխացավ, փսխում և վերջույթների կամ քայլվածքի ատաքսիա:

2)

Վերին սագիտալ սինուս(39–62%)

ա.Լոկալիզացված ներգանգային հիպերտենզիա,

բ.Երակային ինֆարկտի հետևանքով առաջացած տեղային ախտանշաններ`

1. Գլխացավ,

2. Շաղված տեսողություն,

3. Տեսողության կորուստ,

4. Սրտխառնոց, փսխում,

5. Գանգուղեղային նյարդի կաթված (տարբերակիչ ախտորոշում գլխուղեղի պսևդոուռուցքի հետ,

6. Աֆազիա,

7. Հեմիանոպիա,

8. Միակողմանի զգացողության կորուստ/Հեմիպարեզ,

9. Ցնցումներ:

3)

Սիգմոիդալ սինուս
(40–47%)

ա.Ցավ մաստոիդի շրջանում,

բ.Համակցված VI-VII-VIII գանգուղեղային նյարդերի կաթված:

4)

Խորանիստ երեկային համակարգ (10.9%)

ա.Հոգեկան վիճակի խանգարումներ՝ գրգռվածության նվազում,

բ.Ցրված էնցեֆալոպաթիա կամ կոմա,

գ.Շարժողական համկարգի դեֆիցիտներ (երկկողմանի կամ տատանվող փոփոխական պարեզ):

5)

Կեղևային երակային համակարգ
(3.7–17.1%)

ա.Տեղային նյարդաբանական ախտանիշներ և նշաններ՝ ըստ գտնվելու վայրի,

բ.Ցնցումներ:

6)

Կավերնոզ սինուս (1.3–1.7%)

ա.Գլխացավ, ցավ աչքի շրջանում, քիմոզ, պրոպտոզ, աչքի նյարդի կաթված
(III, IV, VI և V-ի),

բ.Ջերմություն (գրեթե բոլոր դեպքերում, եթե վարակիչ է):

11. Ե՞րբ ակնկալել սինուս թրոմբոզ.

 

Գլխացավով և գանգուղեղային նյարդի ցանկացած ախտանիշով հիվանդը պետք է պոտենցիալ գնահատվի ՍԹ-ի համար: Կլինիկական պատկերը սովորաբար պայմանավորված է երակների խցանմամբ, ինչպես նաև գանգուղեղային նյարդերի վնասմամբ, որոնք գտնվում են Կավերնոզ սինուսի մոտ: Գլխացավը ամենատարածված ախտանիշն է: Գլխացավը սովորաբար սուր է, աստիճանաբար աճում է, միակողմանի և սովորաբար տեղակայված է հինգերորդ գանգուղեղային նյարդի ակնային և ծնոտային նյարդերի ճյուղերի շրջաններում, աստիճանաբար ուժեղանում է, խանգարում է քունը և չի հանգստանում ցավազրկող դեղամիջոցներով։

 

12. Տարբերակիչ ախտորոշում.

1) Ցելյուլիտ / աչքի շրջանում առկա վարակներ.

2) Հարակնային շրջանի վարակներ.

3) Սուր անկյունային գլաուկոմա.

4) Էպիդուրալ/սուբդուրալ վարակներ.

5) Սուր Էպիդուրալ/սուբդուրալ հեմատոմաներ:

13. Լաբորատոր հետազոտություններ.

1) Արյանը ընդհանուր քննություն, ՑՌՊ.

2) Արյան ցանքս.

3) Դ-դիմեր.

4) Գոտկային պունկցիա (Սինուս թրոմբոզի ժամանակողնուղեղային հեղուկի շեղումները սպեցիֆիկ չեն և կարող են ներառել լիմֆոցիտային պլեոցիտոզ, էրիթրթցիտների և սպիտակուցի բարձրացում: Մենինգիտի հետ զուգակցումը հաճախակի չի դիտվում, և մենինգիտի կասկածի բացակայության դեպքում, ողնուղեղային հեղուկի հետազոտւթյունը սովորաբար ախտորոշման համար օգտակար չէ տեղային նյարդաբանական ախտանշաններով և սինուս թրոմբոզի նեյրոպատկերման հաստատմամբ հիվանդների համար):

14. Գործքիային հետազոտություններ.

1) ՀՇ կոնտրաստով -լավագույն տարբերակն է հաստատելու ԿՍԹ ախտորոշումը և այն տարբերակելու այլընտրանքներից, ինչպիսիք են ակնային ցելյուլիտը, թարախակույտը.

2) ՄՌՏ, եթե ՀՇ-ն վերջնական չէ (ՄՌՏ վենոգրամմայով (MRV) նախընտրելի տարբերակ է, քանի որ MRV-ն ցույց կտա երակային հոսքի բացակայությունը ախտահարված կավերնոզ սինուսում)։

15. Վարում.

 

Կավերնոզ սինուսների թրոմբոզի բուժման հիմնական միջոցը հակաբիոտիկների վաղ և ագրեսիվ ընդունումն է: Չնայած S. aureus-ը հիմնական պատճառն է, գրամ դրական, գրամ-բացասական և անաէրոբ օրգանիզմների համար պետք է սկսվի լայն սպեկտրի հակաբակտերիալ դեղամիջոց:

Էմպիրիկ հակաբակտերիալ թերապիայի ընտրությունը (ն/ե)

1)

Ցեֆտրիաքսոն +

Ցեֆտրիաքսոն 100 մգ/կգ/օր յուր․ 24 ժամը մեկ (առավելագույնը 2000 գ/օր)

2)

Մետրոնիդազոլ կամ

Մետրոնիդազոլ 30 մգ/կգ/օր յուր․ 8 ժամը մեկ (առավելագույնը 500մգ/դեղաչափ)

3)

Կլինդամիցին կամ

Կլինդամիցին 40 մգ/կգ/օր յուր․ 8 ժամը մեկ (առավելագույնը 900 մգ/դեղաչափ, 1800մգ/օր)

4)

Վանկոմիցին

Վանկոմիցին 60 մգ/կգ/օր յուր․ 6 ժամը մեկ (առավելագույնը 1000 մգ/դեղաչափ)

16. Հակամակարդիչներ.

Հեպարին օգտագործելիս պետք է հաշվի առնել հիվանդների վիճակը, ովքեր ունեն սրտի էմբոլիա, ինսուլտից հետո դիսեկցիա, երակային սինուսների թրոմբոզի և դրա կրկնությունների դեպքում, հակաթրոմբոցիտային դեղամիջոցների ընդունման փաստը: Արյունահոսության վտանգը միշտ պետք է հաշվի առնել, ինչպես օրինակ, ուղեղի մեծ ինֆարկտների դեպքում, որոնք սուր պահին մեծացնում են արյունահոսության վտանգը։ Հետագայում, քեյս կախյալ բուժումը կորոշվի ելնելով էթիոլոգիայից:

Հակակոգուլյացիան պետք է իրականացվի ցածր մոլեկուլային քաշի հեպարինով, ինչպիսին էնոքսապարինն է, ենթամաշկային ճանապարհով, քանի որ այն ամենահեշտն է կիրառել և ունի ավելի քիչ փոխազդեցություններ և կողմնակի ազդեցություն, քան նատրիումային հեպարինը: Խորհուրդ է տրվում դիմել արյունաբանի խորհրդատվությանը։ Հակամակարդիչների խորհուրդ չի տրվում սեպտիկ էմբոլիայի դեպքում։ Ազդեցությունը վերահսկվում է արյան մեջ հակագործոն Xa-ի մակարդակի որոշման միջոցով և կարող է հակադարձվել պրոտամին սուլֆատով: Մանկաբուժության մեջ տեղին չէ էնոքսապարինի կիրառումը 24 ժամը մեկ՝ դեղամիջոցի ավելի արագ դուրսբերման պատճառով: Ռեժիմը միշտ 12 ժամը մեկ է։

 

17. Էնոքսիպարին.

 

Հ/հ

տարիք

Կանխարգելում

Բուժում

1)

< 2 ամսական

0,75 մգ/կգ/12 ժամ

1,5 մգ/կգ/12ժամ

2)

> 2 ամսական

0,5 մգ/կգ/12ժամ (առավելագույնը 40 մգ/12 ժամ)

1 մգ/կգ/12ժամ

Ներմուծեք նկարագրությունը_23602

 

18. Ամփոփում.

Ուղեցույցը վերանայվել է բժիշկ Արթուր Շարլույանի կողմից և առաջարկվել է օգտագործել հայաստանում մանկաբույժների կողմից

 

*Ա.Շարլույան – CCF մանկական ինտենսիվ թերապիայի բաժանմունքում Պալմա դե Մալյորկայի Սոն Էսպասես համալսարանական հիվանդանոցում։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Anthony W. Chow et al. IDSA Clinical Practice Guideline for Acute Bacterial Rhinosinusitis in Children and Adults. Infectious Diseases Society of America. Am Fam Physician. 2014; 89(8):676-681. Doi: 10.1093/cid/cir1043 էնթոնի Վ․ Չոու և այլք․ Երեխաների և մեծահասակների մոտ սուր բակտերիալ ռինոսինուսիտի կլինիկական պրակտիկայի IDSA ուղեցույց: Վարակիչ հիվանդությունների ամերիկյան ընկերություն: Ընտանեկան բժիշկ․ . 2014; 89(8):676-681. Doi: 10.1093/cid/cir1043

2. Clinical practice guidelines: Persistent nasal discharge rhinosinusitis. Royal children’s hospital. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Persistent_nasal_discharge_rhinosinusitis/ Կլինիկական պրակտիկայի առաջարկություններ. քթի մշտական արտանետում, ռինոսինուսիտ: Թագավորական մանկական հիվանդանո․ Հասանելի է https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Persistent_nasal_discharge_rhinosinusitis/

3. De Muri G., Gern J., Moyer S. et al. Clinical Features, Virus Identification, and Sinusitis as a Complication of Upper Respiratory Tract Illness in Children Ages 4-7 Years. J Pediatr 2016; 171:133-9.e1. doi: 10.1016/j.jpeds.2015.12.034 Դե Մուրի Գ․, Գերն Ջ․, Մոյեր Ս․ ր այլք․ Կլինիկական առանձնահատկությունները, վիրուսի նույնականացումը և սինուսիտը ՝ որպես վերին շնչուղիների հիվանդությունների բարդություն 4-7 տարեկան երեխաների մոտ․ Մանկաբուժություն ամսագիր 2016; 171:133-9.e1. doi: 10.1016/j.jpeds.2015.12.034

4. Wald E., Applegate K., Bordley C. et al. Clinical practice guideline for the diagnosis and management of acute bacterial sinusitis in children aged 1 to 18 years. Pediatrics 2013; 132(1): e262-80. doi: 10.1542/peds.2013-1071 Վալդ Ե․, Ապպլեգատ Կ․, Բորդլի Կ․ և այլք․ 1-ից 18 տարեկան երեխաների մոտ սուր բակտերիալ սինուսիտի ախտորոշման և բուժման կլինիկական պրակտիկայի ուղեցույց: մանկաբուժություն 2013; 132(1): e262-80. doi: 10.1542/peds.2013-1071

5. DeMuri G., Eickhoff J., Gern J., Wald E. Clinical and Virological Characteristics of Acute Sinusitis in Children. Clin Infect Dis. 2019; 69(10):1764-1770. doi: 10.1093/cid/ciz023 ԴեՄուրի Գ․, Էիկհոֆֆ Ջ․, Գորն Ջ․, Վալդ Ե․ Երեխաների Սուր սինուսիտի կլինիկական և վիրուսաբանական բնութագրերը. Կլինիկական ինֆեկցիոն հիվանդություններ 2019; 69(10):1764-1770. doi: 10.1093/cid/ciz023

6. Otto W., Paden W., Connors M. et al. Suppurative Intracranial Complications of Pediatric Sinusitis: A Single-Center Experience. J Pediatric Infect Dis Soc. 2021;10(3):309-316. doi: 10.1093/jpids/piaa101 Օտտո Վ․, Պադեն Վ․, Կոննորս Մ․ և այլք Մանկական սինուսիտի թարախային ներգանգային բարդություններ. աշխատանքային փորձ մեկ կենտրոնում: 2021;10(3):309-316. doi: 10.1093/jpids/piaa101

7. Gallant J., Basem J., Turner J. et al. Nasal saline irrigation in pediatric rhinosinusitis: A systematic review. Int J Pediatr Otorhinolaryngol. 2018;108:155-162. doi: 10.1016/j.ijporl.2018.03.001 Գալլանտ Ջ․, Բասեմ Ջ․, Թուրներ Ջ․ և այլք․ Համակարգային վերանայում: մանկական ռինոսինուսիտի համար աղի լուծույթով քթի լվացում. Մանկաբույժ-օտորինոլարինգոլոգների համար․2018;108:155-162. doi: 10.1016/j.ijporl.2018.03.001

8. Desrosiers M., Evans G., Keith P., Wright E. Canadian clinical practice guidelines for acute and chronic rhinosinusitis. Allergy, Asthma & Clinical Immunology. 2011, 7:2. doi:10.1186/1710-1492-7-2 Դեսրոսիերս Մ․, Էվանս Գ․, Քեյթ Պ․, Ռայթ Ե․, Կանադական կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ սուր և քրոնիկ ռինոսինուսիտի համար: Ալերգիա, ասթմա և կլինիկական իմունաբանություն . 2011, 7:2. doi:10.1186/1710-1492-7-2

9. Orlandi R., Kingfom T., Smith T., Bleier B. International consensus statement on allergy and rhinology: rhinosinusitis 2021. t Forum Allergy Rhinol. 2021; 11(3):213-739. doi: 10.1002/alr.22741 Օռլանդի Ռ․, Կինգֆոմ Տ․, Սմիթ Տ․, Բլեյեր Բ․, Ալերգիայի և ռինոլոգիայի վերաբերյալ միջազգային կոնսենսուսային հայտարարություն. Ռինոսինուսիտներ 2021․ Ալերգոլոգիայի և ռինոլոգիայի ֆորում 2021 ; 11(3):213-739. doi: 10.1002/alr.22741

10. Guideline on sinusitis (acute): Antimicrobial prescribing. National Institute for Health and Care Excellence (NICE). Updated 2021. Available at https://www.nice.org.uk/guidance/ng79/resources/sinusitis-acute-antimicrobial-prescribing-pdf-1837642625989 Սուր սինուսիտի բուժման առաջարկություններ. հակաբակտերիալ դեղամիջոցների նշանակում. Առողջապահության կատարելագործման ազգային ինստիտուտ Թարմացվել է 2021 թվականին: Հասանելի է https://www.nice.org.uk/guidance/ng79/resources/sinusitis-acute-antimicrobial-prescribing-pdf-1837642625989

11. Yamanaka N., Iino Y., Uno Y., Kudo F. Et al. Practical guideline for management of acute rhinosinusitis in Japan. Auris Nasus Larynx. 2015; 42 (1): 1-7. doi.org/10.1016/j.anl.2014.05.022 Յամանակա Ն․, Լինո Յ․, Ունո Յ․, Կուդո Ֆ․ և այլք․ Ճապոնիայում սուր ռինոսինուսիտի բուժման գործնական ուղեցույց․ քիթ կոկորդ ականջ․ 2015; 42 (1): 1-7. doi.org/10.1016/j.anl.2014.05.022

12. Clinical practice guidelines: Acute rhinosinusitis. C.S.Mott Children’s hospital, Michigan medicine. Available at https://www.med.umich.edu/asp/pdf/outpatient_guidelines/Rhinosinusitis_ADULT.pdf Կլինիկական ուղեցույցներ։ Սուր ռինոսինուսիտ․ Կ․Ս․ Մոտի մանկական հիվանդանոց, Միչիգան բժշկական կենտրոն․ Հասանելի է https://www.med.umich.edu/asp/pdf/outpatient_guidelines/Rhinosinusitis_ADULT.pdf

13. Torretta S., Drago L., Marchisio P., Gaini L. Review of Systemic Antibiotic Treatments in Children with Rhinosinusitis. J. Clin. Med. 2019; 8, 1162; doi:10.3390/jcm8081162 տորետտա ս․, Դրագո Լ․, Մարցչիսիո Պ․, Գաինի Լ․, Ռինոսինուսիտ ունեցող երեխաների համակարգային հակաբիոտիկների բուժման ակնարկ. ԿԼլինիկական բժշկական ամսագիր 2019; 8, 1162; doi:10.3390/jcm8081162

14. Ulivi L, Squitieri M, Cohen H, et al. Cerebral venous thrombosis: a practical guide. Pract Neurol. 2020; 20 (5): 356–367. doi: 10.1136/practneurol-2019-002415 Ուլիվի Լ, Սքվիտիերի Մ, Կոհեն Հ, և այլք․ Ուղեղային երակների թրոմբոզ․ գործնական ուղեցույց․ Գործնական նյարդաբանություն․ . 2020; 20 (5): 356–367. doi: 10.1136/practneurol-2019-002415

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2024 թվական: